ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 210-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 510-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 510-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Զաքարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 12 Երևան |