«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 փետրվարի 2009 թ. |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ), իե) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը (հավելված):
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիզենզիա ունեցող անձանց` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`
1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օգտագործման կազմակերպման (գործարկման) իրագործումն սկսելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ստեղծած կամ զարգացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծման կամ զարգացման տեխնիկական նախագծին համապատասխանության վերաբերյալ տեղեկանք.
2) յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները` տեխնիկական նախագծի փոփոխությունների տեսքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի N 30-Ն որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Ցանցի նախագծման տեխնիկական առաջադրանքը.
2. Տեխնիկական նախագիծը իրականացնող, կապի ոլորտում փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող ընկերության լիցենզիայի պատճենը.
3. Ցանցի աշխարհագրական տեղակայման գծապատկերը.
4. Ցանցի կառուցվածքային (ներառյալ հեռանկարային զարգացման) սխեման.
5. Ցանցի ֆունկցիոնալ (կապի կազմակերպման) սխեման, որն ընդգրկում է`
1) ցանցի միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումները, մալուխները և այլ ռեսուրսներ, որոնք ապահովում են իրականացվող գործունեության տեսակները.
2) ցանցի զարգացման հեռանկարը.
6. Ցանցով իրականացվող գործունեության տեսակների նկարագիրը.
7. Ցանցի տեխնիկական բնութագրերը, որոնք ընդգրկում են`
1) առանցքային մայրուղային ցանցի թողունակությունը.
2) վերջնական օգտվողների առավելագույն թվաքանակը.
3) օգտագործվող կապի ստանդարտների կամ արձանագրություններ ցանկը.
4) օգտագործվող ռադիոհաճախականությունները ռադիոկապի կազմակերպման դեպքում.
5) սարքավորումների միացման համար անհրաժեշտ պորտերի տիպերը.
8. Ռադիոկապի կազմակերպման դեպքում բազային կայանների ծածկույթի (սպասարկման գոտու) գծապատկերը աշխարհագրական քարտեզի վրա.
9. Թույլտվություն պահանջող ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքում էլեկտրամագնիսական համատեղելիության բաժինը, որն ընդգրկում է`
1) ռադիոկապի կազմակերպման սխեման` նշելով կայանների միջև հեռավորությունները (բացառությամբ արբանյակային կապի երկրային կայանների), անտենաների ազիմուտները, տիպերը, բարձրությունները երկրի մակերևույթից.
2) ռադիոհաճախականությունների բաշխման սխեման.
3) նախագծվող ռադիոհաճախականությունների տիրույթում էլեկտրամագնիսական իրավիճակի պլանը, նշելով առկա կայանները և ռադիոհաճախականությունները, որոնց համար իրականացվում է հաշվարկ.
4) բացատրագիր, որն ընդգրկում է էլեկտրամագնիսական համատեղելիության հաշվարկը, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման մասին եզրակացությունը և առաջարկություններ` էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովելու վերաբերյալ: