ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2009 թվականի N 266-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները`
1. Հաստատել Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 31 Երևան |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառման բովանդակությունը |
Միջոցառման իրականացման նպատակով ընդունվելիք փաստաթղթին ներկայացվող պահանջները |
Կատարման ժամկետը |
Իրականացնող մարմինները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության բնա-կավայրերում արտադրության և սպառ-ման թափոնների կառավարման հայե-ցակարգի մշակում և այն ՀՀ կառավա-րության քննարկմանը ներկայացնելը |
Հայեցակարգը պետք է սահմանի ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական քաղաքականության գերա-կայությունները, հիմնական սկզբունքները և ուղղու-թյունները, կայուն կառավարման համակարգի հիմքերը: Հայեցակարգը պետք է առաջարկի համապատասխան ծրագրեր` բնագավառի իրավական, տնտեսական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների համար: |
մինչև 2009 թ. օգոստոսի 1-ը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
2. |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Օրենքը պետք է կարգավորի սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում ծագող բոլոր իրավա-հարաբերությունները, պետք է սահմանի այդ ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները: |
մինչև 2009 թ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
3. |
Ըստ սանիտարական մաքրման աշխա-տանքների որակի նկատմամբ ներ-կայացվող պահանջների` քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգման մշակում և հաստատում` մակերեսների ճշգրտմամբ |
Ելնելով սանիտարական մաքրման որակի նկատմամբ պահանջներից` մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգում` մայրաքաղաքային նշանակության փողոցների և հրապարակների ու համայնքային նշանակության փողոցների և հրապարակների (վերջիններս ըստ բարեկարգվածության աստիճանի դասակարգվում են 1-3 կատեգորիաների): |
մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստի պետական կոմիտե |
4. |
Սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների միասնական նորմատիվների, տեխնոլոգիական և արժեհաշվարկի կարգի մշակում և հաստատում |
Հաշվի առնելով Երևան քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգումը և դրանց մաքրման որակի նկատմամբ ներկա պահանջները` ուժը կորցրած է ճանաչվում Երքաղսովետի գործկոմի 1988 թ. մարտի 2-ի N 5/54 որոշումը, մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում են Երևան քաղաքի համար սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների իրականացման` |
մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
5. |
Սանիտարական մաքրման որակի վերահսկողության համակարգի մշակում և ներդրում |
Մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից քաղաքի փողոցների և հրապարակների սանիտարական վիճակի ամենօրյա հսկողության իրականացման ու մաքրության վիճակի գնահատման կարգը: Գնահատման սանդղակը և չափանիշները պետք է ներառվեն նույն կարգի մեջ: Կարգը պետք է պարունակի հայտնաբերված թերու-թյունների վերացման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև սահմանի մաքրման աշխատանքների կատարողականների վճարման վրա սանմաքրման որակի գնահատականի ազդեցության մեխանիզմը և չափերը: |
մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
6. |
Կենցաղային աղբի կուտակման հաշ-վարկային նորմաների մշակում |
ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն ըստ աղբ գոյացնող օբյեկտների (բնակչություն, առողջապահության, կրթության, առևտրի, հանրային սննդի, մշակույթի, կենցաղ-սպասարկման և հանրային ոլորտի այլ օբյեկտներ) կենցաղային աղբի կուտակման միասնական հաշվարկային նորմաների մշակման և ընդունման վերաբերյալ: |
մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
7. |
Բնակչությունից կենցաղային աղբա-հանության վարձավճարների գանձման միասնական կարգի մշակում |
Մշակվում և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն Երևան քաղաքի բնակիչներից և կենցաղային աղբ գոյացնող օբյեկտներից աղբահանության վարձավճարների չափի, գանձման միասնական կարգի, աղբահանության պայմանագրի ձևի, բնակիչներից և օբյեկտներից վարձավճարի գանձման միասնական մեխանիզմի (կոռուպցիոն ռիսկ չպարունակող) և դրա նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ: |
մինչև 2009 թ. դեկտեմբերի 1-ը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն Երևանի քաղաքապետարան |
8. |
Բնակավայրերի տարածքների սանի-տարական պահպանության շինարա-րական նորմերի ու կանոնների մշակում և հաստատում |
Սահմանված կարգով ներկայացվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նորմաները պետք է սահմանեն հանրապետության բնակավայրերում կենցաղային աղբի կուտակման, հավաքման, տեղափոխման, վերամշակման և տեղադրման բնագավառների օբյեկտների նախագծման, կառուցման և շահագործման հաշվարկային պարամետրերը: |
մինչև 2009 թ. դեկտեմբերի 1-ը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
9. |
Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները միասնական օպերատորի (կամ օպերատորների) միջոցով իրականացնելու համար մրցութային փաթեթի նախապատրաստում և միջազգային մրցույթի կազմակերպում |
Մրցութային պայմանների մեջ պետք է ներառվեն աղբա-վերաբարձման, տեսակավորման և աղբավերամշակման կայանքների կառուցման, աղբի հավաքման ու կուտակման համար մեքենամեխանիզմների ձեռքբերման, սանմաքրման ու աղբահանության սխեմաների մշակման ու կիրառման վերաբերյալ ներդրումային առաջարկները: |
մինչև 2009 թ. օգոստոսի 1-ը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն Երևանի քաղաքապետարան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.07.2009, N 626-Ա | 29.07.2009, N 266-Ա | |
12.05.2009, N 379-Ա | 13.05.2009, N 266-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|