Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2009
Дата вступления в силу
03.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 189-Ա

 

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 7-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 110-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մերժել «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Սայաթ Նովայի 4/81, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց 53ա/33) կողմից ներկայացված հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը` հետևյալ պատճառներով`

1) հայտում նշված «հոգեմետ նյութերի բաշխում, բացթողում և իրացում» գործունեության տեսակի իրականացման տարածքը` Երևանի Արշակունյաց 53ա/33 հասցեն, սեփականության իրավունքով պատկանում է «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հետ «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքել է համատեղ գործունեության պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1026-րդ հոդվածի 4-րդ մասի: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա: Այսինքն «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 110-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով պահանջվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի oգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) հայտատուի և «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համատեղ գործունեության պայմանագիրը կնքված է Երևանի Արշակունյաց 53/33 հասցեում գործունեություն ծավալելու համար` մինչդեռ համաձայն ներկայացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենի «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տարածքը գտնվում է Երևանի Արշակունյաց 53ա/33 հասցեում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 2

Երևան