Գլխավոր տեղեկություն
Номер
N 501-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.567
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2009
Дата вступления в силу
21.05.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2009 թվականի N 501-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Բաշխել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «06. Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումները` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 7-ի N 501-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 -

-

-

     

                այդ թվում`

     

08

   

 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

0.0

0.0

(6588.3)

     

                այդ թվում`

     
 

03

 

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

0.0

0.0

(6588.3)

     

                այդ թվում`

     
   

02

Հրատարակչություններ, խմբագրություններ

0.0

0.0

(6588.3)

     

06. Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում

0.0

0.0

(6588.3)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

0.0

0.0

(6588.3)

     

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին

0.0

0.0

(6588.3)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

0.0

0.0

6588.3

     

                այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

0.0

0.0

6588.3

     

                այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

0.0

0.0

6588.3

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

0.0

0.0

6588.3

     

ՀՀ կառավարություն

0.0

0.0

6588.3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 7-ի N 501-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 08 ԲԱԺՆԻ 03 ԽՄԲԻ 02 ԴԱՍԻ «06. ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Մամուլի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1.

«Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր» ՍՊԸ

«Աղբյուր» ամսագիր

8524,5

2.

«Ծիծեռնակ» հրատարակչություն» ՍՊԸ

«Ծիծեռնակ» ամսագիր

8604,5

3.

«Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Կանչ» մանկապատանեկան թերթ

13451,0

4.

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

«Նախաշավիղ» ամսագիր

4646,5

5.

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

«Հայոց լեզու և գրականություն» ամսագիր

5407,5

 Ընդամենը

40634,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան