Գլխավոր տեղեկություն
Номер
N 269-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.01/17(683) Հոդ.303
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2009
Дата вступления в силу
02.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2009 թվականի N 269-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.5749 հեկտար հողերը, այդ թվում` 2.352 հեկտար վարելահող, 2.2229 հեկտար խոտհարք, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` սկաուտական ճամբար կառուցելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սույն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 24

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 269-Ն որոշման

ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր  ս խ ե մ ա

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովի գյուղական համայնքի հողերի օգտագործման

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան