«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2000 թվականի N 787
քաղ. Երևան
«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշմամբ (այսուհետև` որոշում) լուծարվող ընկերությունների և էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների միջև պարտավորությունները վերակառուցել հետևյալ ձևով`
ա) «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած 11,7 մլն դրամի դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը ցեսիայի պայմանագրով զիջում է «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` նույն չափով նվազեցնելով որոշման N 2 գ հավելվածում նշված «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած 467,196 մլն դրամ կրեդիտորական պարտքը, իսկ «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտքի տարբերությունը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ցեսիայի պայմանագրով զիջում է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` ձևակերպելով փոխադարձ հաշվարկներով.
բ) «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը որոշման N 2բ հավելվածում նշված «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած 92,164 մլն դրամի դեբիտորական պարտքը ցեսիայի պայմանագրով զիջում է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` ձևակերպելով փոխադարձ հաշվարկներով.
գ) «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը սույն կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն ձեռք բերած պահանջի իրավունքները (դեբիտորական պարտքերը) և որոշման N 2 գ հավելվածում նշված «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած 55,830 մլն դրամի պահանջի իրավունքը (դեբիտորական պարտքը) զիջում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բյուջետային վարկերի գծով վերջինիս նկատմամբ պարտավորությունների համապատասխան չափի հաշվանցով:
2. Լոռու մարզպետին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Բազումի էներգետիկ ավանի 35 հեկտար հողի օգտագործման իրավունքը սահմանված կարգով դադարեցնելու և նշված հողատարածքը Բազումի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերին միացնելու վերաբերյալ.
բ) «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության` Մարգահովտի հանգստի բազայի 6 հեկտար հողի օգտագործման իրավունքը սահմանված կարգով դադարեցնելու և նշված հողատարածքը Մարգահովտի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերին միացնելու վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 25.07.01 N 680)
3. Լոռու մարզպետին, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովներին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված ընկերությունների գույքի հետագա իրացման և իրացումից գոյացած միջոցների հաշվին կուտակված աշխատավարձի, պահպանման ծախսերի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելու և լուծարումը մինչև 2004 թվականի մարտի 31-ը ավարտելու համար:
(3-րդ կետը փոփ. 14.08.01 N 745, փոփ. 22.05.02 N 612, փոփ. 22.05.03 N 638-Ա)
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետում նշված պարտավորությունները մարելուց հետո 20-օրյա ժամկետում նշված ընկերությունների պետական բաժնեմասին հասանելիք մնացորդային գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել և գնահատված արժեքով անհատույց հանձնել`
ա) Վանաձորի քաղաքային համայնքին`
«Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող Վանաձորի Թևոսյան 3 հասցեում գտնվող 8 բնակարանից բաղկացած 4 տնակ` ընդամենը 17318,4 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 6540,0 հազ. դրամ),
«Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Վանաձորի Վարդանանց 12 հասցեում գտնվող 27 բնակարանից բաղկացած փայտե տնակները` ընդամենը 21,7 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 10,0 հազ. դրամ),
«Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Դարպաս գյուղի մասնավորեցված հարավսլավական տնակներն սպասարկելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները (ցանկը կցվում է)` ընդամենը 2494,2 հազ. դրամ արժեքով,
«Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Վանաձորի Թևոսյան 1 հասցեում գտնվող 9 և 1 երկհարկանի փայտե տնակները` ընդամենը 166,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 77,1 հազ. դրամ),
«Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող բանջարեղենի պահուստարանը` 1,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 935,9 հազ. դրամ),
«Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Վանաձորի ջերմամատակարարման համակարգը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 744816,0 հազ. դրամ արժեքով.
բ) Բազումի գյուղական համայնքին` «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Բազումի 8 բնակարանից բաղկացած 7 տնակը` ընդամենը 30307,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 11445,2 հազ. դրամ).
գ) Վահագնիի գյուղական համայնքին` «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` Վահագնի գյուղի «Թաթոսներ» հանդամասում գտնվող անավարտ շինարարությունը` ընդամենը 13,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով.
դ) Լոռու մարզպետարանին` «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Մարգահովտի հանգստի բազան` ընդամենը 332,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից գնահատված է 10613,6 հազ. դրամ):
5. Սահմանել, որ «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նպատակով` «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերը մարելուց հետո այդ ընկերությունների գույքի իրացումից գոյացած միջոցներն ուղղվում են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերի մարմանը: Աշխատավարձի և վերջնահաշվարկների պարտքերը մարելուց հետո նշված ընկերություններն իրենց գույքի իրացումից գոյացած միջոցներն ուղղում են մնացած պարտավորությունների կատարմանը:
(5-րդ կետը խմբ. 14.08.01 N 745)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` լուծարվող ընկերություններն ազատել սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը փոխանցված պահանջների գծով 603,49 մլն դրամի վճարման պարտավորությունից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431 հոդվածին համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
հարավսլավական տնակներն սպասարկող ենթակառուցվածքների
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
1. | Հենապատեր | 771,0 |
2. | Ավտոուղիներ | 1243,0 |
3. | Պոմպակայան | 21,0 |
4. | Ծխնելույզ | 17,788 |
5. | Ռեզերվուար (2 հատ) | 36,0 |
6. | Հացի խանութ` ալյումինից | 7,8 |
7. | Դարակներ` հացի խանութում | 60,664 |
8. | Կուտակիչ ծավալը` 25 խոր.մ | 13,514 |
9. | Կաթսա (4 հատ) | 26,370 |
10. | Պոմպ Կ-90/35 (3 հատ) | 1,247 |
11. | Պոմպ խ. 20/31 | 0,447 |
12. | Պոմպ Կ-20/30 (2 հատ) | 0,289 |
13. | Տաքացուցիչ F-12 խոր. մ | 2,117 |
14. | Ջերմային ցանց | 163,0 |
15. | Գազամատակարարման ցանց | 129,202 |
Ընդամենը |
2494,228 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.08.2007, N 956-Ն | 22.09.2007, N 787 | |
28.07.2005, N 1121-Ա | 11.08.2005, N 787 | |
02.12.2004, N 1683-Ն | 06.01.2005, N 787 | |
22.05.2003, N 638-Ա | 07.06.2003, N 787 | |
22.05.2002, N 612 | 22.05.2002, N 787 | |
14.08.2001, N 745 | 14.08.2001, N 787 | |
25.07.2001, N 680 | 25.07.2001, N 787 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|