Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.07.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.03/28(694)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
22.05.2009
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
22.05.2009
Дата вступления в силу
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1. Հավելվածի 104-րդ, 109-րդ, 113-րդ, 145-րդ, 162-րդ, 163-րդ, 164-րդ, 166-րդ, 167-րդ և 176-րդ կետերի «հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:

1.2. Հավելվածի 205-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով:

1.3. Հավելվածի 276-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «7» թիվը փոխարինել «8» թվով:

1.4. Հավելվածի 278-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «5» թվով:

1.5. Հավելվածի 280-րդ, 281-րդ և 282-րդ կետերի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով:

1.6. Հավելվածի 284-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով:

1.7. Հավելվածի 4-րդ, 70-րդ և 147-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

1.8. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «938» թիվը փոխարինել «951» թվով:

2. Սույն որոշման 1.7. կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ դատարանների

նախագահների

խորհրդի նախագահ`

Ա. Մկրտումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան