Գլխավոր տեղեկություն
Номер
N 404-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.06/24(690) Հոդ.474
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2009
Дата вступления в силу
07.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 404-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար բոնուսի չափերը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 1-ին կետը «պարգևավճարների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակներ տիրապետող ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման և» բառերով,

բ. 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) բոնուս` վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար սույն կարգին համապատասխան հաշվարկվող գումար:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը,

դ. 10-րդ կետը «պարգևավճարների» բառից հետո լրացնել «(բազային պարգևավճարների և բոնուսների)» բառերով,

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում տրամադրված` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հատուկ համարներ պարունակող և սույն կարգին համապատասխան իրականացված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելու դեպքում կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում և վճարվում է բոնուս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված չափերով:»,

զ. 13-րդ կետում «տրամադրման» բառը փոխարինել «և վճարման» բառերով,

է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող` հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար հրապարակային սակարկությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների հաշվին:»,

ը. 14-րդ կետի առաջին և երրորդ նախադասություններից հանել «և բոնուս» բառերը,

թ. 15-րդ կետից հանել «և բոնուս» բառերը, իսկ «տրամադրվում են» բառերը փոխարինել «տրամադրվում է» բառերով,

ժ. 18-րդ կետից հանել «և բոնուսի» բառերը,

ժա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Սույն կարգի 12-րդ կետում նշված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածում նշված խմբաքանակների և գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերի, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ներկայացված խմբաքանակներով կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսն ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար: Ներկայացված խմբաքանակները սույն կարգին չհամապատասխանելու դեպքում դրանք վերադարձվում են ներկայացնողին: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու համար մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը բանկ են ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով հարկային մարմնի կողմից տրված միջնորդագիրը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:»,

ժբ. 19-րդ կետի 3-րդ ենթակետը «նախորդող ամսվան» բառերից հետո լրացնել «(բոնուս ստանալու նպատակով նախորդ եռամսյակին)» բառերով.

3) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ստեղծել աճուրդային հանձնաժողով.

2) եռամսյա ժամկետում, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հաստատել աճուրդի կանոնակարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 2009 թվականի մարտ ամսվա ընթացքում տրամադրված` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահող կտրոնների համար բոնուսը հաշվարկվում և վճարվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգով: 2009 թվականի ապրիլի 1-ից սկսած` տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների համար բոնուսը հաշվարկվում և վճարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան
 
2009 թ. ապրիլի 23
Երևան
 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 9-ի N 404-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ

 

Ներկայացնելու
ենթակա կտրոնների խմբաքանակը

Կտրոնների խմբաքանակին համապատասխան գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերը
(դրամ)

Բոնուսի գումարը` կտրոնների յուրաքանչյուր խմբաքանակի համար
(դրամ)

50 կտրոն

100,000

2,500

200,000

6,000

300,000

10,000

100 կտրոն

200,000

5,000

400,000

12,000

600,000

20,000

200 կտրոն

400,000

10,000

800,000

24,000

1,200,000

40,000

300 կտրոն

600,000

15,000

1,200,000

36,000

1,800,000

60,000

400 կտրոն

800,000

20,000

1,600,000

48,000

2,400,000

80,000

500 կտրոն

1,000,000

25,000

2,000,000

60,000

3,000,000

100,000

600 կտրոն

1,200,000

30,000

2,400,000

72,000

3,600,000

120,000

700 կտրոն

1,400,000

35,000

2,800,000

84,000

4,200,000

140,000

800 կտրոն

1,600,000

40,000

3,200,000

96,000

4,800,000

160,000

900 կտրոն

1,800,000

45,000

3,600,000

108,000

5,400,000

180,000

1000 կտրոն

2,000,000

50,000

4,000,000

120,000

6,000,000

200,000

 

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան