ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 28-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, ինչպես նաև Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Երևան Ջուր» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային հարաբերությունների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով վարձակալության հանձնված գույքից հետ վերցնել 135587085.23 դրամ արժողությամբ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի` կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմանագրում:
2. Թույլատրել`
1) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 1130912.15 դրամ արժողությամբ գույքով (փականները)` համաձայն N 2 հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց.
2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 24195484 դրամ արժողությամբ գույքով (Գյումուշ 1 պոմպակայանն իր կապտաժներով)` համաձայն N 3 հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը:
5. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը` 136717997.38 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը պայմանագրային հիմունքներով վարձակալության տրամադրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:
7. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի նկատմամբ նոտարական ձևակերպման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալության պայմանագրի կողմերի միջոցների հաշվին` հավասարաչափ, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 14 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 28-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN ը/կ |
Հիմնական միջոցի անվանումը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Հաշվեկշռային արժեքը (01.07.2008 թ. դրությամբ) |
1. |
Հորատանցք 10 |
0.0 |
0.0 |
0.0 |
2. |
Հորատանցք 12 |
0.0 |
0.0 |
0.0 |
3. |
Խողովակաշար 2005 թ. |
151343382.6 |
15756297.37 |
135587085.23 |
|
Ընդամենը |
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 28-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN ը/կ |
Անվանումը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը (01.07.2008 թ. դրությամբ) |
1. |
Փական (սողափական) DN300PN10 |
427533.16 |
50249.79 |
377283.37 |
2. |
Փական (սողափական) DN300PN10 |
427533.16 |
50249.79 |
377283.37 |
3. |
Փական (սողափական) DN50PN10-1 |
48012.01 |
5643.06 |
42368.95 |
4. |
Փական (սողափական) DN50PN10-1 |
48012.01 |
5643.06 |
42368.95 |
5. |
Փական (սողափական) DN50PN10-1 |
48012.01 |
5643.06 |
42368.95 |
6. |
Փական (սողափական) DN150PN10 |
110025.49 |
12931.76 |
97093.73 |
7. |
Փական (սողափական) DN150PN10 |
110025.49 |
12931.76 |
97093.73 |
8. |
Փական D 50 մմ |
31191.64 |
3666.09 |
27525.55 |
9. |
Փական D 50 մմ |
31191.64 |
3666.09 |
27525.55 |
|
Ընդամենը |
1281536.61 |
150624.46 |
1130912.15 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 28-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
Անվանումը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը (01.07.2008 թ. դրությամբ) |
Գյումուշ-1 պոմպակայանն իր կապտաժներով |
153432686 |
129237202 |
24195484 |
Ընդամենը |
153432686 |
129237202 |
24195484 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|