ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 237-Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2009 թվականի մայիսի 1-6-ը գործուղել Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովին մասնակցելու համար:
2. Ն. Երիցյանի` Բալի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ն. Երիցյանի` Բալի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|