Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 330-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.12.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.12.2008
Дата вступления в силу
03.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2008 թ.

թիվ 330-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՌՈՒԶՎԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ՌՈՒԶՎԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 4-ի և 2008 թվականի նոյեմբերի 12-ի հայտերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՌՈՒԶՎԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա՝ ք. Երևան, Նար-Դոսի 75 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. դեկտեմբերի 5

Երևան