Գլխավոր տեղեկություն
Номер
N 1478-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2008
Дата вступления в силу
19.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1478-Ա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՔԵՆԴԼ» 3 ԳԷՎ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ 3-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տալ գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` «Քենդլ» կենտրոնի ղեկավարության հետ համատեղ պատրաստել նոր կենտրոնի ստեղծման համար հողատարածքի տրամադրման վերաբերյալ առաջարկ:

3. Հայաստանի Հանրապետության ‎‎ֆինանսների նախարարին` օտարերկրյա կազմակերպությունների կողմից ներկայացված ‎‎ֆինանսական առաջարկությունների հիման վրա պատրաստել նախագծի իրականացմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ‎‎ֆինանսական մասնակցության վերաբերյալ առաջարկ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` ներկայացնել առաջարկներ «Քենդլ» նախագիծը Եվրախորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և այլ շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության միջազգային գիտական ծրագրերում ներառելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ պատրաստել ապագա կենտրոնի կառուցվածքի և կազմակերպական կարգավիճակի վերաբերյալ առաջարկ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 18

Երևան