Գլխավոր տեղեկություն
Номер
N 262-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2009
Дата вступления в силу
31.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2009 թվականի N 262-Ա

 

Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆԱՅՐՈԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգ-յանին 2009 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը գործուղել Նայրոբի (Քենիայի Հանրապետություն)` 2009 թվականի մարտի 29-ին Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական համաժողովի 2-րդ բյուրոյի 3-րդ նիստին, ինչպես նաև մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի ղեկավարող խորհրդի 22-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Նայրոբի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Կ. Գևորգյանի` Նայրոբի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նայրոբի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 30

Երևան