ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2009 թվականի N 190-Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2009 թվականի մարտի 16-18-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի կողմից ստեղծված տարածաշրջանային ընտրական խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 10 Երևան |