Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2009-16.04.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.19/68(658) Հոդ.1201
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.11.2008
Дата вступления в силу
29.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2008 թվականի N 1285-Ն

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարող կազմակերպությունը

Ժամկետը

Վայրը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպում

 

ՍԾՏՀ անդամ երկրների ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2009 թ.
ապրիլի 29, 1 օր

 

 

 

2009 թ.
ապրիլի 27-28, 2 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

2.

ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2009 թ. մարտի 18-20, 3 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

3.

ՍԾՏՀ տրանսպորտի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի կամ հեռահաղորդակցության նախարարների հանդիպում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թ.
մարտի 25-27, 3 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

4.

ՍԾՏՀ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում` նվիրված պարենային ապահովության, բիովառելիքի, սննդա-մթերքի ֆիզիկական և տնտեսական մատչե-լիության, սանիտարական և բուսասանիտարական, ինչպես նաև այլ գյուղատնտեսական և ագրոարդյունաբերական խնդիրներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2009 թ.
ապրիլի առաջին շաբաթ,
1 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

5.

ՍԾՏՀ բնապահպանական հարցերով աշխա-տանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների բնապահպանության նախարարների հանդիպում, սեմինար «ՍԾՏՀ տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում» խորագրով

ՀՀ բնապահպանության նախարարություն

2009 թ.
ապրիլի 8-10, 3 օր

Երևան (Սևան)
Ծաղկաձոր

ՀՀ պետական բյուջե

6.

Սեմինար և ուսումնավարժություն «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» խորագրով` ԵՄ-ի փորձագետների մասնակցությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2008 թ.
դեկտեմբերի 1-3,
3 օր

Գյումրի

ՀՀ պետական բյուջե

7.

«Կլոր սեղան»` նվիրված «Սևծովյան երկրների մշակութային լուրեր» (Cultural News of the Black Sea Region) խորագրով ամսագրի ստեղծմանն ու տարածաշրջանի երկրների հետ հուշարձանների պահպանման և վերա-կանգնման ոլորտներում համագործակցության հնարավոր ծրագրերի իրականացմանը,

 

«Կլոր սեղանին» զուգահեռ կինոցուցա-դրություններ հուշարձանների պահպանման և վերականգնման թեմայով, տարածաշրջանի երկրների գորգերի ցուցահանդես, մանկա-պատանեկան ցուցահանդես-մրցույթ «Սև ծովին արևոտ երկինք» խորագրով` ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների համար

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թ. մարտի 4-5,
2 օր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 օր

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան

ՀՀ պետական բյուջե

8.

Սեմինար «Հետբացթողումային հսկողության բնագավառում առկա խնդիրների լուծման ուղիները» խորագրով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2009 թ.
փետրվար, 2 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

9.

Գիտաժողով` «Վերարտադրողական առողջության բարելավման ժամանակակից մոտեցումները» խորագրով, և գիտաժողովին զուգահեռ` վերարտադրողական առողջության ոլորտում օգտագործվող ժամանակակից դեղերի ցուցահանդես

ՀՀ առողջապահության նախարարություն

2009 թ. մարտի 18-19

Երևան

ՀՀ պետական բյուջե

10.

«Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցում» (Master Class), որը կուղեկցվի մասնակից երկրների հայտնի արտադրողների նորագույն բժշկական սարքավորումների ցուցահանդես-վաճառքով

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2008 թ. մարտի 30,
ապրիլի 1,
2 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

11.

ՍԾՏՀ բանկային և ֆինանսական հարցերի աշխատանքային խմբի նիստ

ՀՀ կենտրոնական բանկ

2009 թ.
մարտ/ապրիլ, 2 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

12.

Սեմինար «Անդրսահմանային համագործակցությունը տարածական պլանավորման համատեքստում» խորագրով` որպես «Արդյունավետ տարածական պլանավորման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և օրենսդրական աջակցություն» ծրագրի առաջնային բաղադրիչ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2009 թ. գարուն,
2 օր

Երևան

ՀՀ պետական բյուջե

13.

Համաժողով` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խթանմանը

 

հանդիպում-սեմինար` նվիրված զբոսաշրջության ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ նախագահության ընթացքում,
2 օր

 

 

 

 

 

2 օր

Երևան

 

 

 

 

 

 

 

Ջերմուկ

ՀՀ պետական բյուջե

 

(Հավելվածը փոփ. 15.01.09 N 41-Ն, 28.01.09 N 91-Ն, խմբ. 26.02.09 N 194-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան