Գլխավոր տեղեկություն
Номер
N 112-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2009
Дата вступления в силу
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2009 թվականի N 112-Ա

 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2009 թվականի փետրվարի 18-21-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` այնտեղ կայանալիք Միացյալ ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կրթություն հանուն կայուն զարգացման կոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Ավետիսյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 18

Երևան