Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.05.04/16(334) Հոդ.175
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.03.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.03.2009
Дата вступления в силу
01.05.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 ապրիլի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 մարտի 2009 թ.

թիվ 58-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 179-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Բացառություն են կազմում այն փաստաթղթերը, որոնք համաձայն սույն կանոնակարգի պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

2) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«50. Որակավորվող անձին գրանցելու կամ որակավորվող անձանց կազմում փոփոխությունները գրանցելու համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը, Կենտրոնական դեպոզիտարիան կամ օպերատորը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) որակավորվող անձին գրանցելու կամ որակավորվող անձանց կազմում փոփոխություն կատարելու մասին ներդրումային ծառայություններ մատուցող անձի, Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օպերատորի միջնորդագիրը՝ համաձայն հավելված 2-ի.

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:

Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշումը (էլեկտրոնայինի դեպքում` սքան արված տարբերակը) ներդրումային ծառայություններ մատուցող անձի, Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օպերատորի կառավարման մարմնի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ թղթային տարբերակով` լիազորված անձի ստորագրությամբ և վավերացված ներդրումային ծառայություններ մատուցող անձի, Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օպերատորի կնիքով (առկայության դեպքում): 2009 թվականի հուլիսի 1-ից հետո միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը ներդրումային ծառայություններ մատուցող անձի, Կենտրոնական դեպոզիտարիայի կամ օպերատորի կառավարման մարմնի կողմից ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:

3) Կանոնակարգ 4/05-ի 50.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ղեկավարի թեկնածուի գրանցման համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն Կանոնակարգի հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում ներդրումային ծառայություններ մատուցող անձը, Կենտրոնական դեպոզիտարիան կամ օպերատորը դիմում է Կենտրոնական բանկ նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն միջնորդագրի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն),

2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:»:

4) Կանոնակարգ 4/05-ի 50.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը, Կենտրոնական դեպոզիտարիան կամ օպերատորը դիմում է Կենտրոնական բանկ ղեկավարի թեկնածուին գրանցելու համար, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում որպես ղեկավար, ապա տվյալ թեկնածուն հրավիրվում է հանձնաժողովի նիստին միայն, եթե Կենտրոնական բանկը համարում է անհրաժեշտ:»:

5) Կանոնակարգ 4/05-ը լրացնել նոր 50.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«50.3 Սույն Կանոնակարգի 50-րդ կետով նախատեսված միջնորդագրում ներկայացված տեղեկությունների շրջանակում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, եթե քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններին (տվյալներին) Կենտրոնական բանկը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով:»:

6) Կանոնակարգ 4/05-ի հավելված 2-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մայիսի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. մարտի 16

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի մարտի 10-ի

թիվ 58-Ն որոշմամբ

 

Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր

 

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ

 

Սույն տեղեկանքում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:

Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք)

1.1. Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը

(մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը)

1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ

  • բանկ
  • օտարերկրյա բանկի մասնաճյուղ
  • վարկային կազմակերպություն
  • ապահովագրական ընկերություն
  • օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
  • ապահովագրական բրոքեր
  • ներդրումային ընկերություն
  • օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
  • կարգավորվող շուկայի օպերատոր
  • կենտրոնական դեպոզիտարիա

2. Անձնական տվյալներ

2.1. Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ՝

  • արական
  • իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված

2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)

2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

3. Ղեկավար պաշտոն

3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

  • տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ)
  • տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ)
  • գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)
  • գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ
  • տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ
  • գլխավոր հաշվապահ
  • գլխավոր հաշվապահի տեղակալ
  • ներքին աուդիտի ղեկավար
  • ներքին աուդիտի անդամ
  • բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի անդամ
  • մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն)
  • մասնաճյուղի գործադիր տնօրեն
  • մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ
  • մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
  • օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ
  • օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար
  • օպերատորի վերահսկող ծառայության անդամ
  • ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ
  • բրոքեր
  • կառավարիչ
  • դիլեր
  • խորհրդատու
  • տեղաբաշխող
  • պահառուի աշխատակից

3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար

  • Ոչ,
  • Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

 

Ուսումնական հաստատու-
թյան անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակաշրջանը
(-- թ-ից մինչ
և --թ.)

Ֆակուլտետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

           
           
           
           

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

  • հայերեն
  • անգլերեն
  • ռուսերեն
  • այլ (նշել լեզուն)

4.4 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակեր-պության անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
           
           

 

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

 

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

   
   
   

4.5 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

 

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսահամար

         
         
         

     

5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

  • Ոչ,
  • Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին:

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակից հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7 և 5.8 կետերում նշված հարցերին:

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

  • Ոչ
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում՝ որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ ունեցել եք նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

 

Ֆինանսական կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության հա-
մար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
        

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

 

Կազմակերպու-թյան անվանումը

Ժամանակահատ-
վածը (նախկինում ունեցած մաս-
նակցության հա-
մար նշել նշանա-
կալից մասնակից լինելու ժամանա-կահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         
      

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

 

Անուն, ազգանուն

Ժամանակահատ-
ված (նախկինում ֆինանսական հա-
մակարգում աշխա-
տած անձանց հա-
մար նշել համապա-
տասխան ֆինան-
սական կազմակեր-պությունում աշխա-
տելու ժամանակա-
հատվածը)

Անձնագրի համար

Փոխկա-պակցվա-ծության ձև

Աշխա-տանքի վայր

Պաշտոն

Հեռախո-սահամար

             
             
             
      

 7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

8. Այլ տեղեկատվություն

 8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց).

 

Անուն, ազգանուն

Անձնագրի համար

Փոխկա-պակցվա-ծության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախո-սահամար

             
             
             
    

 8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

Կազմակեր-
պության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակց-
վածության ձ
և

Հեռախոսա-
համար

       
       
       
    

  • 9. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել
  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասները

10. Այլ փաստաթղթեր

10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից:

Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

  • Այո,
  • Ոչ

11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

 

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ---------------------------

12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի

ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում):

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից

լիազորված անձի անուն, ազգանուն 

----------------------------

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) 

----------------------------

Ստորագրություն 

----------------------------

Ֆինանսական կազմակերպության կնիք

----------------------------