Գլխավոր տեղեկություն
Номер
N 55-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.01.2009
Дата вступления в силу
23.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2009 թվականի N 55-Ա

«ՆԱՄԱԿԱՆԻՇ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով լուծաել «Նամականիշ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Նամականիշ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

1) «Նամականիշ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման ու այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Նամականիշ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնoրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Նամականիշ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացնի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 22

Երևան