Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2009
Дата вступления в силу
27.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2009 թվականի N 34-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ և 8-րդ ենթակետերը`

1. Հաստատել Երկրաջերմային էներգետիկայի ծրագրի համար Գլոբալ բնապահպանական հիմնադրամ/Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 1.6 մլն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի բանակցությունների հայկական պատվիրակության հետևյալ կազմը`

 

Ա. Գալստյան -  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ
Մ. Թումասյան -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Թ. Բաբայան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնoրեն

 

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 26

Երևան