ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0130/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0130/02/08 |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան | |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Միսակ Սարգսյանի հայցի ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և տան մուտքն ու պատուհանները փոխելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Հովհաննիսյանի ընդդեմ Միսակ Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Միսակ Սարգսյանը պահանջել է ապօրինի տիրապետումից հետ պահանջել գույքը և պարտավորեցնել փոխելու տան մուտքն ու պատուհանները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գագիկ Հովհաննիսյանը պահանջել է գույքը հետ պահանջել Միսակ Սարգսյանի ապօրինի տիրապետումից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2008 թվականի վճռով Միսակ Սարգսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ Գագիկ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը մերժվել է։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.07.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է` դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միսակ Սարգսյանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 18.12.2008 թվականի հաշտության համաձայնությունը, կից ներկայացնելով հատակագծի հավելվածն ու դռան լուսանկարը, և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 18.12.2008 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հաստատել կողմերի միջև կնքված 18.12.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան |
18.12.2008 թ. |
ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի` Միսակ Սարգսյանի ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և տան մուտքն ու պատուհանները փոխելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Հովհաննիսյանի ընդդեմ Միսակ Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, քաղաքացիական գործով, կողմերս եկանք փոխադարձ համաձայնության` հետևյալի մասին.
Սույն հաշտության համաձայնությունը կնքվում է Միսակ Սարգսյանի (այսուհետ՝ Հայցվոր) և Գագիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Գոհարիկ Խաչատրյանի (այսուհետ՝ Պատասխանող) միջև:
Կողմերը գալիս են համաձայնության այն մասին, որ սույն համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող հատակագծում տարածքի բաժանումը կատարվում է հետևյալ կերպ.
Բ կետից Գ կետ հողամասը և Բ կետից Ա կետ շինությունը ուղղահայաց գծով կիսվում է: Բ հատվածից մինչև Գ հատված ընկած տարածությունը Հայցվորը պարտավորվում է 2009 թվականի մայիսի 8-ից մինչև 2009 թվականի մայիսի 10-ը փակել քարե պարսպով:
Կողմերը գալիս են համաձայնության, որ սույն համաձայնության անբաժանելի մաս հանդիսացող հատակագծում Ա-Բ-Գ-Դ-Ֆ-Ե-Զ-Է-Ը-Թ-Ժ տառերով նշված հողատարածքը և նրա վրա գտնվող շինությունը (թռչնանոցը) թողնվում է Հայցվորի սեփականության ներքո:
Կողմերը գալիս են համաձայնության, որ սույն համաձայնության անբաժանելի մաս հանդիսացող հատակագծում Ա-Ո-Փ-Լ-Խ-Ծ-Գ-Բ-Ա տառերով նշված հողատարածքը և նրա վրա գտնվող շինությունը (պահոցը) թողնվում է Պատասխանողի սեփականության ներքո:
Կողմերը գալիս են համաձայնության, որ Պատասխանողը պարտավորվում է «Դ-Ֆ» հատվածում տեղադրված՝ մուտքի դուռն իր միջոցներով ապամոնտաժել: Պատասխանողը պարտավորվում է իր միջոցներով և նախաձեռնությամբ տան մուտքի դուռը տեղափոխել և մուտքի դուռը տեղադրել Ծ-Գ հատվածում՝ իր ցանկացած վայրում:
Հայցվորը պարտավորվում է Պատասխանողին հանձնել սույն համաձայնությանը կից ներկայացված լուսանկարում պատկերված փայտյա դուռը:
Հայցվորը պարտավորվում է «Դ-Ֆ» հատվածի մուտքի դռան մուտքը փակել քարով՝ թողնելով փոքր պատուհանիկի տեղ (ներկայումս դռան վրա տեղադրված պատուհանիկի լայնությամբ և բարձրությամբ):
Պատուհանիկի տեղադրումը կատարվում է Պատասխանողի միջոցներով և իր կողմից:
Հայցվորը պարտավորվում է Պատասխանողին որպես դռան տեղափոխման հետ կապված (և դրանից բխող բոլոր աշխատանքների) շինարարության աշխատանքների կատարման փոխհատուցման գումար վճարել 100.000 ՀՀ դրամ:
Կողմերը գալիս են համաձայնության, որ աշխատանքների սկսման օր է հանդիսանում 2009 թվականի մայիսի 1-ը:
01.05.2009թ-ին Հայցվորը պարտավորվում է Պատասխանողին հանձնել 100.000 ՀՀ դրամ և հաշտության համաձայնությանը կցված լուսանկարում պատկերված դուռը, որը կողմերը ձևակերպում են հանձնման-ընդունման ակտով, իսկ Պատասխանողը պարտավորվում է գումարը ստանալու օրը սկսել դռան տեղափոխման հետ կապված աշխատանքները և այդ աշխատանքները ավարտել 7 օրվա ընթացքում:
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ոչ ուշ, քան մինչև 2009 թվականի մայիսի 10-ը ամբողջությամբ կատարել սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները:
Կողմերս հաստատում ենք, որ սույն հաշտության համաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվելու պահից կողմերը համարում են վեճը լուծված և միմյանց հանդեպ սույն վեճի շրջանակներում պահանջ կամ պարտավորություններ չունեն:
Կողմերի կողմից սույն Համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Կողմերս հաստատում ենք, որ սույն Հաշտության համաձայնության կնքման և դատական կարգով հաստատման դեպքում օրենքով նախատեսված հետևանքներին կողմերս տեղյակ ենք:
Կողմերս հաստատում ենք, որ սույն Հաշտության համաձայնությանը կցվում են կողմերի կողմից ստորագրված հատակագիծը և դռան լուսանկարը:
Հաշտության համաձայնությունը կազմվում է երեք օրինակից, որից մեկական օրինակ հանձնվում է կողմերին և մեկ օրինակ ներկայացվում է Վճռաբեկ դատարանի հաստատմանը»:
Հայցվոր |
Պատասխանող |
Միսակ Սարգսյան |
Գագիկ Հովհաննիսյանի |
|
լիազորված անձ |
|
Գոհարիկ Խաչատրյան |
անձն. AG 0688472 |
անձն. AH 0255828 |
տրված է 12.05.2006 թ. |
տրված է 11.09.2006 թ. |
057-ի կողմից |
057-ի կողմից |
ստորագրություն |
ստորագրություն»: |
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշումը բեկանել, և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|