Գլխավոր տեղեկություն
Номер
N 130-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2009
Дата вступления в силу
24.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2009 թվականի N 130-Ա

 

Ե. ՍՈՖՐՈՆՈՎԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնովի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 23

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
փետրվարի 23-ի N 130-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎԳԵՆԻ ՍՈՖՐՈՆՈՎԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան  - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Հ. Բեգլարյան  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին  տեղակալ
   
Հ. Դարբինյան  - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Գ. Գյուրջյան  - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Կ. Արեյան  - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
   
Ա. Երիցյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  պետի առաջին տեղակալ
   
Հ. Ղազանչյան  - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Ս. Դավթյան  - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Գ. Մանասյան  - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Ն. Եղիազարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան