«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
11 նոյեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հոկտեմբերի 2004 թ. |
N 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թվականի «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 152-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (տարեկան) հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 08-Ն)
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:
6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:
7. «Փաստացի հավաքված բերքը» թիվ 3 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:
8. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» թիվ 5 սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ թիվ 6 սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:
9. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 6 սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:
10. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժին I թիվ 01 տողով լրացվում են ապահով մնացած աշնանացան ցորենի, տարեկանի և գարու, ինչպես նաև գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի և լրիվ հասունացման հատիկի համար եգիպտացորենի տարածությունները, իսկ «Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» թիվ 02 տողով` լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար), հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում են ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում թիվ 5 սյունակում:
11. Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:
12. Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (չոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:
13. 03-05 տողերով լրացվում են «Աշնանացան հացահատիկային մշակաբույսերն ըստ տեսակների»:
14. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 06-10 տողերով:
15. Թիվ 11 տողով, լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:
16. Թիվ 13-17 հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ «հատիկաընդեղենային մշակաբույսեր» II բաժնի թիվ 12 տողով` դրանց հանրագումարները:
17. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» III բաժնի թիվ 19-22 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու և կտավատի տվյալները, թիվ 22` «այլ տեխնիկական մշակաբույսեր» տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:
18. IV բաժնի «Կարտոֆիլ» թիվ 23 տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:
19. V բաժնի «Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 24 տողով (ներառյալ բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտերը)» լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, թիվ 25-37 տողերով` հիմնական բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ըստ տեսակների և նրանց սերմադաշտերի մասին տվյալները:
20. VI բաժնի «Հավաքված է բանջարեղեն պաշտպանված գրունտից (ջերմոց, ջերմատուն և այլն)» թիվ 38 տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:
21. «Հավաքված է սունկ ընդամենը» թիվ 39 տողով լրացվում է աճեցված սունկի վերաբերյալ տվյալները:
22. VII բաժնի «Կերային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 40 տողով լրացվում են 41, 42, 43, 44, 47, 48, 51, 54 տողերի հանրագումարները:
23. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» թիվ 41 և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» թիվ 42 տողերով, լրացվում է անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:
24. «Կերի բոստան» թիվ 43 տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) տվյալները:
25. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» թիվ 44 տողով լրացվում է անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար:
26. «Այդ թվում սիլոսի համար» թիվ 45 տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:
27. «Կանաչ կերի համար» թիվ 46 տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:
28. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» թիվ 47 տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:
29. «Միամյա խոտեր, ընդամենը» թիվ 48 տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված այն աշնանացանների ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:
30. «Այդ թվում օգտագործված են`
ա) խոտի համար» թիվ 49 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները,
բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) թիվ 50 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:
31. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը)» թիվ 51 տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:
ա) «Այդ թվում օգտագործված են խոտի համար» թիվ 52 տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները,
բ) «կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 53 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:
32. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 54 տողի, առաջին սյունակով, լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:
ա) «Այդ թվում` օգտագործված են խոտի համար» թիվ 55 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները,
բ) «կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 56 տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:
33. «Բազմամյա խոտերի սերմի համար, ընդամենը» թիվ 57 տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:
34. «Այդ թվում`
ա) առվույտ» թիվ 58 տողով լրացվում է միայն առվույտի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:
«բ) Կորնգան» թիվ 59 տողով լրացվում է միայն կորնգանի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:
35. «Ընդամենը ցանքային տարածություն» 60 տողի առաջին սյունակում, լրացվում է թիվ 1, թիվ 12 տողի, թիվ 18 տողի, թիվ 23 տողի, թիվ 24 տողի, թիվ 40 տողի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:
36. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածություններում» թիվ 61 տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:
37. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» թիվ 62 տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները: (Այս տվյալները ընդամենը ցանքային տարածություն թիվ 60 տողի առաջին սյունակում ցույց չի տրվում):
38. «Այդ թվում օգտագործված են`
ա) խոտի համար» թիվ 63 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:
«բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» թիվ 64 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:
39. «Բնական խոտհարքներ, ընդամենը» 65 տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերից հնձված տարածությունների և բերքի տվյալները:
40. «Այդ թվում`
ա) խոտի համար» թիվ 66 տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները:
«բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» թիվ 67 տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:
41. «Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» թիվ 68 տողով, առաջին սյունակում, լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերը, որոնց վրա ցանվել է ընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակելը: Սև ցելերը, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին, զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:
42. «Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից» թիվ 69 տողով լրացվում է տարբեր պատճառներով չօգտագործված վարելահողերի վրա բնական պայմաններում աճած խոտաբույսերի հավաքված տարածության և բերքի տվյալները:
43. Չօգտագործված վարելահողերից հավաքված խոտաբույսերի տարածությունները ընդամենը կերային մշակաբույսեր թիվ 40 և ընդամենը ցանքային տարածություն թիվ 60 տողերի մեջ չի մտցվում:
44. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» VIII բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:
45. Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ` հնդավորներ և կորիզավորներ), տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:
46. Այգիներում` պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով` համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում` ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):
47. Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):
48. Այս բաժնի 3-րդ և 4-րդ սյունակներում պտուղների, հատապտուղների համախառն բերքը ցույց է տրվում հետևյալ կերպ: Ընդ որում, 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի հասած տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ` նաև միջշարքերում կատարված տնկումներից):
49. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը` 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների ներառյալ թթենու մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:
50. «Պտուղ և հատապտուղ ընդամենը» թիվ 70 տողով լրացվում է հնդավոր 71, կորիզավոր 77, ընկուզապտուղ 86 և մերձարևադարձային պտղի 91, և հատապտուղների 97 (ներառյալ թթենու) ընդամենը տարածությունների ու բերքի տվյալների հանրագումարները:
50. ա) «Հնդավորներ, ընդամենը» թիվ 71 տողով լրացվում է խնձորի, տանձի, սերկևիլի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «խնձորենի» թիվ 72 տողով, «տանձենի» թիվ 73 տողով, «սերկևիլենի» թիվ 74 տողով և այլն լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները,
բ) «Կորիզավորներ, ընդամենը» թիվ 77 տողով լրացվում է ծիրանենու, դեղձենու, կեռասենու, սալորենու, բալենու, հոնի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ծիրանենի» թիվ 78 տողով, «դեղձենի» թիվ 79 տողով, «կեռասենի» թիվ 80 տողով «սալորենի» թիվ 81 տողով, «բալենի» թիվ 82 տողով, «հոն» թիվ 83 տողով և այլն 84 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները,
գ) «Ընկուզապտուղներ ընդամենը» թիվ 86 տողով լրացվում է ընկուզենու, տխիլենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «ընկուզենի» թիվ 87 տողով, «տխիլենի» թիվ 88 տողով և այլն թիվ 89 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները,
դ) «Մերձարևադարձայիններ ընդամենը» թիվ 91 տողով լրացվում է թզենու, նռնենու, արքայախնձորենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները: Իսկ «թզենի» թիվ 92 տողով, «նռնենի» թիվ 93 տողով, «արքայախնձորենի» թիվ 94 տողով և այլն թիվ 95 տողով լրացվում է համապատասխանաբար նշված պտղի ընդամենը տարածությունների և բերքի տվյալները,
ե) «որից` թթենի» թիվ 98 տողով լրացվում է թթենու տարածությունների և բերքի տվյալները:
51. «Հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն)» թիվ 97 տողով լրացվում է նշված տնկարկների և բերքի տվյալները:
52. «Խաղող, ընդամենը» թիվ 99 տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները, որից տեխնիկական թիվ 100 տողով լրացվում է տեխնիկական օգտագործման նպատակներով տնկված խաղողի տնկարկների տարածությունները և հավաքված բերքը:
53. Վայրաճ պտուղների տնկարկները և նրանցից հավաքված բերքը ընդամենը պտուղ և հատապտուղ թիվ 70 տողով հաշվի չի առնվում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | ||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||
Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
1. Ազգային վիճակագրական ծառայություն 2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) |
Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը |
դեկտեմբերի 7-ին |
Ով է ներկայացնում ____________________________ (անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________
________________________________________
Գտնվելու վայրը ______________________________
_____________________________ I_I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 26 հոկտեմբերի 2004 թ. թիվ 19-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ß | ||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
(ձևը փոփ. 30.01.09 թիվ 08-Ն)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ 200____Թ.
Գյուղատնտեսական մշակաբույսերի |
Տողի համարը |
Ճշտված |
Ընդհանուր բերքահավաքի տարա- |
Փաստացի հավաքված բերքը, |
Բացի այդ |
Միջին | |
սկզբնական մուտքագրման քաշը, ցենտներ |
քաշը վերամշակումից հետո, | ||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (տող 03+04+05+06+07+ 08+09+10+11) | 01 | ||||||
Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը | 02 | X | X | X | X | X | |
Աշնանացան ցորեն | 03 | ||||||
Աշնանացան տարեկան | 04 | ||||||
Աշնանացան գարի | 05 | ||||||
Գարնանացան ցորեն | 06 | ||||||
Գարնանացան տարեկան | 07 | ||||||
Գարնանացան գարի | 08 | ||||||
Վարսակ | 09 | ||||||
Հաճար | 10 | ||||||
Եգիպտացորեն լրիվ հասունացման հատիկի համար | 11 | ||||||
II. Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (տող 13+14+15+16+17) | 12 | ||||||
Ոլոռ, հատիկի համար | 13 | ||||||
Լոբի, հատիկի համար | 14 | ||||||
Ոսպ | 15 | ||||||
Սիսեռ | 16 | ||||||
Այլ հատիկաընդեղեն (չինա, մաշ և այլն) | 17 | ||||||
III. Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (տող 19+20+21+22) | 18 | ||||||
Ծխախոտ (հաշվարկային քաշով) | 19 | ||||||
Խորդենի | 20 | ||||||
Կտավատ | 21 | X | X | ||||
Այլ տեխնիկական մշակաբույսեր | 22 | X | X | X | X | ||
IV. Կարտոֆիլ, ընդամենը | 23 | ||||||
V. Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը (տող 25+27+28+29+30+31+32+33+34+35+36+37) | 24 | X | |||||
Կաղամբ բոլոր տեսակի | 25 | X | |||||
որից` ծաղկակաղամբ | 26 | X | |||||
Վարունգ | 27 | X | |||||
Լոլիկ | 28 | X | |||||
Սեղանի ճակնդեղ | 29 | X | |||||
Սեղանի գազար | 30 | X | |||||
Գլուխ սոխ | 31 | X | |||||
Սխտոր | 32 | X | |||||
Կանաչ ոլոռ | 33 | X | |||||
Այլ բանջարեղեն | 34 | X | |||||
Միամյա և երկամյա բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր | 35 | X | X | ||||
Բոստան-պարենային | 36 | X | |||||
Բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր | 37 | X | X | ||||
VI. Պաշտպանված գրունտի բանջարեղեն և սունկ |
X |
X | X | X | X | X | |
Հավաքված է բանջարեղեն, ընդամենը | 38 | X | X | ||||
Հավաքված է սունկ, ընդամենը | 39 | X | X | ||||
VII. Կերային մշակաբույսեր, ընդամենը (տող 41+42+43+44+47+ 48+51+54) | 40 | X | X | X | X | ||
Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն) | 41 | X | |||||
Կերի արմատապտղի սերմադաշտեր | 42 | X | X | ||||
Կերի բոստան | 43 | X | |||||
Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը | 44 | X | |||||
Այդ թվում` սիլոսի համար | 45 |
X |
X | X | |||
կանաչ կերի համար | 46 |
X |
X | X | |||
Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի) | 47 | X | |||||
Միամյա խոտեր, ընդամենը | 48 | X | X | X | X | X | |
Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար |
49 |
X |
X | ||||
բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված) |
50 |
X |
X | ||||
Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը) | 51 | X | X | X | X | X | |
Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար |
52 |
X |
X | ||||
բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված) |
53 |
X |
X | ||||
Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը | 54 | X | X | X | X | X | |
Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար |
55 |
X |
X | X | |||
բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված) |
56 |
X |
X | X | |||
Բազմամյա խոտեր` սերմերի համար, ընդամենը | 57 |
X |
X | X | |||
Այդ թվում` ա) առվույտ |
58 |
X |
X | X | |||
բ) կորնգան |
59 |
X |
X | X | |||
Ընդամենը ցանքային տարածությունը 200_ թ. բերքի տակ (տող 1+12+18+23+24+40) | 60 | X | X | X | X | X | |
Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է` այգամիջյան տարածություններում | 61 | X | X | X | X | X | |
Բացի այդ` բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարած ենթացանքը, ընդամենը | 62 | X | X | X | X | X | |
Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար |
63 |
X |
X | X | |||
բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված) |
64 |
X |
X | X | |||
Բնական խոտհարքներ, ընդամենը | 65 |
X |
X | ||||
ա) խոտի համար |
66 |
X |
X | ||||
բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված) |
67 |
X |
X | ||||
Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր) | 68 | X | X | X | X | X | |
Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից | 69 |
X |
X | X | |||
VIII. Պտուղ և հատապտուղ, ընդամենը (տող 71+77+86+91+97) | 70 | ||||||
հնդավորներ, ընդամենը | 71 | ||||||
խնձորենի | 72 | ||||||
տանձենի | 73 | ||||||
սերկևիլենի | 74 | ||||||
այլ (նշել) | 75 | ||||||
76 | |||||||
կորիզավորներ, ընդամենը | 77 | ||||||
ծիրանենի | 78 | ||||||
դեղձենի | 79 | ||||||
կեռասենի | 80 | ||||||
սալորենի | 81 | ||||||
բալենի | 82 | ||||||
հոն | 83 | ||||||
այլ (նշել) | 84 | ||||||
85 | |||||||
ընկուզապտուղներ, ընդամենը | 86 | ||||||
ընկուզենի | 87 | ||||||
տխիլենի (պնդուկ) | 88 | ||||||
այլ (նշել) | 89 | ||||||
90 | |||||||
մերձարևադարձայիններ, ընդամենը | 91 | ||||||
թզենի | 92 | ||||||
նռնենի | 93 | ||||||
արքայախնձոր (կարալյոկ) | 94 | ||||||
այլ (նշել) | 95 | ||||||
96 | |||||||
հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը), ընդամենը | 97 | ||||||
որից` թթենի | 98 | ||||||
IX. Խաղող, ընդամենը | 99 | ||||||
որից` տեխնիկական | 100 |
__ ____________________ 200 թ.
Ղեկավար`______________________
____________________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.10.2014, թիվ 37-Ն | 13.11.2014, N 19-Ն | |
30.01.2009, թիվ 08-Ն | 26.03.2009, N 19-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|