Գլխավոր տեղեկություն
Номер
N 294-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2009-17.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.326
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2009
Дата вступления в силу
18.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2009 թվականի N 294-Ն

ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) լրավճար` դիվանագետի օտար լեզվի իմացության համար.

2) որ սույն որոշման 1-ին կետով սահմանված օտար լեզուների իմացության համար լրավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետներին` ռուսերենից և երկրորդ օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության համար.

3) որ լրավճարը տրամադրվում է դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով.

4) որ երրորդ լեզվի իմացության ստուգումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է դիվանագետին լրավճար տրամադրելու մասին հրաման.

5) որ հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կողմից լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված համապատասխան իրավական ակտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 30
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 294-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան