Գլխավոր տեղեկություն
Номер
N 1597-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.29/64.1 Հոդ.1314.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.2004
Дата вступления в силу
30.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1597-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 39-42-րդ հոդվածներով` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երաշխիքների կիրառման մասին համաձայնագրին կից, 1997 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված, լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երաշխիքների կիրառման մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությամբ (այսուհետ` լրացուցիչ արձանագրություն) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար համադրման և պատասխանատու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

(1-ին կետը փոփ. 29.01.09 N 82-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 10-ը ստեղծել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունների և տվյալների ռեգիստր` դրանում ընդգրկելով հետևյալ տեղեկությունները`

ա) տվյալներ Հայաստանի Հանրապետության կողմից ֆինանսավորվող, թույլատրված, վերահսկվող կամ Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող միջուկային վառելիքային ցիկլին վերաբերող և միջուկային նյութի հետ չկապված գիտահետազոտական ու փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման վայրերի մասին.

բ) տվյալներ կայանքներում և կայանքներից դուրս գտնվող վայրերում, որտեղ սովորաբար օգտագործվում է միջուկային նյութ, երաշխիքներին առնչվող շահագործման գործունեության մասին.

գ) յուրաքանչյուր հրապարակում գտնվող յուրաքանչյուր շենքի, ներառյալ դրա օգտագործման, ընդհանուր նկարագիրը, և, եթե դա բավարար չէ, դրա պարունակության նկարագիրը` հրապարակի քարտեզի հետ միասին.

դ) լրացուցիչ արձանագրության N 1 հավելվածում նշված գործունեությանն առնչվող յուրաքանչյուր վայրում կատարվող գործողությունների ծավալի նկարագիրը.

ե) ուրանի հանքերի ու հարստացուցիչ կայանքների և թորիումի հարստացուցիչ կայանքների վայրը, շահագործման վիճակն ու արտադրության տարեկան գնահատված հզորությունները, ինչպես նաև այդպիսի հանքերի և հարստացուցիչ կայանքների արտադրության տարեկան ծավալը.

զ) վառելիքի արտադրմանը կամ իզոտոպային հարստացմանը պիտանի լինելու համար անհրաժեշտ բաղադրության և մաքրության չհասած ելանյութի մասին տեղեկությունը, ներառյալ`

այդ նյութի քանակները, քիմիական բաղադրությունը, օգտագործումը կամ նման նյութի ենթադրյալ օգտագործումը, անկախ դրա միջուկային կամ ոչ միջուկային օգտագործումից, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր վայրի համար, որտեղ այդպիսի նյութն առկա է, ուրանի 10 մետրական տոննան և (կամ) թորիումի 20 մետրական տոննան գերազանցող քանակով, իսկ մեկ մետրական տոննայից ավելի քանակ ունեցող այլ վայրերի համար` ընդհանուր` Հայաստանի Հանրապետության համար ամբողջությամբ վերցրած, եթե այդ ընդհանուր քանակը գերազանցում է ուրանի 10 մետրական տոննան կամ թորիումի 20 մետրական տոննան,

Հայաստանի Հանրապետության կոնկրետ ոչ միջուկային նպատակներով արտահանվող ուրանի կամ թորիումի քանակները, քիմիական բաղադրությունը և նպատակակետը (յուրաքանչյուր արտահանման համար), եթե դրանք գերազանցում են`

- ուրանի դեպքում` 10 մետրական տոննան կամ Հայաստանի Հանրապետությունից հաջորդաբար միևնույն պետություն արտահանված ուրանի քանակները, որոնցից յուրաքանչյուրը 10 մետրական տոննայից պակաս է, բայց որոնց գումարը տարվա ընթացքում գերազանցում է 10 մետրական տոննան,

- թորիումի դեպքում` 20 մետրական տոննան կամ Հայաստանի Հանրապետությունից հաջորդաբար միևնույն պետություն արտահանված թորիումի քանակները, որոնցից յուրաքանչյուրը 20 մետրական տոննայից պակաս է, բայց որոնց գումարը տարվա ընթացքում գերազանցում է 20 մետրական տոննան,

Հայաստանի Հանրապետություն ոչ միջուկային կոնկրետ նպատակներով ներմուծված ուրանի կամ թորիումի քանակները, քիմիական բաղադրությունը և ներկա պահին տեղակայման վայրը, ինչպես նաև յուրաքանչյուր ներմուծումից հետո օգտագործումը կամ ենթադրյալ օգտագործումը, եթե դրանք գերազանցում են`

- ուրանի դեպքում` 10 մետրական տոննան կամ հաջորդաբար Հայաստանի Հանրապետություն ներմուծված ուրանի քանակները, որոնցից յուրաքանչյուրը 10 մետրական տոննայից պակաս է, բայց որոնց գումարը տարվա ընթացքում գերազանցում է 10 մետրական տոննան,

- թորիումի դեպքում` 20 մետրական տոննան կամ հաջորդաբար Հայաստանի Հանրապետություն ներմուծված թորիումի քանակները, որոնցից յուրաքանչյուրը պակաս է 20 մետրական տոննայից, բայց որոնց գումարը տարվա ընթացքում գերազանցում է 20 մետրական տոննան.

է) տեղեկություն երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի 36-րդ հոդվածին համապատասխան երաշխիքներից ազատված միջուկային նյութի քանակների, օգտագործման ձևերի և գտնվելու վայրի մասին, այդ թվում`

տեղեկություն երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի 35-րդ «բ» հոդվածին համապատասխան երաշխիքներից ազատված, սակայն երաշխիքների մասին համաձայնագրի 36-րդ հոդվածում նշված քանակները գերազանցող` ոչ միջուկային օգտագործման համար վերջնական վիճակում չգտնվող միջուկային նյութի վերջնական քանակների (կարելի է` գնահատված ձևով) և յուրաքանչյուր վայրում օգտագործման ձևերի մասին.

ը) տեղեկություն պլուտոնիում, գերհարստացված ուրան կամ ուրան-233 պարունակող միջին կամ բարձր մակարդակի ակտիվության այն թափոնների տեղակայման վայրի կամ հետագա մշակման մասին, որոնց նկատմամբ երաշխիքների կիրառումը դադարեցվել է երաշխիքների մասին համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան:

Սույն կետի նպատակների համար հետագա մշակումը չի ներառում պահեստավորելու կամ թաղելու համար թափոնների վերափաթեթավորում կամ տարրերի անջատում չնախատեսող հետագա լավորակում.

թ) Հայաստանի Հանրապետությունից արտահանված` լրացուցիչ արձանագրության N 2 հավելվածում թվարկված ոչ միջուկային նյութերի և համաձայնեցված սարքավորումների ինքնությունը, քանակը, ստացող երկրում օգտագործման նախատեսվող վայրը և արտահանման ամսաթիվը կամ, համապատասխան դեպքերում, ակնկալվող ամսաթիվը,

ժ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված` լրացուցիչ արձանագրության N 2 հավելվածում թվարկված ոչ միջուկային նյութերի և համաձայնեցված սարքավորումների ինքնությունը, քանակը, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նախատեսվող վայրը և ներմուծման ամսաթիվը կամ, համապատասխան դեպքերում, ակնկալվող ամսաթիվը.

ժա) Հայաստանի Հանրապետությունում հաստատված տասնամյա ժամանակաշրջանի համար միջուկային վառելիքային ցիկլի զարգացմանն առնչվող ընդհանուր ծրագրեր (ներառյալ միջուկային վառելիքային ցիկլին առնչվող գիտահետազոտական և ծրագրավորվող փորձարարակոնստրուկտորական աշխատանքները).

ժբ) Հայաստանի Հանրապետության կողմից չֆինանսավորվող, չթույլատրված կամ չվերահսկվող կամ Հայաստանի Հանրապետության անունից չիրականացվող` միջուկային վառելիքային ցիկլին առնչվող և միջուկային նյութի հետ չկապված գիտահետազոտական ու փորձարարակոնստրուկտորական այն աշխատանքների կատարման վայրը, որոնք կոնկրետ վերաբերում են միջուկային վառելիքի հարստացմանը, վերամշակմանը կամ պլուտոնիում, գերհագեցված ուրան կամ ուրան-233 պարունակող, միջին կամ բարձր մակարդակի ակտիվության թափոնների մշակմանը, և որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության որևէ տեղում: Սույն կետի նպատակների համար ակտիվության միջին և բարձր մակարդակի թափոնների մշակումը չի ներառում պահեստավորելու կամ թաղելու համար թափոնների վերափաթեթավորում կամ տարրերի անջատում չնախատեսող հետագա լավորակում.

ժգ) այն անձանց կամ կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագիրը և դրանց մասին տեղեկություններ, որոնք այդպիսի գործունեություն են իրականացնում հրապարակի սահմաններից դուրս գտնվող վայրերում, և որոնք կարող են ֆունկցիոնալ կերպով կապված լինել այդ հրապարակում իրականացված գործունեության հետ:

3. Սույն որոշման իմաստով հետևյալ հասկացությունները նշանակում են`

ա) միջուկային վառելիքային ցիկլին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ` գործունեություն, որը կոնկրետ վերաբերում է հետևյալ յուրաքանչյուր գործընթացի կամ համակարգի մշակման յուրաքանչյուր ասպեկտին`

միջուկային նյութի փոխարկում,

միջուկային նյութի հարստացում,

միջուկային վառելիքի պատրաստում,

ռեակտորներ,

կրիտիկական հավաքվածքներ,

միջուկային վառելիքի վերամշակում,

պլուտոնիում, գերհարստացված ուրան կամ ուրան-233 պարունակող, միջին կամ բարձր մակարդակի ակտիվություն ունեցող թափոնների մշակում (առանց պահեստավորելու կամ թաղելու համար վերափաթեթավորում կամ տարրերի բաժանում չնախատեսող լավորակման):

Միջուկային վառելիքային ցիկլին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքները չեն ընդգրկում այն գործունեությունը, որը վերաբերում է ռադիոիզոտոպների արտադրական, բժշկական, հիդրոլոգիական և գյուղատնտեսական օգտագործման ուղղությամբ կատարվող տեսական կամ հիմնարար գիտական հետազոտություններին կամ գիտահետազոտական ու փորձարարակոնստրուկտորական աշխատանքներին, առողջության և շրջակա միջավայրի վրա ներգործության հետևանքների ուսումնասիրմանն ու տեխնիկական սպասարկման կատարելագործմանը,

բ) հրապարակ` տարածք, որի սահմանները որոշված են Հայաստանի Հանրապետության կողմից` կայանքի, ներառյալ կանգնեցված կայանքը, կառուցվածքի մասին տրամադրված համապատասխան տեղեկության մեջ, որը վերաբերում է կայանքներից դուրս գտնվող այն վայրին, որտեղ սովորաբար օգտագործվում է միջուկային նյութ, այդ թվում` կայանքից դուրս գտնվող փակված այն վայրին, որտեղ նախկինում օգտագործվել է միջուկային նյութ (և որտեղ կան տաք խցեր, կամ որտեղ իրականացվել է վառելիքի փոխարկման, հարստացման, պատրաստման կամ վերամշակման հետ կապված գործունեություն):

Հրապարակն ընդգրկում է նաև մատակարարման էական միջոցների տրամադրման կամ օգտագործման նպատակով նշված կայանքի կամ վայրի հետ համատեղ տեղակայված բոլոր օբյեկտները, ներառյալ միջուկային նյութ չպարունակող ճառագայթված նյութերի մշակման տաք խցերը, թափոնների մշակման, պահեստավորման և թաղման համար նախատեսված կայանքները, ինչպես նաև այն շենքերը, որոնք կապված են լրացուցիչ արձանագրության N 1 հավելվածում նշված առարկաների հետ,

գ) շահագործումից դուրս բերված կայանք կամ շահագործումից դուրս բերված կայանքից դուրս գտնվող վայր` օբյեկտ կամ վայր, որտեղ դրա օգտագործման համար անհրաժեշտ մնացած կոնստրուկցիաները և սարքավորումներն ապամոնտաժվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձվել այնպես, որ դրանք չեն օգտագործվում միջուկային նյութի պահեստավորման համար և չեն կարող հետագայում օգտագործվել միջուկային նյութը գործածելու, այն մշակելու կամ կիրառելու համար,

դ) կանգնեցված կայանք կամ կայանքից դուրս գտնվող փակված վայր` օբյեկտ կամ վայր, որից հանված է միջուկային նյութը, և որի շահագործումը դադարեցվել է, և որը, սակայն, դուրս չի բերվել շահագործումից,

ե) գերհարստացված ուրան` ուրան-235 իզոտոպով` 20 կամ ավելի տոկոսով հարստացված ուրան,

զ) միջուկային նյութ` համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնադրության XX հոդվածով տրված սահմանման` նշանակում է ցանկացած ելանյութ կամ ցանկացած հատուկ տրոհվող նյութ: «Ելանյութ» տերմինը չպետք է մեկնաբանվի որպես հանքանյութ կամ հանքանյութի թափոններ,

է) կայանք` ռեակտոր, կրիտիկական հավաքվածք, փոխարկման գործարան, արտադրող գործարան, վերամշակման կայանք, իզոտոպների բաժանման կայանք կամ առանձին պահեստարան, կամ ցանկացած վայր, որտեղ սովորաբար օգտագործվում է մեկ արդյունավոր կիլոգրամը գերազանցող քանակներով միջուկային նյութ,

ը) կայանքից դուրս գտնվող վայր` ցանկացած օբյեկտ կամ ցանկացած վայր, որը կայանք չի հանդիսանում, և որտեղ սովորաբար օգտագործվում է մեկ արդյունավոր կիլոգրամին հավասար կամ պակաս քանակով միջուկային նյութ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին`

ա) մշակել և սույն որոշման 5-րդ կետում նշված մարմիններին տրամադրել ներկայացվող տեղեկատվության հարցման ձևը` համաձայն լրացուցիչ արձանագրության հավելվածների.

բ) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տվյալների փոփոխությունները գրանցել տեղեկությունների և տվյալների ռեգիստրում.

գ) սույն որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում նշված պատասխանատու անձանց` իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և պարզաբանումներ.

դ) մինչև 2004 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող հայտարարությունը` այն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը դիվանագիտական ուղիներով փոխանցելու նպատակով.

ե) լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունները:

(4-րդ կետը փոփ. 29.01.09 N 82-Ն)

5. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարներին` իրենց իրավասություններին առնչվող մասով,

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադիրների անունից հանդես եկող լիազոր պետական մարմինների ղեկավարներին` համապատասխան բաժնետիրական ընկերություններին,

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններին,

Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` համապատասխան մարզերում (Երևան քաղաքում) գրանցված տնտեսավարող սուբյեկտներին

համապատասխան հարցումներ կատարելով`

ա) մինչև 2004 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվության ձևի և ֆորմատի պահանջներին համապատասխան.

բ) սկսած 2005 թվականի հունվարի 1-ից, սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում, 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին.

գ) սույն կետի «ա» ենթակետի համաձայն տեղեկատվությունը հավաքելու, համակարգելու, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին տրամադրելու նպատակով 15-օրյա ժամկետում նշանակել պատասխանատու անձ, որը, անհրաժեշտության դեպքում, անմիջական և օպերատիվ կապ կպահպանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ, և այդ անձի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին:

(5-րդ կետը փոփ. 29.01.09 N 82-Ն)

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.09 N 82-Ն)

բ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից նշանակված երաշխիքների տեսուչի վերաբերյալ պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո տեսուչի թեկնածությունը լրացուցիչ արձանագրությամբ սահմանված կարգով համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների հետ և ոչ ուշ, քան ծանուցումն ստանալուց հետո 75 օրվա ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ծանուցել տեսուչի թեկնածությունն ընդունելու կամ այն մերժելու մասին.

գ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցման դեպքում նշանակված տեսուչին տրամադրել մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա:

(6-րդ կետը փոփ. 29.01.09 N 82-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունների և տվյալների ռեգիստրի ստեղծման և վարման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել համապատասխան ֆինանսական միջոցներ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.01.2009, N 82-Ն 26.02.2009, N 1597-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան