Գլխավոր տեղեկություն
Номер
N 1579-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.415
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2009
Дата вступления в силу
02.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1579-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արցախի 72) պետական սեփականություն հանդիսացող (80 տոկոս) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի սեպտեմբերի 10-ին գնահատված արժեքը` 271 222 հազ. դրամ.

2) մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 216 978 հազ. դրամ:

3. Ընկերության պարտավորությունները 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 22 359 հազ. դրամ, այդ թվում՝

1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 2487 հազ. դրամ.

2) կարճաժամկետ փոխառություններ` 8069 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով` 449 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 656 հազ. դրամ.

5) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4187 հազ. դրամ.

6) այլ կրեդիտորական պարտքեր` 6511 հազ. դրամ:

4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.

3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 420 000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 2
Երևան