Գլխավոր տեղեկություն
Номер
N 446-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2009-29.11.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2009
Дата вступления в силу
01.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 446-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1753-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N 1753-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. ապրիլի 30
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 446-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

 

Գ. Բադալյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Անտոնյան

-

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ,
գեներալ-մայոր

Մ. Իսախանյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական
վարչության պետ, գնդապետ

Դ. Աբրահամյան

-

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության
շտաբի պետ, գնդապետ

Գ. Մարտիրոսյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ

Ս. Բաղդասարյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

Ա. Եդիգարյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության
վարչության պետ

Բ. Սահակյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության
վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի
վարիչի պաշտոնակատար

Կ. Կրիտյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ
ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Սանոյան

-

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ

Տ. Պետրոսյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության ռազմաարդյունաբերության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան