ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 328-Ն
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Գյումրու քաղաքապետին «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերը։
2. Սահմանել, որ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերի գնման նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում վճարված կադաստրային արժեքի ընդհանուր գումարից 55,770.0 հազ. դրամի չափով համայնքի կողմից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը կանխավճարի տեսքով կատարվում է վճարում՝ որպես համայնքի կողմից Գյումրի քաղաքում «Անի» և «Մուշ» թաղամասերի կառուցապատման ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության օգտին համաֆինանսավորում:
(2-րդ կետը լրաց. 21.05.09 N 548-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.05.2009, N 548-Ն | 04.06.2009, N 328-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|