Գլխավոր տեղեկություն
Номер
N 762-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2009-05.03.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.844
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2005
Дата вступления в силу
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 762-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 20
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 762-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու նպատակով կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, տեղեկություններ իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեմայի և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տեղեկություն միջուկային նյութերի օգտագործման ոլորտի մասին.

դ) տեղեկություն օգտագործվելիք միջուկային նյութերի քանակի, քիմիական և ֆիզիկական բնութագրերի մասին.

ե) միջուկային նյութերի օգտագործման համար նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի նախագիծը.

զ) միջուկային նյութերի օգտագործման որակի ապահովման ծրագիրը.

է) («է» ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

ը) միջուկային նյութերի օգտագործման համար նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարային հակազդման միջոցառումների պլանը.

թ) միջուկային նյութերի օգտագործման համար նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժ) միջուկային նյութերի հաշվառման և հսկման համակարգի նկարագրությունը.

ժա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում և պահեստարանում միջուկային վառելիքի վերաբեռնավորման հրահանգները.

ժբ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.

ժգ) միջուկային նյութեր օգտագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ժդ) սույն կետի «զ», «ը» ենթակետերով նշված փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունները.

ժե) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պատճենը:

(5-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմնում քննարկվում են` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:

7. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ:

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

8. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

10. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

11. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

13. Կարգավորող մարմինը միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման համար տալիս է թույլտվություն: Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

14. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)
____________________________________________________________

 

2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը __________________
____________________________________________________________

 

3. Հայտին կից ներկայացվում են`


ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

Կ.Տ.

 

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն)


 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 762-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ _________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան