Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2009-24.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.183
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.02.2009
Дата вступления в силу
18.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2009 թվականի N 119-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով մայրուղային գազատարների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հունվարի 15-ի N 119-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները պարտադիր են գազի տնտեսության այն բոլոր կազմակերպությունների և ստորաբաժանումների համար, որոնց գործունեությունը կապված է բնական գազի մայրուղային տեղափոխման և ստորգետնյա պահպանման հետ, ինչպես նաև գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական և մայրուղային գազատարների համար աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպությունների համար:

2. Մինչև 1,2 ՄՊա աշխատանքային ճնշմամբ մայրուղային գազատարների (այսուհետ` ՄԳ) այն հատվածները, որոնք անցկացված են բնակավայրերի և գծային հերթապահների տների մոտով պետք է շահագործվեն համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջների:

3. Վերակառուցման և տեխնիկական վերազինման ենթակա ՄԳ օբյեկտները պետք է համապատասխանեցվեն սույն ՏԿ-ի պահանջներին:

4. Նոր և վերակառուցվող օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ 2.05.06-85 և ՍՆԻՊ III-42-80-րի պահանջների համաձայն:

5. Կազմակերպությունում գործող աշխատանքի պաշտպանության և հրդեհաանվտանգության հրահանգների փաթեթը պետք է լինի արտադրամասերի պետերի, ստորաբաժանումների ղեկավարների մոտ և աշխատանքի պաշտպանության ծառայությունում:

6. Սույն ՏԿ-ի պահանջներով չընդգրկվող նոր տեխնոլոգիաներ, գործընթացներ, սարքավորումներ և նյութեր ներդնելու դեպքում կիրառվում են համապատասխան գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական կազմակերպությունների, արտադրող գործարանների կողմից մշակված հատուկ հրահանգները և կանոնները:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Սույն` ՏԿ-ում կիրառված են հետևյալ տերմիններն ու սահմանումները`

1) գազավտանգավոր գոտի` տարածություն, որտեղ օդում ներկա է կամ կարող է հայտնվել սահմանային թույլատրելի և սահմանային թույլատրելի պայթյունաանվտանգ կոնցենտրացիան գերազանցող գազայնվածություն, կամ որի օդում թթվածնի պարունակությունը չի գերազանցում նրա ծավալի 16 տոկոսը.

2) գազավտանգավոր աշխատանքներ` գազավտանգավոր գոտում իրականացվող աշխատանքներ.

3) ԳՇՃ` գազաշարժիչային ճնշակ.

4) ԳՓԱ` գազափոխադրող ագրեգատ.

5) ԳԲ Կետ` գազաբաշխիչ կետ.

6) ԳԲ Կայան` գազաբաշխիչ կայան.

7) ԳԿ` գլխամասային կառույցներ.

8) ԼՃԿ` լրաճնշող կայան.

9) ԻՏԱ` ինժեներատեխնիկական անձնակազմ.

10) ՀՉՍ և Ա` հսկիչ-չափիչ սարքեր և ավտոմատացման միջոցներ.

11) ՃԿ` ճնշակային կայան.

12) ՃԱ` ճնշակային արտադրամաս.

13) ԴՎՀ` դյուրավառ հեղուկ.

14) ՄԳԳԱՎ` մայրուղային գազատարների գազի անվտանգության վարչություն.

15) ԲՍԿՍ` բոցավառման ստորին կուտակումային/կոնցենտրացիոն սահման. դա օդում այրվող կամ պայթյունավտանգավոր նյութերի այնպիսի կուտակումն է, երբ բոցավառման աղբյուրի հետ շփման դեպքում կարող է տեղի ունենալ տվյալ խառնուրդի պայթյունը կամ բոցավառումը` արտահայտված տոկոսներով ըստ ծավալի.

16) ՆՏՓ` նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր.

17) ԿԿՓ` կազմակերպչակարգադրական փաստաթղթեր.

18) ՍԹԿ` աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կուտակումներ. որոնք ամենօրյա 8 ժամյա աշխատանքի դեպքում կամ այլ տևողության աշխատանքների դեպքում (բայց շաբաթական 41 ժամից ոչ ավելի) աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում չեն առաջացնում հիվանդություններ.

19) ԾՀ` ծախսաչափիչ հանգույց.

20) ԱՊՄ` անհատական պաշտպանության միջոցներ.

21) ԿՊՄ` կոլեկտիվ պաշտպանության միջոցներ.

22) ԳՍՊ` գազի ստորգետնյա պահեստարան.

23) ԿԿԾ` կենտրոնացված կարգավարական ծառայություն.

24) ԷՔՊ` էլեկտրաքիմիական պաշտպանություն.

25) ԷՀԳ` Էլեկտրահաղորդման գիծ։

 

3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Կազմակերպության ղեկավարության կողմից գազի օբյեկտի համար սահմանվում և հաստատվում է այն տեղերի ցանկը, որտեղ անհրաժեշտ է պարբերաբար, ըստ ժամանակացույցի, անցկացնել աշխատանքային գոտու օդի գազայնվածության ստուգումներ/չափումներ:

9. Օբյեկտներում և աշխատանքային/բանվորական տեղերում պետք է լինեն անվտանգության անհրաժեշտ նշանները և գրությունները:

10. Կազմակերպության և դրա ստորաբաժինների ղեկավարները պետք է ապահովեն օբյեկտների շահագործման ընդունման, փորձարկումների, ստուգումների, ծածկված աշխատանքների, աշխատակիցների գիտելիքների ատեստավորման արդյունքների ակտերի և այլ նմանատիպ փաստաթղթերի պահպանումը:

11. Աշխատակիցները պետք է իմանան նախնական բուժօգնություն ցուցաբերելու և կիրառելու կանոնները:

12. Մարդկանց կամ նյութական արժեքներին սպառնացող վտանգ հայտնաբերած աշխատակիցը պետք է տեղեկացնի այդ մասին աշխատանքների ղեկավարին կամ իր անմիջական պետին, իսկ կարգավարական ծառայության առկայության դեպքում` հերթապահ կարգավարին:

13. Օբյեկտներում նախատեսվող անվտանգ աշխատանքի պայմանների ստեղծման և ապահովման պահանջները դրվում են տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ղեկավարի վրա:

14. Սույն ՏԿ-ի համաձայն` սարքավորումները, գազատարները, սարքերը, գործիքները, ԱՊՄ, ԿՊՄ և նյութերը սարքին վիճակում պահպանման, ինչպես նաև աշխատանքների, այդ թվում` առավել վտանգավոր աշխատանքների անվտանգ կատարման համար պահանջները դրվում են պաշտոնատար անձանց վրա` մասնագետ կատարողները (ծառայությունների ղեկավարները, հերթափոխային ճարտարագետները, կարգավարները, վարպետները), իսկ տրանսպորտային և բեռնափոխադրող սարքավորումների, ճնշման տակ աշխատող անոթների, էլեկտրատնտեսության, ջերմագազաօգտագործող սարքավորումների սարքին վիճակի, անվտանգ շահագործման և կարգագրերով կատարվող աշխատանքների համար համապատասխան պատասխանատու անձանց վրա:

15. Արգելվում է իրավասու մարմինների կողմից դադարեցված աշխատանքների վերսկսումը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից այնպիսի հրահանգներ և ցուցումներ տալը, որոնք ստիպում են ենթականերին խախտել ՆՏՓ-ի և ԿԿՓ-ի պահանջները` մինչև տվյալ իրավասու մարմնի կողմից արգելքի հանումը:

16. Պաշտոնատար անձի կողմից սույն ՏԿ-ի, իսկ ԻՏԱ-ի և ծառայողների կողմից նաև շահագործող կազմակերպության կողմից ընդունված աշխատանքի պաշտպանության հրահանգների խախտումը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենքներով սահմանված կարգով:

17. Կազմակերպության (ստորաբաժանման), օբյեկտի (ԳԿ, ՄԳ, ՃԿ, ԳԲ կայան, ԳԲ կետ, ԳՍՊ, ԾՀ) պաշտոնատար անձն իր որակավորումով պետք է համապատասխանի ՀՀ աշխատանքային օրենսգրքով և նրանից բխող նորմատիվային ակտերով պաշտոնատար անձանց որակավորման ցանկով նախատեսվող պահանջներին:

18. Աշխատանքի ընդունման պահին պաշտոնատար անձն անցնում է նախնական հրահանգավորում և սույն ՏԿ-ով սահմանված գիտելիքների ստուգում:

19. Կազմակերպության աշխատակազմը պաշտոնատար անձին ապահովում է համապատասխան ՆՏՓ-ով, ստանդարտներով, աշխատանքի պաշտպանության հրահանգներով և այլ փաստաթղթերով, որոնց պահանջների կատարումն աշխատանքի ընթացքում երաշխավորում է աշխատանքի հուսալի, անվտանգ պայմաններ:

20. Պաշտոնատար անձն իր ենթակայությամբ աշխատող անձանց ուսուցանում է աշխատանքի անվտանգ ձևերը:

21. Պաշտոնատար անձը պարտավոր է ժամանակին հայտնաբերել աշխատանքների անվտանգ կազմակերպման նորմերից շեղումները, սարքավորումների, գազատարների, գործիքների, ՀՉՍ և Ա-ի անսարքությունները, ընդունել ճիշտ որոշումներ, արագ և արդյունավետ գործել վթարների և դժբախտ պատահարների կանխարգելման նպատակով, անհրաժեշտության դեպքում իրազեկել համապատասխան վերադաս պաշտոնատար անձին:

22. Պաշտոնատար անձը կարգավարական ծառայության թույլտվությամբ իրականացնում է իր գործողությունները գազատարներում գազի հոսքի փոխանցումների, սարքավորումների աշխատանքի ռեժիմների փոփոխության, գազի սպառողների միացումների և անջատումների, մատակարարվող գազի ծավալների մեծացման և նվազեցման, վերանորոգումների անցկացման, սարքավորումների և փականների/կափույրների փորձարկման նպատակով:

23. Պաշտոնատար անձը պետք է իմանա գազերի, գազի կոնդենսատների և այլ կիրառվող վնասակար նյութերի վտանգավոր հատկությունները, դրանց ստացման, տեղափոխման և պահպանման ընթացքում անվտանգության պահանջները` հատկապես մեթանոլ թույնի պարագայում, դրանց հետ աշխատելու անվտանգության կանոնները, ինչպես նաև տուժողներին նախնական բուժօգնություն ցուցաբերելը:

 

4. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

24. Վտանգավոր, վնասակար նյութերի, արտադրական անբարենպաստ պայմանների և աշխատանքների ցանկը, որոնց առկայության պարագայում պարտադիր են. աշխատանքի ընդունվելիս` նախնական, իսկ կանոնավոր աշխատանքի դեպքում` պարբերական բժշկական զննումներ` ուղղված հիվանդությունների, դժբախտ պատահարների կանխարգելմանը և աշխատանքի անվտանգության ապահովմանը:

 

Աղյուսակ N 1

 

Աշխատանքների բնույթից կախված բուժզննումների ժամկետները

 

Աշխատանքների բնույթը

Պարբերական
բուժզննումների ժամկետները,
անգամ/տարի

Մեթանոլի կիրառումը

24

Ցիստեռնների, անոթների մաքրումը գազի կոնդենսատից, փորձանմուշների վերցնում/առանձնացում, թույլ ծծմբային գազի, գազի կոնդենսատի լաբորատոր վերլուծություն

24

Սարքավորումների հետ աշխատանքը` բաց սնդիկի հետ շփման ժամանակ

12

Սարքավորումների հետ աշխատանքը` փակ սնդիկի հետ շփման ժամանակ

24

Էթիլացված բենզինի օգտագործումը

12

Թուջի, պողպատի մշակում, սև և գունավոր մետաղների կտրում, էլեկտրաեռակցում

24

Պոլիմեր պրեսնյութերի օգտագործում

24

Իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների և ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատանքներ

12

Ձեռքով գործի բերվող թրթռումներ առաջացնող մեքենաների հետ աշխատանք և թրթռումներ առաջացնող մեքենաների մոտ գտնվող աշխատատեղեր

12

Բարձր արտադրական աղմուկի ազդեցության հետ կապված աշխատանքները`
80-ից մինչև 99 դԲ,
100 դԲ և բարձր

 

 

24

12

Աշխատանքային գոտում բարձր ջերմաստիճանի և բարձր ջերմային ճառագայթման պայմաններում աշխատանքներ

24

Աշխատանքային գոտում օդի հաստատուն ցածր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքներ

24

Ֆիզիկական գերբեռնվածությունների հետ կապված աշխատանքներ

12

Բարձրության վրա, ինչպես նաև բարձրացնող սարքերի սպասարկման հետ կապված աշխատանքները

12

Գործող էլեկտրակայանքների սպասարկման և վերանորոգման աշխատանքներ, էլեկտրասարքավորումների սպասարկման և փորձարկման աշխատանքներ

24

Ավտոբեռնիչների, հատուկ մեքենաների, բուլդոզերների/ մղանների վարորդները

24

Ճնշման տակ գտնվող անոթներն սպասարկող աշխատողները

Ենթակա են միայն նախնական բուժզննման

Ռազմականացված պաշտպանության աշխատանքներ

 12

Կամավոր գազափրկարար ջոկատներում աշխատանքներ

 12

 

25. Տեխնոլոգիական և այլ սարքավորումներ պարունակող օբյեկտների շահագործման, սպասարկման և վերանորոգման աշխատանքներին թույլատրվում են միայն չափահաս անձինք:

26. Նոր աշխատանքի ընդունված և մասնագիտություն չունեցող կամ մասնագիտությունը փոխող անձինք պետք է անցնեն մասնագիտական տեխնիկական ուսուցում որակավորման բնութագրի ամբողջական ծավալով, որը սահմանվում է կազմակերպության ստանդարտով, այդ թվում` աշխատանքի պաշտպանության գծով:

27. Մասնագիտական պարտավորությունների շրջանակներում ԻՏԱ-ն և բանվորները պետք է`

1) պահպանեն ներքին աշխատանքային կարգի պահանջները, այդ թվում` արտադրական և աշխատանքային կարգապահությունը.

2) կատարեն տեխնոլոգիական հրահանգներով սահմանված կարգերի անվտանգության պահանջները.

3) կատարեն աշխատանքի անվտանգության, հրդեհաանվտանգության, արտադրական սանիտարահամաճարակային հրահանգները` ըստ մասնագիտությունների և աշխատանքների տեսակների.

4) արագ և ճիշտ կողմնորոշվեն արտադրական միջավայրում, ժամանակին հայտնաբերեն և վերացնեն սարքավորումների, գործիքների, ՀՉՍ և Ա-ի անսարքությունները, իմանան և օպերատիվ արձագանքեն առաջացող վտանգի առաջին իսկ արտահայտումներին, անմիջապես տեղեկացնեն ղեկավարությանն ստեղծվող իրավիճակի վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` կարգավարին, միաժամանակ ձեռնարկել միջոցներ և արդյունավետ գործել վթարների և դժբախտ պատահարների կանխարգելման նպատակով, կազմակերպել և անցկացնել մարդկանց տեղահանումը վտանգավոր գոտուց, փրկել նյութական արժեքները.

5) իմանալ և ունակ լինել օգտագործել ԱՊՄ և ԿՊՄ, կազմակերպել և տուժածներին ցուցաբերել նախնական բուժօգնություն, կապվել շտապ բուժծառայության, հրշեջ ծառայության և կամավոր փրկարարական ջոկատի հետ:

28. Վթարային-փրկարարական աշխատանքներին մասնակցող ԻՏԱ-ն և բանվորները պետք է իմանան վթարների վերացման ծրագրերը, և ուսուցումից և պարբերական հրահանգավորումներից զատ, առնվազն եռամսյակը մեկ, մասնակցեն հնարավոր վթարների վերացման ուսումնամարզական վարժանքներին:

29. Գազատարներում գազի հոսքերի միացումների, սարքավորումների աշխատանքային ռեժիմների փոփոխման, գազի սպառողներին գազատարներից անջատելու և նորերին միացնելու, վերանորոգումների իրականացման, անջատող և այլ տեսակի սարքավորումների փորձարկումների հետ կապված իրենց աշխատանքները ԻՏԱ-ն և բանվորները պետք է իրականացնեն միայն համապատասխան ծառայությունների ղեկավարների, կարգավարների, հերթափոխային ճարտարագետների, վարպետների ցուցումների հիման վրա:

30. Բանվորների խմբին առաջադրանք տալուց (երկու և ավելի բանվորներին), դրանցից մեկը պետք է նշանակվի խմբի ավագ, և նա պետք է ղեկավարի աշխատանքները:

 

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԱՐԱԾՔԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

31. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ իր կապուղիների համաչափական հատակագծերը` հստակ ցուցիչներով և ռեպերներով: Օտարվող տարածքների սեփականատեր կազմակերպությունները պարտավոր են հատակագծերի վրա ունենալ նաև այդ տարածքներում գործող այլ կազմակերպությունների ստորգետնյա կապուղիների գծանկարները: Փոփոխությունները հատակագծերում պետք է կատարվեն 3-ից մինչև 10 օրվա ընթացքում:

32. Կողմնակի անձանց մուտքը մայրուղային գազատարների օբյեկտների տարածքը և դրանց ներկայությունն աշխատանքային տեղերում թույլատրվում է միայն համապատասխան հրահանգավորումից հետո, շահագործող կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ և շահագործող անձնակազմից հատուկ նշանակված անձի ուղեկցությամբ:

33. Հիմնական արտադրական օբյեկտի տարածքը պետք է լինի պարսպապատ և ունենա առնվազն երկու մուտք/ելք դեպի ընդհանուր օգտագործման ճանապարհները: Ցանկապատը պետք է մշտապես պահվի բարվոք վիճակում, ինչը կբացառի կողմնակի անձանց մուտքը տարածք: Օբյեկտի տարածքի մուտքի մոտ և ընդհանուր պարագծով պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և համապատասխան գրություններ: Դարպասները պետք է փակ պահվեն:

34. Գիշերներն օբյեկտի տարածքը պետք է լուսավորվի:

35. Օբյեկտներում սարքավորումները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի հարմարավետ և անվտանգ իրականացնել սպասարկումը և վերանորոգումը: Հեռավորությունը սարքավորումների միջև, ինչպես նաև սարքավորումից մինչև շենքի պատերը, պետք է լինի առնվազն 1 մ, իսկ աշխատանքային անցումների լայնությունը` 0,75 մ (աշխատանքային անցում ընդունվում է սարքավորումների ցցվող մասերի միջև հեռավորությունը, կամ հեռավորությունը սարքավորման և պատի միջև):

36. Օբյեկտները պետք է ապահովվեն հուսալի հեռախոսային կամ ռադիոկապով:

37. Շահագործման կամ շինվերանորոգման բազաներից հեռու գտնվող օբյեկտներում անհրաժեշտ է ունենալ սննդի և խմելու ջրի հնգօրյա պահուստ բոլոր աշխատակիցների հաշվարկով: Օբյեկտի հեռավորությունը որոշվում է կազմակերպության ղեկավարության կողմից:

38. Դեպի շենքերը և շինությունները, ինչպես նաև փականային սարքավորումներ, կառավարման հանգույցներ և ՀՉՍ և Ա տանող մուտքի ու ելքի ուղիները/անցումները պետք է պահվեն մաքուր և բարվոք վիճակում:

39. Արտադրական օբյեկտների տարածքները պետք է ունենան տարբեր/հակադիր կողմերում գտնվող առնվազն երկու մուտք:

40. Ցուրտ բնակլիմայական պայմաններում գտնվող օբյեկտների տարածքների մուտքերը պետք է սարքավորվեն նախամուտքով կամ այլ սարքավորումով, ինչը թույլ կտա ձմռան ամիսներին պաշտպանել բանվորների առողջությունը:

41. Տարածքների դռները և պատուհանները պետք է բացվեն դեպի դուրս: Հատակը պետք է պատրաստվի հրակայուն նյութերից:

42. Տարածքների անցումները, հարթակները և խուցերը, ինչպես նաև 0,75 մ-ից ոչ բարձր գտնվող սարքավորումների հանգույցները պետք է տարանջատվեն ճաղաշարով:

43. Մուտքի դռան դրսի կողմից պետք է տեղադրվեն անվտանգության նշանը և «Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» գրությունը, ինչպես նաև տարածքների հրդեհապայթյունավտանգավորության դասակարգման ցուցիչը` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ II-8.04.01-97-ի: Հորերը, այդ թվում` ջրմուղային և կոյուղային հորերը, ստորգետնյա տարածքները և փակ կապուղիները (այսուհետ` հորերը), որոնք գտնվում են արտադրական հարթակներից և գազատարներից 15 մ հեռավորության վրա համարվում են գազա և պայթյունավտանգավոր: Դրանց գազայնվածության աստիճանի ստուգումը պետք է իրականացվի առնվազն եռամսյակը մեկ, իսկ շահագործման առաջին տարվա ընթացքում` առնվազն ամիսը մեկ: Բացի այդ, դրանց գազայնվածության աստիճանը պետք է ստուգվի ամեն անգամ հորերում աշխատանքներ իրականացնելուց առաջ:

44. Հորերը պետք է մշտապես ծածկված լինեն: Չպահպանվող հրապարակների տարածքում ստորգետնյա տարածքները պետք է մշտապես փակ լինեն կողպեքով, իսկ բանալիները գտնվեն շահագործող անձնակազմի մոտ:

45. Այն հորը, որում իրականացվում են աշխատանքներ, պետք է շրջափակվի, իսկ գիշերային ժամերին նաև լուսավորվի հատուկ նշանով լույսի աղբյուրի տեղադրմամբ:

46. Գազի կուտակումը բացառելու և հորերից օդի ստուգառներն առանց հոր մուտք գործելը ապահովելու համար հորերի ծածկերի մեջ պետք է լինեն 20-ից մինչև 30 մմ տրամագծով անցքեր:

47. Հորերը պետք է պաշտպանված լինեն ստորգետնյա և մակերեսային ջրերի թափանցումից: Անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվի դրենաժ, իսկ ջրերը հիդրավլիկ կափույրի միջոցով արտանետվեն արտադրական կոյուղի: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել կափույրի սարքինությունը:

48. Հորերի դիտարկումը և մաքրումը պետք է իրականացնել սույն ՏԿ-ի 49, 50, 51 և 52-րդ կետերի պահանջներին համապատասխան` նույնիսկ գազայնվածության ստուգման դրական արդյունք ստանալուց հետո:

49. Անձնակազմը, որն սպասարկում է հնարավոր ՍԹԿ գերազանցող գազայնվածությամբ հորերը, պետք է իմանա կապուղիների գծապատկերը, հորերի տեղակայման վայրերը, գազայնվածության որոշման ձևերը, վնասակար նյութերով թունավորումների նախանշանները, գազայնված միջավայրում աշխատելու, տուժածների էվակուացման և դրանց նախնական բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:

50. Հորում աշխատանքներ պետք է իրականացնի երեք աշխատողից ոչ պակաս անդամներ ունեցող բրիգադը (մեկը` աշխատանքներ իրականացնող, երկուսը` օգնականներ):

51. Հոր իջնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել դրա արտաքին զննումը, որից հետո ստուգել գազայնվածության աստիճանը, և եթե գազայնվածությունը առկա է, ապա օդափոխել այն շարժական օդամղիչներով կամ այլ պայթյունաանվտանգ կատարմամբ սարքերով, անցկացնել օդային միջավայրի վերստուգում: Եթե գազայնվածության աստիճանը գերազանցում է ՍԹԿ, բայց չի գերազանցում ԲՍԿՍ 20 տոկոսը, ապա հոր թույլատրվում է մուտք գործել միայն փողային կամ մեկուսիչ հակագազով:

52. Հորերում աշխատելու ժամանակ թույլատրվում է օգտագործել միայն 12 վոլտ լարումով պայթյունաանվտանգ մարտկոցային լուսատուներ: Լուսատուներն անհրաժեշտ է միացնել և անջատել միայն հորերից և գազապայթյունավտանգավոր գոտուց դուրս:

53. Սարքավորումները, գազատարները, գործիքները, ՀՉՍ և Ա-ն անհրաժեշտ է շահագործել միայն արտադրող գործարանների հրահանգների հիման վրա մշակված տեխնոլոգիական հրահանգներին համապատասխան: Այդ հրահանգները թույլատրվում է փոփոխել միայն նախագծող կազմակերպության և արտադրող գործարանի հետ համաձայնեցնելուց հետո:

54. 0,07 ՄՊա և բարձր աշխատանքային ճնշում ունեցող անոթների, ռեզերվուարների և բալոնների կազմավորումը և շահագործումը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշումների պահանջներին:

55. Սարքավորումները և ամրանները պետք է ունենան հստակ տեսանելի հերթական համար: Հիմնականի հետ անմիջական կապված օժանդակ սարքավորումը պետք է ունենա նույն համարակալումը:

56. Սարքավորումների, գազատարների, ՀՉՍ և Ա-ի վթարային անջատման դեպքում արգելվում է դրանց վերամիացումը մինչ վթարային անջատումն առաջացրած խաթարման պատճառների բացահայտումը և վերացումը:

57. Սարքավորումների շարժվող և պտտվող մասերը պետք է հուսալի կերպով մեկուսացվեն:

58. Թույլատրվում է ժամանակավոր հանել շարժվող և պտտվող մասերի մեկուսիչ ծածկերի, ինչպես նաև գերտաքացող մասերի ծածկերը, դիտարկում և վերանորոգում անցկացնելու նպատակով: Արգելվում է այդ սարքավորումների շահագործումը հանված մեկուսիչ ծածկերով:

59. Սարքավորումների և գազատարների աշխատանքի ժամանակ արգելվում է կանգնել հարթակների եզրերին, կցորդիչների և առանցքակալերի իրաններին, ինչպես նաև անցման համար չնախատեսված կառույցներին:

60. Սարքավորման և գազատարի տաքացող մակերեսը պետք է պատվի ջերմամեկուսիչով, որի մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի տարածքում 450C, իսկ տարածքից դուրս` 600C: Ջերմամեկուսացումն անհրաժեշտ է պարբերաբար ստուգել և պահել բարվոք վիճակում: Այն տաքացող մակերեսը, որի վրա վթարի դեպքում կարող է հայտնվել յուղ կամ գազային կոնդենսատ, պետք է պատվի պաշտպանիչ ծածկով:

61. Վերանորոգումից հետո փականային, կարգավորող և պաշտպանիչ ամրանների փորձարկումը պետք է ձևակերպվի համապատասխան ակտով:

62. Տեխնոլոգիական գազատարների վրա տեղադրվող մշտական կամ ժամանակավոր խցանները պետք է լինեն պողպատյա: Եռակցվող խցանը պետք է լինի գնդաձև, խցանի հաստությունը որոշվում է ամրության հաշվարկով:

63. Գազատարների կցաշուրթերի միջև տեղադրվող խցանները պետք է ունենան կցաշուրթերի սահմաններից դուրս ցցվող պոչամասեր և տեղադրվեն շահագործման և տեղափոխվող նյութերի պայմաններին համապատասխանող նյութերից պատրաստված տակդիրների վրա: Խցանի պոչամասի վրա պետք է նշվի դրա գույքային համարը, տրամագիծը, հաստությունը, աշխատանքային ճնշումը և պողպատի տեսակը:

64. Սարքավորումների, գազատարների և ամրանների եռակցումային և այլ միացումների անորակությունը հայտնաբերվում է օճառի փրփուրով, հատուկ սարքերով կամ այլ մեթոդով` առանց բոցի կիրառման:

65. Արտադրական ստորաբաժնում (օբյեկտում) պետք է նշանակվի շենքերի, շինությունների, արտադրական հրապարակների աշխատանքային գոտիներում օդի որակի հսկողության համար պատասխանատու անձ: Ստուգումների արդյունքները գրանցվում են օդային միջավայրի վերահսկման մատյանում:

 

II. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍ

 

6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

66. Մայրուղային գազատարների գծային մասերի օբյեկտները պետք է շահագործման ընդունվեն ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման, սույն ՏԿ-ի և այլ նորմատիվ փաստաթղթերի համապատասխան:

67. Գազատարի անվտանգության գոտում աշխատանքը, այդ թվում նաև այլ կազմակերպության կողմից իրականացվող, պետք է կատարվի ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշման և սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

68. ԳԿ-ի շահագործումը պետք է իրականացնել սույն ՏԿ-ի և շահագործող կազմակերպության կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

69. ԳԿ-ից գազատար մղվող գազի որակը պետք է համապատասխանի «Մայրուղային գազատար մղվող այրվող գազեր» կազմակերպության ստանդարտի պահանջներին:

70. Գազում ծծմբաջրածնային միացությունների առկայության դեպքում ԳԿ-ի օբյեկտներում պետք է իրականացվեն արտադրության տեղային յուրահատկություններն արտացոլող հրահանգով նախատեսված անվտանգության միջոցառումները:

 

7. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

71. Ստորգետնյա ՄԳ-ի շահագործումը պետք է իրականացվի սույն ՏԿ-ի, ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշման և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

72. Ստորգետնյա ՄԳ շահագործող կազմակերպությունները պետք է վերահսկեն խողովակաշարի վիճակը, այդ թվում`

1) գազատարի, կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) և այլ գծային հանգույցների և շինությունների անվտանգ տեխնիկական վիճակը.

2) գազի արտահոսքի առկայությունը և նրա հնարավոր առաջացումները.

3) ՄԳ-ի տեղային ամրագրման նշանների խախտումը.

4) անվտանգության գոտում աշխատանքների իրականացումը.

5) ՄԳ-ի անվտանգության և մինչև բնակավայրերը, ճանապարհները, շենքերը և շինությունները նախատեսված նորմատիվային սահմաններով գոտիներում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշմամբ արգելված աշխատանքների իրականացման հայտնաբերումը.

6) նախորդ դիտարկումից հետո անվտանգության գոտում կատարված փոփոխությունները:

73. Կազմակերպության կողմից ՄԳ-ի վերաբերյալ պետք է ստեղծվի հատուկ անձնագիր երկու օրինակից: Անձնագրի օրինակներին պետք է կցվի դրա կատարողական գծապատկերը խողովակաշարային դետալների և օգտագործվող խողովակների, փականային, կարգավորող և այլ տեսակի ամրանների պողպատի տեսակների նշումներով: Անձնագրերի մեկ օրինակը պահվում է շահագործող կազմակերպությունում, մյուսը` կազմակերպության հրամանով նշանակված գազատարի շահագործման համար պատասխանատու անձի մոտ: Անձնագրում կատարվող լրացուցիչ գրառումները պետք է միաժամանակ նշվեն երկու օրինակներում:

74. ՄԳ-ի ընդհանուր և անվտանգ վիճակի համար պատասխանատու է ՄԳԳԱՎ պետը: ՄԳԳԱՎ պետից բացի, ՄԳԳԱՎ հրամանով պետք է նշանակվեն հատուկ պատրաստություն անցած ԻՏԱ, որոնք պատասխանատվություն կկրեն ՄԳ-ի որոշակի հատվածի անվտանգ շահագործման և տեխնիկական վիճակի համար:

75. ՄԳ-ի ուղեգծի և ճյուղերի վրա պետք է տեղադրված լինեն`

1) ՄԳ-ի ուղիղ հատվածներում տեսանելիության սահմաններում յուրաքանչյուր մինչև 500 մ մեկ.

2) յուրաքանչյուր ճյուղավորման հատվածում 1,5-ից մինչև 2 մ բարձրությամբ երկաթբետոնե սյուներ, որոնց վրա նշվում է ՄԳ-ի երկարությունը կմ-ով և խողովակների տեղադրման փաստացի խորությունը.

3) ՄԳ-ի ուղեգծի ամրագրման համար թույլատրվում է օգտագործել նաև կատոդային պաշտպանության ստուգիչ-չափիչ սյունակներ.

4) ՄԳ-ի երկայնքով կապի օդային գծերի անցկացման դեպքում թույլատրվում է մայրուղու ամրագրումը կատարել կապի հենասյուների կիրառմամբ` դրանց վրա երկարության, գազատարի անցկացման խորության և հենասյունի առանցքից մինչ գազատարի առանցքը հեռավորության նշումներով.

5) ՄԳ-ի ուղեգծի ամրագրման նշանները (երկաթբետոնե և կատոդային պաշտպանության սյունակները) պետք է ներկվեն նարնջագույն.

6) ՄԳ-ի ուղեգծի սահմանները ՄԳԳԱՎ-ի և առանձին գծային հսկիչների կողմից սպասարկվող հատվածների միջև.

7) ստորջրյա անցումների (դյուկերների) անվտանգության գոտու երկու կողմերում ՄԳ-ի և ստորջրյա կապի մալուխի առանցքներից 100 մ հեռավորության վրա.

8) ՄԳ-ի և ցանկացած ավտոմոբիլային ճանապարհների հատման հատվածներում ՄԳ-ի առանցքից որոշակի հեռավորության վրա ավտոմոբիլային տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշաններ` ՀՀ ոստիկանության ծառայության պետավտոտեսչության մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։

76. ՄԳ-ի ազդանշանների տեղադրումն անհրաժեշտ է ձևակերպել ՄԳ-ի շահագործող կազմակերպության և հողօգտագործողի միջև կնքված համատեղ ակտով:

77. ՄԳ-ի անցումները գետերի, ձորերի վրայով պետք է սարքավորվեն այնպես, որպեսզի բացառվի անցումը խողովակաշարի վրայով:

78. Անտառածածկույթ ունեցող տարածքներով գազատարների անցկացման դեպքում անհրաժեշտ է մաքրել բույսերից ՄԳ-ի ուղեգիծը` եզրային գազատարի առանցքից 3 մ հեռավորության վրա, և պահպանել այդ տարածքն անվտանգ և հրդեհաանվտանգ վիճակում:

79. Շահագործման ընթացքում ՄԳ-ի ուղեգիծը ենթակա է զննման և դիտարկման: Դիտարկումների պարբերականությունը և ծավալը սահմանվում են ՄԳԳԱՎ-ի կողմից մշակված և շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցով` համաձայն ՄԳ-ի գծային մասի պաշտպանությունը և սպասարկումն իրականացնող գծային հսկիչների քանակության նորմատիվների:

80. Ցանկացած ավտոմոբիլային ճանապարհների վրայով ՄԳ-ի անցումները պետք է դիտարկվեն առնվազն տարին մեկ անգամ, այդ թվում նաև մոմից արտանետվող օդի որակի հետազոտությամբ:

81. Դիտարկումների արդյունքները պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում: Թերությունների և այլ անսարքությունների հայտնաբերման դեպքում գծային հսկիչը զեկուցում է հատվածի շահագործման համար պատասխանատու անձին, որն իր հերթին զեկուցում է կարգավարին կամ ՄԳԳԱՎ-ի պետին: Վերջինս միջոցառումներ է ձեռնարկում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

82. Գծային շահագործման ծառայությունը (այսուհետ` ԳՇԾ) պետք է ունենա ղեկավարության կողմից հաստատված վթարների մասին իրազեկելու, վթարային բրիգադի ձևավորման և վթարի վայր մեկնելու կարգը, ինչպես նաև վթարային իրավիճակի վերացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների, սարքավորումների, գործիքների, նյութերի, կապի, հրշեջ, ԱՊՄ-ի և այլ միջոցների ցանկը:

83. ՄԳ-ի արտահերթ դիտարկումը և զննումը պետք է իրականացվի այն հատվածում, որը կարող էր վնասվել տարերային աղետի պատճառով, ինչպես նաև գազատարից կամ ամրաններից գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում:

84. Գետերի, աղբյուրների վրայով գազատարների անցումների հատվածները պետք է պաշտպանվեն սողանքներից և այլ մեխանիկական ազդեցությունների հետևանքով վնասվելու հնարավորությունից:

85. ԳՇԾ-ում պետք է կազմվեն տարվա տարբեր կլիմայական պայմանների համար նախատեսված երթուղային քարտեզներ, ծառայությունների տեղակայման վայրից մինչ սպասարկվող գազատարի յուրաքանչյուր հատվածը, որոնք պետք է պահվեն կարգավարի մոտ և վթարային վերանորոգման տրանսպորտային միջոցներում:

86. Ուղեգծի դիտարկման ժամանակ բրիգադի, գծային հսկիչի երթուղին մշակվում է գործող երթուղային քարտեզին համապատասխան` հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ջրհեղեղը, սելավը և այլ հնարավոր խոչընդոտները:

87. Ուղեգծի դիտարկման նպատակով բրիգադների և գծային հսկիչների ելքի և վերադարձի փաստը պետք է գրանցվի հատուկ գրանցամատյանում և վերահսկվի կարգավարի կամ այլ ՄԳԳԱՎ-ի ղեկավարության հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

88. Պայմանավորված ժամին կապի դուրս չգալու կամ անձնակազմի անհայտ պատճառներով ուշանալու դեպքում կարգավարը պարտավոր է ձեռնարկել միջոցներ անձնակազմի հայտնաբերման և նախնական բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

89. Եթե դիտարկման ընթացքում հայտնաբերվել է գազատարի հերմետիկության խախտում կամ այլ վտանգավոր իրավիճակ, վտանգավոր գոտին պետք է սահմանափակվի անվտանգության նշաններով: Այդ դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել կարգավարին կամ այլ պատասխանատու անձի:

90. Կարգավարին տեղեկացնելուց հետո պետք է`

1) տրանսպորտային միջոցների համար կազմակերպել գազի արտահոսքի վայրին մոտ գտնվող ճանապարհի վտանգավոր հատվածի շրջանցման հնարավորություն, իսկ անհրաժեշտության դեպքում` փակել երթևեկությունը.

2) ամենավտանգավոր հատվածների մոտ, հատկապես գիշերային ժամերին, կազմակերպել վտանգի մասին նախազգուշացնող պահակակետեր, ինչը կբացառի մարդկանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների ներխուժումը վտանգավոր գոտի.

3) երկաթուղային տրանսպորտին վտանգ սպառնալու դեպքում ձեռնարկել միջոցներ գնացքների երթևեկությունը դադարեցնելու ուղղությամբ:

91. Անհրաժեշտության դեպքում կարգավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն սպառնալիքի մասին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմիններին, վտանգավոր գոտում գտնվող կազմակերպություններին, բնակավայրերի բնակչությանը:

92. Վթարի ի հայտ գալուն պես աշխատանքների ղեկավարը պարտավոր է ստուգել սահմանափակող միջոցների, նախազգուշացնող և անվտանգության նշանների առկայությունը և, անհրաժեշտության դեպքում, տեղակայել պահակակետեր, հաստատել կապ կարգավարի հետ:

93. ՄԳ-ի դրա շինությունների, կառույցների, ամրանների վրա վթարների վերացման աշխատանքները, որոնք պահանջում են գազավտանգավոր կամ կրակային աշխատանքների իրականացում, կատարվում են համաձայն սույն ՏԿ-ի 32-րդ գլխի և կազմակերպության ստանդարտի պահանջներին:

94. Արգելվում է ՄԳ-ի գազի արտահոսքի վերացումը ճեղքի, անցքի կարանածեծման եղանակով: Առանձին դեպքերում թույլատրվում է ժամանակավոր անուրների կամ այլ սարքավորումների տեղադրումը շահագործող կազմակերպության ղեկավարության թույլտվությամբ:

 

8. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՎՐԱ

 

95. Հենասյուների վրա տեղակայված ՄԳ-ի հատվածները պետք է դիտարկվեն շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հատուկ կազմված ժամանակացույցին համաձայն:

96. Եթե ՄԳ-ի հատվածի, հենասյուների կամ կախոցների դեֆորմացիան հասնում է սահմանային թույլատրվող ցուցանիշներին, ապա անհրաժեշտ է նվազեցնել դրանք կախոցների և հենասյուների դիրքի համապատասխան կարգավորմամբ:

97. Հենասյուների և կախոցների թույլատրելի դեֆորմացիաները գերազանցող դեֆորմացիաները, ինչպես նաև դրանց անվտանգ տեխնիկական վիճակի խախտումները պետք է անմիջապես վերացվեն:

98. Ճահճակալված, սառցակալված և սողացող գրունտերով հատվածներում պետք է կազմակերպվեն գրունտերի ջերմային ռեժիմի, դրանց վիճակի և գազատարի դիրքի դիտարկումներ: Գազատարի դիրքի բարձրության չափումները պետք է կատարվեն ըստ շահագործող կազմակերպության կողմից հաստատված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ:

99. Գազատարի հակակոռոզիոն ծածկաշերտի վնասվածության դեպքում այն պետք է անհապաղ վերականգնվի:

100. Գազատարների և բարձր լարման օդային ԷՀԳ-ի հատման հատվածներում պետք է տեղադրվեն ԷՀԳ-ի լարի պոկման դեպքում գազատարը բարձր լարումից պաշտպանող սարքեր:

101. Գազատարի մակերեսի մաքրումը և մեկուսիչով պատումը գազատարի վրա հենվող սարքերի և մեխանիզմների կիրառմամբ պետք է իրականացվի միայն գազատարի համապատասխան հատվածի անջատումից և այն դատարկելուց հետո:

102. Գազատարի առանձին հենասյան փոփոխման կամ վերանորոգման աշխատանքների ընթացքում դրանից 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա պետք է տեղադրվի ժամանակավոր հենք:

103. Արգելվում է տրանսպորտային միջոցների և մեխանիզմների երթևեկությունը ՄԳ-ի ուղեգծի երկայնքով հենասյուներից 10 մ-ից պակաս հեռավորության վրա:

104. ՄԳ-ի վերանորոգման ժամանակ գազատարի վրայով անցնել թույլատրվում է միայն հատուկ սարքավորված անցումով, որը չպետք է կապված լինի գազատարի հետ:

105. Անցումի կառուցվածքը պետք է հաշվառված լինի դրա վրայով տեղափոխվող սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների ամենամեծ քաշի հաշվարկով: Անցումի կառուցվածքի վրա թույլատրելի ամենամեծ ճնշումը պետք է նշված լինի հատուկ տեղադրվող ճանապարհային նշանի վրա:

106. 10 մ-ից պակաս տեսանելիության պայմաններում արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունն անմիջականորեն ՄԳ-ի ուղեգծի երկայնքով:

 

9. ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

107. Թունելի մուտքի մոտ, տեսանելի վայրում պետք է տեղադրվի անվտանգության նշան և «Կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Պայթյունավտանգ է» գրությունը: Դեպի թունելի մուտք տանող և թունելից դուրս եկող ճանապարհներին, թունելից 50 մ հեռավորության վրա, տեղադրվում է վտանգավորության նշան և «Ծխելը և կրակ վառելն արգելվում է» գրությունը:

108. Թունելի շքամուտքերը պետք է սարքավորվեն կողպեքով փակվող սարքին մետաղյա վանդակներով, որոնց բանալիները պետք է լինեն ամենամոտ գծային հսկիչի, ԳՇԾ-ի կամ ՄԳԳԱՎ-ի կարգավարի մոտ:

109. Գազատարի վրա կամ թունելի պատի վրա անմիջապես գազատարի մոտ բաց գույնի ներկով յուրաքանչյուր 20 մ մեկ պետք է նշված լինի հեռավորությունը մինչև թունելի մուտքն ու ելքը: Նշումները գազատարի վրա պետք է կատարել կոտորակի տեսքով. վերին մասում` հեռավորությունը մուտքից և սլաք, որը կցուցանի գազի տեղափոխման ուղղությունը, իսկ ստորին մասում` հեռավորությունը թունելի ելքից:

110. Թունելում դիտարկումներ և նորոգումներ պետք է իրականացնեն գազավտանգավոր և կրակային աշխատանքներ անցկացնելու ուսուցում ստացած և իրավունք ունեցող անձինք:

111. Թունելի և գազատարի դիտարկումից առաջ աշխատանքներ իրականացնող կազմակերպության անձնակազմի կողմից թունելի մուտքի հատվածում պետք է զննվեն ժայռերը` շքամուտքի և այնտեղ տեղակայված գազային փոխհատուցիչների վրա ժայռաբեկորների ընկման հնարավորությունը բացահայտելու նպատակով: Զննման արդյունքներով պետք է ձեռնարկվեն միջոցներ հնարավոր վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Զննման արդյունքները ձևակերպվում են ակտով, որը կազմվում և ստորագրվում է զննումը կատարած անձնակազմի կողմից:

112. Թունելում օդի գազայնվածության աստիճանի ստուգումից հետո թույլատրվում է մուտք գործել թունել առնվազն երկու անդամներից կազմված խմբին, որը պետք է ապահովվի մեկուսիչ հակագազերով և պայթյունապաշտպանված կատարմամբ մարտկոցային լուսատուներով:

113. Մուտք թունել առանց մեկուսիչ հակագազի թույլատրվում է միայն այն դեպքում, երբ թունելում վնասակար նյութերի գումարային պարունակությունը չի գերազանցում ընդհանուր ՍԹԿ-ն:

114. Գազատարի ստուգողական դիտարկման ժամանակ թունելի գազայնվածությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր 50 մ-ը մեկ: Եթե օդի գազայնվածության աստիճանը գերազանցում է ՍԹԿ-ն, ապա դիտարկումը պետք է իրականացվի այնպես, ինչպես գազավտանգավոր աշխատանքները: Այդ դեպքում ճնշումը գազատարում պետք է նվազեցվի առնվազն 30 տոկոսով` համեմատ շահագործման վերջին տարվա ընթացքում տվյալ դիտարկվող հատվածում գրանցված աշխատանքային ամենամեծ ճնշման:

115. Թունելում մարդկանց տևական գտնվելու դեպքում անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել օդային խառնուրդի որակի հսկում` առնվազն ժամը մեկ:

116. Թունելում մարդկանց գտնվելու ամբողջ ընթացքում թունելի մուտքերը պետք է բաց պահվեն:

117. Թունելում մարդկանց գտնվելու դեպքում թունելի յուրաքանչյուր մուտքի մոտ պետք է անընդհատ հերթապահեն մեկուսիչ հակագազ, գազաանալիզարար, պայթյունապաշտպանված կատարմամբ մարտկոցային լուսատու և այլ անհրաժեշտ պարագաներ ունեցող առնվազն երկու մարդ (փրկարար խումբ): Փրկարար խմբի տրամադրության տակ պետք է գտնվեն կարգավարի հետ կապ հաստատելու միջոց, ավտոմեքենա և նախնական բուժօգնության միջոցներ: Թունելի մուտքի մոտ գտնվող խմբի կազմում պետք է լինի կարգավարի հետ կապ պահպանող անձ: Փրկարար խումբը պետք է գտնվի թունելից դուրս, դրա անդամները պետք է տիրապետեն փրկարարական գործողություններին, այդ թվում` նաև թունելից տուժածներին դուրս բերելու և նախնական բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին:

118. Փրկարարները պարտավոր են պահպանել մշտական կապ թունելում գտնվող մարդկանց հետ (հեռախոսակապ, ռադիոկապ, ձայնային կամ ազդանշանային կապ): Կապի խափանման դեպքում փրկարարները պետք է օգնություն ցուցաբերեն թունելում գտնվող մարդկանց` համաձայն վթարի վերացման ծրագրի:

119. Եթե թունելի ներսում գազայնվածությունը գերազանցում է ԲՍԿՍ 20 տոկոս, ապա դիտարկումը պետք է դադարեցվի: Թունելում գտնվող գազատարի հատվածն անհրաժեշտ է անմիջապես անջատել, գազատարում գազի ճնշումը պետք է նվազեցվի առնվազն 50 տոկոսով, իսկ անհրաժեշտության դեպքում հավասարեցվի մթնոլորտայինի: Դիտարկումը կարող է վերսկսվել, եթե գազայնվածությունը թունելում նվազել է ԲՍԿՍ 20 տոկոսից: Այդ դեպքում պետք է կիրառել թունելի բնական և արհեստական օդափոխում:

120. Թունելի ներսում տեղական փլուզումների, ստորգետնյա ջրերի կուտակումների, թունելի պատերի և կամարի վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն լեռնային աշխատանքների իրականացման հրահանգների և հատուկ մշակված պլանների համապատասխան` գազատարի պահպանման պայմանով:

121. Թունելում աշխատանքներ իրականացնելու ընթացքում ներսում կարող է գտնվել այդ աշխատանքներն իրականացնող կամ վերահսկող անձնակազմը:

122. Գազատարի արտաքին մակերեսի մաքրումը և ներկումն իրականացնում են թունելում օդի հոսքի ուղղվածությանը հակառակ:

123. Թունելի ներսում գազատարի վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն հերմետիկ փակումից/անջատումից հետո` թունելից դուրս գտնվող գծային ամրանների հանգույցների արանքում գտնվող գազատարի հատվածն ամբողջովին գազից ազատելու պայմանով: Եթե անջատող գծային ամրանները փակումից հետո չեն ապահովում անհրաժեշտ հերմետիկությունը, ապա վերանորոգվող հատվածի հետ միասին պետք է անջատվի և դատարկվի նաև անսարք ամրաններից հետո գտնվող գազատարի հատվածը:

124. Արգելվում է թունելում գտնվող գազատարի հատվածի վրա միաժամանակ իրականացնել մեկից ավելի կրակային աշխատանք:

125. Եթե աշխատանքային գոտում ածխաջրածնային գազերի խտությունը/կուտակումը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոս, ապա կրակային աշխատանքները թունելի ներսում պետք է դադարեցվեն և վերսկսվեն միայն արտահոսքի աղբյուրը հայտնաբերելուց և անթույլատրելի գազայնվածությունը վերացնելուց հետո:

126. Թունելի ներսում օգտագործվող էլեկտրահաղորդակով օժանդակ սարքավորումը, էլեկտրական սնուցումով ՀՉՍ և Ա-ն և լուսավորող միջոցները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

 

10. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

 

127. ՄԳ-ի օբյեկտները պետք է պաշտպանված լինեն գրունտային կոռոզիայից և թափառող հոսանքների կոռոզիայից, իսկ փոխադրվող գազի բաղադրությունում ագրեսիվ բաղադրիչների առկայության դեպքում` դանդաղիչների օգնությամբ նաև ներքին կոռոզիայից:

128. Կատոդային և դրենաժային պաշտպանության կայանների շահագործման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն ՏԿ-ի V բաժնի պահանջները:

129. ԷՀԳ-ի էլեկտրասարքավորումների շահագործման ընթացքում ԷՔՊ-ի և էլեկտրասարքավորումների վթարային ծառայությունների պատասխանատվության տարանջատման սահմանը պետք է որոշվի ՄԳԳԱՎ-ի հատուկ հրամանով:

130. Արգելվում է գազի ճնշման տակ գտնվող գազատարին կատոդային արտանցումների միացումը գազա և էլեկտրաեռակցման օգնությամբ:

131. Գործող գազատարին արտանցումների ջերմաեռակցումը պետք է իրականացնի որակավորում ունեցող աշխատողը, որը անցել է հատուկ ուսուցում` գործող գազատարին արտանցումների ջերմային եռակցման հրահանգի պահանջների պահպանմամբ:

132. Կատոդային պաշտպանության արտանցումները պետք է եռակցվեն հորատանցքում գազայնվածության բացակայության պայմաններում, ինչն անհրաժեշտ է մշտապես վերահսկել:

133. Գործող գազատարի վրա կատոդային և դրենաժային արտանցումները պետք է տեղադրվեն շահագործող կազմակերպության կողմից սահմանված կարգով հաստատված հրահանգներին համապատասխան:

134. Արտանցումների միացման տեղերը և արտանցումները եռակցումից հետո պետք է պատվեն հակակոռոզիոն մեկուսիչով` անվտանգության միջոցների պահպանմամբ:

135. Արտանցումների եռակցումը պետք է իրականացվի արտահագուստով, պաշտպանող ակնոցներով և այլ ԱՊՄ-ի կիրառմամբ:

136. Էլեկտրաֆիկացված երկաթգծերի քարշային ենթակայանների արտածող ֆիդերների պոտենցիալների տարբերության չափման ընթացքում ՀՉՍ-ի միացումն իրականացվում է ենթակայանի անձնակազմի մասնակցությամբ:

137. Երկաթգծերի և ավտոմոբիլային ճանապարհների վրայով անցումների պաշտպանիչ ծածկերի վրա չափումներ կատարելու ժամանակ պետք է ներկա լինեն 2 մարդ. մեկը` սարքի հետ աշխատողը, մյուսը` տեղափոխում է էլեկտրոդը և հետևում է տրանսպորտի երթևեկությանը:

138. Գազատարի ուղեգծի վրա արգելվում է երկար լարով (0,5-ից մինչև 1 կմ) չափումների կատարումը, եթե գազատարին զուգահեռ տեղակայված է 110-ից մինչև 500 կՎ ԷՀԳ (25-ից մինչև 100 մ հեռավորության վրա):

139. Կոռոզիայի դանդաղիչների կիրառման համար պետք է մշակվի և հաստատվի դրանց հետ անվտանգ աշխատելու վերաբերյալ կազմակերպության ստանդարտ:

140. Կոռոզիայի դանդաղիչների հետ աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության հետևյալ միջոցների պահպանման պայմաններում`

1) ԻՏԱ-ն և բանվորները պետք է անցնեն հատուկ ուսուցում դրանց հետ անվտանգ աշխատելու վերաբերյալ.

2) աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան պաշտպանման միջոցների կիրառմամբ.

3) աշխատանքները պետք է իրականացվեն հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան:

 

III. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

141. ՃԿ-ի արտադրական հրապարակները, շենքերը, շինությունները և կառույցները, սարքավորումները և համակարգերը պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի պահանջներին: Փոփոխությունները պետք է համաձայնեցվեն նախագծող և կոնստրուկտորական կազմակերպությունների հետ:

142. ՃԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումները, ինչպես նաև գործիքները պետք է շահագործվեն սույն ՏԿ-ի, նրանց արտադրող կազմակերպությունների հրահանգների և շահագործող կազմակերպության կողմից ընդունված այլ նորմատիվ փաստաթղթերի համապատասխան:

143. ՃԿ-ի յուրաքանչյուր համակարգի և սարքավորման համար շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմվի շահագործման գրանցամատյան:

144. ՃԿ-ի սարքավորումները և համակարգերը պետք է ենթարկվեն տեխնիկական զննման, դիտարկման, ստուգումների, անհրաժեշտ փորձարկումների` շահագործող կազմակերպության համապատասխան հրահանգներով սահմանված կարգով և արդյունքները կցվում են գրանցամատյանին ակտի տեսքով:

145. ՃԿ-ի տարածքը պետք է կահավորվի`

1) հարկադիր ներծծող-արտածծող օդափոխման համակարգով, ինչպես նաև վթարային օդափոխության համակարգով.

2) ավտոմատ հրշեջ համակարգով.

3) մինչ պայթյունավտանգավոր վիճակի արձագանքման ազդանշանային համակարգով, որը պետք է համակցվի վթարային օդափոխման համակարգին.

4) կարգավարի և ՃԿ-ի այլ տարածքների հետ օպերատիվ կապի միջոցներով.

5) ՀՉՍ և Ա-ի կարիքների համար մատուցվող օդի (գազի) ճնշման նվազեցման պարագայում գործող լուսային և ձայնային ազդանշանային համակարգով.

6) վթարային լուսավորությունով, անշարժ և շարժական բեռնափոխադրող սարքավորումներով: Համալիր հանգույցի մեկուսացված ԳՓԱ-ն սարքավորվում է` համաձայն տեխնիկական պայմանների:

146. Վթարային արտածծող օդափոխումը պետք է ավտոմատ կերպով միանա, եթե տարածքների օդում այրվող գազերի կոնցենտրացիան հասնում է ԲՍԿՍ-ի 15 տոկոսին, կամ ըստ մեթանի ծավալի` 0,75 տոկոսի դեպքում:

147. Եթե տարածքների օդում այրվող գազերի կոնցենտրացիան գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը կամ ըստ մեթանի ծավալի` 1 տոկոսը, ՃԿ-ի շահագործումը պետք է դադարեցվի:

148. ՃԿ-ն տարածքի օդում այրվող գազերի պարունակության հսկողության և ազդանշանային համակարգի անսարք կամ անջատված լինելու դեպքում արտադրամասի շահագործումը խստիվ արգելվում է: Ավտոմատ ազդանշանային և վթարային օդափոխման ավտոմատ միացման համակարգերի աշխատունակությունն ստուգվում է հերթապահ անձնակազմի կողմից` յուրաքանչյուր հերթափոխ ընդունելուց առաջ:

149. Տարածքի օդում այրվող գազերի մինչև պայթյունավտանգավոր խտության վերաբերյալ ազդանշանային համակարգի աշխատանքը պետք է ստուգվի` համաձայն արտադրող գործարանների հրահանգների:

150. Լրացուցիչ պետք է անցկացվի աշխատանքային գոտու օդի որակի հսկողություն` շարժական գազաանալիզարարների օգնությամբ` ՍԹԿ-ի և սահմանային թույլատրելի պայթյունավտանգության կոնցենտրացիայի վերաբերյալ: Ստուգումներն անցկացվում են օդային միջավայրի հսկողության ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, որը հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը: Ժամանակացույցում պետք է նշված լինեն փորձարկումների և վերլուծության իրականացման հաճախականությունը, տեղերը և քանակությունը:

151. Կենտրոնախույս մղիչներով ՃԿ-ները պետք է ունենան բանալու մեկ պտույտով կայանի վթարային անջատման հնարավորություն, որի դեպքում կանգ են առնում բոլոր աշխատող ճնշակային ագրեգատները և միանում են ՃԿ-ի գազատարներից գազն արտանետող ծորակները: ԳՓԱ պետք է սարքավորվեն վթարային պաշտպանության սարքավորումների այնպիսի ծավալով, որը թույլ կտա միացնել ագրեգատի վթարային անջատման համակարգը ցանկացած վթարային ռեժիմում և օժանդակ մեխանիզմի անսարքության դեպքում:

152. ԳՓԱ-ները հեռակառավարման համակարգերով սարքավորելու դեպքում կայանները պետք է ունենան նախնական տեղեկացման ազդանշանային սարքեր:

153. ԳՇՃ-ի ՃԿ-ների մեքենայական դահլիճներում և մղիչների տարածքներում տեղադրվող էլեկտրասարքավորումները պետք է լինեն պայթյունաանվտանգ կատարմամբ:

154. ՃԿ-ի ճնշակային և այլ սարքավորումների աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77 թույլատրվող սահմանային նորմերը:

155. Ճնշակային սարքավորումները պետք է ներկվեն համաձայն ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001-ի, իսկ տեխնոլոգիական խողովակաշարերը` համաձայն սույն ՏԿ-ի 2-րդ աղյուսակի:

156. ՃԿ-ի խողովակաշարերի վրա պետք է նշված լինեն սլաքներ, որոնք ցույց կտան գազի, օդի և այլ նյութերի շարժման ուղղությունը:

157. ՃԿ-ի կապուղիների անջատող և կարգավորող ամրանները պետք է ունենան համապատասխանող համակարգերի սկզբունքային սխեմաների համարների համաձայն տեխնոլոգիական համարակալում: Անջատող փականները պետք է ունենան տեսանելի նշումներ` անջատում և միացում:

158. Յուղերը պետք է պահվեն հատուկ հատկացված տեղերում` ամուր փակվող անոթներում, որոնց վրա պետք է լինեն նշումներ` ըստ յուղերի տեսակների:

159. Մայրուղային գազատարներից ՃԿ-ները պետք է անջատվեն մուտքի և ելքի հատվածներում պողպատյա անջատող փականներով, ինչպես տեղական, այնպես էլ հեռակառավարմամբ:

160. ՃԿ-ի տարածքում, ինչպես նաև այդ տարածքից դուրս սպասարկման գոտու սահմաններում, 450C-ից բարձր ջերմաստիճան ունեցող արտանետող և տաք օդի խողովակաշարերը պետք է լինեն ջերմամեկուսացված:

161. Արտանետվող գազերի խողովակները, ինչպես նաև ԳՇՃ-ն և գազատուրբինային կայանքի (եթե այդպիսիք կան) կալորդների մոմերը պետք է 2 մ դուրս ցցվեն ՃԿ-ի տանիքի վերին ծնորդից և 1մ խողովակագլխանոցից/դեֆլեկտորից: Արտանետող խողովակների և խողովակագլխանոցների միջև հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ պետք է կազմի առնվազն 6 մ:

162. ԳՓԱ-ի, ճնշակային և ուժային գլանները պետք է ունենան համարակալում: Ագրեգատի համարը պետք է նշված լինի ուժային և հաղորդակի մասում, ինչպես նաև շենքի պատի վրա` տեխնոլոգիական կալորդի կողմից:

163. Այն անձանց, ովքեր զբաղված չեն ԳՓԱ-ի շահագործմամբ և վերանորոգմամբ, առանց ՃԿ-ի ղեկավարության թույլտվության արգելվում է մուտքը ՃԿ-ի տարածք, ինչպես նաև անշարժ կուտակիչների հրապարակներ և ՃԿ-ի միացման հանգույցներ:

164. ՃԿ-ի անձնակազմը պետք է ապահովված լինի ԱՊՄ-ով` սույն ՏԿ-ի 29-րդ գլխի պահանջների համաձայն:

165. Գործարկման-կարգաբերման աշխատանքներից և շինմոնտաժային աշխատանքներից, վերանորոգումից, վերազինումից հետո ՃԿ-ի միացումը տեխնոլոգիական ցանցին պետք է իրականացվի` համաձայն շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հրահանգի:

166. Ագրեգատը թույլատրվում է գործարկել, եթե սարքավորումը սարքին է, պահպանվել են արտադրական հրահանգների անվտանգության պահանջները, մեքենայական արտադրամասում և մղիչների տարածքում ներկա չեն կողմնակի անձինք: Արգելվում է մուտք գործել օդային զտիչների խցերն ագրեգատի գործարկման և աշխատանքի ընթացքում:

167. Երկարատև ընդմիջումից, վերանորոգումից հետո ճնշակը կարելի է վերագործարկել միայն ՃԿ-ի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

168. ՃԿ-ի մոտակայքում ամպրոպի պայմաններում արգելվում են ԳՓԱ-ի միացումները և անջատումները, ինչպես նաև տեխնոլոգիական կալորդի և ուժային էլեկտրասարքավորումների ռեժիմների փոփոխումների իրականացումը:

169. Շահագործման սկզբնական փուլում կենտրոնախույս մղիչների մուտքի հատվածում պետք է տեղադրվեն պաշտպանիչ վանդակներ: Պաշտպանիչ վանդակները թույլատրվում է հանել միայն շահագործող կազմակերպության համաձայնությամբ:

170. Ապահովիչ կափույրները, խցանները, կցաշուրթերը և այլ միացման դետալներն ամրության և հերմետիկության փորձարկումներից առաջ պետք է նշվեն անվտանգության նշաններով և գրություններով:

171. Արգելվում է աշխատող ԳՓԱ-ները թողնել առանց սպասարկող անձնակազմի հսկողության` բացառությամբ ամբողջովին ավտոմատացված ԳՓԱ-ների:

172. ՃԱ-ում գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում գազատարներից, սարքավորումներից և այլն անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել տարածքում գտնվող մարդկանց և ձեռնարկել միջոցներ արտահոսքը վերացնելու ուղղությամբ: Եթե արտահոսքն անհնարին է արագ վերացնել, ապա արտադրամասից պետք է դուրս բերվեն բոլոր աշխատողները (աշխատանքների վթարային դադարեցումն իրականացվում է արտադրական հրահանգների համաձայն), բացվեն բոլոր պատուհանները և դռները, արգելվում է միացնել կամ անջատել որևէ էլեկտրաշարժիչ կամ անջատոցներ և ձեռնարկել միջոցներ արտահոսքը վերացնելու նպատակով:

173. ԳՓԱ-ի առանձին հանգույցներից կամ յուղման համակարգից յուղի արտահոսքի հայտնաբերման դեպքում համապատասխան տեղերում պետք է ժամանակավորապես տեղադրվեն տակդիրներ և միջոցներ ձեռնարկվեն արտահոսքը վերացնելու նպատակով: Չի թույլատրվում յուղի կամ յուղի հետքերի առկայությունն արտադրամասի հատակին կամ սարքավորումների հենքերին:

 174. Արգելվում է վերացնել հայտնաբերված անսարքությունն աշխատող ԳՓԱ-ի վրա: Այդ դեպքում ԳՓԱ-ն պետք է անջատվի ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի թույլտվությամբ: ԳՓԱ-ի շահագործումը պետք է դադարեցվի ԳՓԱ-ի կազմակերպության շահագործման հրահանգներով նախատեսված դեպքերում:

175. Պարտադիր է ՃԱ-ի վթարային անջատում` գազատարից անջատելով և տեխնոլոգիական կապուղիներից գազի արտանետմամբ`

1) եթե շենքում հրդեհ է բռնկվել, որն անհնարին է մարել առկա հրշեջ միջոցների օգնությամբ.

2) եթե հրդեհ է բռնկվել գազի մաքրման և սառեցման սարքավորումների կամ տեխնոլոգիական կապուղիների վրա.

3) բարձր ճնշման տեխնոլոգիական գազատարների պատռվածքի դեպքում.

4) մարդկանց կյանքին և նյութական արժեքներին վտանգ ստեղծող բնական աղետների դեպքում: ԳՓԱ-ի և ՃԱ-ի վթարային անջատման վերաբերյալ տեղեկությունն անհապաղ փոխանցվում է ՃԿ-ի ղեկավարին (հերթափոխի ավագին), ինչպես նաև հարևան ՃԿ-ի և ՄԳԳԱՎ-ի կարգավարին:

176. Ագրեգատի անսարքության կամ այլ դեպքերում ԳՓԱ-ի վթարային անջատումը պետք է իրականացնի հերթապահ անձնակազմը, եթե առկա է վտանգ սպասարկող անձնակազմի կամ ԳՓԱ-ի գոյությանը, ագրեգատի ներսում ի հայտ է գալիս մետաղյա ձայն կամ ինչ-որ անսովոր աղմուկ, գազի կամ յուղի զգալի արտահոսք, տարածքում հրդեհ է բռնկվել, չեն աշխատում ՀՉՍ և Ա-ն, այլ նման դեպքերում:

177. Վերանորոգման նպատակով անջատած ագրեգատների տեղական կառավարման և ագրեգատների կենտրոնական պանելի վահանակները պետք է անջատվեն էլեկտրասնուցումից, կառավարման հանգույցներին պետք է տեղադրվի անվտանգության նշան և «Չմիացնել, կատարվում են աշխատանքներ» գրությունը: Բոլոր գործողությունները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:

178. Վերանորոգման նպատակով անջատած ԳՓԱ-ի տեխնոլոգիական կալորդի, վառելիքային և գործարքային գազի կալորդների անջատող և կարգավորող ամրանները պետք է բերվեն վերանորոգման անվտանգությունն ապահովող վիճակի`

1) անջատվի էլեկտրահաղորդող ամրանների ուժային էլեկտրասնուցումը.

2) անջատվի ամրանների կառավարման էլեկտրաօդային հանգույցների սնուցումն իմպուլսային գազով.

3) տեխնիկական միջոցների օգնությամբ ապահովվի իմպուլսային գազի համակայարանային կուտակիչի և օդահիդրոգլանների միջև խողովակաշարի տեսանելի պատռվածքը.

4) անջատվի ամրանների ձեռքով կառավարման հնարավորությունը.

5) տեղադրվեն համապատասխան անվտանգության նշանները և «Չբացել» կամ «Չփակել» գրությունները:

179. Ճնշակային մասի վերանորոգման նպատակով անջատած ԳՓԱ-ի վրա անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) մղիչի կորպուսի, ներծծող և մղիչ գազատարներից ցամաքեցվի գազային կոնդենսատը.

2) բացվեն ներծծող և մղիչ գազատարների մտոցները.

3) իներտ գազի օգնությամբ մտոցների միջոցով օդափոխել և փչամաքրել մղիչի ներքին մասը և դրան միացված գազատարները.

4) ԳՓԱ-ի կողմից տեղադրել ռետինե փչագնդերը, լիցքավորել դրանք օդով կամ իներտ գազով 4000-ից մինչև 5000 Պա ճնշմամբ (400-ից մինչև 500 մմ ջր. ս.):

180. Գործող արտադրամասում թույլատրվում է ԳՓԱ-ի մոնտաժ և վերանորոգում միայն շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգների համաձայն:

181. ՃԿ-ի շինարարության երկրորդ հերթի ԳՓԱ-ի մոնտաժի ժամանակ մեքենայական արտադրամասի և մղիչների ստորասրահի այն հատվածը, որտեղ շահագործվում են առաջին հերթի ագրեգատները, պետք է մեկուսացվի անգազանցիկ պատով, որի հրակայունության սահմանը կազմում է առնվազն 0,75 ժ:

182. Մեքենայական արտադրամասում և կենտրոնախույս մղիչների ստորասրահում վերանորոգում կարելի է իրականացնել միայն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի թույլտվությամբ` համաձայնեցնելով այն հերթապահ կարգավար-ճարտարագետի հետ:

183. Վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձնակազմը պետք է անցնի ուսուցում աշխատանքների անվտանգ իրականացման կանոնների և կարգի վերաբերյալ:

184. Մղիչի բացման աշխատանքները պետք է իրականացվեն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի կարգագրերով:

185. Մղիչի բացումից առաջ պետք է ստուգվի ներծծող-արտածծող օդափոխման համակարգի աշխատանքը:

186. Մղիչների բացման դեպքում մղիչների ստորասրահում արգելվում է որևէ տեսակի աշխատանքների անցկացում, նույնիսկ եթե գազը դատարկվել է տեխնոլոգիական գազատարներից:

187. Մղիչների բացման ժամանակ տարածքում կարող են գտնվել բացման աշխատանքներն իրականացնող և աշխատող ԳՓԱ-ի շահագործումն ապահովող օպերատիվ անձնակազմը:

188. Մղիչի բացման և վերանորոգման աշխատանքների ընթացքում առնվազն ժամը մեկ պետք է անցկացվեն օդի ստուգումներ բոլոր աշխատատեղերում, որի արդյունքները գրանցվում են:

189. Վերանորոգված ԳՓԱ-ն պետք է հավաքվի միայն մանրակրկիտ կերպով ստուգելուց, և ներսում, ինչպես նաև ներծծող և մղիչ գազատարներում կողմնակի առարկաների բացակայությունը փաստելուց հետո: Ստուգումից հետո կազմվում է ակտ:

190. Վերանորոգում անցկացնելուց հետո ՃԿ-ի գազատարների նոր եռակցումային կարանները պետք է ստուգվեն ամբողջ երկայնքով` ֆիզիկական մեթոդներից որևէ մեկի կիրառմամբ:

 

12. ԳԱԶԱՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

191. ԳՇՃ-ի կայանների էլեկտրասարքավորումները, բոցավառման համակարգը և գործարկման սարքերը պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված պայթյունապաշտպանվածության մակարդակին:

192. Ջրային հովացում չունեցող արտանետող խողովակաշարերը պետք է ունենան ջերմամեկուսացում և չհպվեն այրվող նյութերին:

193. Ապահովիչ կափույրների միջոցով գազի արտանետման մոմերը, ինչպես նաև օդամաքրման խողովակաոստերն արգելվում է տեղադրել շարժիչների օգտագործված գազերի արտանետման տեղերի մոտ:

194. ԳՇՃ-ի գործարկման ժամանակ, արտանետող համակարգում պայթյունների բացառման նպատակով, մագնետոյի և վառելիք գազի սնուցումն անհրաժեշտ է միացնել արտանետող համակարգի փչամաքրումից հետո:

195. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատանքը խլացուցիչների անսարք պայթապաշտպան կափույրներով:

196. Յուղահովացուցիչի յուղի սնուցման գծերի ծորակների և փականների թափանիվները յուղի կուտակիչի ելքի հատվածում պետք է կապարակնքված լինեն: Դրանց վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Չբացել» կամ «Չփակել» գրությունները:

197. Արգելվում է ԳՇՃ-ի շահագործումը բռնկիչ մոմի բարձր լարման էլեկտրալարի հպակի կայծարձակման պայմաններում:

198. Բռնկիչ մոմերը պետք է պատշաճ ժամանակին մաքրվեն այրուքից` կարճ միացումը բացառելու նպատակով:

199. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատելու ժամանակ գլանների փչամաքրման նպատակով բացել ցուցիչ ծորակները, ինչպես նաև շարժիչի մոմերից անջատել բարձր լարման էլեկտրալարերը կամ ստուգել մոմերի աշխատանքը «կայծի առկայության վերաբերյալ»:

200. Արտանետող խողովակաշարը և խլացուցիչը պետք է պարբերաբար ստուգվեն, զննվեն և, անհրաժեշտության դեպքում, մաքրվեն մրից:

201. Եթե ԳՇՃ-ի պատահական անջատման դեպքում (գերծանրաբեռնվածությունից կամ մոմի անսարքության պատճառով) չի փակվել վառելիքի ծորակը, վերագործարկումից առաջ շարժիչն անհրաժեշտ է փչամաքրել` շարժիչում և արտանետող կուտակիչում կուտակված գազը հեռացնելու նպատակով:

202. ԳՇՃ-ի քարտերի մտոցները թույլատրվում է բացել միայն անջատումից և ճնշակի հովացումից հետո:

203. ԳՇՃ-ի քարտերում աշխատանքներ անցկացնելու ընթացքում թափանիվը պետք է խցանված լինի, ինչը կբացառի պատահական պտտվելու հնարավորությունը:

204. Մխոցային ճնշակի քարտերում վերանորոգում անցկացնելուց արգելվում է ծնկաձև լիսեռը պտտելը տեղապտտման եղանակով: Թափանիվի պաշտպանության վրա տեղադրվում է անվտանգության նշան և «Չտեղապտտել» ցուցանակը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է միայն տեղապտտել ձեռքով` անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելուց հետո:

205. Բաց ուժային գլաններն անհրաժեշտ է փակել կողմնակի առարկաների թափանցումը բացառելու նպատակով:

 

13. ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

206. Գազատուրբինային հաղորդակներով ճնշակային կայաններում օդակլանիչ խուցերից 200 մ հեռավորության վրա չպետք է լինեն ոչ մի օդի փոշոտման աղբյուրներ (այդ թվում` նաև խառնուրդող կետեր, հողային ճանապարհներ և այլն): ՃԿ-ի տարածքը պետք է լինի կանաչապատ, իսկ օդակլանիչ խցերի մոտակա բաց տարածքները ունենան խոտածածկ կամ լինեն ասֆալտապատ:

207. Մղիչի հաղորդակի լիսեռի անցումը շարժիչների և մղիչների տարածքների բաժանարար պատի միջով պետք է լինի հերմետիկ:

208. Գազատուրբինային հաղորդակով ԳՓԱ-ն պետք է կանգնեցվի վթարային եղանակով` համաձայն շահագործման հրահանգի:

209. Գազատուրբինային հաղորդակը պետք է օժտված լինի ջերմամեկուսիչով, ինչը կապահովի ագրեգատի և սպասարկող անձնակազմի նորմալ աշխատանքը:

210. Արգելվում է սկսել տուրբինի, այրման խցի, տուրբոդետանդերի, կարգավորող և խցանող կափույրների, կենտրոնախույս մղիչի բացման աշխատանքներին, նախապես չհամոզվելով, որ ծորակներն ու փականները հուսալիորեն փակված են, իսկ գազի արտանետման մոմերը` բաց, ինչը բացառում է աշխատանքի իրականացման տեղում գազի թափանցման հնարավորությունը:

211. Գազատուրբինային ագրեգատների օդակլանիչ խցերը պետք է փակվեն կողպեքով: Արգելվում է այնտեղ մարդկանց կամ կողմնակի առարկաների առկայությունն ագրեգատի աշխատանքի ընթացքում:

 

14. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

212. Էլեկտրահաղորդակով ՃԿ-ում հոսանքակիր մասերը պետք է հուսալիորեն մեկուսացված լինեն վահանակներով, օժտված լինեն անվտանգության նշաններով և «Կանգնիր: Վտանգավոր է կյանքի համար: Լարման տակ է» գրությունով: Էլեկտրաշարժիչների մետաղյա ոչ հոսանքակիր մասերը պետք է հողանցվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջների և ունենան համապատասխան նախազգուշացնող գրություններ:

213. Շահագործման ընթացքում էլեկտրաշարժիչների տարածքներում գազայնվածությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է անընդհատ կատարել էլեկտրաշարժիչների տարածքի և մղիչների ստորասրահի բաժանարար պատի անցքերի խցուկի զննում:

214. Էլեկտրաշարժիչների տարածքում պետք է կատարվի օդային միջավայրի զննում և ուսումնասիրություն` համաձայն սույն ՏԿ-ի 146, 147, 148, 149, 150 կետերի պահանջների:

215. Վերանորոգմանը նախապատրաստվելու փուլում պետք է կատարել հետևյալը`

1) դուրս բերել բնիկից յուղային անջատիչը, 10 կՎ բաց բաշխիչ սարքվածքում տեղադրել ստացիոնար հողանցումն ագրեգատի յուղային անջատիչի բնիկում.

2) տեղադրել անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը.

3) օպերատիվ մատյանում գրանցել պատճառը և այն անձի ազգանունը, որի կարգադրության համաձայն կանգնեցվել է էլեկտրաշարժիչը.

4) հոսանքազրկել նորոգման ենթակա ագրեգատի տեղային վահանակը, տեղադրել անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը:

216. Անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը կարելի է հանել, իսկ էլեկտրաշարժիչը միացնել միայն մատյանում աշխատանքի ավարտի մասին գրանցում կատարելուց հետո: Գրանցումը կատարելիս` պետք է նշել նաև, թե ով հայտնեց նման տեղեկություն:

 

15. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԳԱԶԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

217. Բնական գազն անգույն է, զգալիորեն թեթև է օդից, քիչ թունավոր է, եթե չի պարունակում վնասակար խառնուրդների թույլատրված նորմերից բարձր պարունակություն: Եթե բնական գազը զերծ է խառնուրդներից, ապա նրա հատկությունները գրեթե չեն տարբերվում մեթանի հատկություններից: Ծանր ածխաջրածինների խառնուրդները փոփոխում են բնական գազի հատկությունները. բարձրացնում են խտությունը, նվազեցնում են բոցավառման ջերմաստիճանը (այսուհետ` ԲՍԿՍ), և, հետևաբար, նվազեցնում են աշխատանքային գոտու օդում գազի թույլատրելի ծավալային ցուցանիշը, զգալի պարունակության դեպքում օժտում են գազին բենզինի հոտով, նվազեցնում են բոցավառման նվազագույն էներգիան: Օդում բնական գազի զգալի պարունակության դեպքում, երբ թթվածնի խտությունը ցածր է, օդի և գազի խառնուրդը բացասական է գործում և ածխաջրածինների վնասակար ազդեցությունը լինում է ավելի նկատելի/ազդեցիկ գազի համեմատաբար ցածր պարունակության դեպքում:

218. Մեթանի խտությունը կազմում է 0,717 կգ/մ3, իսկ համեմատական խտությունն օդի հարաբերությամբ` 0,55 կգ/մ3: Սանիտարական նորմերով դասվում է վտանգավորության չորրորդ դասին (թույլ վտանգավոր նյութեր, ՍԹԿ-ի արժեքը` 300 մգ/մ3` վերահաշված ըստ ածխածնի): Օդում բոցավառման կուտակային սահմանները կազմում են 5-ից մինչև 15% (ըստ ծավալի), բոցավառման ջերմաստիճանը` 6450C:

219. Ծծմբաջրածինն անգույն գազ է, որի խտությունը կազմում է 1,54 կգ/մ3, իսկ օդի հարաբերությամբ` 1,19 կգ/մ3: Բոցավառման ջերմաստիճանը 2900C: Լավ լուծվում է ջրի մեջ: Ջրի լուծույթի տեսքով հանդիսանում է թույլ թթու: Այրվում է կապտագույն բոցով` ստեղծելով ջուր և ծծմբային գազ: Պայթյունավտանգավոր է, ԲՍԿՍ-ն կազմում է 4,3-ից մինչև 45,5 տոկոս (ըստ ծավալի): Հաճախ կուտակվում է բալաստային ջրում և գազի կոնդենսատում: Ծծմբաջրածինը` ուժեղ նյարդային թույն է, որը մահացու է: Ջրային լուծույթի տեսքով մաշկին հայտնվելու դեպքում գրգռում է` առաջացնելով կարմրություններ և շփաբորբ/էկզեմա: Օդում ծծմբաջրածնի հոտը զգացվում է 1,4-ից մինչև 2,3 մգ/մ3, իսկ զգալի գարշահոտը` 4 մգ/մ3 պարունակության դեպքում: Ավելի բարձր խտության դեպքում հոտը համեմատաբար թույլ է, բթանում է հոտառությունը: 90-ից մինչև 100 մգ/մ3 խտությամբ ծծմբաջրածնի պարունակությամբ մթնոլորտում 4 ժ և ավելի գտնվելու դեպքում առաջանում է գլխացավ, արցունքաբերություն: 200-ից մինչև 280 մգ/մ3 խտության դեպքում սկսվում է աչքի լորձաթաղանթի բորբոքում, հոգնածություն, գլխացավեր: 750 մգ/մ3 խտության դեպքում 15-ից 20 րոպեի ընթացքում առաջանում է վտանգավոր թունավորում: 1000 մգ/մ3 խտության դեպքում մահն անխուսափելի է: Ծծմբաջրածինը դասվում է վտանգավորության երկրորդ դասին:

220. Ծծմբային գազը ծծմբաջրածնային գազի այրման վերջնական արդյունքն է: Այն գրեթե 2,3 անգամ ծանր է օդից: Մեկ միավոր ծծմբաջրածնի այրման դեպքում ստեղծվում է մոտավորապես մեկ միավոր ծծմբային գազ: Աշխատանքային գոտու օդում ծծմբային գազի ՍԹԿ-ն կազմում է 10 մգ/մ3 (3-րդ դաս` չափավոր վտանգավոր նյութեր): Բնակավայրերի օդում ՍԹԿ-ն կազմում է 0,05 մգ/մ3: Միանգամյա առավելագույն ՍԹԿ-ն կազմում է 0,5 մգ/մ3: Ծծմբային գազն ունի տհաճ հոտ և գրգռում է շնչառական ուղիները: Ծծմբային գազի 1500-ից մինչև 4000 մգ/մ3 կուտակումը մահացու է:

221. Ածխածնի օքսիդն ստեղծվում է տարատեսակ նյութերի թերի այրման դեպքում: Աշխատանքային գոտու օդում ածխածնի օքսիդի ՍԹԿ-ն կազմում է 20 մգ/մ3 (չորրորդ դաս` թույլ վնասակար նյութեր), բնակավայրերի օդում ՍԹԿ-ն` 1 մգ/մ3 և միանգամյա թույլատրելին` 3 մգ/մ3:

 

16. ԳԱԶԻ ԿՈՆԴԵՆՍԱՏԸ ԵՎ ՆՐԱ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

222. Գազում գազային կոնդենսատի առկայության դեպքում պետք է տեղադրվի կոնդենսատահավաք սարքավորում` կոնդենսատի կուտակման, տեղափոխման և օգտագործման անոթներ, որոնք սարքավորվում են անոթներում որոշակի մակարդակի հեղուկի կուտակման դեպքում շահագործող անձնակազմին նախազգուշացնող ազդանշանի փոխանցումն ապահովող տվիչներով: Այդ տվիչները տեղեկացնում են, որ պետք է անհապաղ ձեռնարկել միջոցներ անոթներում հեղուկի մակարդակի նվազեցման ուղղությամբ:

223. Կայանքների այն հանգույցները, որտեղ կարող է կուտակվել կոնդենսատը, պետք է փչամաքրվեն հատուկ փչամաքրման անոթների կիրառմամբ, որոնք իրենց հերթին սարքավորվում են հատուկ ապահովիչ սարքերով: Այդ սարքերը չեն թույլատրում անոթում թույլատրվածից բարձր ճնշման աճ:

224. Թույլատրվում է կոնդենսատահավաքիչ մոմի միջոցով գազի արտանետում օդ` առանց այրման, եթե գազի կոնդենսատը ՃԿ-ում ստացվում է ոչ հաճախ և փոքր ծավալներով: Մոմը պետք է գտնվի կայանի տարածքից դուրս, հնարավոր բոցավառման աղբյուր հանդիսացող օբյեկտներից և հասարակական օգտագործման ճանապարհներից առնվազն 100 մ հեռավորության վրա: Մոմը պետք է ունենա առնվազն 5 մ երկարություն, օժտված լինի կրակահատիչով և պաշտպանված լինի անձրևից և ձնից: Մոմի շրջակայքում առնվազն 50 մ շառավղով պետք է կառուցվի ցանկապատ, որի վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Չծխել: Պայթյունավտանգ է» գրությունը:

225. Անոթներից գազի կոնդենսատի արտահանման էլեկտրասարքավորումը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

226. Գազի կոնդենսատի հավաքման, տեղափոխման և արտանետման սարքավորումները պետք է ունենան շանթապաշտպանություն ապահովող համակարգեր:

227. Այլ կազմակերպություններին գազի կոնդենսատ բաց թողնել իրավասու են անձինք, ովքեր ունեն ուսուցում անցնելու և գազի կոնդենսատի հետ աշխատելու ունակությունների և գիտելիքների ստուգարք անցնելու փաստը հաստատող հատուկ վկայական:

228. Գազի կոնդենսատով ավտոցիստեռնների համար պետք է հատկացվի հատուկ կանգառ` բաց կրակի աղբյուրներից կամ կրակային աշխատանքներ անցկացնելու վայրից անվտանգ հեռավորության վրա:

229. Փչամաքրման անոթից գազի կոնդենսատը պետք է դատարկվի թեթև նավթամթերքների համար նախատեսված հատուկ ավտոցիստեռններ, որոնք սարքավորվում են լցոնման և դատարկման ժամանակ հողանցման հնարավորությունը ապահովող սարքերով և ունեն փոշենյութային և ածխաթթվային կրակմարիչներ: Շարժիչի խլացուցիչները պետք է դուրս բերվեն առջևի կողմից, իսկ արտանետող խողովակների եզրերը սարքավորվեն կայծակլանիչներով:

230. Գազի կոնդենսատի լցոնման տեղ մեկնելուց առաջ սպասարկող անձնակազմը պետք է ստուգի ավտոցիստեռնի, դրա սարքավորումների և էլեկտրալարերի սարքինությունը:

231. Գազի կոնդենսատի լիցքավորման և դատարկման ժամանակ ավտոմեքենայի շարժիչը պետք է անջատված լինի: Ցիստեռնը, գազի կոնդենսատի խողովակը և դրա մետաղյա եզրը պետք է հողանցվեն: Խողովակի եզրը պետք է իջեցվի մինչ ցիստեռնի հատակը:

232. Արգելվում է ծխել ցիստեռնի մոտ կամ մեքենայի խցիկում:

233. Գազի կոնդենսատի արտահոսքի դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածքի մաքրման ուղղությամբ, այդ թվում նաև կոնդենսատով պատված հողի հեռացում: Այդ հողածածկը պետք է հեռացվի և այրվի հատուկ տեղում: Նախապես միջոցներ է պետք ձեռնարկել կոնդենսատի գոլորշիների բոցավառումը բացառելու ուղղությամբ:

234. Գազատարի մեջ գազի կոնդենսատը կայուն չէ: Տվյալ ջերմաստիճանի դեպքում դրա գոլորշիների առաձգականությունը հավասար է գազատարի ներքին ճնշմանը: Ավելի ցածր ճնշմամբ անոթի մեջ գազի կոնդենսատի դատարկման (լցոնման), կամ գազատարից արտահոսքի դեպքում առաջին հերթին անջատվում են կոնդենսատի մեջ գտնվող ավելի թեթև ածխաջրածինների գոլորշիները, այսինքն տեղի է ունենում կոնդենսատի մասնակի կայունացում:

235. Գազատարում անջատվող գազի կոնդենսատը ավելացնում է հիդրավլիկ դիմադրողականությունը, իսկ արտահոսքի կամ դատարկման, վերանորոգման աշխատանքների դեպքում` հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը: Ճնշակի ընդունող (մուտքի սարքի վրա գազի կոնդենսատի մատուցման) սնուցման դեպքում հնարավոր է ճնշակի աշխատանքի խաթարում` ընդհուպ մինչև ճնշակի քայքայումը:

236. Գազաբաշխիչ ցանցերում հայտնվելու դեպքում գազի կոնդենսատը կարող է առաջացնել ցանցերի խցանում, իսկ հրածորաններում հայտնվելու պարագայում` նաև հրդեհ կամ պայթյուն:

237. Անկայուն կոնդենսատը պարունակում է պրոպան-բութան, ինչպես նաև Էթան և պենթան, ինչով և պայմանավորված է գոլորշիների բարձր առաձգականությունը: Գազի կայուն կոնդենսատները կազմված են հիմնականում ծանր ածխաջրածիններից (պենթան և բարձր եռացող C5) և 2-ից մինչև 3 ավելի ցածր եռման ածխաջրածիններ (պրոպան և բութան): Ցածր ճնշման զատիչներում կամ փչամաքրման անոթներում առանձնացվող գազի կոնդենսատը ամբողջովին կայուն չէ: Հետագա պահպանման կամ տաքացման դեպքում հնարավոր է ածխաջրածինների գոլորշիների արտադրում, ինչը բարձրացնում է գազապայթյունավտանգավորությունը: Շարքային անոթներում նման գազի կոնդենսատի պահպանման դեպքում տեղադրվող կափույրները պետք է հաշվառվեն հավելյալ գոլորշիների բացթողման պայմանների համար (անոթների լցոնման արտադրողականության 2-ից մինչև 3-ական չափով):

238. Անկայուն և ոչ ամբողջական կայուն կոնդենսատը ավելացնում են (մեծացնում են) հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը:

239. Գազի կոնդենսատի բարձր գազապայթյունավտանգավորությունը բնորոշվում է օդում գոլորշիների ցածր ԲՍԿՍ-ի արժեքներով, ծանր գոլորշիների ցածր տարածման ցուցանիշներով և օդագոլորշային խառնուրդներում բոցի տարածման համեմատաբար բարձր արագությամբ:

240. Տեխնիկական պայմաններին համապատասխանող կայուն գազի կոնդենսատը հնարավոր է պահպանել շարքային (հասարակ) անոթներում և տեղափոխել ավտո և երկաթուղային ցիստեռններով: Կայուն գազի կոնդենսատների խտությունը կազմում է 0,70-ից մինչև 0,81գ/մ3:

241. Ըստ վտանգավորության` գազի կոնդենսատները նման են թեթև նավթամթերքներին, տարբերությունը կայանում է գոլորշիացման, բոցավառման և այլ բնութագիրների ջերմաստիճանների ավելի լայն ընդգրկույթի մեջ:

242. Գազի կոնդենսատի բոցավառման և բոցավառման ջերմաստիճանի սահմանները զգալիորեն ցածր են բնական գազի ցուցանիշներից, և նվազում են գազի կոնդենսատի խտության աճին համապատասխան: Այդ իսկ պատճառով քամու բացակայության դեպքում գազի կայունացման կամ գազի կոնդենսատի գոլորշիացման ժամանակ հնարավոր է պայթյունավտանգավոր գոլորշիների և խառնուրդների կուտակում: Նման խառնուրդների ԲՍԿՍ-ի ցուցանիշը լինում է բավականին ցածր: Ընդհանրապես կայուն գազի կոնդենսատների ԲՍԿՍ-ն կազմում է 1,1-ից մինչև 1,3 տոկոս (ըստ ծավալի):

243. Գազի կոնդենսատի գոլորշիների վնասակարությունը համեմատաբար ցածր է, եթե դրանք չեն պարունակում սահմանային ածխաջրածիններ: Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցությանը` գազի կոնդենսատը դասվում է վտանգավորության չորրորդ դասին: ՍԹԿ-ն կազմում է 300 մգ/մ3:

244. Քանզի գազի կոնդենսատն ունի ավելի բարձր խտություն, այն ունակ է կուտակվել ցածրուտներում, դուրս մղել թթվածինը, և խեղդող ազդեցություն գործել մարդու վրա:

245. Գազակոնդենսատները կարող են վնասակար ազդել մարդու մաշկի վրա` առաջացնելով տարբեր հիվանդություններ: Առավել վտանգավոր է գազի կոնդենսատի շփումը լորձաթաղանթների հետ:

246. Եթե գազակոնդենսատը պարունակում է նաև ածխաթթու, ծծումբային միացություններ, ապա այն առաջացնում է գազատարի մեջ բարձր քայքայում, առհասարակ ուղեգծի այն հատվածներում, որոնք գտնվում են ցածրուտներում:

 

17. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ

 

247. Սույն գլխի պահանջները տարածվում են գազի ստորգետնյա պահեստարանների (այսուհետ` ԳՍՊ) հետևյալ օբյեկտների վրա`

1) գազատարի ճյուղավորումը ՄԳ-ից դեպի ԳՍՊ.

2) ՄԳ մատուցվող կամ ԳՍՊ սնուցվող գազի ճնշումը մեծացնող ԼՃԿ.

3) գազի մաքրման և չորացման կայաններ.

4) օժանդակ կառույցներ.

5) կապուղիներ և սարքավորումներ:

248. ԳՍՊ-ի, գազահավաք (գազաբաշխիչ) ցանցերի, գազի մաքրման և չորացման կայանների շահագործումը և վերանորոգումը պետք է անցկացվի սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

249. ՄԳ-ից դեպի ԳՍՊ տանող 1,2 ՄՊա-ից բարձր ճնշմամբ ճյուղավորված գազատարի շահագործումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 2-րդ բաժնի պահանջներին:

250. 1,2 ՄՊա-ից ցածր ճնշման գազատարների շահագործումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N 2399-Ն որոշման և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջներին համապատասխան:

251. ԳՍՊ ԼՃԿ-ն պետք է շահագործվեն սույն ՏԿ-ի 3-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

252. ԳՍՊ օժանդակ կառույցները և օբյեկտները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N 2399-Ն որոշման և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջներին:

253. ԳՍՊ-ն պետք է պարսպապատվեն: Պարիսպը պարագծով պետք է կահավորվի անվտանգության նշաններով և «Գազ: Պայթյունավտանգ է» գրություններով:

254. ԳՍՊ-ի շրջակա տարածքը պետք է լինի ազատ բուսականությունից` համաձայն ՀՀՇՆ II-8.04.01-97-ի պահանջների: Տարածքի պարագծով ստեղծվում է և յուրաքանչյուր տարի վերականգնվում է առնվազն 3 մ լայնություն ունեցող գոտի:

255. ԳՍՊ-ի այն տարածքը, որի մակերեսին հայտնաբերվել են գազի արտահայտումներ, պետք է անհապաղ մեկուսացվի: Պարսպի պարագծով տեղադրվում են անվտանգության նշաններ և «Գազ: Պայթյունավտանգ է» գրությունը:

256. Բաց գազային շատրվանի առաջացման դեպքում ԳՍՊ-ի անձնակազմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դրա վերացման ուղղությամբ` այդ մասին տեղյակ պահելով շահագործող կազմակերպության վթարային վերականգնողական ծառայության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, շրջակայքի կազմակերպություններին ու բնակչությանը:

 

IV. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ, ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

18. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ

 

257. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի արտադրական շենքերը, սենքերն ու կառույցները, սարքավորումը պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի, սույն ՏԿ-ի և շահագործող կազմակերպության կողմից ընդունված համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

258. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի հիմնական և օժանդակ սարքավորումների շահագործումը պետք է իրականացվի շահագործման հրահանգների պահանջների համաձայն: Այդ հրահանգները կազմվում են արտադրող գործարանների հրահանգների և սույն ՏԿ-ի հիման վրա:

259. ԳԲ կայաններում և ԳԲ կետերում կազմվում և վարվում են հետևյալ փաստաթղթերը`

1) տեխնիկական անձնագիր.

2) հաստատված տեխնիկական և կատարողական փաստաթղթեր, կատարողական գծագրեր և փաստաթղթեր` շինարարական, տեխնոլոգիական, սանտեխնիկական, էլեկտրատեխնիկական.

3) ՀՉՍ և Ա ու հեռամեխանիկայի, կապի և ԷՔՊ-ի մասով.

4) մեթանոլային կայանների և գազի մաքրման, տաքացման և հոտավորման համակարգերի կատարողական գծապատկերները.

5) ավտոմատ պաշտպանության և ազդանշանային համակարգերի սկզբունքային կատարողական գծապատկերները.

6) տարածքի գլխավոր հատակագիծը բոլոր կառույցների դիրքերով.

7) աշխատանքի պաշտպանության գծով փաստաթղթերը:

260. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի տարածքները պետք է պարսպապատվեն: Պարիսպը մշտապես պահվում է բարվոք վիճակում, մուտքի դարպասները մշտապես փակ: Պարսպի պարագծով և մուտքի դարպասների վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Գազ: Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» գրությունը:

261. Փակող (անջատող) փականները պետք է տեղադրվեն մինչև ԳԲ-ի կայանը և կայանից հետո, ԳԲ-ի կայանի շենքից առնվազն 10 մ հեռավորության վրա: ԳԲ կայաններում պետք է տեղադրվի ավտոմատ պաշտպանության սարք` գազատարում գազի ճնշման կտրուկ բարձրացման դեպքերում հնարավոր վթարը կանխարգելելու համար:

262. Մուտքի և ելքի գազատարների վրա տեղադրվում են մեկուսացնող կցորդաշուրթեր:

263. ԳԲ կայանի շենքը պետք է պաշտպանված լինի շանթի ուղղակի հարվածներից: Դրսում տեղադրված սարքերը (փոշեկլանիչները, յուղային տնտեսությունը, մոմերը և այլն) պետք է ունենան պաշտպանություն շանթի երկրորդական ազդեցությունից` միացված լինեն հողանցման համակարգին:

264. Առանց մշտական հերթապահ անձնակազմի շահագործվող ԳԲ-ի կայանների տարածքներում ջերմաստիճանը պետք է կազմի +50C-ից ոչ պակաս:

265. ԳԲ կայանները պետք է սարքավորվեն օդափոխման համակարգերով, որոնք կապահովեն` կարգավորման ու ՀՉՍ և Ա սարքերի տեղակայման տարածքներում առնվազն եռապատիկ օդափոխություն, հոտավորման կայաններում` տասնապատիկ օդափոխում:

266. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի պայթյունավտանգավոր տարածքների էլեկտրական լուսավորությունը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

267. ԳԲ-ի կայանը պետք է ունենա ջրամատակարարում և օպերատիվ կապ կարգավարի և գազ օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

268. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի սարքավորումների և համակարգերի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է անցկացնել տեխնիկական սպասարկում կազմակերպության ստանդարտով սահմանված ժամկետներում և ծավալով:

269. Սպասարկող անձնակազմը պետք է վերահսկի տեխնոլոգիական համակարգերի և միացնող սարքերի, գազի մաքրման, հիդրատաառաջացումը կանխարգելող, գազի ճնշումը նվազեցնող, ՀՉՍ և Ա համակարգերի, անջատող, կարգավորող և ապահովիչ ամրանների, օդափոխման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրալուսավորման և շանթապաշտպանության, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության, կապի, հեռամեխանիկայի, ԷՔՊ-ի, ԳԲ-ի կայանի և ԳԲ-ի կետի տարածքների` օդում գազի պարունակության վերահսկման համակարգերի վիճակը, ինչպես նաև վերացնի հայտնաբերված անսարքությունները:

270. ԳԲ-ի կայաններում և ԳԲ-ի կետերում կրակային աշխատանքներն իրականացվում են անջատված սարքավորումների և գազը դատարկելու պայմաններում առնվազն երեք աշխատողից կազմված բրիգադով` սույն ՏԿ-ի VII բաժնի և գազի տեղափոխման և պահպանման օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ իրականացման կազմակերպության հրահանգի պահանջներին համապատասխան:

271. ԳԲ-ի կայաններում պարբերաբար պետք է անցկացվեն օդում վնասակար և պայթյունավտանգ գազերի խտության չափումներ: Հերթափոխային սպասարկումով գործող ԳԲ կայանի` օդում գազերի պարունակության ստուգումը պետք է իրականացվի յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ, պարբերական սպասարկումով կայաններում` օրը մեկ անգամ, իսկ կենտրոնացված սպասարկմամբ ԳԲ կայաններում` յուրաքանչյուր այցելության ժամանակ, բայց ոչ ուշ, քան շաբաթը մեկ:

272. Գազի ճնշման նվազեցումը ԳԲ կայաններում և ԳԲ կետերում պետք է լինի ավտոմատ եղանակով: Բացառության կարգով թույլատրվում է ձեռքով նվազեցնել գազի ճնշումը կողանցի փականով` անսարքությունները վերացնելու, սարքավորման փոփոխման կամ վթարների դեպքում: Գազատարների և ամրանների միացման տեղերում գազի արտահոսքի աղբյուրները հայտնաբերվում են օճառի փրփուրով կամ շարժական գազաանալիզարարի օգնությամբ:

273. Իմպուլսային համակարգից և ճնշման կարգավորիչների սարքերից գազի արտանետումը պետք է իրականացվի կարգավորման կառույցից դուրս բերած մոմի միջոցով:

274. ԳԲ-ի կայանի և ԳԲ-ի կետի օպերատորը պարտավոր է հերթապահ կարգավարին հայտնել խախտումների և անսարքությունների, այդ թվում` ԳԲ-ի կայանի խողովակաշարային կալորդի, սարքավորումների անսարքությունների մասին, ինչպես նաև համաձայնեցնել նրա հետ իր գործողությունները:

275. Բլոկային ավտոմատացված ԳԲ-ի կայաններում շահագործող անձնակազմի համար պետք է լինի ջեռուցվող տարածք, ինչպես նաև սանհանգույց:

 

19. ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

276. Որպես հոտավորիչ օգտագործվում են մերկապտանները, մասնավորապես, էթիլմերկապտանը, որն ունի հետևյալ հատկությունները. խտությունը` 0,839 կգ/մ3, եռման ջերմաստիճանը` 370C, օդում գոլորշիների բոցավառման սահմանները` 2,8-ից մինչև 18,2 տոկոս (ըստ ծավալի), ըստ վտանգավորության դասի պատկանում է երկրորդ դասին, ըստ սանիտարական նորմերի աշխատանքային գոտու օդում ՍԹԿ-ն կազմում է 1 մգ/մ3, օդի հետ բոցավառման ջերմաստիճանը 2990C, 00C և 1 ՄՊա (100 մ ջր. ս.) դեպքում գոլորշիների խտությունն է 2,77 կգ/մ3: Փոքր կուտակումների դեպքում մերկապտանները առաջացնում են գլխացավ: Մեծ կուտակումների դեպքում ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, մահացու են: Բնակելի վայրերում մերկապտանների ՍԹԿ-ն օդում շատ ցածր է, օրինակ` մեթիլմերկապտանի համար այն կազմում է 9.10-6 մգ/մ3: Մետաղների օքսիդների և ալկալիների հետ մերկապտանները կազմում են մերկապտիդներ, որոնք օդի ազդեցության տակ հակված են ինքնաբոցավառման (որպես հրակիր միացություններ): Բնական գազի հոտավորումը չի ավելացնում գազի թունավորությունը: Էթիլմերկապտանի հաշվարկային ծախսը գազի հոտավորման դեպքում կազմում է 16 մգ/մ3:

277. Հոտավորման կայանների շահագործումը, ինչպես նաև հոտավորիչի հետ անցկացվող աշխատանքները պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի, շահագործող կազմակերպության հրահանգների և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

278. Գազը պետք է հոտավորվի ԳԲ կայաններում` տեղակայված հոտավորման կայանների օգնությամբ: Որպես հոտավորիչ կարող է կիրառվել էթիլմերկապտանը (յուրաքանչյուր 1000 մ3 գազի ծավալի համար 16 գ էթիլմերկապտան), որը գազում չնչին պարունակության պայմաններում ունի խիստ տհաճ հոտ և ցածր գոլորշիացման աստիճան` սովորական ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում:

279. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հոտավորիչները վտանգավորության երկրորդ դասին պատկանող վնասակար նյութեր են, իսկ հոտավորման կայանների տարածքները և հոտավորիչների պահեստները պայթյունավտնագավոր են:

280. Գազի հոտավորման կայանը և հոտավորիչների պահեստը պետք է կահավորվեն ՀՀՇՆ II-8.04.01-97-ով սահմանված հրդեհավտանգավոր տարածքներին ներկայացվող պահանջների համաձայն:

281. Գազի հոտավորման կայանի և հոտավորիչի պահպանման տարածքների հատակը պատրաստվում է անջրանցիկ և ջուր չներծծող նյութերից:

282. Հոտավոման կայաններում և հոտավորիչների պահեստներում պարբերաբար, համաձայն շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է իրականացվի աշխատանքային գոտու օդի որակի ստուգում` հոտավորիչի գոլորշիների և ածխաջրածինների պարունակությունը պարզելու նպատակով:

283. Հոտավորիչները պետք է պահվեն հերմետիկ փակվող անոթներում, որոնք պաշտպանված են արևի և ջեռուցող սարքերի ուղղակի ազդեցությունից:

284. Հոտավորման կայանի և հոտավորիչի պահեստի տարածք պետք է մտնել հակագազով: Եթե այդ տարածքներում օդափոխումը մշտապես չի աշխատում, ապա անձնակազմը պարտավոր է միացնել մեխանիկական արտածծող օդափոխման համակարգը` տարածք մուտք գործելուց առվազն 15 րոպե առաջ: Օդափոխման համակարգը պետք է անընդհատ աշխատի, քանի դեռ աշխատողները գտնվում են տարածքում:

285. Հոտավորիչի հետ կապված աշխատանքները պետք է իրականացնել հակագազերի, ռետինե կոշիկների, ձեռնոցների և գոգնոցների կիրառմամբ: Հոտավորիչի հետ աշխատանքը գազավտանգավոր է:

286. Հոտավորիչի տակառները պետք է բացել կայծաանվտանգ գործիքներով: Արգելվում է բացել հոտավորիչով տակառները և լցոնել այլ անոթներ փակ տարածքում: Արտաքին խցանը բացելուց հետո հոտավորիչների բոցավառումը բացառելու նպատակով, ներքին խցանի շուրջ պետք է տեղադրել խոնավ գործվածք:

287. Տակառներից հոտավորիչի դատարկումը ստորգետնյա անոթների մեջ պետք է իրականացվի փակ եղանակով հատուկ ուսուցում անցած անձնակազմի օգնությամբ` առնվազն երեք մարդուց բաղկացած խմբով: Արգելվում է հոտավորիչի վերալցման համար օգտագործել բաց ձագար:

288. Հոտավորիչի արտահոսքի դեպքում այն պետք է անհապաղ չեզոքացվի քլորակրի կամ նատրիումի քլորիդի լուծույթով: Չեզոքացնող լուծույթով մշակելուց հետո հողը պետք է փորվի և կրկին մշակվի չեզոքացնող լուծույթով: Հոտավորիչի բոցավառումը բացառելու համար քլորակրի լուծույթը չպետք է ունենա գնդիկներ:

289. Հոտավորիչի դատարկ տարաները (տակառները) պետք է պահվեն և տեղափոխվեն հերմետիկ փակված վիճակում:

290. Հոտավորման կայանի էլեկտրասարքավորումը, լուսավորությունը, ՀՉՍ և Ա պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

291. Հոտավորման կայանի ներքին զննման կամ նորոգման ժամանակ այն պետք է ամբողջովին դատարկվի հոտավորիչից և մաքրվի գոլորշիով: Սարքավորումը բացում են վերջնական մաքրումից հետո:

292. Առաջացած հրակիր երկաթի բոցավառումը կանխելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել սարքավորումների, միացման գծերի, ծորակների և փականների արտաքին զննում:

 

20. ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

293. ԾՀ-ի կառուցումը, շահագործումը և վերանորոգումը պետք է իրականացվի սույն ՏԿ-ի և «Արտադրական գործընթացների ավտոմատացման նախագծման ցուցումներ» ՍՆ 283-ի համաձայն:

294. ԾՀ-ի շինությունը պետք է ունենա ջեռուցման համակարգ, որը նախնական ցուցիչների և երկրորդական սարքերի տարածքում կապահովի +200C ջերմաստիճան, իսկ տատանումը չի գերազանցի 50C:

295. ԾՀ-ի տարածքների համար պետք է նախատեսված լինի ներծծող-արտածծող օդափոխման համակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օդի լավորակավորում:

296. ԾՀ-ի էլեկտրասնուցման համակարգի բաշխիչ ցանցը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

297. Սպասարկող անձնակազմը պետք է իրականացնի սարքավորումների, չափող համակարգերի և սարքերի անվտանգության և աշխատանքային ռեժիմների վերահսկողություն, ապահովի աշխատանքի պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի ժամանակին և ճիշտ ձևակերպումը:

 

V. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

21. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

298. ՄԳ-ի էլեկտրատեղակայանքները, փոխարկման էլեկտրական սարքերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշման, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման և սույն ՏԿ-ի պահանջներին:

299. Էլեկտրասարքավորումների մոնտաժումը պայթյունավտանգավոր գոտիներում պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման, սույն ՏԿ-ի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ 3.05.06-85 պահանջներին:

300. Էլեկտրատեղակայանքների շահագործումը, զննումը և վերանորոգումը պետք է իրականացվի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջների:

301. Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումները պետք է շահագործվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջների:

302. Կազմակերպության ղեկավարի հրամանով հատուկ պատրաստվածություն ունեցող էլեկտրատեխնիկական ԻՏԱ անձնակազմից պետք է նշանակվի էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ:

303. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմին ներկայացվող պահանջները և անհրաժեշտ որակավորման խմբերը նշանակվում են` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների:

304. Գործարկող սարքերի, ապահովիչների, էլեկտրալամպերի փոփոխությունը պայթյունավտանգավոր գոտիներում իրականացնում է անվտանգության տեխնիկայի գծով համապատասխան որակավորման խմբին համապատասխանող էլեկտրատեխնիկական անձնակազմը, ցանցի համապատասխան հատվածները ամբողջովին հոսանազրկելուց հետո:

305. Վնասված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումը փոփոխում են նույն կամ պայթյունապաշտպանվածության ավելի բարձր աստիճանի էլեկտրասարքավորումով:

306. Էլեկտրական հաղորդակներով սարքավորումները միացնող և անջատող անձինք պետք է նախապես անցնեն համապատասխան հրահանգավորում էլեկտրաանվտանգության վերաբերյալ` հետագայում անվտանգության տեխնիկայի գծով առաջին որակավորման խմբի շնորհմամբ: Այդ անձանց համար նախատեսվող գիտելիքների ծավալը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ: Հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները` այդ անձանցից կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու:

307. Բաց բաշխիչ սարքվածքների սարքավորումների, տրանսֆորմատորային ենթակայանների դռներին, օդային ԷՀԳ-ի հենասյուներին և այլ համապատասխան օբյեկտների էլեկտրատեղակայանքների պարիսպների անհրաժեշտ տեղերում պետք է տեղադրվեն անվտանգության համապատասխան նշաններ և գրություններ:

308. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղակայված էլեկտրասարքավորումների էլեկտրական փորձարկումների անցկացումը և պարամետրերի չափումը պետք է իրականացվի պայթյունաանվտանգ գոտիներից` առանց պայթյունապաշտպանվածության խախտման:

309. Պայթյունավտանգավոր գոտիներում արգելվում է շարժական էլեկտրական գործիքների և ոչ պայթյունապաշտպանված կատարմամբ լուսատուների օգտագործումը:

310. Գործող էլեկտրատեղակայանքների վրա և էլեկտրական ցանցերում էլեկտրատեխնիկական անձնակազմի կողմից աշխատանքները, իսկ այլ անձանց կողմից` էլեկտրական հաղորդակի կառավարմանը կամ էլեկտրական սարքերի կառավարմանը (էլեկտրական եռակցում), շարժական էլեկտրալուսատուների, էլեկտրական գործիքների օգտագործմանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն պաշտպանող միջոցների կիրառմամաբ` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման համաձայն: Այդ պաշտպանիչ միջոցներով պետք է ապահովեն էլեկտրատնտեսության համար պատասխանատվություն կրող անձը և արտադրամասի պետը:

311. Էլեկտրաշարժիչների միացնող (բացառությամբ հեռակառավարման) սարքից և այլ էլեկտրական սարքերից առաջ բարձր և հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և 1000 Վ լարումից բարձր լարումով բացօթյա սարքերից առաջ պետք է տեղադրվեն մեկուսիչ տակդիրներ: Մինչև 1000 Վ լարման դեպքում բարձր վտանգավորություն ունեցող տարածքներում պետք է տեղադրվեն մեկուսիչ ներքնակներ, իսկ հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և բացօթյա կայանքներին` մեկուսիչ տակդիրներ: Ձեռքի հաղորդակով միացնող սարքերով օժտված էլեկտրաշարժիչները թույլատրվում է միացնել և անջատել միայն ռետինե ձեռնոցներով:

312. Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ դրանք պետք է մանրակրկիտ զննվեն, մաքրվեն և ստուգվեն արտաքին վնասվածքների բացակայության առումով` ըստ դրանց վրա նշված դրոշմի` արդյոք համապատասխանում են էլեկտրակայանքի լարմանը և չի սպառվել արդյոք պարբերաբար իրականացվող փորձարկման ժամկետը: Արգելվում է օգտագործել չփորձարկված պաշտպանող դիէլեկտրիկ միջոցները, որոնք ունեն որևէ վնասվածք, կամ այն միջոցները, որոնց փորձարկման ժամկետը սպառվել է:

313. Էլեկտրատեղակայանքների բաշխիչ սարքվածքների (վահանակների և այլն) տարածքների դռները պետք է մշտապես փակ պահվեն, իսկ բանալիները պետք է գտնվեն օպերատիվ անձնակազմի մոտ և դուրս տրվեն գրանցամատյանում` ստորագրության դիմաց:

314. Մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներում աշխատանքները պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների պահպանմամբ և դրանց համապատասխան համալիր կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների իրականացմամբ: Սպասարկող (շահագործող) և վերանորոգող անձնակազմը պետք է համապատասխանի անձնակազմի որակավորման խմբին` ըստ անվտանգության տեխնիկայի:

315. ՄԳ-ի օբյեկտները պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների օբյեկտների ներսի և դրսի լուսավորությունը պետք է սպասարկվի հատուկ ամրագրված անձնակազմի կողմից:

316. Պայթյունավտանգավոր գոտիներում ժամանակավոր լուսավորման համար թույլատրվում է օգտագործել մարտկոցային լուսատուներ` պայթյունապաշտպանված կատարմամբ:

317. Կախոցների վրա 380/220 Վ լարումով օդային գծերը և հեռամեխանիկայի գծերը միաժամանակ ամրացնելու դեպքում պատասխանատվություն են կրում`

1) 380/220 Վ լարումով էլեկտրալարերի, դրանց մեկուսիչների և հենքերի անվտանգ շահագործման համար` էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձը.

2) հեռամեխանիկայի գծերի և դրանց մեկուսիչների անվտանգ շահագործման համար` հեռամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձը:

318. Համատեղ կախոցներով օդային գծերի վրա աշխատանքներն իրականացվում են էլեկտրատնտեսության և հեռամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձանց հետ համաձայնեցնելուց հետո:

319. Անշարժ մարտկոցային հանգույցների տեղադրումը և շահագործումը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջներին:

 

22. ՀՉՍ ԵՎ Ա, ՀԵՌԱՄԵԽԱՆԻԿԱ

 

320. ՀՉՍ և Ա, հեռամեխանիկայի սարքերը պետք է շահագործվեն «Ավտոմատացման, հեռամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների սպասարկման անվտանգության և տեխնիկական շահագործման կանոններ» կազմակերպության ստանդարտի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և արտադրող գործարանի հրահանգների պահանջների համաձայն:

321. ՄԳ-ի օբյեկտները պետք է կահավորվեն սարքին վիճակում գտնվող ՀՉՍ և Ա-ի, հեռամեխանիկայի տեխնիկական նախագծով նախատեսված ծավալներով:

322. ՀՉՍ և Ա-ի, հեռամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների անվտանգ շահագործման և վիճակի համար պատասխանատվությունը սահմանվում է կազմակերպության հրամանով:

323. ՄԳ-ի օբյեկտներում պետք է լինի անձանց հաստատված ցուցակ, որոնց շնորհվել է որոշակի որակավորումային խումբ` ըստ անվտանգության տեխնիկայի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների այդ անձինք իրավունք ունեն կատարել օպերատիվ վերամիացումներ ավտոմատացման և հեռամեխանիկայի սխեմաներում: Նման իրավունք շնորհելուց առաջ անցկացվում է այդ անձանց կողմից համապատասխան աշխատանքներ կատարելու գիտելիքների և ունակությունների ստուգում: Արգելվում է ՀՉՍ և Ա-ի սպասարկման և վերահսկման աշխատանքների և պաշտպանիչ սարքավորումների աշխատանքի հետ անմիջական կապ չունեցող անձանց մուտքը այդ սարքերի տեղադրման տարածքներ:

324. ՀՉՍ և Ա-ի պաշտպանության և հեռամեխանիկայի սարքերի սխեմաներում փոխանցումներ, անջատումներ և միացումներ պետք է կատարվեն տվյալ օբյեկտի հիմնական տեխնոլոգիական ավտոմատացման սարքավորումները վերահսկող վերադաս հերթապահ անձնակազմի տեղեկացմամբ և կարգադրությունով` օպերատիվ մատյանում գրանցում կատարելով:

325. Հատուկ դեպքերում (դժբախտ պատահար, հրդեհ, տարերային աղետ), ինչպես նաև վթարների վերացման ժամանակ շահագործող կազմակերպության հրահանգների համաձայն թույլատրվում է կատարել անհրաժեշտ միացումներ` առանց վերադասի կարգադրության` հետագայում տեղեկացնելով վերադաս կազմակերպությանը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

326. Արգելվում է անսարք կամ անջատած ՀՉՍ և Ա-ն, պաշտպանության կամ սարքավորումը ձեռքով կառավարելու համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով սարքավորման գործարկումը և շահագործումը:

327. ՀՉՍ և Ա-ն ու այլ սարքավորումների սարքինության ստուգումների պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

328. Ավտոմատացման, հեռամեխանիկայի միջոցների համալիրների մեջ մտնող էլեկտրասարքավորումները պետք է հողանցվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջների:

329. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղադրված ՀՉՍ և Ա էլեկտրասարքավորումները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ: Էլեկտրասարքավորումների շահագործումը և վերանորոգումը պետք է իրականացվի` համաձայն սույն ՏԿ-ի 21-րդ գլխի պահանջների:

330. Թույլատրվում է պայթյունավտանգավոր գոտում տեղադրված որևէ պայթյունապաշտպանված ապարատի կամ սարքի բացումը դրա հոսանքակիր մասերից լարման ամբողջական անջատումից հետո, իսկ աշխատանքի ընթացքում տաքացող մասերով օժտված ապարատների դեպքում` այն բանից հետո, երբ դրանց ջերմաստիճանը կնվազի գազաօդային խառնուրդի ԲՍԿՍ-ի մակարդակից: Արգելվում է էլեկտրական ՀՉՍ և Ա-ի ստուգումը պայթյունավտանգավոր գոտիներում թեստերի, մեգաօմմետրի կամ այլ սարքավորումների օգնությամբ, եթե դրանք սովորական կատարմամբ են:

331. Շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմակերպվի պարբերական վերահսկողություն մուտքի սարքերի խտացուցիչների և պայթակայուն շապիկների հերմետիկության նկատմամբ: Չի թույլատրվում շահագործել թուլացած խտացուցիչ տարրերով պայթակայուն սարքերը: Արգելվում է խտացուցիչներում լրացուցիչ ներդիրների տեղադրումը, եթե դա նախատեսված չէ դրանց կառուցվածքով կամ շահագործման հրահանգով: Չի թույլատրվում փոփոխել պայթակայունության պարամետրերը և փոփոխել ներդիր կամ ամրացնող նյութերը այլ նյութերով, որոնք չեն համապատասխանում օբյեկտի նախագծերին և արտադրող գործարանի հրահանգներին:

332. Արգելվում է ավտոմատիկայի վահանակներում միաժամանակ տեղադրել այրվող ՀՉՍ և Ա կամ պայթյունավտանգավոր նյութերով սնուցվող ՀՉՍ և Ա (նույնիսկ եթե այդ նյութը սնուցվում է բաժանարար հեղուկի կիրառմամբ) և էլեկտրական ՀՉՍ և Ա (իրենց սնուցմամբ), եթե դրանք պայթյունապաշտպանված կատարմամբ չեն:

333. Արգելվում է այրվող գազերով և հեղուկներով իմպուլսային խողովակների մուտքը ՀՉՍ և Ա-ի օպերատորային տարածքները, եթե վերջիններս շահագործվում են որպես պայթյունավտանգավոր: Չափվող իմպուլսը պետք է հաղորդվի տարանջատող անոթներով չայրվող և չսառչող հեղուկներով լիցքավորված գծերով: Այդ դեպքում պետք է կազմակերպվի բաժանարար հեղուկի մակարդակի և դրանց մեջ տեղադրված ավտոմատ անջատող սարքերի հերմետիկության պարբերական հսկողություն: Արգելվում է տարանջատող անոթների շահագործումը, եթե դրանցում հեղուկի մակարդակը սարքն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմից ցածր է: Սարքի ապամոնտաժումից հետո իմպուլսային խողովակի ազատ եզրին պետք է տեղադրվի առավելագույն ճնշման պայմանների համար հաշվարկված խցան:

334. Օդային ավտոմատացման համակարգերի մաս կազմող ճնշման տակ աշխատող անոթների շահագործումն իրականացվում է օդի ճնշման թույլատրվող սահմանաչափերի ազդանշանային համակարգերի առկայության դեպքում:

335. Սնդիկով լցված ՀՉՍ և Ա-ի կիրառումը պետք է հնարավորինս սահմանափակվի:

336. ՄԳ օբյեկտների իմպուլսային խողովակները պետք է փչամաքրվեն տվյալ օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձանց թույլտվությամբ` համապատասխան անվտանգության միջոցների ձեռնարկմամբ: Այրվող նյութերը պետք է դատարկվեն հատուկ (փչամաքրման) անոթների մեջ:

337. Կառավարման վահանակների վրա տեղադրված ՀՉՍ և Ա-ն պետք է սարքավորվեն դրանց նշանակությունը բացատրող գրություններով: Մանոմետրերը և այլ ՀՉՍ և Ա-ն պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի պարզ և հստակ տեսանելի լինեն աշխատանքային տեղից և ունենան սահմանային թույլատրելի աշխատանքային ճնշման ցուցանիշին համապատասխանող կարմիր գույնի նիշ:

338. Գազատարերի և 10 ՄՊա և ավելի ճնշման տակ աշխատող սարքերի մանոմետրերը պետք է ունենան ռետինե խցաններ` Բուրդոնի խողովակներ կամ օրգանական ապակուց պատրաստված պաշտպանիչ սարք` գազի արտահոսքի դեպքում սարքի իրանը քայքայումից և անձնակազմը բեկորներից պաշտպանելու համար:

339. ՀՉՍ և Ա շարժական լաբորատորայի խցիկը և սարքավորումները, ինչպես նաև փորձարկվող սարքավորումները պետք է հողանցվեն 10 մմ հատույթ ունեցող ճկուն պղնձյա լարի օգնությամբ: Արգելվում է լաբորատորիայի հողանցման համար օգտագործել սնուցող ուժային մալուխի լարը:

 

 VI. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱ

 

 23. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

340. Շրջակա միջավայրի վրա հնարավոր աղտոտող ազդեցություն ունեցող ՄԳ օբյեկտներում պետք է նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումները չգերազանցեն ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի հաստատված «Մթնոլորտ արտանետումներ կազմի նորմեր և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 67-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

341. Բնակավայրերի մոտ ՄԳ-ի օբյեկտների համար պետք է սահմանվեն սանիտարապաշտպանական գոտիներ` համաձայն ՍՆ 245-71:

342. Բնակելի շրջանների և արտադրական օբյեկտների միջև սանիտարապաշտպանական գոտիներում թույլատրվում է տեղադրել ՄԳ-ի օբյեկտներ այն պայմանով, որ բնակելի թաղամասերի և ՄԳ օբյեկտների միջև պահպանված լինի ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված անվտանգության գոտին: Սանիտարապաշտպանական գոտու տարածքը պետք է բարեկարգվի և կանաչապատվի:

343. Սանիտարապաշտպանական գոտիների սահմաններում հողի մակերևույթին մոտ մթնոլորտի շերտի օդի աղտոտման մակարդակները չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների -ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ հաստատված բնակելի տարածքների համար սահմանված ՍԹԿ` ըստ տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր վնասակար գործոնի:

344. Բնակավայրերում սանիտարապաշտպանական գոտիների սահմանին արտադրական աղմուկի մակարդակները չպետք է գերազանցեն 45 դԲ` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-72:

345. ՄԳ օբյեկտների արտադրական տարածքներում պետք է պահպանվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77, ՍՆ-245-71 նորմատիվ ակտերի պահանջները: Հիմնական սանիտարահիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ IV-12.01 և ՍՆԻՊ II-12-77, ինչպես նաև ԳՕՍՏ 12.1.012-90 սահմանված նորմերին:

346. Սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքները և դրանց սարքավորումը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-12.01-2000 և սանիտարական նորմերի պահանջներին:

347. Կազմակերպության ղեկավարությունը պետք է ապահովի սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքների քանակության և սարքավորման համապատասխանությունն աշխատանքների բնույթին և աշխատողների թվին:

348. Բարձր վնասակարության պայմաններում աշխատանքների, բանվորների աշխատանքի և հանգստի ռեժիմների կազմակերպումը պետք է համապատասխանի արդյունաբերական կազմակերպությունների բանվորների տիպային ներհերթափոխային աշխատանքի և հանգստի ռեժիմները պետք է համապատասխանեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին:

349. Արգելվում է չորացնելու նպատակով գազատարների և սարքավորումների տաք մակերեսներին կախել հագուստ կամ այլ այրվող նյութեր: Հագուստի և կոշկեղենի չորացման համար պետք է սարքավորվեն հատուկ տարածքներ:

350. Մինչև աշխատանքների սկիզբը բանվորը պարտավոր է ստուգել աշխատանքային տեղի վիճակը, ինչպես նաև սարքավորումների, մեքենաների և գործիքների համապատասխանությունը նախատեսվող աշխատանքներին, թերությունների հայտնաբերման դեպքում դրանք պետք է անհապաղ վերացվեն:

351. Անցումները, միջանցքները, սանդղավանդակները, ելքերը, մուտքերը, հրշեջ միջոցները, վթարային պահեստները չի թույլատրվում խցանել (փակել) որևէ առարկաներով, նյութերով և սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստների, պահարանների և արհեստանոցների սարքերը և սարքավորումները պահել սանդղավանդակների տակ: Պահուստային սարքերը, սարքավորումը, նյութերը և այլ արժեքավոր իրերը պետք է պահեստավորվեն հատուկ տարածքներում:

352. Տարածքների դռները պետք է բացվեն մոտակա ելքերի ուղղությամբ:

353. Ցուրտ բնակլիմայական պայմաններում տարածքների մուտքերը պետք է ունենան հուսալի փակվող դռներ, պաշտպանիչ պատեր, ջերմության խնայողության համար նախատեսվող այլ միջոցներ:

354. Արտադրական և կենցաղային տարածքները, ինչպես նաև հիմնական և օժանդակ արտադրամասերի հրապարակները պետք է մշտապես մաքուր և բարեկարգված լինեն: Արգելվում է հատակի, կառույցների մաքրումը դյուրավառ հեղուկների օգնությամբ:

355. Լուսամուտները, ինչպես նաև այլ լույսի աղբյուրները պետք է սարքավորվեն դյուրին կերպով բացվող փականներով: Արտադրական տարածքների լուսամուտները պետք է սարքավորվեն հեռակառավարման սարքերով և լուսամուտների սպասարկման հարթակներով:

356. Արտադրական տարածքներում և օբյեկտներում ձայնի (աղմուկի) և ձայնի համարժեքային մակարդակները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77-ով սահմանված նորմերին:

357. ՄԳ-ի օբյեկտներում տեղադրվող տեխնոլոգիական սարքավորումներն իրենց բնութագրով պետք է համապատասխանեն սանիտարական նորմերի պահանջներին:

358. Արտադրական տարածքներում սարքերի և գազատարների տեղակայումը (տեղադրումը) պետք է ապահովի դրանց սպասարկման, վերանորոգման և զննման անվտանգությունը:

359. 85 դԲ և բարձր ձայնի ճնշման մակարդակով գոտիները պետք է սարքավորվեն անվտանգության նշաններով: Այդ գոտիներում աշխատողներին կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է տրամադրել ԱՊՄ: Արգելվում է մարդկանց ներկայությունը, նույնիսկ կարճատև ժամանակով, 135 դԲ ձայնի ճնշման մակարդակով տարածքներում:

360. ՄԳ-ի օբյեկտները շահագործման ընդունելուց առաջ դրանց փորձարկման ընթացքում պետք է ստուգվեն տեղադրվող սարքավորումների բնութագրերը` ըստ ձայնի ճնշման մակարդակի, ինչպես նաև ձայնի ճնշման մակարդակները ՄԳ-ի օբյեկտների տարածքում, արդյունաբերական հրապարակներում և սելիտեբային տարածքում: Եթե չափումների արդյունքում պարզվի, որ ձայնի ճնշման մակարդակները գերազանցում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած II-12-77-ով թույլատրելի նորմերը, ապա անհրաժեշտ է անցկացնել շինարարական նախագծի փորձաքննություն և բողոքագիր-վնասապահանջ ներկայացնել արտադրող գործարաններին, նախագծող և շինարարական կազմակերպություններին:

361. Աշխատանքային տեղերում սարքավորումների բնութագրերի` ըստ ձայնի ճնշման մակարդակների չափման մեթոդները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

362. Եթե աշխատանքային տեղերում և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման տարածքներում ձայնի ճնշման մակարդակը գերազանցում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77-ով թույլատրվող նորմերը, ապա անհրաժեշտ է անցկացնել համապատասխան փորձաքննություն և միջոցներ ձեռնարկել շահագործման ընթացքում ձայնի ճնշման մակարդակի նվազեցման ուղղությամբ` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ II-12-77-ի:

363. Ձայնի ճնշման մակարդակն արտադրական տարածքներում պետք է կանոնավոր կերպով վերահսկվի, ինչպես նաև հիմնանորոգման և տեխնոլոգիական սարքավորումների վերազինման աշխատանքներից հետո:

364. ՃԿ-ի և ԳԲ-ի կայանի անձնակազմը, որը աշխատում է բարձր աղմուկի պայմաններում, ենթակա է պարբերական բժշկական ստուգման:

365. Վիբրացիոն գործիքներ օգտագործելու ընթացքում աշխատողների ձեռքերին փոխանցվող ընդհանուր տեխնոլոգիական վիբրացիայի, տրանսպորտային վիբրացիայի մակարդակները չպետք է գերազանցեն ԳՕՍՏ 12.1.012-90 -ով սահմանված նորմերը:

366. Աշխատանքի վիբրաանվտանգ պայմանները պետք է ապահովվեն վիբրաանվտանգ գործիքների և սարքավորումների, վիբրացիայի տարածման ուղիների վրա վիբրապաշտպանության միջոցների, ինչպես նաև կազմակերպչատեխնիկական միջոցառումների կիրառմամբ:

367. Ձայնի ճնշման և վիբրացիայի մակարդակները ենթակա են ստուգման, որի արդյունքները գրանցվում են աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական վիճակի անձնագրում:

368. Արտադրական տարածքներում աշխատանքային գոտում վնասակար գազերի և գոլորշու պարունակությունը չպետք է գերազանցի աշխատանքային գոտու ՍԹԿ-ն:

369. Վնասակար նյութերի թափանցումը և տարածումը պետք է կանխել ՄԳ օբյեկտների ռացիոնալ տեղակայման և արտադրական գործընթացի կազմակերպման միջոցով (հերմետիկացում, ջերմամեկուսացում, փչամաքրման գծերը տարածքներից դուրս բերում, օդափոխման համակարգի արդյունավետ աշխատանք, օդային միջավայրի հսկողություն):

370. Արտադրական տարածքները պետք է ունենան օդափոխման սարքավորումներ (լուսամուտների բացվող փեղկեր և այլն): Բացվող փեղկերի քանակությունը և դրանց մակերեսը որոշվում է նախագծով:

371. Աշխատանքային տեղերի, սարքավորումների միջև անցումների, աստիճանների, կառավարման վահանակների ու ՀՉՍ և Ա-ի լուսավորությունը, արտադրական հրապարակների աշխատանքային, տեղական վթարային և էվակուացիոն լուսավորությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ II-8.03-96-ով սահմանված թույլատրելի նորմերին: Աշխատանքային տարածքների լուսատեխնիկական սարքերը և լուսատուները պետք է համապատասխանեն տարածքի հրդեհավտանգավորության և պայթյունավտանգավորության կարգին, պահպանվեն տեխնիկապես սարքին վիճակում և ունենան հեռակառավարման համակարգ:

372. ՄԳ օբյեկտների տարածքներում պետք է միջոցներ ձեռնարկվեն բնական լուսավորությունն առավելապես օգտագործելու ուղղությամբ:

373. Եթե օբյեկտներում առկա է թույլատրվող սանիտարական նորմերը գերազանցող վնասակարության աղբյուր հանդիսացող սարքավորում, ապա այդ տարածքներում տեղադրվում են ԿՊՄ, որոնք կանխարգելում կամ նվազեցնում են վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը:

374. Աշխատանքի պայմանների բարելավման և վնասարար արտադրական գործոնների ազդեցությունը նվազեցնելու միջոցները պետք է հայտնաբերվեն անձնագրավորման ընթացքում և գրանցվեն Աշխատանքի պայմանների, պաշտպանության և սանիտարիայի բարելավման միջոցառումների համալիր նախագծում:

375. Սանիտարական և կենցաղային նպատակների համար նախատեսված տարածքներն անհրաժեշտ է ամեն օր մաքրել և օդափոխել:

 

24. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

376. Գազի տեղափոխման կազմակերպություններում կազմակերպվում են արտադրական սանիտարիայի լաբորատորիաներ (ԱՍԼ): Դրանց գործառույթները, զինվածությունը և անձնակազմը որոշվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

377. ԱՍԼ-ում կիրառվող աշխատանքի պայմանների ուսումնասիրության մեթոդները սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:

378. ԱՍԼ-ն ստեղծվում է աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության և շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատողների, բնակչության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության կարգավորման և կանխարգելման վերաբերյալ գործնական խորհուրդներ տալու նպատակով:

379. ԱՍԼ-ն կատարում է տարածքների, արդյունաբերական հրապարակների, օբյեկտների տարածքի աշխատանքային գոտիների` օդում վնասակար նյութերի պարունակության ծրագրային և վթարային ստուգումներ, վերահսկում է աղմուկի, վիբրացիայի, լուսավորության մակարդակները սանիտարաանվտանգության գոտում, ինչպես նաև իրականացնում է կոյուղային ջրերի և մաքրման կառույցների, հողի և ջրավազանների մաքրության հսկողություն:

380. ԱՍԼ-ն իրականացնում է աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական անձնագրավորում` համաձայն կազմակերպության կողմից հաստատված անձնագրավորվող օբյեկտների ցանկի:

381. Լաբորատորիայի աշխատանքի արդյունքներով կազմակերպության ղեկավարությունը մշակում և իրականացնում է աշխատանքի պայմանների բարելավմանը և առողջացմանն ուղղված միջոցառումներ:

 

25. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՈՒՄ

 

382. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն արտադրական տարածքներում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ IV-12-01-2000 և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

383. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը վերազինվում են` համաձայն մշակված և հաստատված նախագծի:

384. Ջերմային ցանցերը, ջերմային կետերը և ջերմօգտագործող կայանքները պետք է շահագործվեն` համաձայն կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջների:

385. ՄԳ օբյեկտների տարածքները, որտեղ տեխնոլոգիական սարքերի` աշխատանքի ժամանակ անջատվող ջերմության քանակությունը կարող է ապահովել սենքի ներսում նորմալ ջերմաստիճանային ռեժիմ, ապա նման սենքերը պետք է սարքավորվեն հերթապահ ջեռուցող սարքով, որը կապահովի նվազագույնը +50C ջերմաստիճան սարքերի պարապուրդի կամ վերանորոգման ժամանակ:

386. Արգելվում է օդի վերաշրջանառությունը ներծծող օդափոխության հետ համատեղ օդով ջեռուցում կազմակերպելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն տեխնոլոգիայի արտադրամասի` օդային միջավայր վնասակար նյութեր չեն արտանետվում:

387. Փոշու զգալի արտանետմամբ տարածքներում պետք է տեղադրվեն հարթ մակերեսներով ջեռուցող սարքեր:

388. Հրդեհավտանգավոր և պայթյունավտանգավոր տարածքների հատակով անցնող ջեռուցող խողովակաշարերի արկղերը պետք է ամբողջովին ծածկվեն ավազով, իսկ ներքին բաժանարար պատերի տակով անցման տեղերը հուսալիորեն խտացվեն:

389. 820 կկալ/մ3 և բարձր ջերմարտադրությամբ տարածքներում պետք է տեղադրվեն աերացիոն լուսատուներ:

390. Օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է սպասարկի հատուկ ուսուցում անցած անձնակազմ:

391. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը պետք է լինի ԻՏԱ, որը նշանակվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:

392. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի սպասարկման իրավունք չունեցող մարդկանց մուտքն օդափոխման խցիկներ խստիվ արգելվում է, չի թույլատրվում այդ տարածքներն օգտագործել այլ նպատակներով:

393. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի վերաբերյալ կազմվում են անձնագիր և շահագործման ու նորոգման մատյան: Համակարգի վիճակը զննվում է առնվազն հերթափոխը մեկ անգամ, իսկ արդյունքները գրանցվում են մատյանում: Հայտնաբերված անսարքություններն անհապաղ վերացվում են, ինչի մասին տեղեկացնում են կարգավարին և արտադրամասի ղեկավարությանը:

394. Օդափոխման համակարգերի տեխնիկական վիճակը և աշխատանքի արդյունավետությունն ստուգվում է մասնագիտացված գործարկող-կարգաբերող կազմակերպության կողմից` ըստ ժամանակացույցի, առնվազն տարին մեկ անգամ` համաձայն ՀՀՇՆ IV-12.01-2000-ի:

395. Պայթյունավտանգավոր տարածքի օդափոխման համակարգերը, բացառությամբ վթարայինի, պետք է մշտապես աշխատեն` անկախ սպասարկող անձնակազմի ներկայության:

396. Վթարային արտամղող օդափոխումը պետք է ավտոմատ կերպով միանա, եթե այրվող (պայթյունավտանգավոր) նյութերի պարունակությունը տարածքի օդում կազմում է ԲՍԿՍ 15-ից մինչև 20 տոկոս: Տարածքից դուրս, հիմնական մուտքի մոտ, պետք է տեղադրված լինի օդափոխման համակարգի ձեռքով գործարկելու սարքը:

397. Արտամղող համակարգի օդափոխիչների չնախատեսված անջատման դեպքում պետք է միանա նախազգուշացնող ազդանշանային համակարգը` լուսային և ձայնային ազդանշաններով:

398. Թրթռման (վիբրացիայի) և աղմուկի նվազեցման համար օդափոխման համակարգը պետք է տեղադրվի ձայն և վիբրացիա կլանող հիմքի վրա:

399. Արտանետող և ներծծող հորերի (խողովակների) փոխադարձ տեղակայումը պետք է կատարվի` համաձայն սանիտարական նորմերի և բացառի արտանետվող օդի ներծծումը: Այդ դեպքում պետք է հաշվի առնվի շենքի շրջակա միջավայրի` տեղանքի նշանակությունը, օդափոխվող շենքի արտաքին օդափոխման աստիճանը և արդյունաբերական հրապարակի շենքերի միջև հեռավորությունը:

400. Արգելվում է մի քանի պայթյունավտանգավոր շենքերի (տարածքների) միացումն ընդհանուր օդափոխման համակարգին:

401. Այն տարածքներում, որտեղ աշխատանքներ են կատարվում վնասակար նյութերի հետ (օրինակ` սնդիկի հետ), օդափոխման համակարգը պետք է լինի առանձնացված և կապ չունենա այլ տարածքների օդափոխման համակարգերի հետ:

 

26. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿՈՅՈՒՂԻ

 

402. ՄԳ օբյեկտների խմելու և տնտեսական ջրերի մատակարարումը և ջրահեռացումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ 2.04.01, ՍՆ 245-71 և ՀՀՇՆ IV-12.02.01 պահանջներին:

403. Խմելու և տնտեսական ջրերի ծախսի նորմերը պետք է համապատասխանեն սանիտարական նորմերին:

404. Արգելվում է խմելու ջրի ցանցերի միացումը տնտեսական ջրատարերի հետ:

405. ՄԳ օբյեկտի վարչակազմը պետք է ապահովի աշխատողներին խմելու ջրով համաձայն ՀՀ առողջապահության նախարարության 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 876 հրամանով (գրանցում N 10006388 առ 20-ը նոյեմբերի 2006 թվական) սահմանված պահանջների: Խմելու ջուրը սառույցով սառեցնելու դեպքում պետք է բացառվի սառույցի բեկորներով ջրի աղտոտման հնարավորությունը:

406. Խմելու ջրի ջրամատակարարման համակարգը սպասարկող աշխատողները պետք է անցնեն ամենամսյա բժշկական ստուգում:

407. Արտադրական, կենցաղային և կոյուղային ջրերի ջրահեռացման համար պետք է նախատեսված լինեն կոյուղային համակարգեր:

408. Արտադրական կոյուղու ցանցերի վրա պետք է նախատեսվեն հորեր և հիդրավլիկ փականակներ: Արդյունաբերական կոյուղու հորերը պետք է մշտապես փակ լինեն և ունենան համարակալում:

409. Արգելվում է անսարք կամ թերի կատարված փականակներով, ինչպես նաև առանց փականակների կոյուղու շահագործումը:

410. Ջրմուղի և կոյուղու հորերը, ինչպես նաև կոյուղու ցանցերը հանդիսանում են գազավտանգավոր օբյեկտներ` գազի, գազի կոնդենսատի և այլ վնասակար և այրվող նյութերի հնարավոր կուտակումների կամ արտահոսքերի առկայության պատճառով: Կոյուղու ցանցում զննման, վերանորոգման կամ այլ գազավտանգավոր և կրակային աշխատանքներ իրականացնելիս ջրմուղի կամ կոյուղու հորերում կամ դրանց հարևանությամբ անհրաժեշտ է պահպանել սույն ՏԿ-ի և նախագծի պահանջները:

411. Կոյուղու և աղտոտված արտադրական ջրերի արտանետման ժամանակ պետք է նախատեսվեն կոյուղային սարքավորումներ: Արգելվում է նման ջրերի արտանետումը կլանող հորերի մեջ:

412. Ջրօգտագործումը և կեղտաջրերը ջրային ռեսուրսներ արտանետելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով ստացված ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվության առկայության դեպքում: Կենսաբանական մաքրման և կոյուղու ընդհանուր համակարգերը պետք է համապատասխանեն կոյուղու արտաքին ցանցերի և կառույցների նախագծման պահանջներին:

413. Դժվար մաքրվող կոյուղային ջրերը` համաձայն նախագծի, պետք է կուտակվեն կլանող հորատանցքերի մեջ կամ այրվեն արդյունաբերական արտահոսքերի ջերմային չեզոքացման կայաններում:

414. Արտադրական կոյուղու մաքրման կառույցները հանդիսանում են պայթյունավտանգավոր օբյեկտներ:

415. Մաքրման կայանների շահագործման ընթացքում պետք է իրականացվի պարբերական վերահսկողություն, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ դրանց անխափան աշխատանքն ապահովելու համար` կեղտաջրերի մաքրման անհրաժեշտ մակարդակն ապահովելու հետ մեկտեղ:

416. Պինդ թափոններն անհրաժեշտ է ժամանակավորապես պահեստավորել օբյեկտի հատուկ առանձնացված տարածքներում:

 

27. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵԹԱՆՈԼ ԹՈՒՅՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

417. Մեթանոլ թույնն անգույն թափանցիկ հեղուկ է, որը հոտով, համով նման է էթիլային սպիրտին և ունի հետևյալ ցուցանիշները`

1) խտությունը` 0,791 գ/սմ3.

2) եռման ջերմաստիճանը` 64,70C.

3) բոցավառման ջերմաստիճանը` 160C.

4) օդում գոլորշիների բոցավառման սահմանները` 6,7-ից մինչև 36,5 տոկոս` ըստ ծավալի.

5) սանիտարական նորմերի համաձայն աշխատանքային գոտու օդում ՍԹԿ` 5 մգ/մ3. բնակավայրերի օդում` միանգամյա` 1 մգ/մ3 և միջին օրականը` 0,5 մգ/մ3:

418. Մեթանոլ թույնն ուժեղ թույն է, որն ազդում է հիմնականում նյարդային և անոթային համակարգերի վրա: Հնարավոր է ուժեղ թունավորում շնչելուց կամ նույնիսկ չվնասված մաշկով ներթափանցելու դեպքում: Օրգանիզմ 5-ից մինչև 10 գ մեթանոլի ներթափանցելու դեպքում հնարավոր է ծանր թունավորում, իսկ 30 գ մահացու չափաբաժին է: Թունավորման ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, ծանր դեպքերում` կուրություն և մահ:

419. Մեթանոլ թույնն ուժեղ ներգործող թունավոր հեղուկ է: Դրա բնութագրերը բերված են սույն ՏԿ-ի 417-րդ և 418-րդ կետերում:

420. Տեխնոլոգիական օբյեկտներում մեթանոլ թույնը թույլատրվում է կիրառել`

1) բյուրեղահիդրատային խցանումների առաջացումը կանխարգելելու կամ հետևանքները վերացնելու նպատակով.

2) կոռոզիայի (քայքայման) դանդաղիչների կազմում։

421. Մեթանոլ թույնի կիրառումը սարքերում, սարքավորումներում, որը նախատեսված է տեխնիկական նախագծով կամ տեխնոլոգիական կարգով, բայց թվարկված չէ սույն ՏԿ-ի 420 կետում, պետք է լրացուցիչ համաձայնեցվի ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

422. Մեթանոլ թույնի հետ աշխատելու ընթացքում պետք է պահպանվեն սույն ՏԿ-ով և կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջները:

423. Սույն ՏԿ-ի պահանջների հիման վրա կազմակերպությունը պետք է մշակի ՄԳ օբյեկտներում մեթանոլը մատակարարներից ստանալու, տեղափոխման, պահպանման, բացթողման և կիրառման կարգի մասին հրահանգ, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, այդ թվում` երկաթուղային տրանսպորտի օգտագործման վերաբերյալ:

424. Նման հրահանգ կարող է մշակվել նաև առանձին ստորաբաժինների համար (ՄԳԳԱՎ, ԳՍՊ, ՃԿ), եթե դրանք գտնվում են կազմակերպությունից զգալի հեռավորության վրա, իսկ ղեկավարները կազմակերպության հրամանի համաձայն իրավունք ունեն ստանալ մեթանոլ թույն:

425. Մեթանոլ թույնի կիրառման, աշխատանքների կազմակերպման պարագայում աշխատանքի անվտանգ պայմանների համար պատասխանատվություն է կրում կազմակերպության (ստորաբաժնի` ՄԳԳԱՎ, ԳՍՊ, ՃԿ և այլն) ղեկավարը:

426. Կազմակերպությունում, ստորաբաժիններում հրամանով նշանակվում է մեթանոլ թույնի պահպանման, բացթողման, տեղափոխման և կիրառման, ինչպես նաև մեթանոլ թույնի հետ աշխատող անձանց կողմից պատշաճ, ժամանակին բժշկական ստուգումներ անցնելու համար պատասխանատու անձ:

427. Մեթանոլ թույնի հետ աշխատանքները պետք է կատարվեն կազմակերպության հրամանով նշանակված պատասխանատու անձի վերահսկողության տակ, որպեսզի բացառվի աշխատողների շփումը թույնի հետ:

428. Սխալմամբ օգտագործելու վտանգը բացառելու համար մեթանոլ թույնը պետք է խառնվի հոտավորիչի հետ 1:1000 հարաբերակցությամբ, իսկ կերոսինի հետ 1:100 հարաբերակցությամբ և մեթանոլ թույնում լուծվող մուգ գույնի ներկանյութի հետ: Արգելվում է պահեստից հոտավորիչի թույլ հոտով կամ ոչ բավարար ներկանյութով մեթանոլ թույնի բացթողումը:

429. Մեթանոլ թույնի հետ աշխատողները եռամսյակը մեկ պարտավոր են անցնել հրահանգավորում մեթանոլ թույնի հատկությունների և անվտանգության միջոցների վերաբերյալ: Նախնական հրահանգավորման, ինչպես նաև աշխատողի պարտավորությունների փոփոխման դեպքում անհրաժեշտ է ձևակերպել հրահանգի իմացության և կիրառման վերաբերյալ պարտավորագիր:

430. Մեթանոլ թույնի վնասակար հատկությունների մասին պետք է հրահանգավորվեն նաև օբյեկտի այլ աշխատողները:

431. Մեթանոլ թույնի հետ աշխատող անձինք, այդ թվում` օդային միջավայրի վերահսկողություն իրականացնողները, պետք է ունենան զտող տուփով Ա դասի հակագազ, ռետինե գոգնոց, ձեռնոցներ և այլ ԱՊՄ-եր:

432. Արգելվում է մեթանոլ թույնը ստանալ, բացթողնել, տեղափոխել, կիրառել և պահպանել էթիլային սպիրտի հետ համատեղ:

433. Մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման ընթացքում կիրառվող անոթները, պոմպերը, խողովակաշարերը, խողովակներն արգելվում է օգտագործել այլ հեղուկների հետ աշխատելու ժամանակ:

434. Մեթանոլ թույնի տեղափոխման անոթները, ցիստեռնները, ինչպես նաև դատարկման և պահպանման անոթները և մեթանոլային կայանները պետք է մշտապես փակ և կապարակնքված լինեն: Դրանց վրա պետք է նշվեն անվտանգության նշաններ և «Մեթանոլ թույն», «Վտանգավոր է կյանքի համար» և «Գազապայթյունավտանգավոր է» գրությունները:

435. Մեթանոլ թույնի տեղափոխման և պահպանման ժամանակ պետք է կազմակերպվի դրա շուրջօրյա ռազմականացված պաշտպանություն:

436. Մեթանոլ թույնը պետք է տեղափոխել և պահպանել հերմետիկ փակվող հատուկ անոթներում: Մեթանոլ թույնի պահպանման անոթները պետք է սարքավորվեն հիդրավլիկ կափույրով և տեղակայվեն պարսպապատ հրապարակներում ծածկի տակ կամ պահեստներում: Անհրաժեշտության դեպքում անոթները սարքավորվում են ապահովիչ կափույրներով:

437. Մեթանոլ թույնը հանձնվում է կազմակերպության ներկայացուցչին ձևակերպված «Մեթանոլ թույնի կիրառման իրավունքի անձնագրի» առկայության դեպքում, որը տրվում է շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից:

438. Կազմակերպության կողմից բեռներ ստացողի և երկաթգիծը շահագործող կազմակերպության փոխհարաբերությունները, կապված մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման և երկաթգծի կողմից բեռներ ստացողի պահեստ հանձնելու հետ, կարգավորվում են կազմակերպության ստանդարտներով և հրահանգներով` մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման և այդ գործընթացի սանիտարական կանոնների վերաբերյալ:

439. Սույն ՏԿ-ի 438-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա կազմակերպությունը պայմանագիր է կնքում երկաթգիծը շահագործող կազմակերպության հետ մեթանոլ թույնը մինչև պահեստ տեղափոխելու և երկաթգծի մատույցային գծի շահագործման վերաբերյալ:

440. Պայմանագրում պետք է հաշվի առնվեն տվյալ պահեստ մեթանոլ թույնի տեղափոխման առանձնահատկությունները, քանակությունը, բեռնաթափման պայմանները, մեթանոլ թույնի կայարան և պահեստ ժամանելու վերաբերյալ իրազեկման ժամկետները և ձևերը, մեթանոլ թույնի փոխանցման պայմանները և այլն:

441. Երկաթգծից մեթանոլ թույնով ցիստեռնի փոխանցման ժամանակ կապարակնիքի վնասված լինելու (բացակայության) դեպքում մեթանոլ թույնի պատասխանատու ստացողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել շահագործող կազմակերպության կարգավարին և կազմել համապատասխան ակտ:

442. Մեթանոլ թույնի պահեստի ռազմականացված պաշտպանությանն արգելվում է պահպանման ընդունել այլ բեռներ, այդ թվում` մեթանոլ թույնի ցիստեռններով չձևավորված շարակարգեր:

443. Տեղափոխման ընթացքում մինչև կազմակերպությանը հանձնելը մեթանոլ թույնի պահպանության համար պատասխանատվություն է կրում երկաթգիծը շահագործող կազմակերպության ռազմականացված պաշտպանությունը: Ընդունումից հետո դատարկման կետում մեթանոլ թույնի պահպանության համար պատասխանատվությունը կրում է բեռներ ստացողը:

444. Երկաթգծից (դրա ռազմականացված պաշտպանությունից) պահեստում մեթանոլ թույնի ընդունումից հետո բեռներ ստացողը ղեկավարվում է սույն ՏԿ-ի 427-րդ կետում նշված հրամանով:

445. Ցիստեռնից անոթ մեթանոլ թույնը դատարկում են պոմպի օգնությամբ կամ ինքնահոս եղանակով հերմետիկ խողովակների կամ խողովակաշարերի միջոցով: Մեթանոլ թույնի դատարկման խողովակաշարը կառուցում են ցիստեռնի լրիվ դատարկումն ապահովող թեքվածքով: Արգելվում է ցիստեռնից մեթանոլ թույնը դատարկել բաց եղանակով կամ ծծափողի օգնությամբ:

446. Մեթանոլ թույնի ամբողջական դատարկումից հետո ցիստեռնը կապարակնքվում և տեղափոխվում է կայարան ջրով լվալու համար: Ջրի քանակությունը պետք է ապահովի կեղտաջրերում մեթանոլ թույնի պարունակությունը թույլատրելի սահմաններում, բայց մեթանոլի մնացորդի համեմատ տասնապատիկից ոչ ցածր: Պետք է լվացվեն նաև դատարկման խողովակները:

447. Մեթանոլային կայանք մեթանոլ թույնի լիցքավորումից առաջ պետք է ստուգել կայանքի հանգույցների, ծորակների, ապահովիչ կափույրների, մանոմետրերի, կցաշուրթերի սարքինությունը:

448. Մեթանոլային կայանքի վնասվածքները պետք է անհապաղ վերացվեն:

449. Մեթանոլային կայանքի անոթը պետք է լիցքավորել դանդաղ` բացառելով արտահոսքը: Մեթանոլային կայանք լիցքավորած մեթանոլ թույնը պետք է ամբողջովին դատարկվի գազատարի մեջ: Արգելվում է թողնել մեթանոլ թույնը մեթանոլային կայանքի անոթներում` բացառությամբ անընդհատ ռեժիմով գործող կայանների:

450. Մեթանոլ թույնի դատարկման ժամանակ ավտոմեքենայի շարժիչը պետք է աշխատի ցածր պտույտներով: Արգելվում է օգտագործել անսարք կայծակլանիչով և էլեկտրասնուցման համակարգով ավտոմեքենաներ:

451. Շարժական անոթից մեթանոլ թույնի դատարկումից հետո անոթը կապարակնքվում է դատարկման գործընթացի համար պատասխանատու անձի կողմից:

452. Արգելվում է մեթանոլ թույնի մնացորդի փչամաքրումը մթնոլորտ:

453. Մեթանոլ թույնից ամբողջությամբ ազատված խողովակները և անոթը ենթակա են մանրակրկիտ մաքրման:

454. Մեթանոլային կայանները պետք է կառուցվեն գազատարային հատվածների առաջին կարգով` յուրաքանչյուր երկու տարին մեկ հիդրավլիկ փորձարկումով:

455. Դատարկումից և ծորակները փակելուց հետո մեթանոլային կայանքը պետք է լինի մթնոլորտային ճնշման տակ: Մեթանոլային կայանքի շահագործումը պետք է համապատասխանի հատուկ հրահանգին:

456. Գազատարեր (հորատանցքեր) մեթանոլ թույնի մուտքի կայանքի աշխատանքային հրապարակում անհրաժեշտ է իրականացնել օդում թույնի պարունակության վերահսկողություն:

457. Մեթանոլ թույնի լիցքավորումը անոթ և հետագա դատարկումը գազատար, անշարժ կամ շարժական անոթ իրականացվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կամ կարգավարի կարգադրությամբ և ԻՏԱ-ից նշանակված հատուկ անձի հսկողության տակ: Մեթանոլ թույնի լիցքավորման կարգադրությունը կարող է փոխանցվել հեռախոսով, բայց այդ փաստը պարտադիր գրանցվում է կարգավարի մոտ գտնվող հատուկ գրանցամատյանում, որտեղ նշվում է լիցքավորվող մեթանոլ թույնի քանակությունը, լիցքավորման տեղը և եղանակը, աշխատանքների ղեկավարը:

458. Մեթանոլ թույնի պահեստում պարբերաբար, հաստատված ժամանակացույցով, պետք է իրականացվի օդի վերահսկողություն: Մեթանոլ թույնի ՍԹԿ-ն աշխատանքային գոտում կազմում է 5 մգ/մ3:

459. Ռազմականացված պաշտպանության բացակայության դեպքում արգելվում է մուտքը մեթանոլ թույնի պահեստ, և այնտեղ որևէ աշխատանքների իրականացումը:

460. Կենտրոնացված կամ պարբերական սպասարկմամբ գազատարի գծային հատվածի, ԳԲ-ի կայանների և հորատանցքերի վրա տեղակայված մեթանոլ թույնի պահեստը պետք է լինի պարսպապատ, անվտանգության նշաններով և գրություններով սարքավորված և ենթակա է մշտական պաշտպանության, կամ պետք է սարքավորվի պահակային ազդանշանային համակարգով, որի ահազանգը փոխանցվում է պահեստի մոտ գտնվող օպերատորի կամ գծային հերթապահի տուն:

461. Մեթանոլ թույնով խողովակաշարի կամ մեթանոլային անոթի սառցապատման դեպքում դրանք տաքացվում են գոլորշիով կամ տաք ջրով` գործող համակարգի անջատումից հետո:

462. ՄԳ-ի գծային մաս կամ ԳՍՊ-ի հորատանցքեր մեթանոլ թույնը պետք է լիցքավորվի շարժական կամ անշարժ մեթանոլային կայանների միջոցով:

463. Գազատար կամ հորատանցք մեթանոլ թույնի լիցքավորումից հետո չօգտագործված մնացորդով անոթը պետք է կապարակնքվի և ապահովվի պաշտպանությունով` մինչև համապատասխան ակտի հիման վրա անոթը պահեստ հանձնելը:

464. Մեթանոլատարերի կառուցման և շահագործման ընթացքում պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 427-րդ կետում նշված հրամանի հատուկ պահանջները:

465. Մեթանոլ թույնի վերարտադրման կայանները պետք է շահագործվեն համաձայն կազմակերպության հատուկ հրահանգի:

 

28. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՆԴԻԿԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

466. Սնդիկի հետ աշխատելիս պետք է պահպանվեն «Լաբորատորիայում մետաղական սնդիկի հետ աշխատանքի ժամանակ անձնական նախապահպանության միջոցների, ինչպես նաև տարածքների կազմավորման և սանիտարական պահպանման մասին» շահագործող կազմակերպության հրահանգի պահանջները:

467. Սնդիկի հետ աշխատանքի իրավունք ստացող մարդիկ պետք է անցնեն նախնական, իսկ հետագայում` պարբերական բժշկական ստուգում, հատուկ ուսուցում սնդիկի և սնդիկի միացությունների հետ աշխատանքի ժամանակ անձնական հիգիենայի և անվտանգության կանոնների վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքների ստուգում: Պարբերաբար (տարին մեկ-երկու անգամ) անցկացվում են գիտաժողովներ սնդիկային թունավորումների նախապահպանության վերաբերյալ:

468. Սնդիկի հետ աշխատողներին արգելվում է ձեռք տալ նյութին, ինչպես նաև սարքերում ստեղծել արհեստական ճնշման տատանումներ` բերանով օդը փչելու կամ ծծելու միջոցով:

469. Սնդիկի բաց մակերեսի առկայության կամ արտահոսքի հնարավորություն ունեցող սարքերի կիրառմամբ սնդիկի տաքացման, լվացման կամ թորման աշխատանքներն իրականացվում են առանձնացված հատուկ տարածքներում:

470. Այն տարածքներում, որտեղ իրականացվում են սնդիկային սարքերի հետ աշխատանքները, առնվազն երկու շաբաթը մեկ անցկացվում են օդում սնդիկային գոլորշիների պարունակության վերլուծություններ (ցուցիչների օգնությամբ): Բարձր պարունակության դեպքում (0,01 մգ/մ3 և բարձր) անհրաժեշտ է անցկացնել տարածքի ապասնդիկացում, որից հետո նորովի ստուգել օդի որակը:

471. Սնդիկային սարքերի զննման, վերանորոգման տարածքներում սնդիկը պահպանվում է գլիցերինի շերտի տակ 0,001 մ3 տարողությամբ կիպահղկված խցաններով ապակե անոթներում կամ ռետինե խցաններով ռետինե փորձանոթներում:

472. Տարածքներում, որտեղ աշխատանքներ են վարվում սնդիկի հետ, պատերը սվաղվում են ցեմենտով և ներկում են բնական օլիֆի հիմք ունեցող յուղաներկով, հատակը պատում են վինիպլաստով, բարձրացնում են այն պատի վրա 0,1 մ բարձրությամբ և ամրացնում են համահարթ, հատակը կառուցում են թեքությամբ դեպի սնդիկի հավաքման համար նախատեսված գետնախորշը, թեքության վերջնամասում ստեղծում են ակոս, պատերի և հատակի անկյունները կլորացնում են:

473. Աշխատանքային կահույքը պետք է ունենա պարզ կառուցվածք, հարթ մակերես, ներկված լինի նիտրոէմալով և ամրացվի հատակից առնվազն 0,2 մ ազատ տարածք ապահովող հենքերի վրա:

474. Սեղանները և արտածծող պահարանները եզրերին պետք է ունենան ցցվող կողապատեր և սնդիկի հոսարաններ: Հոսարանի անցքի տակ, դրա եզրերին ամուր միացվում է սնդիկի արտահոսքի համար նախատեսված սարքավորումը: Սարքի տակ տեղադրվում է սնդիկի կուտակման ջրով անոթը:

475. Սնդիկի հոսարանի անցքը փակվում է կաուչուկե խցանով: Կուտակիչն ամեն օր դատարկվում է:

476. Սնդիկ պարունակող սարքերի ծորակները պետք է ունենան հատուկ ամրաններ, ինչը կբացառի ծորակների պոկումը սնդիկի ճնշման տակ: Սարքերին կաուչուկե (ռետինե) խողովակների միացման հատվածներն ամրացվում են:

477. Տարածքի սանիտարական վիճակից ելնելով` պարբերաբար անցկացվում է տարածքի մաքրում (առնվազն ամիսը մեկ): Այդ ժամանակ պատերը, հատակը և սարքերի մակերեսը լվացվում են օճառաջրով և սրբում են պերմանգանաթթվական կալիումի 0,1 տոկոսանոց լուծույթով` խտացրած աղաթթվի ավելացմամբ (5.10-6 մ3`+ 1.10-3 մ3 լուծույթի մեջ):

478. Ամեն օր, աշխատանքից առաջ և աշխատանքների ավարտից հետո անցկացնում են տարածքի խոնավ մաքրում և օդափոխում:

479. Սնդիկը պետք է պահպանվի և տեղափոխվի հերմետիկ փակվող պողպատյա բալոններով: Սնդիկի փոքր քանակությունները 0,001 մ3 (1լ) կարելի է պահել արտածծող պահարանում` կիպահղկված խցաններով ապակե անոթներում:

480. Սնդիկով անոթները պետք է տեղափոխվեն հատուկ մետաղյա պատյաններում:

481. Բարոմետրում և վակուումմետրում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթում, գոլորշիացումը բացառելու նպատակով սնդիկը ծածկվում է 1-ից մինչև 2 մմ հաստության մաքուր գլիցերինի շերտով:

482. Ապակե սնդիկային դիֆմանոմետրերը տեղափոխում են մետաղյա պատյաններով, իսկ դրանց խողովակները փակում են ռետինե խցաններով:

483. Սնդիկային սարքերը պետք է միացվեն և անջատվեն, միայն նախապես սնդիկի արտանետումը (արտահոսքը) բացառող միջոցներ ձեռնարկելուց հետո:

484. Սարքից սնդիկը դատարկում են հատուկ հատկացված տարածքում կամ, վթարային դեպքերում, արտադրամասում` ջրով լցված անոթների մեջ: Սնդիկի արտահոսքը կանխարգելելու նպատակով սնդիկով անոթները տեղադրվում են սև մետաղյա էմալապատ տակդիրների վրա: Արգելվում է սնդիկի մնացորդների արտանետումը կոյուղի:

485. Արտահոսած սնդիկը պետք է անհապաղ և մանրակրկիտ կերպով հավաքվի հերմետիկ բալոնի մեջ: Հավաքելու ժամանակ պետք է օգտվել ռետինե տանձիկով: Պարտադիր անցկացվում է տարածքի ապասնդիկացում, այդ թվում` սնդիկով աղտոտված տեղերի մաքրումը պերմանգանաթթվական կալիումի 0,2% լուծույթով կամ քլորական երկաթի 20 տոկոսանոց լուծույթով:

 

29. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

486. Աշխատողները կազմակերպության հաշվին պետք է ապահովեն ԱՊՄ-ն` կապված աշխատանքի բնույթից և վայրից:

487. Կազմակերպության հրահանգի (ստանդարտի) նորմերով չնախատեսված, բայց աշխատանքների կատարման, կազմակերպություն այցելության ժամանակ անհրաժեշտ ԱՊՄ-ն և ապահովիչ սարքավորումները կարող են տրամադրվել որպես պահեստային:

488. Կապված աշխատանքի պայմաններից` կազմակերպության ղեկավարությունն արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով կազմում է ԱՊՄ պահանջագրեր` ելնելով անհրաժեշտ պահանջարկից: Այդ պահանջագրերը ներկայացվում են նյութատեխնիկական մատակարարման բաժիններին:

489. Աշխատանքի ժամանակ աշխատողները պարտավոր են օգտվել ստացված ԱՊՄ-ից:

490. ՄԳ օբյեկտներում անհրաժեշտ է ունենալ բավարար թվով հակագազեր, պահեստային արտահագուստ և այլ ԱՊՄ, այդ թվում` ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրելու համար` համաձայն հաստատված հանդերձման ցուցակի:

491. Աշխատողներին ԱՊՄ-ի ապահովման և պլանավորման կազմակերպումը պետք է իրականացվի` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման և սույն ՏԿ-ի պահանջների:

492. ԱՊՄ-ից օգտվող անձինք պետք է անցնեն շահագործման կանոնների վերաբերյալ ուսուցում և հրահանգավորում:

493. Տրամադրվող ԱՊՄ-երը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև աշխատանքի կլիմայական և սեզոնային պայմաններին, աշխատողների հասակին և չնվազեցնեն շարժունակությունը:

494. Օգտագործված ԱՊՄ-ի պարտադիր քիմմաքրումից, վերանորոգումից և լվացումից հետո կարող են կրկին տրամադրվել աշխատողներին:

495. Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ժամանակին ապահովել օգտագործվող ԱՊՄ-ի լվացումը, քիմմաքրումը և վերանորոգումը:

496. 1-ին, 2-րդ և 3-րդ վտանգավորության դասերի վնասակար նյութերի հետ աշխատելու ժամանակ (սնդիկ, հոտավորիչ, մեթանոլ և այլն) պետք է ապահովված լինի ԱՊՄ կանոնավոր վնասազերծումը և հոտազերծումը:

497. Արգելվում է ԱՊՄ-ն հանել ՄԳ օբյեկտի տարածքից դուրս` բացառությամբ ՄԳ գծային մասի վրա աշխատանքների դեպքում: Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է տրամադրել հատուկ տարածք ԱՊՄ-ն պահելու և հանդերձանքի նպատակով:

498. Եթե աշխատանքներն իրականացվում են այնպիսի տարածքում, որտեղ վնասակար նյութերի պարունակությունն օդում կարող է գերազանցել ՍԹԿ-ն, ապա աշխատողները պետք է ապահովվեն համապատասխան հակագազերով:

499. Աշխատողներին հատկացված հակագազերը պետք է պահվեն արտադրամասում, հատուկ պահարաններում, աշխատատեղին հնարավորինս մոտ:

500. ԱՊՄ-երը պետք է ստուգվեն առնվազն եռամսյակը մեկ: Զտող հակագազերը պետք է փոխանակվեն տեխնիկական անձնագրում նշված ժամկետներում և հաստատված կարգի համաձայն:

501. Աշխատողը, որին ամրագրված է անհատական հակագազը, կատարում է ընտրություն` պաշտոնատար անձի հսկողության տակ:

502. Կազմակերպության ղեկավար անձնակազմը պարտավոր է աշխատանքային տեղում փակցնել հակագազ ընտրելու և անվտանգ շահագործելու, առանձին մասերի անսարքությունները հայտնաբերելու, ինչպես նաև խնամելու և պահպանելու վերաբերյալ հրահանգը:

503. 30 մարդուց ավելի անձնակազմ ունեցող գազավտանգավոր օբյեկտներում սարքավորվում են շնչառական օրգանների ԱՊՄ-ի պահպանման և սպասարկման հատուկ տարածքներ:

504. Զտող հակագազերը (ԶՀ) պետք է օգտագործվեն` համաձայն զտող հակագազերի օգտագործման շահագործող կազմակերպության հրահանգի: Արգելվում է զտող հակագազերի օգտագործումը, եթե թթվածնի պարունակությունն օդում 18 տոկոսից ցածր է (ծավալով):

505. Հորերում, անոթներում, սարքավորումների մեջ կամ վատ օդափոխվող տարածքներում աշխատելու ընթացքում անհրաժեշտ է օգտագործել մեկուսիչ հակագազեր` փողային (ՓՀ), թթվածնային (ԹՀ) և օդային (ՕՀ): Նշված տեղերում արգելվում է ԶՀ-ի կիրառումը:

506. ՓՀ-1-ով (փողային հակագազ, որի փողի երկարությունը չի գերազանցում 15 մ-ը, և օդը տրվում է ինքնահոս եղանակով) անընդհատ աշխատանքի ժամանակը չպետք է գերազանցի 15 րոպեն, որից հետո անհրաժեշտ է հանգստանալ գազայնվածության գոտուց դուրս առնվազն 15 րոպեի ընթացքում, ՓՀ-2-ով (փողային հակագազ, որի փողի երկարությունը գերազանցում է 15 մ-ը, և օդը տրվում է օդամուղի միջոցով) աշխատանքի ժամանակը կազմում է 20-ից մինչև 25 րոպե:

507. Հակագազերի միջոցների փորձարկումները պետք է իրականացվեն պատասխանատու աշխատակցի հսկողության տակ` տեխնիկական անձնագրերում նշված ժամկետներում և սահմանված կարգով:

508. Հակագազերի սարքինությունն ստուգվում է անձնակազմին հանձնելուց առաջ և աշխատանքների ավարտից հետո, իսկ ստուգման արդյունքները գրանցվում են մատյանում: Գազապաշտպանության միջոցի վնասվելու կամ անսարքության դեպքում այդ միջոցը փոխարինվում է:

509. Ալկալիներով և թթուներով աշխատողները պետք է ունենան պաշտպանիչ ակնոցներ, արտահագուստ, ձեռնոցներ և ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ նախատեսված այլ ԱՊՄ-ներ:

510. Թթուների հետ աշխատողները պետք է ապահովվեն թթվադիմացկուն արտահագուստով, ակնոցներով, ձեռնոցներով և ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցներ» N 1631-Ն որոշմամբ նախատեսված այլ ԱՊՄ-ներ: Աշխատատեղում պետք է լինեն խմելու ջուր և 5 ու 10 տոկոսանոց խմելու սոդայի լուծույթով փակ անոթներ (մաշկի և մարմնի համար) և 2-ից մինչև 3 տոկոս խմելու սոդայի լուծույթով անոթներ` աչքերի համար:

511. Կծու ալկալիներով աշխատողները պետք է ապահովվեն պաշտպանիչ ակնոցներով, ալկալիակայուն արտահագուստով և ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցներ» N 1631-Ն որոշմամբ նախատեսված այլ ԱՊՄ-ով: Աշխատանքային տեղում պետք է լինի խմելու սոդա և բորաթթվի թույլ լուծույթ:

512. Փոշեգոյացման պայմաններում աշխատողները պետք է լինեն շնչադիմակով, պաշտպանիչ ակնոցներով և արտահագուստով:

513. Եթե առկա է աչքերը վնասելու վտանգը, ապա աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:

514. Դաշտային պայմաններում աշխատողները պետք է ապահովվեն ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ նախատեսված այլ ԱՊՄ-ով:

515. Մեխանիզմներ սպասարկող անձնակազմը պարտավոր է հագուստը կրել պատշաճ կերպով, կանայք պետք է հավաքեն մազերը գլխաշորի կամ գլխարկի տակ:

516. Աշխատանքները, որոնք կատարվում են բարձրության վրա և որտեղից ընկնելու դեպքում հնարավոր է աշխատակիցն ստանա վնասվածք, ապա նման դեպքերում աշխատանքները պետք է կատարվեն համապատասխան ապահովիչ ամրագոտու կիրառմամբ:

517. Ապահովիչ ամրագոտու վրա պետք է լինի արտադրող գործարանի կնիքը, որը հավաստում է գոտու պիտանելիությունը և ցույց տրված լինի արտադրության ամսաթիվը: Ապահովիչ ամրագոտու սարքինությունը պետք է ստուգվի զննման եղանակով` յուրաքանչյուր օգտագործումից առաջ, իսկ աշխատանքների կատարման ղեկավարի կողմից` առնվազն տասնօրյակը մեկ:

518. Արգելվում է մետաղյա մասերին կոռոզիայի (քայքայման) խորը հետքեր ունեցող ապահովիչ ամրագոտիների օգտագործումը:

519. Ապահովիչ ամրագոտիների ամրությունն ստուգելու ժամանակ պետք է պահպանվեն համապատասխան տեխնիկական պայմաններով նախատեսված փորձարկման ժամկետները և նորմերը:

520. Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատողները պետք է ապահովվեն իոնացնող ճառագայթումներից պաշտպանող ԱՊՄ-ով:

521. Աշխատանքային տեղում կամ նույն տարածքում գտնվող աշխատանքային տեղերում պետք է լինի պարբերաբար լրացվող դեղատուփ:

 

VII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

522. Սույն բաժինը սահմանում է ՄԳ-ի գծային մասի, ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲ-ի կայանների հիմնական և օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում` տեխնոլոգիական կալորդի վերանորոգման ժամանակ անվտանգության ընդհանուր պահանջները:

523. Վերանորոգման նախապատրաստական (նախապատրաստական) և բուն վերանորոգման աշխատանքների (վերանորոգման աշխատանքներ), այդ թվում` վերանորոգումից հետո սարքավորումների փորձնական գործարկման իրականացման համար պատասխանատու անձը նշանակվում է ԻՏԱ-ի կազմից:

524. Մեկ անձին թույլատրվում է համատեղել նախապատրաստական աշխատանքների և վերանորոգման աշխատանքների ղեկավարի պարտականությունները, եթե սարքավորման վերանորոգումն իրականացնում են արտադրամասի աշխատողները: Եթե վերանորոգումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը, ապա նման համատեղումն արգելվում է:

525. Եթե վերանորոգումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը, ապա կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա, իսկ աշխատանքների ղեկավարը լինի այդ կազմակերպության ԻՏԱ-ի ներկայացուցիչը, որը պետք է ունենա տվյալ կազմակերպության կողմից տրամադրված նման աշխատանքներ իրականացնելու իրավունքը հաստատոող փաստաթուղթ: Այդ դեպքում նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո սարքավորումը (ագրեգատը) վերանորոգման նպատակով հանձնվում է կապալառու կազմակերպությանը համապատասխան ակտի միջոցով:

526. Նախապատրաստական աշխատանքը պետք է հնարավորինս նվազեցնի գազավտանգավոր և կրակային աշխատանքների ծավալը հիմնական վերանորոգման ընթացքում:

527. Եթե վերանորոգվող գազատարը տեղադրված է զուգահեռ, մոտենում կամ հատվում է որևէ այլ գազատարների հետ, ապա գազի հնարավոր արտահոսքերը հայտնաբերելու նպատակով վերջիններս շահագործող ՄԳԳԱՎ-ն պետք է դիտարկի գազատարների տեխնիկական վիճակն այն հատվածների վրա, որոնք գտնվում են վերանորոգվող գազատարից հետևյալ հեռավորությունների վրա.

 

Պայմանական տրամագիծ, մմ մինչ

 300

 300-600

600-800

 800-1000

 1000-1200

1200 և ավելի

             

Հեռավորություն, մ

 100

 150

200

250

300

350

 

528. ՄԳ-ի ուղեգծի, ավտոճանապարհների, երկաթգծի կամ ԷՀԳ-ի հողհատկացման կամ պաշտպանական գոտու տարածքում, ինչպես նաև ստորգետնյա կապուղիների և բարձրավոլտ լարման գծերի հետ հատման գոտիներում վերանորոգման, այդ թվում` նախապատրաստական կամ հողային աշխատանքները պետք է իրականացվեն այդ ճանապարհները և կապուղիները շահագործող կազմակերպությունների հետ նախապես գրավոր համաձայնեցնելուց հետո: Եթե գրավոր համաձայնեցման մեջ շեշտվել է այդ կազմակերպությունների ներկայացուցչի մասնակցությունն աշխատանքների իրականացմանը, ապա կազմակերպությունը պետք է նախապես իրազեկվի աշխատանքների իրականացման վայրի և ժամկետների վերաբերյալ:

529. Պաշտպանական գոտում անհապաղ վերանորոգման և վերականգնման աշխատանքներ պահանջող վթարային դեպքերում թույլատրվում է նման աշխատանքների իրականացումն առանց շահագործող կազմակերպության իրազեկմանը, եթե պահպանվում են հետևյալ պահանջները`

1) վթարի վայր վթարային բրիգադ ուղարկելու հետ մեկտեղ, անկախ օրվա ժամից, շահագործող կազմակերպությունը տեղեկացվում է, որ աշխատանքներն սկսվել են.

2) վթարային աշխատանքների վայրում պետք է մշտապես ներկա լինի աշխատանքների ղեկավարը, ով անցկացնում է մասնակիցների հրահանգավորում.

3) մինչև վթարի վայր խողովակաշարը շահագործող կազմակերպության ներկայացուցչի ժամանելը հողային աշխատանքները պետք է իրականացվեն ձեռքով.

4) վթարի վայր ժամանած շահագործող կազմակերպության ներկայացուցիչը պետք է հստակ նշի խողովակաշարի և դրա կառույցների տեղակայումը և ներկա լինի մինչև աշխատանքների ավարտը:

530. Վթարների վերացման ծառայությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ մեխանիզմներով և տրանսպորտային միջոցներով` հաշվի առնելով իրականացվող աշխատանքների բնույթը և բնակլիմայական պայմանները:

531. Բարձրության վրա վերանորոգում իրականացնելուց, մինչ աշխատանքների սկիզբը, աշխատանքային տեղը պետք է սարքավորվի համապատախան պարսպապատ լաստակներով և սանդուղքներով: Շարժական սանդուղքների կիրառմամբ թույլատրվում է աշխատել 3 մ ոչ ավելի բարձրության վրա: Արգելվում է կազմակերպության ստանդարտով սահմանված նորմերին չհամապատասխանող եղանակով պատրաստված լաստակների օգտագործումը:

532. Թույլատրվում է գազատարի վրա հենվող մեխանիզմների կիրառումը գազատարի մակերեսի մաքրման կամ մեկուսիչ ծածկանյութով պատելու համար` տվյալ հատվածը անջատելուց և գազից ազատելուց հետո:

533. Շահագործվող գազատարների, տեխնոլոգիապես պայթյունավտանգավոր կայանների վրա աշխատանքների, այդ թվում` հողային աշխատանքների վայրի լուսավորությունը պետք է իրականացվի պայթյունապաշտպանված կատարմամբ լուսատուներով:

534. Շարժական լուսատուները պետք է լինեն գործարանային արտադրության, պայթյունապաշտպանված կատարմամբ, 36 Վ լարումով, իսկ հատուկ վտանգավոր տեղերում (խրամեր, հորեր, անոթներ)` 12 Վ լարումով: Շարժական լուսատուների երկժանիները պետք է բացառեն ավելի բարձր լարման ցանց միանալու հնարավորությունը:

535. Էլեկտրական գործիքների և լուսատուների էլեկտրասնուցման մալուխը պետք է պաշտպանված լինի մեխանիկական վնասվածքներից:

536. Թույլատրվում է նորմալ կատարմամբ լուսարձակների կիրառումը, եթե դրանք տեղադրվում են ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ սահմանված հեռավորությունների վրա, ցանկալի է հողմակողմ, այդ թվում`

1) ՃԿ, այլ պայթյունավտանգավոր տարածքներից` առնվազն 60 մ հեռավորության վրա.

2) հեղուկ գազի (գազի կոնդենսատի) անոթներից` առնվազն 100 մ հեռավորության վրա: Ստորգետնյա անոթների դեպքում նշված հեռավորությունը կարելի է նվազեցնել 50 տոկոսով:

537. Մղիչների, կարգավորիչների, «գազ-յուղ» խտարարների համակարգերի վերանորոգման, ինչպես նաև մղիչների և ճնշակային գլանի գազային խոռոչի բացման աշխատանքները հանդիսանում են գազավտանգավոր և պետք է իրականացվեն` համաձայն սույն ՏԿ-ի 32-րդ գլխի պահանջների:

538. Խողովակաշարի տեխնիկական վիճակի վերահսկողությունը նախատեսում է գործող գազատարի առանձին հատվածների բացում, մեկուսիչ ծածկանյութի մաքրում, զննում, վերականգնում և հողածածկում:

539. Աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքների ղեկավարը (պատասխանատու կատարողը) պետք է ծանոթանա գազատարի տեխնիկական վիճակը և հուսալիությունը բնութագրող փաստաթղթերին (նախորդ զննումների արդյունքները, վերանորոգումների բնույթը և ծավալը, վթարների պատճառների ուսումնասիրության ակտերը այլն) և անցկացնի հետազոտություն գազատարի անվտանգության գոտու սահմաններում գազի արտահոսքերը հայտնաբերելու նպատակով:

540. Անվտանգության գոտում գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում, կապված արտահոսքի ծավալից, անսարք գազատարը գազավտանգավոր գոտու սահմաններում պետք է դատարկվի գազից կամ գազի ճնշումը պետք է նվազեցվի ամենամեծ աշխատանքային ճնշման առնվազն 30 տոկոսի չափով:

541. Գազի արտահոսքերի բացակայության դեպքում պետք է ստուգվի զննվող հատվածի մեկուսիչ ծածկանյութի շերտի վիճակը` հատուկ մեկուսիչ շերտի վնասվածք հայտնաբերող սարքերի օգնությամբ:

542. Թույլատրվում է առանց գազի ճնշումը նվազեցնելու ձեռքով բացել գազատարը և ազատել այն մեկուսիչից, եթե տվյալ հատվածում հայտնաբերված չեն գազի արտահոսքեր, մեկուսիչ շերտի վնասվածքներ կամ գազատարի ամրությունը նվազեցնող այլ պատճառներ:

543. Վնասված մեկուսիչ շերտով գազատարի հատվածները բացելուց առաջ գազի ճնշումը գազատարում պետք է նվազեցվի ամենամեծ աշխատանքային ճնշման առնվազն 10 տոկոսի չափով:

544. Գազատարի երկար հատվածի բացման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հատվածի կախ ընկնելը և լրացուցիչ լարումների առաջացումը կանխարգելելու ուղղությամբ:

545. Խողովակների մետաղի վնասվածքներ չունեցող գազատարի բացված հատվածի մեկուսիչ շերտի վերականգնումը և գազատարի հողածածկումը պետք է իրականացվի ձեռքով` գազատարում ճնշումը նվազեցնելով` համաձայն սույն ՏԿ-ի 32-րդ գլխի պահանջների:

546. Գազատարի հիմնանորոգման ընթացքում թույլատրվում է մեկուսիչ շերտի վերականգնումը և գազատարի հողածածկումը մեքենաների և մեխանիզմների օգնությամբ` գազատարի հատվածը գազից դատարկելուց հետո:

547. Հիմնանորոգման ընթացքում խողովակների պիտանելիության գնահատումն իրականացնում է շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են շահագործող կազմակերպության, ՄԳԳԱՎ-ի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչները: Խողովակների խոտանման չափանիշները սահմանվում են` համաձայն ՄԳ-ի գծային մասի հիմնանորոգման ընթացքում խողովակների խոտանման հրահանգի պահանջների:

548. Հողային քայքայումով (կոռոզիայով) հատվածներում գազատարի զննում կամ վերանորոգում անցկացնելու ժամանակ արգելվում է գազատարի զուգահեռ գծերում գազի ճնշման բարձրացումը:

549. Ոչ միջանցիկ և այլ վնասվածքների դեպքում (մեխանիկական վնասվածքներ, ծալքեր և այլն) գազատարի գազի անցողիկ աշխատանքային ճնշումը նվազեցվում է տվյալ հատվածի ամենամեծ թույլատրելի ճնշման 30 տոկոսի չափով:

550. Գազատարի գծային մասի, տեխնոլոգիական խողովակաշարերի վերանորոգման ժամանակ, երբ հնարավոր է մեխանիկական վնասվածքների առաջացումը, խողովակաշարերում ճնշումը հավասարեցվում է մթնոլորտայինին: Գազն արտանետվում է մոմի միջոցով: Այդ դեպքում արտանետող մոմից 200 մ շառավղով չպետք է լինեն կրակային աշխատանքներ և աշխատող շարժիչներով ավտոմեքենաներ:

 551. Նեղ և խորացված տեղերում (հորեր, անոթներ, սարքեր և այլն) աշխատանքներ իրականացնելու ժամանակ պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 32-րդ գլխի պահանջները:

552. Աշխատանքների կատարման օպերատիվ տեխնիկական հսկողությունն իրականացվում է ղեկավարի կամ պատասխանատու կատարողի կողմից: Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմվում է կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտ:

553. Գործող օբյեկտի (ՄԳ-ի գծային մաս, ՃԿ-ի, ԳԲ-ի կայան, ԳԲ-ի կետ, ԳՍՊ և այլն) վրա վերանորոգման աշխատանքներ (փականների, հետադարձ կափույրների, խողովակաշարի մասերի փոփոխում) իրականացնելու ժամանակ , երբ եռակցումային կարանները հնարավոր չէ փորձարկել աշխատանքայինից բարձր ճնշմամբ, այդ կարանները դասում են «երաշխիքային» եռակցումային միացումների շարքին:

554. Վերանորոգումից հետո գազային օբյեկտների հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար «երաշխիքային» եռակցումային միացումների կատարմանը ներկայացվում են լրացուցիչ պահանջներ:

555. «Երաշխիքային» եռակցումային միացումների անհրաժեշտությունը, քանակությունը և գտնվելու վայրը որոշվում են կրակային աշխատանքների կազմակերպման ծրագրով և կարգագրերով:

556. «Երաշխիքային» եռակցումային կարանների հավաքումը և եռակցումն իրականացվում է ԻՏԱ-ի ներկայացուցչի ղեկավարությամբ, որը պետք է ունենա նմանատիպ եռակցումային աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:

557. «Երաշխիքային» կարանների եռակցման աշխատանքների իրավունք ունեն 6-րդ և բարձր կարգի եռակցողներ, որոնք անցել են սահմանված ատեստավորում (ստուգարք):

558. «Երաշխիքային» եռակցումային կարանը պետք է ենթարկվի կրկնակի ստուգման` ռադիոգրաֆիկ (ԳՕՍՏ 7512-82-ի համաձայն) և անդրձայնային (ԳՕՍՏ 14782-86-ի համաձայն) մեթոդներով (բացասական ջերմաստիճանների դեպքում` կրկնակի ռադիոգրաֆիկ ստուգում):

559. «Երաշխիքային» եռակցումային միացման հերմետիկությունը պետք է ստուգվի տեղափոխվող (տեխնոլոգիական) նյութով աշխատանքային ճնշման տակ առնվազն երկու ժամվա ընթացքում:

560. Երաշխիքային եռակցումային միացման վերաբերյալ կազմվում է ակտ, որն ստորագրվում է գործառութային հսկողության համար պատասխանատու ԻՏԱ, եռակցումը կատարող աշխատողի և փորձարկող լաբորատորիայի պատասխանատու ներկայացուցչի կողմից:

561. «Երաշխիքային» եռակցումային միացումների ակտերը պետք է պահվեն կատարողական տեխնիկական փաստաթղթերի հետ:

562. Խողովակաշարի, անոթի կամ սարքի ներքին խոռոչի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո դրանք պետք է մաքրվեն կեղտից, այլ նյութերից և առարկաներից:

563. ՄԳ օբյեկտների վերանորոգման ժամանակ գազավտանգավոր և կրակային աշխատանքների համար տրամադրվում է հաստատված ձևի կարգագիր սույն ՏԿ-ի 34-րդ գլխի, իսկ ծրագրային կրակային աշխատանքների համար կազմակերպության կողմից լրացուցիչ մշակվում է աշխատանքների կազմակերպման ծրագիր:

 

31. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

564. Հողային աշխատանքների կատարման ընթացքում պետք է պահպանվեն սույն ՏԿ-ով և կազմակերպության համապատասխան ստանդարտով սահմանված անվտանգության նորմերի պահանջները:

565. Արգելվում է անցկացնել հողային աշխատանքներ ստորգետնյա մալուխային ԷՀԳ-ի անվտանգության գոտում, որը որոշվում է որպես եզրային մալուխներին զուգահեռ 1 մ հեռավորության վրա ուղղահայաց հարթություններով սահմանափակված հողի հատված: Արգելվում է ստորջրյա մալուխային ԷՀԳ-ի անվտանգության գոտում ստորջրյա աշխատանքների իրականացումը:

566. ՄԳ-ի օբյեկտների անվտանգության գոտում իրականացվող աշխատանքների ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է կազմակերպել աշխատատեղի գոտու օդում վնասակար և այրվող նյութերի պարունակության գործնական վերահսկողություն:

567. Գազատարի զննման, ինչպես նաև կատոդային արտանցումների կազմավորման կամ ճյուղի միացման ընթացքում կատարվող հողային աշխատանքները պետք է իրականացվեն գծային հերթապահի կամ շահագործող ծառայության ղեկավարութան կողմից նշանակված այլ անձի հսկողության տակ:

568. Արգելվում է սկսել հողային աշխատանքները ՃԿ-ի, ԳԲ-ի կայանների, ԳՍՊ-ի տարածքներում, գազատարների, մալուխների և այլ ստորգետնյա կապուղիների հարևանությամբ, եթե բացակայում են դրանց անցկացման և տեղակայման մանրակրկիտ պլանները: Անհրաժեշտ է հողային աշխատանքների կատարումը համաձայնեցնել այդ կապուղիները շահագործող կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ:

569. Հողային աշխատանքների կատարման մեխանիկական կամ ձեռքով եղանակները, խրամի չափերը, պատերի ամրացման պայմանները և շեպերի թեքության մեծությունները պետք է որոշվեն` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 պահանջների համաձայն:

570. Առանց ամրակապման ոչ ժայռային և չսառչող գրունտերում ստորգետնյա ջրերի մակարդակից բարձր ուղղահայաց պատերով խրամը կարող է փորվել հետևյալ խորության. 1,0 մ` լիցքային, ավազային և կոպճագրունտում, 1,25 մ` սուպեսներում, 1,5 մ` ավազակավային գրունտերում, 2,0 մ` հատուկ խիտ ոչ ժայռային գրունտերում:

571. Խրամի, սույն ՏԿ-ի 570 կետում բերված խորություններից ավելի խորության դեպքում շեպերի դիքությունը որոշվում է` կապված խրամի խորությունից, գրունտի տեսակից և վիճակից, որոնց արժեքները բերված են ստորև.

 

Գրունտի տեսակները

 

Շեպի թեքությունը խրամի

ամենամեծ խորության դեպքում, մ 1,5

3

 

5

 

Լիցքային չխտացրած

1:0,67

 

1:1

 

1:1,25

Ավազային և կոպճագրունտ

1:0,5

 

1:1

 

1:1

Կավաավազային

1:0,25

 

1:0,67

 

1:0,85

Ավազակավային

1:0

 

1:0,5

 

1:0,75

Կավային

1:0

 

1:0,25

 

1:0,5

Փխրահողային և փխրահողանման

1:0

 

1:0,5

 

1:0,5

 

572. Տարբեր տեսակի գրունտերի շերտավորման դեպքում շեպերի դիքությունը պետք է որոշվի գրունտի ամենաթույլ տեսակի ցուցանիշներով:

573. Արգելվում է ջրահագեցած, փխրահողանման և լիցքային գրունտերի մշակումն առանց ամրակապման: Մինչև ամրակապումը արգելվում է աշխատողների մուտքը խրամուղի:

574. Աշխատանքների ղեկավարը պարտավոր է պարբերաբար հետևել շեպերի և ամրակապերի վիճակին, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ գրունտի փլուզումը կանխարգելելու նպատակով: Խրամուղու փլուզման վտանգի առկայության դեպքում բանվորները պետք է նախապես հեռացվեն:

575. Դյուրաողող և նստվածքային գրունտերում անցկացված գազատարի հատվածի վրա աշխատանքներ իրականացնելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ խրամում գրունտային ջրերի կուտակման կանխարգելման նպատակով:

576. Մեխանիզմների օգնությամբ հողային աշխատանքներ իրականացնելուց պետք է նշվեն ձեռքով կատարվող աշխատանքների հատվածների սահմանները:

577. Մինչև 800 մմ տրամագծով գազատարների վրա աշխատանքներ կատարելուց փոսորակը պետք է ունենա առնվազն երկու ելք տարբեր եզրերում, իսկ 800 մմ և ավելի տրամագծով գազատարների վրա աշխատանքներ իրականացնելուց` չորս ելք, երկուական ամեն եզրից: Ելքերը պետք է սարքավորվեն աստիիճանների տեսքով, կամ ունենան շարժական սանդուղքներ:

578. Առանց ամրակապերի խրամում (փոսորակում) բանվորների գտնվելու ժամանակ մակերեսին, խրամի հարևանությամբ չպետք է իրականացվեն որևէ աշխատանքներ, իսկ ծանր մեխանիզմները պետք է գտնվեն փոսորակի հնարավոր փլուզման պրիզմայի սահմաններից դուրս:

579. Աշխատանքների համար անհրաժեշտ գործիքները և նյութերը պետք է լինեն փոսորակի եզրից առնվազն 0,5 մ հեռավորության վրա:

580. Մեխանիզմների կիրառմամբ հողային աշխատանքները կարող են սկսվել միայն աշխատատեղի օդի որակի ստուգումից հետո:

581. Ճնշման տակ գտնվող գործող գազատարի ուղագծի տարածքում հողափորիչ մեքենայով հետախուզահոր կամ խրամ փորել թույլատրվում է միայն աշխատանքների վայրում գազատարի դիրքը հստակ որոշելուց հետո, ինչպես նաև մեքենայի կտրող եզրի և գազատարի ծնորդի միջև առնվազն 0,5 մ հեռավորություն պահպանելու պայմաններում: Հողափորիչ մեխանիզմի հենքերը չպետք է տեղափոխվեն անմիջապես խողովակաշարի վրայով: Խողովակի պատերի վնասվելը բացառելու նպատակով այսուհետ պետք է փորել ձեռքով` առանց հարվածային գործիքների կիրառման:

582. Գազատարի հստակ դիրքը որոշող տվյալների բացակայության պայմաններում մեխանիզմների կիրառմամբ փորել թույլատրվում է միայն հետախուզահորերի օգնությամբ գազատարի իրական դիրքը որոշելուց հետո:

583. ՄԳ-ի և մալուխների շահագործման և վերանորոգման հետ չկապված հողային աշխատանքները կարող է կատարել այլ կազմակերպություն` գազատարից և մալուխից առնվազն 2 մ հեռավորության վրա և ՄԳ-ի շահագործող ծառայության պատասխանատու ներկայացուցչի հսկողության տակ:

584. Գործող կապուղիների ուղեգծերի մոտ հողային աշխատանքներ կատարելիս արգելվում է թափել գրունտը այդ ուղեգծերի վրա:

585. Խրամերը պետք է պաշտպանվեն մակերեսային ջրերով քայքայվելուց և ջրածածկումից, թափոնակույտերը լեռնային կողմից տեղադրելու, ջրահեռացում կազմակերպելու և այլ եղանակներով:

586. Եթե հետախուզահորեր փորելուց հայտնաբերվում է գազի արտահոսք, հողային աշխատանքները անմիջապես դադարեցվում են, իսկ մարդիկ դուրս բերվում փոսորակից: Հողային աշխատանքները վերսկսվում են արտահոսքը և գազայնվածությունը վերացնելուց հետո` գազավտանգավոր աշխատանքներ իրականացնելու դեպքում ներկայացվող լրացուցիչ պայմանների պահպանմամբ:

587. Գազի արտահոսքը վերացնելու աշխատանքների ժամանակ գազատարի բացումն իրականացնող աշխատողները պարտավոր են կրել ապահովիչ գոտիներ և փողային հակագազեր: Հակագազերի փողերի եզրերը պետք է գտնվեն հողմակողմ և գազայնվածության գոտու սահմաններից դուրս: Ապահովիչ գոտիների պարանները պետք է բռնեն փոսորակից (խրամից) դուրս գտնվող բանվորները:

588. ՃԿ-ի, ԳՍՊ-ի կամ տրանսպորտի երթևեկության գոտիներում բաց խրամերը և փոսորակները պետք է հուսալի կերպով պարսպապատվեն, սարքավորվեն անվտանգության նշաններով և գրություններով: Գիշերային ժամերին պետք է տեղադրվեն նախազգուշացնող լույսեր, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակվի պահակակետ:

 

32. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

589. Աշխատանքը համարվում է գազավտանգավոր, եթե աշխատանքային գոտու օդում կարող է հայտնվել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված ՍԹԿ-ից բարձր մթնոլորտային օդն աղտոտող նյութերի կամ թթվածնի պարունակությունն օդում չի գերազանցում 16 տոկոսը (ըստ ծավալի):

590. Գազավտանգավոր աշխատանքներին դասվում է անոթի, սարքավորման, ցիստեռնի, կուտակիչի, հորի, ինչպես նաև թունելի, խրամի և այլ նման տեղերում իրականացվող աշխատանքը, եթե աշխատանքային գոտու օդում թթվածնի պարունակությունը չի գերազանցում 18 տոկոսը (ըստ ծավալի):

591. Կազմակերպության յուրաքանչյուր արտադրամասի, արտադրության համար պետք է կազմվի գազավտանգավոր աշխատանքների ցանկ, որոնք իրականացվում են կարգագրերով: Ցանկը հաստատվում է կազմակերպության ղեկավարի հրահանգով: ԻՏԱ-ն և բանվորները ստորագրությամբ ծանոթանում են այդ ցանկին:

592. Հրահանգում պետք է նշվի կարգագրեր տրամադրելու, հաստատելու և համաձայնեցնելու իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը:

593. Գազավտանգավոր աշխատանքների իրականացման անվտանգ պայմաններ ապահովելու համար կազմակերպությունում պետք է մշակվի միջոցառումների համալիր, որը կընդգրկի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և կատարողների հրահանգավորման, օդային միջավայրի վերահսկման, աշխատանքների ռեժիմի և անհրաժեշտ ԱՊՄ-ի և ԿՊՄ-ի որոշման կարգը:

594. Կարգագրով իրականացվող գազավտանգավոր աշխատանքների պատասխանատվությունը կրում է նման աշխատանքների բավարար փորձ ունեցող ԻՏԱ-ն, որը շահագործող կազմակերպության կողմից հաստատված կարգով անցել է գիտելիքների ստուգում:

595. Գազավտանգավոր աշխատանքների նախապատրաստման և կատարման կարգադրությունը տրվում է կատարողին աշխատանքների ղեկավարի միջոցով:

596. Գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող կարող են լինել արտադրական անձնակազմի հրահանգավորում և գազավտանգավոր աշխատանքների իրականացման հատուկ ուսուցում անցած աշխատողներ և ինքնուրույն աշխատելու քննություն հանձնած փրկարարական ջոկատների անդամները: Այդ անձինք պետք է անցնեն հատուկ ուսուցում և ստանան փողային կամ մեկուսիչ հակագազերով աշխատելու թույլտվություն: Առանց փողային կամ մեկուսիչ հակագազերի իրականացվող դյուրին և ոչ երկարատև աշխատանքներին թույլատրվում է ներգրավել 18 տարեկան և ավելի տարիքի տղամարդկանց:

597. Կատարողների հրահանգավորումն իրականացվում է անմիջապես գազավտանգավոր աշխատանքներից առաջ` հաշվի առնելով տվյալ պայմանները, կատարման կարգը և ձևերը, անվտանգության միջոցները, ԱՊՄ-ի օգտագործման ձևերը: Հրահանգավորումից հետո կատարողներն ստորագրվում են մատյանում:

598. Արգելվում է գազավտանգավոր գոտում կողմնակի և աշխատանքների մեջ անմիջապես չներգրավված անձանց ներկայությունը:

599. Արգելվում է պայթյունավտանգավոր տարածքում գազավտանգավոր աշխատանքների հետ համատեղ այլ վերանորոգման կամ կարգաբերման աշխատանքների (ՀՉՍ և Ա ստուգում, էլեկտրական միացումների վերանորոգում և այլն), ինչպես նաև այնպիսի մեխանիկական աշխատանքների իրականացումը, ինչպիսիք են գայլիկոնումը, կտրումը, նյութերի ավազաշիթային մշակումը և այլն: Առանձին դեպքերում թույլատրվում է համատեղել աշխատանքների որոշ տեսակներ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից ստորագրված թույլտվության հիման վրա` լրացուցիչ անվտանգության միջոցների մշակմամբ և կիրառմամբ: Այդ դեպքում աշխատանքները համարվում են գազավտանգավոր, և դրանց իրականացման համար նշանակվում է մեկ պատասխանատու:

600. Անոթի մեջ աշխատանքները պետք է իրականացվեն փողային կամ մեկուսիչ հակագազերով: Արգելվում է զտող հակագազերի օգտագործումը: Անոթի մեջ գտնվող աշխատողի հակագազի փողը պետք է լինի անոթից դուրս հողմակողմ և, անհրաժեշտության դեպքում` նշվի դրոշակներով, իսկ փողի խողովակաոստը ամրացրած:

601. Լուսավորման համար թույլատրվում է օգտագրծել պայթյունավտանգավոր նյութի խառնուրդին համապատասխանող դասի և խմբի 12 Վ լարումով լուսատու:

602. Կապված գազավտանգավոր աշխատանքների բարդությունից դրանք կատարավում են երկու բանվորներով, իսկ հորերում, թունելներում, անոթում` երեք անդամից ոչ պակաս կազմ ունեցող բրիգադով:

603. Փողային հակագազով աշխատելու դեպքում անոթում երկու կրկնորդ օգնականներից բացի պետք է լինի նաև օդամղման սարքի աշխատանքին հետևող աշխատող: Փրկարարական պարանը և հակագազի փողը չպետք է խառնվեն:

604. Անոթում աշխատողը պետք է կրի խաչաձև ամրակապերով ապահովիչ գոտի, որին միացվում է փրկարարական պարանը, որի առնվազն 10 մ երկարության եզրը ՓՀ 1-ի դեպքում և 20 մ` ՓՀ -2-ի դեպքում պետք է դուրս բերվի:

605. Մինչև անոթ իջնելը գազայնվածության գոտուց դուրս հատուկ վայրում աշխատողները պետք է հագնեն հակագազը և կարգագրում նշված այլ ԱՊՄ-եր:

606. Անոթում երկու և ավելի մարդկանց աշխատանքի դեպքում օդի փողերը և փրկարարական պարանները պետք է դուրս բերվեն հակառակ ուղղություններով:

607. Անոթում աշխատելու ժամանակ կրկնորդ օգնականը պարտավոր է յուրաքանչյուր 2-3 րոպեն տեղեկանալ աշխատողների ինքնազգացողության մասին` այդ նպատակով օգտագործելով ծածկագիր նշաններ և փրկարարական պարանը: Պատասխան չստանալու դեպքում կրկնորդը պարտավոր է անմիջապես դուրս բերել աշխատողին անոթից: Անոթում աշխատողները պետք է փոխվեն յուրաքանչյուր 15-ից մինչև 20 րոպե: Օգտագործվող ԱՊՄ-ները, ԿՊՄ-ները և այլ ապահովիչ սարքավորումները պետք է համապատասխանեն պայթյունաանվտանգության պահանջներին:

608. Գազավտանգավոր աշխատանքների ընթացքում պետք է օգտագործվեն կայծաանվտանգ գործիքներ, պայթյունապաշտպանված կատարմամբ լուսաատուներ, մարտկոցային լուսատուներ և սարքեր:

609. Թույլատրվում է անոթ իջնելու նպատակով օգտագործել շարժական սանդուղք, եթե այն համապատասխանում է անվտանգության պայմաններին:

610. ՄԳ-ի գծային մասում գազավտանգավոր և կրակային աշխատանքների ժամանակ պետք է ապահովվի ռադիոկապը կամ հեռախոսակապը աշխատանքի վայրի և ՄԳԳԱՎ-ի (ԳՍՊ) կարգավարի հետ, կամ մոտակա կապի հանգույցի հետ:

611. Սույն ՏԿ-ի հիման վրա ՄԳ-ի օբյեկտներում կազմակերպությունը պետք է մշակի տեղական պայմանները հաշվի առնող կրակային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ արտադրական հրահանգ:

612. Բնակավայրերի, գծային հերթապահների և ԳԲ-ի կայանների օպերատորների տներում ցածր ճնշման գազային ցանցերում կրակային աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399 -Ն որոշման պահանջների:

613. Կրակային աշխատանքները լինում են ծրագրային և վթարային: Ծրագրային աշխատանքները կատարվում են վերանորոգումների ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ վթարայինները` անմիջապես հայտնաբերելուց հետո:

614. Կրակային աշխատանքներ կատարելու, ինչպես նաև աշխատանքների ղեկավար նշանակելու վերաբերյալ արձակվում է գազի շահագործման ծառայության հրաման, իսկ հատուկ դեպքերում` կազմակերպության հրաման:

615. Կրակային աշխատանքների ղեկավարը պետք է անձամբ ղեկավարի աշխատանքների նախապատրաստմանը և անցկացմանը: Նա պատասխանատվություն է կրում կրակային աշխատանքների անվտանգ անցկացման համար` ղեկավարվելով սույն կանոններով, կրակային աշխատանքների իրականացման կազմակերպության հրահանգով, այդ աշխատանքի կազմակերպման հաստատված պլանով և կարգագրով:

616. Կրակային աշխատանքների ժամանակ փակող ամրանները պետք է բացել և փակել կարգավարական ծառայության հետ համաձայնեցնելուց հետո` կրակային աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ:

617. Կրակային աշխատանքներից առաջ մասնակիցները, այդ թվում` կողմնակի կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է հրահանգավորվեն անվտանգության միջոցների վերաբերյալ: Հրահանգավորումը հաստատվում է ստորագրությամբ:

618. Գազի տեղափոխման և սպառողներին գազի մատակարարման ծավալների կրճատման հետ կապված կրակային աշխատանքները պետք է համաձայնեցվեն շահագործող կազմակերպության ԿԿԾ-ի հետ:

619. Ծրագրային կրակային աշխատանքներից առաջ պետք է մշակվի կրակային աշխատանքի կազմակերպման ծրագիր` ամբողջական կազմակերպչատեխնիկական հերթականությամբ:

620. Ծրագրային կրակային աշխատանքների ժամանակ ծրագիրը կազմվում է տեղում` ղեկավարի կողմից:

621. Ծրագրային կրակային աշխատանքներից առաջ ղեկավարն ստորագրությամբ ստանում է աշխատանքների իրականացման կարգագիր: Կարգագիրը կազմվում է երկու օրինակից, մեկը պահվում է աշխատանքների իրականացման օբյեկտի ստորաբաժնի կարգավարի, իսկ մյուսը` աշխատանքների ղեկավարի մոտ: Կարգագիրը տրվում է աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

622. Կրակային աշխատանքները պետք է իրականացվեն, եթե աշխատանքային գոտու օդում գազի պարունակությունը չի գերազանցում ԲՍԿՍ-ի 20 տոկոսը: Եթե գազի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, ապա աշխատանքները անմիջապես դադարեցվում են: Օդի ստուգումների պարբերականությունը պետք է լինի առնվազն 30 րոպեն մեկ անգամ:

623. Կրակային աշխատանքների ժամանակ արգելվում է բարձրացնել վերանորոգվող գազատարի վտանգավոր գոտում գտնվող գազատարների և կոնդենսատատարերի ճնշումը:

624. Կրակային աշխատանքներում չմասնակցող տեխնիկական և տրանսպորտային միջոցները, անձնակազմը, ինչպես նաև հանգստի գոտիները պետք է գտնվեն վտանգավոր գոտուց դուրս` հետևյալ հեռավորությունների վրա` կապված վերանորոգվող խոողովակաշարի տրամագծից.

 

Պայմանական

տրամագիծ, մմ մինչ

300

 300-600

600-800

 800-1000

 1000-1200

1200 և ավելի

             

Հեռավորություն, մ

100

  150

200

250

300

350

 

625. Գազատարի վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն 200-ից մինչև 500 Պա ճնշման պայմաններում (ջրի սյան 20-ից մինչև 50 մմ): Չի թույլատրվում մթնոլորտային օդի թափանցումը գազատար:

626. Վերանորոգվող գազատարի հատվածի ճնշման նվազեցումն իրականացվում է արտանետման եղանակով` մոմի միջոցով:

627. Վերանորոգման աշխատանքներին չմասնակցող անձնակազմը, տեխնիկական և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն մոմից առնվազն 200 մ հեռավորության վրա` հաշվի առնելով քամու ուղղվածությունը:

628. Եթե մոմի միջոցով գազի արտանետման ընթացքում արտանետվում է նաև գազի կոնդենսատ, ապա մոմի ամրանները պետք է անմիջապես փակվեն, իսկ գազի արտանետումը դադարեցվի: Արտանետումը թույլատրվում է վերսկսել միայն կոնդենսատի արտանետումը վերացնելուց հետո:

629. Գազատարի վերանորոգվող հատվածը պետք է անջատվի ռետինե փչագնդերով: Մինչև փչագնդերը տեղադրելը, պետք ստուգել դրանց պիտանելիության ժամկետը և հերմետիկությունը:

630. Ռետինե փչագնդերը տեղադրվում են գազատարի մեջ վերանորոգվող հատվածից 8-ից մինչև 10 մ հեռավորության վրա:

631. Ռետինե փչագնդերի տեղադրման համար գազատարում պետք է կտրվեն 250-ից մինչև 350 մմ-ից ոչ ավելի և 100-ից մինչև 150 մմ-ից ոչ պակաս չափերի օվալաձև երկու անցք: Այդ դեպքում անցքի լայնքը (փոքր առանցքը) չպետք է գերազանցի խողովակի տրամագծի 0,5-ը: Անցքի երկարության և լայնության տարբերությունը պետք է լինի առնվազն 50 մմ: Անցքի մեծ առանցքը պետք է դիրքավորվի գազատարի երկայնքով: Անցքերը պետք է գտնվեն եռակցումային կարանից առնվազն 0,5 մ և երկայնքային կարանից` առնվազն 0,2 մ հեռավորության վրա:

632. Գազատարի մեջ ռետինե փչագնդերը փչում են օդով կամ իներտ գազով` մինչև 4000-ից մինչև 5000 Պա ճնշումը (400-ից մինչև 500 մմ ջր. ս.): Ռետինե փչագնդերի վիճակը պետք է մշտապես վերահսկվի:

633. Մինչ 300 մմ տրամագծով գազատարների վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազատարի հատվածն անջատելու համար ռետինե փչագնդերից բացի թույլատրվում է օգտագործել նաև ժամանակավոր կավե խցաններ:

634. Գազատարի պատռման դեպքում, երբ գազատարի հատվածն ամբողջությամբ ազատված է գազից, ռետինե փչագնդերի տեղադրման համար անցքեր կտրելուց առաջ անջատված հատվածը փչամաքրվում է երկու կողմից 0,1 ՄՊա ճնշման գազով: Փչամաքրումից հետո գազում թթվածնի պարունակությունը չպետք է գերազանցի 2 տոկոսը (ըստ ծավալի):

635. Կրակային աշխատանքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար գազատարի հատվածը, գազային կապուղիները, սարքերը և անոթները պետք է լիցքավորվեն իներտ գազով կամ ծխագազով: Կրակային աշխատանքների ժամանակ ազոտի կիրառման տեխնոլոգիան տրվում է կազմակերպության ստանդարտով:

636. Կրակային աշխատանքները պետք է իրականցվեն աշխատանքային օրերի ցերեկային ժամերին: Բացառության կարգով թույլատրվում է կրակային աշխատանքների իրականացումը գիշերային ժամերին, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին, եթե աշխատանքները ղեկավարում է ՄԳԳԱՎ-ն (ԳՍՊ) կամ այլ համապատասխան ստորաբաժինների պետերը:

637. Արգելվում է կրակային աշխատանքների իրականացումը ամպրոպի ժամանակ, ինչպես նաև մարդկանց գտնվելը գծային ծորակներից և փչամաքրման մոմերից առնվազն 200 մ հեռավորության վրա:

638. Կրակային աշխատանքը պետք է դադարեցվի, եթե աշխատանքային գոտու օդում այրվող գազերի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, գազի ճնշումը գազատարում 500 Պա-ից ավելի է կամ 200 Պա-ից պակաս է (համապատասխանաբար 50 և 20 մմ ջր. ս), մարում է խողովակի կտրվածքից արտահոսող գազի բոցը, կամ կայծ է ներթափանցում «գազի տակ» աշխատանքի ժամանակ, խախտվել է փչագնդերի և խցանների հերմետիկությումը, առաջացել է գազի կամ գազի կոնդենսատի արտահոսք: Պատահարի մասին, ինչպես նաև աշխատանքների դադարեցման և ձեռնարկված միջոցների մասին պետք է տեղեկացվեն ԿԿԾ-ի և ՄԳԳԱՎ-ի կարգավարները:

639. Գազատարի վրա վերանորոգման ժամանակ կատարած եռակցումային միացումները ենթակա են փորձարկման ռադիոգրաֆիկ մեթոդով, իսկ անկյունային կարանները` անդրձայնային մեթոդով:

640. III և IV կարգի գազատարների վրա թույլատրվում է շրջահյուսվածքների (պատատանների) մոնտաժում և եռակցում, ինչպես նաև խողովակաոստերի միացում 40-ից մինչև 50 մմ լայնության պողպատյա տակդիր տափօղակի միջոցով, որի հաստությունը պետք է լինի 3 մմ-ից մինչև 4 մմ:

641. Խողովակների թերությունների վերացման մեթոդը որոշվում է պատերի վնասվածքի բնույթով և վտանգավորության աստիճանով` համաձայն տեխնիկական հրահանգների:

642. III և IV կարգի հատվածներում թույլատրվում է թողնել առանձին սահուն ներճմլվածքներով խողովակներ, եթե այդ թերությունների խորությունը չի գերազանցում պատի հաստության չափը:

643. Կրակային աշխատանքների ժամանակ օգտագործվող վթարային պահուստի խողովակները չպետք է ունենան թերություններ և ենթակա չեն վերանորոգման:

644. 219 մմ և ավելի տրամագիծ ունեցող խողովակներում ռետինե փչագնդերի տեղադրման նպատակով կտրվող անցքերը պետք է եռակցվեն կարկատանների կիրառմամբ:

645. Կարկատանը պետք է լինի նույն մետաղից: Կարկատանը պետք է զոդվի (եռակցվի) տակդիր տափօղակի կիրառմամբ: Արգելվում է կարկատանների եզրածածկ եռակցումը:

646. Կարկատանների եռակցման վերաբերյալ կազմվում է ակտ:

647. Կրակային, մեկուսիչ նյութածածկով պատելու և հողային աշխատանքների ավարտից հետո անջատված հատվածից կամ գազատարի տեխնոլոգիական գծից պետք է փչամաքրվի գազաօդային խառնուրդը:

648. Գազաօդային խարնուրդը փչամաքրելուց հետո վերանորոգված հատվածը փորձարկում են ամենամեծ աշխատանքային ճնշման տակ առնվազն երկու ժամվա ընթացքում:

649. Գազատարի վերանորոգված հատվածի ընդունման վերաբերյալ կազմվում է ակտ, որում նշվում է պողպատի տեսակը և տեղադրված խողովակների տվյալները, եռակցման և մեկուսացման որակը, փորձարկման արդյունքները, եռակցողների անունը և ազգանունը, վերանորոգումից հետո գազատարի գործարկումը թույլատրող անձը:

650. ՃԿ-ի, ԳԲ-ի կայաններում, ԳՍՊ-ի կրակային աշխատանքները պետք է անցկացվեն տեխնոլոգիական գծերի հուսալի անջատումից և դրանք գազից ու գազի կոնդենսատից ազատելուց հետո:

651. Վտանգավոր գոտում արգելվում է համատեղել գազավտանգավոր և կրակային աշխատանքները:

652. ԳՍՊ-ի հորատանցքերի շատրվանային ամրանների վրա կրակային աշխատանքը պետք է կատարվի հորատանցքի նախնական ամբողջական խցանումից և արմատային սողնակը փակելուց հետո: Այդ ընթացքում պետք է մշտապես իրականացվի սողնակից առաջ գտնվող հատվածի ճնշման հսկողություն:

653. Գազային հորատանցքի մոտ գազատարի վրա թույատրվում է կրակային աշխատանքների իրականացումն առանց խցանման հորանաբերանից առնվազն 30 մ հեռավորության վրա, եթե հորատանցքն անջատված է, և բացակայում են գազի արտահոսքեր ամրաններից:

654. Կրակային աշխատանքները գազավտանգավոր գոտում, որտեղ տեղադրված են գազային սարքավորումները կամ ամրանները, պետք է իրականացվեն այդ տարածք մտնող բոլոր գազային կապուղիների ամբողջական անջատումից հետո: Այդ անջատումը կատարվում է տարածքից դուրս տեղակայված ամրանների օգնությամբ: Միաժամանակ, սարքավորումների և գազատարի ճնշումը նվազեցվում է մինչև մթնոլորտայինը, ինչպես նաև կատարվում են սույն ՏԿ-ով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

655. Կրակային աշխատանքների ժամանակ թույլատվում է սպառողներին գազ մատակարարել շրջանցիկ գծով, եթե այդ գիծը գտնվում է ԳԲ կայանի շենքից դուրս` կարգավորման հանգույցում կարգավարի մշտական հերթապահության պայմանով:

 

33. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ: ԲԱՐՁՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

656. Շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման ընթացքում պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 և արտադրող գործարանների հրահանգներով:

657. Շինարարական մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նշանակել այդ աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու ԻՏԱ, ովքեր անցել են տվյալ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների անվտանգ իրականացման վերաբերյալ գիտելիքների, կանոնների և հրահանգների ստուգարք:

658. Շինարարական մեքենաները և մեխանիզմները սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել դրանց տեխսպասարկման և վերանորոգման անցկացումը` համաձայն արտադրող գործարանների հրահանգների պահանջների:

659. Մինչև մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների սկիզբը, աշխատանքների ղեկավարը պետք է որոշի մեքենաների տեղափոխման ուղիները և տեղակայման վայրը, հողանցման եղանակը, նշի մեքենավարի և աշխատողների փոխադարձ կապի ձևերը, ինչպես նաև ապահովի աշխատանքային գոտու պատշաճ լուսավորությունը:

660. Մեքենաների և մեխանիզմների աշխատելու վայրը պետք է ունենա աշխատանքային գոտու բարձր տեսանելիություն և մանեվրություն: Եթե մեքենավարը չունի բավարար տեսադաշտ, պետք է սարքավորվի ռադիոկապ կամ հեռախոսակապ մեքենավարի և աշխատանքներն իրականացնող աշխատողի միջև:

661. Աշխատանքի ընթացքում փոխանցվող նշանները պետք է նախապես պարզաբանվեն գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին: Սարքավորման աշխատելու գոտում պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և գրություններ: Արգելվում է առանց հսկողության թողնել աշխատող շարժիչով մեքենաները և սարքավորումները:

662. Բարձիչ-բեռնաթափիչ աշխատանքների ընթացքում պետք է ղեկավարվել ԳՕՍՏ 12.3.009 -76-ի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ III-4-80-ի պահանջներով:

663. Բեռները պետք է առասանվեն գույքային առասաններով կամ հաստատված նախագծի համաձայն պատրաստված հատուկ սարքերի օգնությամբ: Առասանման եղանակները պետք է բացառեն ամրացրած բեռների սահումը կամ ընկնումը:

664. Տրանսպորտային միջոցների վրա բեռների դասավորումը պետք է ապահովի տրանսպորտային միջոցի և բեռի կայունությունը բեռնման, տեղափոխման և բեռնաթափման ժամանակ: Բարձիչ-բեռնաթափիչ աշխատանքների ժամանակ արգելվում է անկայուն բեռի առասանումը, ինչպես նաև բարձրացրած բեռի առասանների տեղաշարժը:

665. Շահագործման և վերանորոգման ընթացքում կիրառվող ճոպանասարքերը և բեռնամբարձիչ մեխանիզմները պետք է նախապես ստուգվեն և դրոշմվեն: Դրոշմերին պետք է նշվի թույլատրելի բեռնվածությունը, հերթական և անցկացրած փորձարկման ամսաթիվը:

666. Բեռների բարձրացման և տեղափոխման ժամանակ աշխատանքների գոտու լուսավորությունը պետք է կազմի առնվազն 5 լք ձեռքով աշխատելու և 10 լք մեքենաների կիրառմամբ աշխատանքների դեպքում:

667. Խողովակների բարձման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն տրանսպորտային միջոցներից կամ դարսակներից դրանց ինքնակամ ցած գլորվելը բացառելու ուղղությամբ:

668. Ճնշման տակ գտնվող բալոնների, անոթների, ապակյա տարաներով նյութերի, այրվող և պայթյունավտանգավոր նյութերի բարձման, տեղափոխման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հարվածներից խուսափելու նպատակով:

669. ՃԱ-ի վերանորոգման ժամանակ դետալների բարձրացումը բեռնամբարձիչ սարքերի օգնությամբ իրականցվում է վերանորոգման ավագ մեքենայավարի հսկողության տակ, որը պետք է իմանա բեռնամբարձիչ սարքերի կառուցվածքը և շահագործման կանոնները:

670. Բեռնամբարձիչի բեռնվածության սահմանաչափին մոտ ծանրություն ունեցող բեռը թույլատրվում է տեղափոխել միայն բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության տակ` բեռնամբարձիչ սարքերի սարքինության համար պատասխանատու անձի ներկայությամբ:

671. Ձեռքով բեռ տեղափոխելու դեպքում ընդունված են հետևյալ թույլատրելի նորմերը. տղամարդու համար` 50 կգ, 16-ից մինչև 18 տարեկան պատանիների համար` 16 կգ, 16-ից մինչև 18 տարեկան օրիորդների համար` 10 կգ:

672. Կանանց համար ձեռքով բեռ փոխադրելու դեպքում սահմանված սահմանային թույլատրելի նորմերն են`

 

Աշխատանքների բնույթը

 Բեռի սահմանային
թույլատրելի քաշը, կգ

   

Բեռի տեղափոխում այլ գործերի

հետ հերթափոխումով

15

1,5 մ և ավելի բարձրության վրա

բեռի բարձրացում

10

Աշխատանքային հերթափոխի

 

ընթացքում մշտական բեռի տեղափոխում

10

 

673. Հերթափոխի ընթացքում տեղափոխված բեռի գումարային քաշը չպետք է գերազանցի 7000 կգ: Բարձրացվող և տեղափոխվող բեռի քաշի մեջ հաշվարկվում է նաև տարայի և փաթեթավորման քաշը, միաժամանակ շարժասայլակներով բեռ փոխադրելու դեպքում գործածվող ուժը չպետք է գերազանցի 15 կգ:

674. Հեղուկ և սեղմած գազի բալոնները պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված մեքենաներով, որտեղ դրանք առանձնացվում են փափուկ միջադիրներով: Բալոնի գլխամասի ծորակը պետք է փակվի ապահովիչ պատյանով:

675. Պայթյունավտանգ, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռները, ինչպես նաև չլվացած տարան պետք է տեղափոխվեն` համաձայն կազմակերպությունների կողմից մշակված հատուկ հրահանգների:

 

34. ԵՌԱԿՑՄԱՆ ԵՎ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

676. Գազատարերի և գազավտանգավոր սարքավորումների վրա եռակցումային աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով ուսուցում և գիտելիքների ստուգում անցած եռակցողները, որոնք շահագործող կազմակերպության կողմից ստացել են այդ իրավունքը հաստատող վկայական:

677. Եռակցողները և նրանց օգնականները պարտավոր են աշխատել համապատասխան ԱՊՄ-ի կիրառմամբ, այդ թվում` նաև կրել արտահագուստ, օգտվել պաշտպանիչ վահանակներից: Առաստաղային եռակցման դեպքում եռակցողը պետք է լրացուցիչ կրի հրակայուն ձեռնոցներ:

678. Գունավոր մետաղներ` ցինկ, պղինձ կամ արճիչ պարունակող համաձուլվածքների եռակցման դեպքում եռակցողը պետք է օգտագործի նաև համապատասխան հակագազ:

679. Գազակտրողները պետք է աշխատեն հատուկ ակնոցներով:

680. Եռակցումային կարանների խրամից մաքրման դեպքում աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:

681. Անընդհատ էլեկտրաեռակցումային աշխատանքները պետք է իրականացվեն հատուկ սարքավորված շինություններում կամ հատուկ այդ նպատակով կառուցված օդափոխվող տարածքներում: Այդ տարածքներում արգելվում է դյուրավառ նյութերի պահպանումը:

682. Պայթյունավտանգավոր տարածքներում էլեկտրական եռակցման աշխատանքների ժամանակ արգելվում է որպես մատուցող հետադարձ հոսանքատար օգտագործել հողանցման լարը, մետաղյա կառույցները, սարքավորումները և գազատարները:

683. Էլեկտրական բռնիչին հոսանք սնուցելու համար պետք է օգտագործվեն ճկուն մեկուսացված և վնասվելուց պաշտպանված լարերը: Արգելվում է այդ նպատակով օգտագործել վնասված մեկուսացումով լարերը:

684. Փայտամածերի վրա եռակցումային աշխատանքներ իրականացնելու դեպքում այդ կառույցները պետք է ծածկվեն երկաթյա կամ ասբեստյա թերթերով այնպես, որպեսզի հալված մետաղը չդառնա հրդեհի աղբյուր:

685. Եռակցումային ապարատը և օժանդակ սարքավորումները պետք է գտնվեն կրակային աշխատանքի տեղից առնվազն 20 մ հեռավորության վրա:

686. Աշխատանքների ավարտի կամ ժամանակավոր դադարի դեպքում էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է անջատվի:

687. Եռակցումային ցանցը թույլատրվում է վերանորոգել միայն սնուցման աղբյուրները և սարքավորումն անջատելուց հետո:

688. Եռակցումային ագրեգատի առանձին մասերի տաքացման ջերմաստիճանը չպետք է գերազանցի 750C: Եթե ջերմաստիճանը բարձրանում է թույլատրելի սահմանից ավելի, ապա ագրեգատը պետք է անջատվի:

689. Աշխատանքի ընթացքում ագրեգատի մարմնի/կորպուսի վրա փաթույթների ծակում հայտնաբերելուց պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքները և անջատել ագրեգատը:

690. Ացետիլենային գազագեներատորը պետք է տեղադրվի աշխատանքի վայրից և կրակի այլ աղբյուրներից առնվազն 10 մ հեռավորության վրա:

691. Թթվածնով բալոնները (երկուսից ոչ ավելի) պետք է տեղադրվեն կրակային աշխատանքների վայրից առնվազն 10 մ հեռավորության վրա` դրանց միջև ապահովելով նվազագույնը 5 մ տարածք: Արգելվում է բալոններից թթվածնի օգտագործումը, եթե բալոնի ճնշումը ցածր է 0,05 ՄՊա: Արգելվում է թթվածնի անմիջական շփումը յուղման պարագաների և այլ ածխաջրածնային դյուրավառ հեղուկների հետ` դրանց ինքնակամ բոցավառման և պայթյունի հնարավորությունը բացառելու նպատակով:

692. Խողովակաշարի կորագիծ հատվածը կտրող գազակտրողն աշխատանքի ավարտի պահին պետք է գտնվի կորի ներքին կողմից:

693. Հեղուկ և սեղմած գազով բալոնները տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթներով կամ այլ ջեռուցող սարքերով տաքանալուց: Արգելվում է տեղափոխել և պահպանել հեղուկ և սեղմած գազով բալոններն առանց ապահովիչ պատյանների կամ փականների խողովակապտուկների խցանների: Բալոնների տեղափոխման և պահպանման ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ:

694. Արգելվում է թթվածնով բալոնների և ացետիլենով, այլ այրվող գազերով, ԴՎՀ-ով և յուղերով բալոնների համատեղ տեղափոխումը և պահպանումը: Բացառության կարգով թույլատրվում է ավտոմեքենայի թափքում համատեղ տեղափոխել թթվածնով և ացետիլենով կամ այլ այրվող գազերով բալոնները հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) միաժամանակ տեղափոխվում է տասից ոչ ավելի բալոն.

2) բալոնները և մեքենայի թափքը պատշաճ կերպով մաքրված են.

3) բալոնների կորպուսներին առկա են ամորտիզացիոն պաշտպանիչ ռետինե օղակները.

4) բալոնները տեղադրվում են մեկ շարքով` փայտյա տակդիրի վրա.

5) թափքում թթվածնով և այրվող գազերով բալոնները տեղադրվում են հնարավորինս հեռու:

 695. Մետաղի կտրման համար ԴՎՀ-ի օգտագործելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները`

1) հեղուկով անոթը տեղադրվում է հողմակողմ, թթվածնով բալոնից, աշխատատեղից կամ այլ կրակի աղբյուրներից առնվազն 5 մ հեռավորության վրա.

2) անոթը պետք է լցված լինի ընդհանուր ծավալի 3/4-ից ոչ ավելի չափով, իսկ ճնշումն անոթում չպետք է գերազանցի 0,3 ՄՊա.

3) աշխատանքների ավարտից հետո վառելիքով անոթի օդը թույլատրվում է դատարկել միայն հրածորանի բոցը մարելուց հետո:

696. Արգելվում է ացետիլենի խողովակն օգտագործել որպես թթվածնատար, և հակառակը` թթվածնի խողովակը որպես ացետիլենատար:

697. Աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որպեսզի խողովակները չփաթաթվեն և չծալվեն, ինչպես նաև չշփվեն հոսանքատարերի, տաք նյութերի հետ: Խողովակները պետք է լինեն մաքուր և պաշտպանվեն հալած մետաղի հետ շփումից: Անցումներում աշխատելու դեպքում խողովակները պետք է պաշտպանվեն մեխանիկական ազդեցությունից:

698. Եռակցումային կարանների որակն ստուգելու նպատակով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպներով աշխատելու դեպքում պետք է պահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները» N 959 հրամանի (Պետական գրանցում N 10002015) պահանջները:

699. Եռակցումային կարանների արատավորման/խոտանման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է անցնեն ուսուցում և ունենան համապատասխան եռակցումային աշխատանքների հսկողություն իրականացնելու վկայական:

700. Մագնիտոգրաֆիկ ստուգման ժամանակ արտաբերման սարքերը և սնուցման աղբյուրները պետք է հողանցվեն համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների:

701. Ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատողները պետք է ապահովվեն ԱՊՄ-ի համաձայն գործող նորմերի: Արգելվում է սրվակները ձեռքով վերցնել:

702. Ճառագայթակտիվ նյութերի սրվակները պետք է պահպանվեն և տեղափոխվեն հատուկ սարքերով (բեռնարկղով), ինչը կպաշտպանի ճառագայթահարումից:

703. Ճառագայթակտիվ նյութերը պետք է տեղափոխվեն և պահպանվեն անձնական և հասարակական անվտանգության պահանջների պահպանմամբ:

704. Վթարային դեպքերում սրվակների հերմետիկության խախտման ժամանակ աղտոտված վայրը պետք է անմիջապես պարսպապատվի, իսկ նյութը` հավաքվի հերմետիկ փակվող անոթի մեջ: Մաքրման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է հուսալի կերպով պաշտպանված լինեն ճառագայթահարումից:

705. Եռակցումային կարանների գամմա և ռենտգենաարատանշման ժամանակ պետք է կիրառվեն հատուկ սարքեր, որոնք թույլ կտան աշխատել անվտանգ հեռավորությունից: Բաց սրվակով եռակցումային կարանների լուսարկման դեպքում սրվակը տեղադրելուց հետո աշխատողը պետք է հեռանա վտանգավոր գոտուց: Սրվակի տեղադրման ժամանակը պետք է հասցվի նվազագույնի:

706. Ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատանքները պետք է իրականացվեն դոզիմետրով մշտական հսկողության պայմաններում: Ճառագայթահարման անվտանգ չափաբաժինը կազմում է օրական 0,05 ռենտգեն: Թույլատրվում է օրական անվտանգ չափաբաժնի գերազանցում, եթե գումարային շաբաթական չափաբաժինը չի գերազանցում 0,3 ռենտգեն:

707. Արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը գամա և ռենտգենաարատանշման աշխատանքների վայրում: Վտանգավոր գոտու մոտ պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և գրություններ: Աշխատանքների ավարտից հետո պետք է ստուգել սրվակի բռնակի վիճակը: Արգելվում է քանդել/ապամոնտաժել ճառագայթաակտիվ նյութով բռնակը:

708. ՄԳ-ի օբյեկտների անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելու թույլտվությունը և գազավտանգավոր կրակային աշխատանքների կարգագիր թույլտվությունը հաստատվում են շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից` համաձայն NN 1 և 2 ձևերի։

 

35. ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

709. ՄԳ-ի օբյեկտներում մեկուսացման աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն սույն ՏԿ-ի, այլ ՆՏՓ-ի հիման վրա մշակած և սահմանված կարգով հաստատված կազմակերպության հրահանգի: Հրահանգը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

710. Տապաստների/տակդիրների վրա խողովակների տեղադրման, խողովակների մաքրման, գրունտապատման և բիտումային մածուկով պատման աշխատանքները պետք է իրականացվեն վարպետի կամ բրիգադավարի ղեկավարությամբ:

711. Ուղեգծերի աշխատանքային հատվածը պետք է պատրաստվի այնպես, որպեսզի մաքրող և մեկուսացնող մեքենաները հնարավորություն ունենան անխափան աշխատելու գազատարի հատվածի երկայնքով:

712. Մեքենայացված մաքրման և մեկուսացման ժամանակ գազատար խողովակները պետք է բարձրացվի ուղեգծի երկայնքով շարժվող բեռնամբարձիչներով, ինչը հնարավորություն կտա անխափան աշխատել մաքրող և մեկուսացնող մեքենաներին: Բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մ` հաշված տակդիրից մինչ գազատար խողովակների ստորին եզրը:

713. Մարդկանց արգելվում է գտնվել խրամուղու և գազատար խողովակների միջև, ինչպես նաև բեռնամբարձիչների, մաքրող և մեկուսացնող մեքենաների առջև: Մեկուսացման աշխատանքների ժամանակ աշխատողներին արգելվում է գտնվել խրամուղու մեջ:

714. Ավազաշիթային աշխատանքների ժամանակ պարտադիր է հետևյալ պայմանների պահպանումը`

1) աշխատատեղերը պետք է լինեն պարսպապատ, ունենան անվտանգության նշաններ և գրություններ.

2) մաքրման և ավազաշիթային աշխատանքներով զբաղված աշխատողների միջև պետք է հաստատվի ազդանշանային կապ.

3) աշխատանքների ավարտից հետո պետք է դադարեցվի օդի սնուցումը դեպի կուտակիչ, իսկ ճնշումը պետք է նվազեցվի մինչև մթնոլորտայինը.

4) աշխատողները պետք է ապահովվեն համապատասխան ԱՊՄ-ով:

715. Գրունտանյութով աշխատելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել դյուրավառ հեղուկների հետ աշխատելու հակահրդեհային պաշտպանության կանոնները: Արգելվում է օգտագործել բաց կրակ կամ այլ բոցավառման աղբյուրներ, իսկ գրունտանյութը պետք է պատրաստել բաց կրակի աղբյուրներից առնվազն 50 մ հեռավորության վրա:

716. Գրունտանյութի (ներկաստառի) հետ աշխատանքներ իրականացնելու տարածքը համարվում է հրդեհա և պայթյունավտանգավոր: Այն պետք է սարքավորվի ներծծող-արտածծող օդափոխման համակարգով, իսկ աշխատանքային գոտու օդում ածխաջրածնային և այլ նյութերի գոլորշիների պարունակությունը չպետք է գերազանցի ՍԹԿ-ի և ԲՍԿՍ-ի 20 տոկոսը:

717. Գրունտանյութը պատրաստում են բիտումի հալեցման վայրից անվտանգ հեռավորության վրա: Բիտումը պետք է տաքացվի մինչ 1000C: Բիտումը պետք է լցվի բենզինի մեջ, այլ ոչ թե հակառակը: Արգելվում է գրունտանյութ պատրաստելիս որպես լուծիչ օգտագործել էթիլացված բենզին և բենզոլ:

718. Արգելվում է ծխել գրունտանյութը պատրաստելուց, տեղափոխելուց և խողովակաշարը գրունտանյութով պատելուց:

719. Բենզինը և բիտումը խառնելիս` պետք է մինչ 1000C տաքացրած բիտումը լցնել բարակ շիթով` խառնելով այն փայտյա խառնիչով:

720. Տակառների մեջ լցրած գրունտանյութը պետք է պահպանվի առանձին տարածքներում կամ ծածկի տակ: Պահպանման և տեղափոխման ընթացքում տակառները պետք է հերմետիկ փակված լինեն:

721. Գրունտանյութի հետ աշխատելիս` արգելվում է բեռնման և բեռնաթափման ժամանակ գցել տակառները և անոթները, ինչպես նաև բացել խցանները մետաղյա առարկաներով հարվածելու եղանակով:

722. Գրունտանյութի կամ բենզինի արտահոսքի տեղերը պետք է ծածկվեն հողով կամ ավազով:

723. Գրունտանյութի բոցավառման դեպքում կարելի է կիրառել ցանկացած հրշեջ միջոցներ` բացառությամբ ջրի:

724. Մեկուսիչ մեքենայի բաք գրունտանյութը լցոնվում է մեքենայացված եղանակով:

725. Բիտումային մածուկի պատրաստման կաթսան պետք է գտնվի գազատարից առնվազն 30 մ հեռավորության վրա: Կաթսայի մոտ աշխատանքային հրապարակը պետք է սարքավորվի այնպես, որպեսզի կաթսայի վերին եզրը գտնվի աշխատողի կրծքի ուղղության վրա:

726. Բիտումի հալման կաթսան պետք է լցվի ընդհանուր ծավալի 3/4 չափով:

727. Կաթսաների տեղադրման տարածքը մաքրվում է բուսականությունից: Մածուկի պատրաստման վայրը սարքավորվում է հրշեջ միջոցներով:

728. Կաթսաները տաքացնելու ժամանակ պետք է բացառել բիտումի բոցավառումը: Բիտումի բոցավառման դեպքում այն պետք է մարել ավազով` պահպանելով անհատական անվտանգության միջոցները: Արգելվում է մարել բիտումը ջրով կամ ջրային լուծույթներով:

729. Փոսորակում, խրամուղում և այլ նման տեղերում գրունտապատման աշխատանքները պետք է իրականացնեն առնվազն երկու աշխատող:

730. Եզերքի կամ խրամուղու վրա եռակցումային կամ մեկուսիչ աշխատանքների ժամանակ գազատար խողովակը բեռնամբարձիչների օգնությամբ պետք է իջեցվի խրամուղի` միայն պատասխանատու անձի նշանով:

731. Տաք մածուկը խրամուղի է տրվում հատուկ մետաղյա անոթով, որը լիցքավորվում է ընդհանուր ծավալի 3/4 չափով և օժտված է ամուր փակվող ծածկով:

732. Անոթն իջեցվում է հատուկ սարքավորումների օգնությամբ 1 մ լայնք ունեցող կամրջակից: Անոթը տեղադրվում է խրամուղու հատակին աշխատողներին հեռացնելուց հետո:

733. Փոսորակում աշխատելու դեպքում, եթե բիտումային մածուկը տեղափոխում են ձեռքով, փոսորակ իջնելու համար պետք է սարքավորվի բազուկավոր սանդուղք կամ ճաղաշեբերով թեք ելարան:

734. Տաք մեկուսիչ նյութերի հետ աշխատողները պետք է կրեն համապատասխան ԱՊՄ:

735. Բիտումի հետ աշխատելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ մածուկ կամ լանոլին քսել երեսի, ձեռքերի, պարանոցի մաշկին:

736. Այլ մեկուսիչ նյութեր կիրառելուց անհրաժեշտ է պահպանել համապատասխան ՆՏՓ-ով սահմանված մեկուսացման տեխնոլոգիան և աշխատանքի պաշտպանության պահանջները:

737. Ապակե թելքային մեկուսիչ նյութերի հետ աշխատելիս` պետք է լրացուցիչ կիրառել նաև շնչառությունը պաշտպանող ԱՊՄ (շնչադիմակ):

738. Էլեկտրական արատանշող սարքով աշխատելուց առաջ այն պետք է հուսալի կերպով հողանցվի:

739. Էլեկտրաարատանշման ժամանակ արգելվում է աշխատել առանց դիէլեկտրիկ արտահագուստի, ստուգել խոնավ մեկուսիչի որակը, նորոգել սարքավորումը` առանց էլեկտրասնուցումը անջատելու:

740. Արգելվում է փոսորակում միաժամանակ անցկացնել եռակցումային և մեկուսացման աշխատանքներ:

 

36. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՂ ԳՈՒՆԱՊԱՏՈՒՄԸ

 

741. Ճանաչող գունապատումը կատարվում է ամբողջական շերտով, գազատարի ամբողջ երկայնքով, կամ առանձին հատվածներով: Այդ դեպքում գունապատվող/ներկվող հատվածները պետք է ընտրվեն առավել նկատելի և պատասխանատու հատվածներում. շենքերում և կառույցներում` առնվազն յուրաքանչյուր 10 մ հեռավորության վրա, իսկ դրսի ուղեգծերին` 30-ից մինչև 60 մ:

742. Հատվածներով ճանաչող գունապատման դեպքում արգելվում է գազատարի հատվածների միջև մասերը ներկել այլ նյութերի ճանաչման համար կիրառվող գույներով: Տարբեր տեղափոխվող նյութերի համար ճանաչման գույները բերված են աղյուսակ N 2-ում:

743. Գունապատման (ներկման հատվածների լայնքը պետք է լինի խողովակների տրամագծի առնվազն քառապատիկի չափով), եթե տրամագիծը փոքր է կամ հավասար 300 մմ, և առնվազն կրկնապատիկը` ավելի մեծ տրամագծի խողովակների դեպքում:

744. Զուգահեռ անցկացվող կապուղիների դեպքում գունապատման հատվածները պետք է լինեն համաչափ, իսկ ներկվող հատվածները պետք է գտնվեն նույն հեռավորության վրա:

 

Աղյուսակ N 2

 

ՄԳ-ի օբյեկտներում և նրանց արտաքին կապուղիներում ճանաչող գունապատումը

 

    

Փոխադրվող/տեղափոխվող նյութերի խմբի անվանումը Ճանաչման գույնը

Ջուր

կանաչ

Գոլորշի և բոլոր հակահրդեհային խողովակատարերը`

 

անկախ նրանց պարունակությունից

 կարմիր

Օդ

կապույտ

Այրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր)

 դեղին

Չայրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր)

 դեղին

Թթուներ

 նարնջագույն

Ալկալիներ

 մանուշակագույն

Այրվող հեղուկներ

 շագանակագույն

Չայրվող հեղուկներ

 շագանակագույն

Այլ նյութեր

 մոխրագույն

 

745. Տեղափոխվող նյութերի վտանգավոր հատկությունների ազդանշման համար ճանաչող գունապատման հետ համատեղ պետք է նշվեն նաև նախազգուշացնող գունավոր օղակները:

746. Մարդկանց առողջության և կյանքի համար առավել վտանգավոր նյութերով գազատարները նշմարելու համար, ինչպես նաև վտանգավորության տեսակը ճշգրտելու պարագայում, նախազգուշացնող գունավոր օղակների հետ համատեղ կիրառվում են անվտանգության նշաններ` համաձայն ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001:

747. Այն դեպքում, երբ խողովակաշարով տեղափոխվող նյութերի ազդեցության տակ հնարավոր է գունապատման/ներկման գույների փոփոխություն, խողովակաշարը լրացուցիչ կամ ճանաչող գունապատման փոխարեն պետք է նշմարվի վահանակներով` համաձայն ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001: Թվային նշումների դեպքում առաջին թիվը ցույց է տալիս նյութի խումբը, իսկ երկրորդը` ենթախումբը:

748. Գազատարում գազի հոսքի ուղղությունը նշում են վահանակների սուր ծայրով կամ անմիջապես գազատարի վրա նշված սլաքներով:

749. Գազատարին զուգահեռ այլ գազերի և թթուների տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա դեղին գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 3) նշման դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 10 մմ լայնությամբ սև գույնի եզրաշերտ:

750. Գազատարին զուգահեռ ջրի տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա կանաչ գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 4) սպիտակ եզրաշերտերը պետք է ունենան առնվազն 10 մմ լայնություն:

 

Աղյուսակ N 3

 

Գազեր և թթուներ տեղափոխող խողովակների վրա օղակների նախազգուշացնող գույները

 

Փոխադրվող / տեղափոխվող նյութերի հատկանիշները

Նախազգուշացնող գույնը

Դյուրաբոցավառություն, հրդեհավտանգավորություն և պայթյունավտանգավորություն

կարմիր

Վտանգավորություն կամ վնասակարություն (թունավոր, խեղդող, քիմիական կամ ջերմային այրվածքներ, ճառագայթակտիվություն, բարձր ճնշում կամ բացարձակ վակուում և այլն)

դեղին

Անվտանգություն կամ չեզոքություն

կանաչ

 

 Աղյուսակ N 4

 

Ջուր և գոլորշի տեղափոխող խողովակների վրա պատկերվող նախազգուշացնող գունավոր օղակների քանակը

 

Փոխադրվող /տեղափոխվող
նյութերը

Ճնշումը,
ՄՊա

Ջերմաստիճանը,
0C

Օղակների
քանակը,
հատ

Տաք ջուր, հագեցած գոլորշի

0.1-ից մինչև 8
8.0-ից մինչև 18.4
18.4-ից բարձր

120-ից բարձր

120-ից բարձր

120-ից բարձր

1

2

3

Գերտաք գոլորշի

1-ից մինչև 22
39-ից բարձր
յուրաքանչյուր

120-ից մինչև 350
350-ից մինչև 450
450-ից մինչև 660

1
2
3

Այրվող (այդ թվում` հեղուկ)
և ակտիվ գազեր, դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներ

մինչև 2.5

2.5-ից մինչև 6.4

յուրաքանչյուր

70-ից մինչև 250
250-ից մինչև 350
350-ից մինչև 700

1

2

3

Չայրվող հեղուկներ և գոլորշիներ, իներտ գազեր

6.4 բարձր
6.4-ից մինչև 10
յուրաքանչյուր

70-ից մինչև 350
350-ից մինչև 450
450-ից մինչև 700

1
2
3

Թունավոր հատկություններով օժտված նյութեր` բացառությամբ ուժեղ
ազդեցություն ունեցող թունավոր նյութերի և ծխացող թթուների

մինչև 1.6
1.6-ից բարձր

70-ից մինչև 350

70-ից մինչև 700

2

3

Ուժեղ ազդեցություն ունեցող թունավոր նյութերի և ծխացող թթուների

յուրաքանչյուր

70-ից մինչև 700

3

 

751. Այն դեպքերում, երբ նյութն ունի տարբեր գույներով նշմարվող հատկություններ, պետք է նշել համապատասխան գույների օղակներ:

752. Զուգահեռ տեղադրված կապուղիների վրա նախազգուշացնող օղակները պետք է լինեն համաչափ:

753. Մարդկանց առողջության և կյանքի, ձեռնարկության շահագործման վտանգավորության աստիճանին համապատասխան խողովակաշարով տեղափոխվող նյութերը նշմարվում են տարբեր քանակի նախազգուշացնող օղակներով` համաձայն աղյուսակ N 4-ի:

754. Նախազգուշացնող օղակների լայնքը (d) և դրանց միջև հեռավորությունը մեկ խմբում ընտրվում է համաձայն աղյուսակ N 5-ի: Այդ աղյուսակում Լ` դա նախազգուշացնող օղակների խմբերի միջև հեռավորությունն է, իսկ d` օղակների լայնքն է, ինչպես նաև օղակների միջև հեռավորությունը:

755. Գազատար գծերը, այդ թվում` նաև մթնոլորտ արտանետող խողովակաշարերը, պետք է ունենան ճանաչող գունապատում և համապատասխան ազդանշող գույնի պաճուճավոր գոտիներ` համաձայն նյութերի պարունակությանը:

756. Վակուումային գազատարների վրա, բացի ճանաչող գունապատման, պետք է նշվի նաև «Վակուում» գրությունը:

 

Աղյուսակ N 5

 

Մթնոլորտ արտանետող խողովակների նախազգուշացնող գունավոր օղակները

 

Արտաքին տրամագիծ (մեկուսացմամբ) D, մմ

L, մմ

d, մմ

մինչև 80

2000

40

81-ից մինչև 160

3000

50

161-ից մինչև 300

4000

70

300-ից բարձր

6000

100

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

____________________

(պաշտոնը, ազգանունը, անունը,

հայրանունը)

___________________

 (ստորագրությունը)

____ _________ 200 թ.

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքների վայրը __________________________________________

(խողովակաշարի կամ նրա կառույցի անվանումը,

_________________________________________________________

տեխնիկական բնութագիրը կամ մայրուղու ցուցանիշ)

 

Աշխատանքի սկիզբը _______ժ «_____» ____________________ 200 թ.

Աշխատանքի ավարտը _______ժ «_____»____________________ 200 թ.

Աշխատանքները կատարող կազմակերպությունը _______________________

Աշխատանքի ղեկավարը ___________________________________________

 

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կատարվող աշխատանքները.

 

N

Աշխատանքների
անվանումը

Պատասխանատու
կատարող (պաշտոնը,
մասնագիտ., անունը,
ազգանունը, հայրանունը)

Աշխատանքի
սկիզբը

Աշխատանքի
ավարտը

 

Շահագործող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ կատարվող աշխատանքի փուլերը`

1.  __________________________________________________________

2.  __________________________________________________________

3.  __________________________________________________________

 

Աշխատանքի անվտանգության միջոցները (նշել պայմանները, որոնց դեպքում կանցկացվի
աշխատանքը, որոշակի անվտանգության միջոցները, հրահանգներ, որոնցով պետք է առաջնորդվել)

4.  __________________________________________________________

5.  __________________________________________________________

6.  __________________________________________________________

 

Թույլատրել է ___________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

___________ «_____» ____________ 200 թ.

 

Թույլտվությունն ստացել է _________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

___________ «_____» ____________ 200 թ.

 

__________________________________________________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

____________________

(պաշտոնը, ազգանունը, անունը,

հայրանունը)

___________________

 (ստորագրությունը)

«_____» _________ 200 թ.

 

ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԱԳԻՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Աշխատանքի վայրը _____________________________________________

(ենթաբաժինը, օբյեկտը, կայանքը)

 

___________________________________________________________

 

2. Աշխատանքի անվանումը __________________________________________

 

___________________________________________________________

 

3. Աշխատանքների ղեկավարը ________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. Նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատուն ________________

___________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

5. Գազավտանգավոր կրակային աշխատանքների համար պատասխանատու

___________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

6. Աշխատանքի համար անհրաժեշտ են`

 

1) սարքավորումը, մեխանիզմները, հարմարանքները __________________

 

____________________________________________________________

(անվանումը, գույքային համարը, քանակը)

 

____________________________________________________________

 

2) գործիքները __________________________________________________

____________________________________________________________

3) ՀՉՍ և Ա-ն ___________________________________________________

____________________________________________________________

4) նութերը ____________________________________________________

____________________________________________________________

5) ԱՊՄ-ն _____________________________________________________

____________________________________________________________

6) ԿՊՄ-ն ______________________________________________________

____________________________________________________________

7) կապի միջոցները ________________________________________________

____________________________________________________________

8) հրշեջ միջոցները ________________________________________________

____________________________________________________________

9) նախաբժշկական օգնության միջոցները __________________________________

____________________________________________________________

7. Օբյեկտի նախապատրաստման միջոցները ________________________________

____________________________________________________________

8. Աշխատանքների անվտանգ կատարման միջոցները ___________________________

____________________________________________________________

9. Աշխատանքի ռեժիմները ___________________________________________

10. Հավելվածները ________________________________________________

(գծապատկերներ, էսքիզներ և այլն)

 

11. Փոխկապակցված արտադրամասերի, օբյեկտների հետ համաձայնեցված է

____________________________________________________________

 (N, արտադրամասի, օբյեկտի անվանումը կամ պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը,

____________________________________________________________

ստորագրությունը, ամսաթիվը)

 

12. 6, 7, 8, 9, 10, 11 կետերում շարադրված միջոցներն ապահովում են աշխատանքի
անվտանգությունը և օպերատիվությունը: Դրանց կատարումից հետո թույլատրում եմ
աշխատանքներ __-ից _____-ը

 

___ ________________ 200 թ.

Արտադրամասի, ստորաբաժնի պետը

____________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը,

____________________________________________________________

ստորագրությունը, ամսաթիվը)

 

13. Համաձայնեցված է`

1) սանիտարական ծառայության հետ

____________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

2) աշխատանքի պաշտպանության ծառայության հետ _________________

____________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

3) հրշեջ ծառայության հետ ___________________________________________

___________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

14. Նախապատրաստական աշխատանքները կատարված են, աշխատատեղը

պատրաստ է ____________________________________________________

(ամսաթիվը, պատասխանատու անձի ստորագրությունը)

____________________________________________________________

 

15. Հրահանգավորումն անցել են`

 

Աշխատանքների կատարման ամսա-
թիվը և ժամկետը

Ազգանունը, անունը, հայրանունը

Պաշտոնը, մասնագի-տությունը

Աշխատանքի պայմաններին ծանոթացել եմ, հրահանգավորումն ստացել եմ

Հրահանգավորում անցկացնողի ստորագրու-
թյունը (անցկացնողների ազգանունը, անունը, հայրանունը)

 

1

2

3

4

5

 

16. Օբյեկտն ընդունված է շահագործման, աշխատատեղը, ԱՊՄ-ն և ԿՊՄ-ն, սարքավորումը,

մեխանիզմները, հարմարանքները, գործիքները, ՀՉՍ և Ա-ն, նյութերը, կապի միջոցներն

ստուգված են և համապատասխանում են աշխատանքի պայմաններին:

 

____________________________________________________________

(ամսաթիվը, գազավտանգավոր կրակային աշխատանքների համար

____________________________________________________________

պատասխանատու անձի ստորագրությունը)

 

17. Աշխատանքներից առաջ և դրանց կատարման ընթացքում աշխատանքային (վտանգավոր)

գոտու օդի վերահսկողություն`

Վերահսկո-ղության ամսաթիվը
և ժամկետը

Վերահսկո-ղության վայրը

Որոշվող բաղա-
դրիչները

 ՍԹԿ-ի, ԲՍԿՍ-ի թույլատրելի խտությունը

Վերահսկո-ղության արդյունք-
ները

Վերահսկողություն անցկացնող անձի ազգանունը, անունը, հայրանունը

Ստորա-գրու-թյունը

             

18. Գազավտանգավոր կրակային աշխատանքներն սկսված են _______ ժ. _____ րոպե

 

«_____» __________________ 200 թ.

 

Աշխատանքների ղեկավարը

___________________________________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

19. Աշխատանքները կատարված են, աշխատատեղը պատրաստված է, կարգագիրը

փակված է _____ ժ. _____ րոպե «_____» ____________ 200 թ.

 

Աշխատանքի պատասխանատուն ___________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

20. Աշխատանքն ընդունված է, կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու

անձը _____________________________________________________

__________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, ամսաթիվը, ստորագրությունը)

 

21. Սույն կարգագիրը ձևակերպված է երկու օրինակից. մեկ օրինակ կարգագիրը դուրս

գրողի համար, երկրորդը` աշխատանքների ղեկավարի համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2021, N 634-Ն 24.10.2021, N 119-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան