Գլխավոր տեղեկություն
Номер
N 292-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2009-17.09.2009)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2009
Дата вступления в силу
10.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 ապրիլի 2009 թվականի N 292-Ա

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՄԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 9-ի N 292-Ա որոշման

ՑԱՆԿ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ պետական բյուջե

2.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

3.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

4.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

5.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

6.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

ՀՀ պետական բյուջե

7.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայագնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

8.

«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական բյուջե

9.

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական բյուջե

10.

«Նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ պետական բյուջե

11.

«Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ պետական բյուջե

12.

«Իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավառուտյուն ներկայացնելը

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2009, N 779-Ա 17.09.2009, N 292-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան