«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունվարի 2009 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 9-ի «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» Ձև թիվ 49-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևից հանել «գյուղական և քաղաքային համայնքները» բառերը:
2. Որոշմամբ հաստատված հաշվետվության լրացման հրահանգի 2-րդ կետում` «գյուղական (քաղաքային) համայնքների, առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի» բառերով:
Նախագահ | Ս. Մնացականյան |