ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) միջազգային համագործակցության վարչությունը բաժանել արտաքին կապերի և ծրագրերի բաժինների.
2) բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժինը միաձուլել ծրագրերի բաժնին և վերակազմակերպել էկոնոմիկայի վարչության.
3) ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչությունն անվանափոխել ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության.
4) լուծարել օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգի բաժինը:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շրջակա միջավայրի պահպանության վարչություն
Ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչություն
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն
Նորմատիվամեթոդական վարչություն
Իրավաբանական վարչություն
Էկոնոմիկայի վարչություն
Քարտուղարություն
Արտաքին կապերի բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ֆինանսահաշվապահական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 7 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|