Գլխավոր տեղեկություն
Номер
N 255-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2009-20.05.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2009
Дата вступления в силу
27.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2009 թվականի N 255-Ա

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինարը 2009 թվականի ապրիլի 6-7-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների կազմակերպումը` ըստ արարողակարգի:

2. «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացում» թեմայով սեմինար անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 15750000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» հոդվածով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2009, N 409-Ա 20.05.2009, N 255-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան