Գլխավոր տեղեկություն
Номер
N 625-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.720
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2009
Дата вступления в силу
18.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված նորմատիվներով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտների պետական պահպանության գծով 2009 թվականի բյուջետային տարում առաջացող լրացուցիչ ծախսերը ֆինանսավորել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 4-ի N 625-Ն որոշման

 

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

հուլիսի 14-ի N 1176-Ն որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

(դրամ)

NN
ը/կ

Պաշտոնների անվանումները

Նորմա-տիվները

Ա

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պահպանության ծառայություն

 

1.

Պահպանության ծառայություն իրականացնող միջին խմբի մեկ ծառայողի համար

1994592

2.

Պահպանութան ծառայություն իրականացնող կրտսեր խմբի մեկ ծառայողի համար

1506888

3.

Ռազմականացված ստորաբաժանման մեկ ծառայողի (հրաձիգ) համար

858972

Բ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքեր

 

1.

Պահպանություն իրականացնող մեկ սպայի համար

2722212

2.

Պահպանություն իրականացնող մեկ ենթասպայի համար

1930524

Գ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության բեռների ուղեկցման հատուկ վաշտ

 

1.

Ծառայություն իրականացնող միջին խմբի մեկ ծառայողի համար

2576496

2.

Ծառայություն իրականացնող կրտսեր խմբի մեկ ծառայողի համար

2088792

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան