ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2009 թվականի N 43-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
Հաստատել Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի համար ՄԶԱ-ի ֆինանսական ճգնաժամի արագ արձագանքման հիմնադրամի (Համաշխարհային բանկի) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 25 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի բանակցությունների հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Գ. Սարգսյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Վ. Արամյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Բախտամյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնoրեն |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|