Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679) Հոդ.219
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2009
Дата вступления в силу
05.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 156-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

փետրվարի 19-ի N 156-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ

 

1. Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքները` իրենց ջրային ռեսուրսներով`

1) «Ախնաբադի կենու պուրակ (անտառակ)» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Միափորի լեռնաշղթայի Ծաղկոտ լեռնաբազուկի վրա, Պոլազ գետի ավազանում, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբադի եկեղեցու հարևանությամբ, ծովի մակերևույթից 1400-1700 մետր բարձրության վրա.

2) «Արջատխլենու» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաղաղաղբյուր գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին, ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա.

3) «Մրտավարդենու» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է Կոտայքի, Գուգարքի, Իջևանի շրջանները: Գտնվում է ծովի մակերևույթից 1900-2200 մետր բարձրության վրա.

4) «Մարգահովտի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին, Փամբակ գետի ավազանում, ծովի մակերևույթից 1900-2200 մետր բարձրության վրա.

5) «Գյուլագարակի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Բազումի և Գուգարաց լեռների լանջերին, Քարհանք-ջուր գետակի հովտում, ծովի մակերևույթից 1300-1850 մետր բարձրության վրա.

6) «Իջևանի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի և Կայենի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակերևույթից 900-2100 մետր բարձրության վրա.

7) «Գանձաքարի (Վերին Աղդանի)» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում և զբաղեցնում է Փայտաջուր գետի ավազանը, Աղստև գետի աջափնյա վտակը, ծովի մակերևույթից 815.8-887 մետր բարձրության վրա.

8) «Դիլիջան» ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում: Ազգային պարկի տարածքով հոսում են Աղստև գետը և դրա հիմնական վտակները` Հովաջուրը, Շտողանաջուրը, Բլդանը, Հաղարծինը, Գետիկը: Ազգային պարկում գտնվում են Պարզ լիճը և Տզրկալիճը: Գտնվում է ծովի մակերևույթից 1070-2400 մետր բարձրության վրա:

2. Սևան-Հրազդան ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքները` իրենց ջրային ռեսուրսներով`

1) «Բանքսի սոճու» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի ավազանում, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին, ծովի մակերևույթից 1800-2000 մետր բարձրության վրա.

2) «Արզականի-Մեղրաձորի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Դարալիկ և Մարմարիկ գետերի ավազանում, ծովի մակերևույթից 1600-2100 մետր բարձրության վրա.

3) «Գետիկի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Գետիկ գետի ավազանում, զբաղեցնում է Աղստև գետի աջափնյա վտակը: Գտնվում է ծովի մակերևույթից 1500-2700 մետր բարձրության վրա.

4) «Հանքավանի ջրաբանական» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վերին հոսանքում, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին, ծովի մակերևույթից 1947-2370 մետր բարձրության վրա.

5) «Սևան» ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում: Զբաղեցնում է Սևանա լիճը և նրա ափամերձ գոտին` մինչև մայրուղին, շրջապատված է Արեգունի, Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևանի լեռների լանջերով: Լճի ջրհավաք ավազանի մեջ մտնում է այն տարածքը, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար: Գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա.

6) «Էրեբունի» պետական արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատյան գոգավորության նախալեռնային հատվածում` Ողջաբերդի սարավանդի լանջերին, Շորբուլախ և Գեղադիր գյուղերի մոտակայքում, լեռնային տափաստանների և կիսաանապատների սահմանագծում, ծովի մակերևույթից 1300-1400 մետր բարձրության վրա.

7) «Գիհու նոսրանտառային» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակերևույթից 1950-2500 մետր բարձրության վրա:

3. Ախուրյան ջրավազանային կառավարման տարածքում է գտնվում հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքը` իր ջրային ռեսուրսներով`

1) «Արագածի ալպյան» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, զբաղեցնում է Արագածի հարավային տարածքը: Գտնվում է ծովի մակերևույթից 3200-3350 մետր բարձրության վրա.

2) «Որդան կարմիր» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, զբաղեցնում է Արարատյան հարթավայրի կիսաանապատային տարածքները: Գտնվում է ծովի մակերևույթից 850-1000 մետր բարձրության վրա:

4. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքները` իրենց ջրային ռեսուրսներով`

1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Գեղամա հարավային դիրքադրության և Ուրծի ու Երանոս լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում, ծովի մակերևույթից 700-2800 մետր բարձրության վրա.

2) «Հերհերի նոսր անտառներ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազանում, ծովի մակերևույթից 1400-2000 մետր բարձրության վրա.

3) «Ջերմուկի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի ավազանում, ծովի մակերևույթից 1100-2800 մետր բարձրության վրա.

4) «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում, ծովի մակերևույթից 2100-2471 մետր բարձրության վրա.           

5) «Եղեգնաձորի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանում, ծովի մակերևույթից 1200-2800 մետր բարձրության վրա.

6) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, զբաղեցնում է Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթությունները, Վեդի քաղաքի հարավային մասը` Գոռավան գյուղի մոտ, Վեդի գետի միջին հոսանքի ձախափնյա տարածքները, ծովի մակերևույթից 1100-1200 մետր բարձրության վրա.

7) «Խորվիրապ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արարատի հարթավայրում. Խոր վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ, Արտաշատ հնագույն քաղաքի մոտ, ծովի մակերևույթից 815.8-887 մետր բարձրության վրա.

8) «Գիլան» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակերևույթից 1330-1400 մետր բարձրության վրա:

5. Հարավային ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքները` իրենց ջրային ռեսուրսներով`

1) «Շիկահող» պետական արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Ծավ և Շիկահող գետերի ավազաններում, Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, ծովի մակերևույթից 700-2400 մետր բարձրության վրա.

2) «Սև լիճ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասարի արևելյան լեռնաստորոտի խառնարանային մասում, Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակում, ծովի մակերևույթից 2658 մետր բարձրության վրա.

3) «Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Խուստուփ լեռնազանգվածից սկսվող Արաքս գետի ձախակողմյան վտակի Ծավ գետի հովտի ողողատային մասում, «Շիկահող» արգելոցի հարևանությամբ, ձգվում է Ծավ գետի հունով` մոտավորապես 8 կիլոմետր երկարությամբ և 50-150 մետր լայնությամբ: Գտնվում է ծովի մակերևույթից 700-750 մետր բարձրության վրա.

4) «Գորիսի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Որոտան գետի և դրա վտակ Վարարակնի ավազանում, ծովի մակերևույթից 1400-2800 մետր բարձրության վրա.

5) «Բոխաքարի» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հարավային Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին, ծովի մակերևույթից 1400-2100 մետր բարձրության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան