Գլխավոր տեղեկություն
Номер
N 618-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-28.04.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.584
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2006
Дата вступления в силу
01.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 27 ապրիլի 2006 թվականի N 618-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.04.09 N 429-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.04.09 N 429-Ն)

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել մարզպետարանի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(2-րդ կետը փոփ. 23.04.09 N 429-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 17
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27 -ի N 618-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ
(Վերնագիրը փոփ. 23.04.09 N 429-Ն)

 

Խորհրդական

Մամուլի քարտուղար

Օգնական

Ռեֆերենտ

ՀՀ մարզպետներ 

2

-

2

-

(2-րդ տողը հանվել է 23.04.09 N 429-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան