Գլխավոր տեղեկություն
Номер
N 150-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2009
Дата вступления в силу
20.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 150-Ա

 

«ՋԻՆՋԷԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՋԻՆՋԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա` լուսաժապավենների, ռենտգեն և այլ ժապավենների երևակման ժամանակ առաջացող լուծույթները վնասազերծելու և կորզված նյութերը վերամշակելու համար:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վնասազերծման աշխատանքների կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 19

Երևան