ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 241-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 568-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 925-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի «Բնակելի տարածքներ նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 568-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 925-Ա որոշման հավելվածի 4-րդ տողի 2-րդ սյունակում «Նորքի այգիներ, 227-րդ փող., N 227 սենյակ» բառերը փոխարինել «Նորքի այգիներ, 227, N 17 սենյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 16 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|