Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.03.2009-01.01.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.275
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 123-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» Ձև թիվ 49-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 123-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-գտ հաշվետվությունում գյուղատնտեսական մթերքների, հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստարանների, անասնապահական շենքերի, շինությունների և կառույցների վերաբերյալ տվյալները լրացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

5. Հաշվետվությունում լրացվում են ինչպես ամբողջությամբ, այդպես էլ մասամբ շահագործման հանձնված բոլոր արտադրական կառույցների ու շինությունների տվյալները: Ընդ որում, մասամբ շահագործման հանձնած կառույցների տվյալները լրացվում են շահագործման հանձնված մասով:

6. Գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի պահպանման համար նախատեսված կառույցների և շինությունների տարողությունը հաշվարկվում է արտադրական տարածքների ամբողջական օգտագործման մակերեսը բազմապատկելով մեկ քառակուսի մետր արտադրանքի միջին քաշով:

7. Թիվ 01-04 տողերի համար «Կառույցների թիվը, միավորը», «ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է ընդամենը կառույցների և շինությունների թիվը անկախ նրանց ձևից, իսկ «այդ թվում` կապիտալ» թիվ 2 սյունակում լրացվում են միայն կապիտալ շինությունների թիվը:

8. կապիտալ շինությունների թվին են պատկանում տիպային կամ անհատական նախագծերով, ինչպես նաև այլ կապիտալ շինություններից ձևափոխված (պահպանելով տեխնոլոգիական նորմաները) կառույցները կամ շինությունները:

9. Թիվ 01-04 տողերի թիվ 3 և 4 սյունակներում, ինչպես նաև թիվ 05-10 տողերի թիվ 1 և թիվ 2 սյունակներում լրացվում են համապատասխան կառույցի տարողությունը, որը հաշվարկվում է վերը նշված կարգով:

10. Անասնապահական շենքերի տարողությունը, անասնատեղերը (թռչնատեղերը) որոշվում են անասնաշենքերի տեխնոլոգիական նախագծերի նորմաներին համապատասխան: Կապիտալ շինություններում այն համապատասխանում է ըստ նախագծի շահագործման հանձնված կառույցի կամ շինության նախագծահաշվարկային փաստաթղթերին:

11. Թիվ 11 տողի «Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը», «անասնապահական շենքերի տարողությունը, անասնա(թռչնա)տեղերը ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար բոլոր շենքերի տարողությունը (կովանոցներ, հորթանոցներ և այլն), իսկ «այդ թվում` կապիտալ» թիվ 2 սյունակում միայն կապիտալ շինությունների տարողությունը:

12. «Դրանցից` կովանոցներ» թիվ 12 տողով լրացվում են բոլոր կովանոցների տվյալները, ներառյալ` մսային ուղղություն ունեցող կովերի համար նախատեսված կովանոցները:

13. Թիվ 13 և 14 տողերը լրացվում են թիվ 11 տողի սկզբունքներին համապատասխան:

14. «Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ» թիվ 15 տողով լրացվում են բոլոր տեսակի թռչունների համար նախատեսված շենքերի թռչնատեղերի քանակը:

15. Թիվ 11-15 տողերի թիվ 3 սյունակում լրացվում են համապատասխան կապիտալ կառույցների բալանսային արժեքը:

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**  o 1  oo 3  o 4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________  o

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 49-գտ
տարեկան

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __123-Ն___որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

հունվարի 17-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(ձևը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առ 1-ը հունվարի 200__թ.

Անվանումը

Տողի
N

 Առկա է առ 1 հունվարի 200 թ.

 կառույցների թիվը,
միավոր

նրանց տարողությունը,
տոննա



 

ընդամենը

այդ թվում`
կապիտալ

ընդամենը

այդ թվում`
կապիտալ

 Ա

 Բ

 1

 2

 3

 4

Բանջարեղենի պահեստարաններ

 01

 

 

 

 

Մրգի պահեստարաններ

 02

 

 

 

 

Կարտոֆիլի պահեստարաններ

 03

 

 

 

 

Ջերմոցային կոմբինատներ

 04

 

 

X

X

(տոննա, միաժամանակյա պահպանման)

Անվանումը

Տողի
N

Կառույցի տարողությունը
առ 01.01.200 թ.

ընդամենը

 այդ թվում` կապիտալ

 Ա

 Բ

 1

 2

Հացահատիկի պահեստարաններ (ներառյալ հացահատիկակերային)

 05

 

 

Արմատապտուղների պահեստարաններ (կերի համար)

 06

 

 

Սիլոսի և սենաժի կառույցներ (ներառյալ աշտարակներ) առանց հողային խրամատների

 07

 

 

Հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստներ

 08

 

 

Պահեստարաններ խոտալյուրի բրիկետավորված և հատիկավորված կերախառնուրդների համար

 09

 

 

Խոտի պահեստարաններ (պահեստներ և ծածկարաններ)

 10

 

 

 Անվանումը

Տողի
N

 Առ 01.01.200 թ.

անասնապահական շենքերի տարողությունը,
անասնա-
(թռչնա) տեղեր

կապիտալ կառույցների
բալանսային
արժեքը,
հազ. դրամ

ընդամենը

այդ թվում`
կապիտալ

 Ա

 Բ

 1

 2

 3

Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը

 11

 

 

 

Դրանցից` կովանոցներ

 12

 

 

 

Խոզանոցներ

 13

 

 

 

Ոչխարանոցներ

 14

 

 

 

Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ

 15

 

 

 

____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

(հավելվածը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)