Գլխավոր տեղեկություն
Номер
N 619
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2000
Дата вступления в силу
04.10.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2000 թվականի N 619

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» (այսուհետև` «Հայմամուլ») պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել`

ա) «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստման համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 7-րդ կետի պահանջների.

բ) առաջարկություններ «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքերի վերակառուցման և մասնավորեցվող գույքի կազմից առանձնացումներ կատարելու վերաբերյալ:

3. Հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև մասնավորեցման առաջարկների (գործարար ծրագրերի) ընդունման մասին.

բ) անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.

գ) ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ.

դ) 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման ձևերից մեկը կամ դրանց համակցությունը:

(3-րդ կետը փոփ. 17.02.01 N 118)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 4-ի N 619 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի

 

Դ. Վարդանյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Է. Միլիտոնյան

- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

Ա. Մարկոսյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ

Մ. Մելքումյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ

Գ. Գագյան

- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մասնավորեցման գլխավոր վարչության պետ

Ս. Գալստյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական մասնակցության մոնիտորինգի գլխավոր վարչության պետ

Վ. Եղիազարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

Ս. Ղոնախչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ

Հ. Մխիթարյան

- «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
               

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2001, N 118 17.02.2001, N 619
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան