Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2009
Дата вступления в силу
15.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2009 թվականի N 29-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի վաճառքի մեկնարկային գինը` 2008 թվականի նոյեմբերի 27 -ի դրությամբ գնահատված արժեքի չափով` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո 10-օրյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` համաձայն հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 14

Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 29-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN ը/կ Ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը Շարժիչի և թափքի համարները Արտադրության տարեթիվը Ձեռքբերման տարեթիվը

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

    

Գնահատված արժեքը (հազ. դրամ) Գնահատման տարեթիվը Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7 8 9
1. «ԳԱԶ-14»
022 ԼԼ 50
0000218
482
1984 թ. 1984 թ. 2119.584 782.13 27.11.2008 թ. 18.0
2. «Հոնդաի Սոնատա»
081 ԼԼ 50
968689
-
1993 թ. 1993 թ. 7221.6 2664.77 27.11.2008 թ. 18.0
3. «ԳԱԶ-31029» 007 ԼԼ 50 0040678 0416620 1996 թ. 1996 թ. 4300.0 1560.9 27.11.2008 թ. 18.0
4. «Ռենջ-Ռովեր» 005 ԼԼ 50 Ա/Հ
-
1997 թ. 2003 թ. 14617.650 4385.3 27.11.2008 թ. 18.0
5.

«ԳԱԶ-3110» 055 ԼԼ 50

3385083 0180287 1998 թ. 1998 թ. 3793.349 1138.0 27.11.2008 թ. 18.0
6. «ԳԱԶ-3110» 069 ԼԼ 50 0101285 0179330 1998 թ. 1998 թ. 3793.349 1138.0 27.11.2008 թ. 18.0
7. «ԳԱԶ-3110» 037 ԼԼ 50 3346521 0123404 1998 թ. 1998 թ. 5500.0 1650.0 27.11.2008 թ. 18.0
8. «ԳԱԶ-3110» 035 ԼԼ 50 50003248 0099614 1998 թ. 1998 թ. 6425.0 1927.5 27.11.2008 թ. 18.0
9. «ԳԱԶ-3102» 047 ԼԼ 50 4002107 0079870 1998 թ. 1998 թ. 4950.0 1485.0 27.11.2008 թ. 18.0
10. «ԳԱԶ-3110» 001 ԼԼ 01 3318162
-
1999 թ. 2007 թ. 2900.0 870.0 27.11.2008 թ. 18.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան