Գլխավոր տեղեկություն
Номер
N 1039-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.02.2009-02.07.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2008
Дата вступления в силу
02.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 1039-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատվող միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակելիս` շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից` սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:

3. Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար առաջին պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` համակատարողների հետ համատեղ նախօրոք հաշվարկել ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը և դրանք ներկայացնել սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:

5. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրված ներկայացուցիչների տվյալները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 18

Երևան

  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 27-ի N 1039-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 3-ի «Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը մշակող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմը սահմանելու մասին» N 330-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ծրագրի մշակման իրավական հիմքն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, միջազգային իրավական պայմանագրերը, հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված սուբյեկտների գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ծրագիրը մշակելիս հանգամանալից կերպով հաշվի են առնվել հատկապես Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված` Հանցավորության դեմ պայքարի 2008-2010 թթ. համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի հիմնարար դրույթները:

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիր մշակվում է առաջին անգամ: Նման ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես`

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում չի տարվում պետական միասնական քաղաքականություն, ցածր է հանցագործությունների սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետությունը (հատկապես անչափահասների, քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց և այլ խոցելի խմբերում).

բ) հստակ համակարգման կարիք է զգում հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված բոլոր սուբյեկտների (պետական իշխանության բոլոր մարմինների, կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ֆիզիկական անձանց) գործունեությունը.

գ) բարելավման կարիք ունի հանցագործությունների կանխարգելման ոլորտին առնչվող օրենսդրությունը.

դ) ցածր է մի շարք հանցատեսակների (ավազակային հարձակումների, կողոպուտների, բնակարանային գողությունների և այլն), հասարակական վայրերում կատարվող հանցագործությունների նախականխման, ինչպես նաև որոշակի անձանց (անչափահասների, կրկնահանցագործների) շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը.

ե) իրավախախտումների դեմ տարվող պայքարում կտրուկ կրճատվել է բնակչության սոցիալական ակտիվությունը.

զ) ցածր մակարդակի վրա են գտնվում բնակչության շրջանում իրավական քարոզչության կազմակերպման, օրինապահ քաղաքացու վարքագծի խրախուսմանն ուղղված աշխատանքները.

է) ցածր է իրավապահ մարմինների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական միասնական քաղաքականության իրականացումը, սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետության բարձրացումը.

բ) օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդումը, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.

գ) շահագրգիռ պետական մարմինների և հանրության ներգրավվածության ապահովումը հանցավորության դեմ պայքարի ոլորտում:

 

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ա) հանցագործությունների կանխարգելման, դրանք ծնող պատճառների և պայմանների վերացման գործում իրավապահ ու շահագրգիռ պետական այլ մարմինների գործունեության համակարգումը.

բ) հանցագործությունների կանխարգելման և իրավակարգի ամրապնդման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը.

գ) հանցագործություն կատարելու համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի անշեղորեն իրագործումը.

դ) հասարակական կարգի և անվտանգության ամրապնդումը.

ե) հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ակտիվ ներգրավվածության ապահովումը.

զ) իրավապահ գործունեության ոլորտում վարվող պետական քաղաքականության նկատմամբ հանրապետության բնակչության մոտ վստահության ձևավորումը և իրավագիտակցության բարձրացումը.

է) հանցագործությունների կանխարգելման ոլորտում ընդգրկված պետական մարմինների կադրային և նյութատեխնիկական ապահովումը:

 

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

բ) կազմակերպչական գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ`

1. Սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպչական միջոցառումներ.

2. Հանցագործություններ ծնող պատճառների և պայմանների ազդեցության չեզոքացմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ.

3. Իրավապահ մարմինների գործունեության բարելավմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ.

գ) Հասարակության իրավագիտակցության բարձրացմանը և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

Ծրագիրը նախատեսված է 2008-2012 թթ. համար և իրագործվելու է 5 փուլով`

I փուլ` 2008 թ.

II փուլ` 2009 թ.

III փուլ` 2010 թ.

IV փուլ` 2011 թ.

V փուլ` 2012 թ.:

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից.

գ) արտաբյուջետային միջոցներից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման համար պատասխանատու` «Կատարողը» սյունակում առաջինը նշված հանրապետական գործադիր մարմինները (անհրաժեշտության դեպքում համակատարողների հետ միասին) նախօրոք հաշվարկում են ծրագրային կոնկրետ միջոցառման իրականացման հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը և սահմանված կարգով ներառում սեփական բյուջետային տարեկան հայտում, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերում` ըստ միջոցառման կատարման ժամկետների:

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում են`

ա) հանցագործությունների կանխարգելման ոլորտում մշակել և իրականացնել պետական միասնական քաղաքականություն, էապես բարելավել սոցիալական կանխարգելման համակարգի արդյունավետությունը.

բ) բարելավել հանցագործությունների կանխարգելման սուբյեկտների գործունեության համակարգման, վերջիններիս տեղեկատվական ապահովվածության ներկայիս մակարդակը.

գ) հանցագործությունների կանխարգելման և իրավակարգի ամրապնդման գործում զգալիորեն բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը.

դ) էապես կատարելագործել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների իրավական դաշտը.

ե) նվազեցնել ինչպես ընդհանուր հանցավորության, այնպես էլ վերջինիս հանրային վտանգավորության մակարդակը.

զ) ներդնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման նոր, առավել արդյունավետ մեթոդներ.

է) բարելավել իրավապահ մարմինների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը.

ը) հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում ապահովել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը.

թ) բարձրացնել բնակչության վստահության մակարդակն իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ:

 

9. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրային միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է երեք մակարդակներում`

I մակարդակում` ծրագրային միջոցառումների իրականացման ընթացքի նկատմամբ իրականացվում է ներգերատեսչական հսկողություն, որի նպատակը վերջիններիս ժամանակին և ամբողջական կատարման կազմակերպումն է.

II մակարդակում` ծրագրային միջոցառումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն է իրականացվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտության դեպքում համակարգում և հետևում է ծրագրի առանձին հանձնարարականների կատարման ընթացքին, դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` ծառացած խնդիրների լուծման համար, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքի մասին (բացառությամբ 1-ին փուլի, որի ընթացքում կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում 2-րդ փուլի առաջին եռամսյակի վերջին) և անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նոր առաջարկություններ` ծրագրում ընդգրկելու համար:

III մակարդակում` ծրագրային միջոցառումների իրականացման միջանկյալ և վերջնական արդյունքների նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն անհրաժեշտության դեպքում աջակցում է ծրագրի իրագործման ընթացքում ծագած որոշ խնդիրների լուծման հարցում, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին լսում է միջգերատեսչական հանձնաժողովի հաշվետվությունը կատարված աշխատանքի վերաբերյալ:

(9-րդ կետը խմբ. 05.02.09 N 110-Ն)

10. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

NN
ը/կ

Միջոցառման բովանդակությունը

Ակնկալվող
արդյունքը
(միջոցառման
նպատակը)

Կատարողները

Ժամկետ-
ները

Ֆինանսավոր-
ման աղբյուրը

1

2

3

4

5

6

ա) օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ

1.

«Դրամարկղային գործառնությունների մասին», «Եկամտահարկի մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

կանխիկ դրամաշրջանառու-թյան ծավալի կրճատում, այդ թվում` հարկային պարտավո-րության սահմանման միջոցով ֆիզիկական անձանց կողմից կանխիկով փոխառնություն-ների տրամադրման սահմանափակում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

բնապահպանության ոլորտում հանցագործությունների կանխարգելման նպատակով բնապահպանական տեսչության լիազորություն-ների ընդլայնում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ահաբեկչության դեմ պայքարում ընդգրկված մարմինների գործառույթների հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

4.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանների մշակում, որոնցով կսահմանվեն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած` զինված անձանց հայտնաբերման և վնասազերծման հատուկ միջոցառումների տիպային պլանները

ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած` զինված անձանց հայտնաբերման և վնասա-զերծման միջոցառումների ընթացքում առկա ուժերի ու միջոցների արդյունավետ կառավարում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

 2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

կեղծ ձեռնարկատիրության քրեաիրավական սահմանման հստակեցում, քր.օր-ի 189-րդ հոդվածի 5-րդ մասի լրամշակում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Ոստիկանության հատուկ ընդունիչ կացարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

հարբած, ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կորցրած, շրջապատին վտանգ սպառնացող, բնակության վայր չունեցող կամ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց ժամանակավոր պահելու վայրերի ստեղծում (համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

7.

Նախապատրաստել և հաստատման ներկայացնել միջազգային պայմանագրեր հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ այն երկրների հետ, որոնց հետ նման պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն կա

պատժի անխուսափելիության սկզբունքի ապահովում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

2008-
2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

8.

Օրենսդրական փոփոխությունների
փաթեթի մշակում` ուղղված ինկասացիոն ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինկասատորների պատրաստման (վերապատրաստման) դասընթացների կազմակերպմանը

ինկասատորների և տեղափոխվող արժեքների անվտանգության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

9.

ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում, որով մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմինների համար կներդրվեն հանցագործությունների գրանցման և հաշվառման միասնական ընթացակարգեր

հանցագործությունների ժամանակին և լիարժեք գրանցման, ինչպես նաև պետական վիճակագրության ձևավորման նպատակով դրանց հաշվառման միասնականության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

 ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

10.

Մարմնական վնասվածքների դեպքերով ոստիկանության մարմինների և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների փոխհամագործակցությունը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում

հանցագործությունների և պատահարների պատշաճ հաշվառման ապահովում, օբյեկտիվ հետաքննության իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

11.

Քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց աշխատանքի ընդունելու հարցում տնտեսավարող սուբյեկտների շահագրգռվածությունը խթանող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում

քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց աշխատանքով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

12.

Հանրապետության խոշոր քաղաքներում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռներին կոդային փականների տեղադրման հարցում համատիրությունների շահագրգռվածությունը խթանող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում

բնակարանային գողությունների և հնարավոր ահաբեկչության դեպքերի նախականխում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքա-
պետարան

Գյումրու քաղաքա-
պետարան
(համաձայնությամբ)

Վանաձորի քաղաքա-պետարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

13.

Օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում` ուղղված տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը

ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում հասցված նյութական վնասի փոխհատուցման առաջավոր փորձի ներդրում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

14.

«Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի
13-ի N 614-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և բնակության փաստացի վայր չունեցող անձանց անօթևանների ժամանակավոր կացարաններում տեղավորելու խնդրի իրավական կարգավորում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

15.

Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումների և ներքին տեղեկությունների օգտագործման դեմ պայքարի իրավական արդյունավետ կառուցակարգերի ներդրում

արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխարգելում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009-
2010 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

16.

Քրեակատարողական հիմնարկներում
նախնական մասնագիտական արհեստագործական կրթական հաստատություններ ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերի մշակում

քրեակատարողական հիմնարկներում կրթության կազմակերպման ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2009-
2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

17.

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավում, քաղաքացիների նույնականացման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

18.

«Հանցագործությունների կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

հանցագործությունների կանխարգելման պետական քաղաքականության մշակում և իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա-նություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

19.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի մշակում

հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց բժշկական հարկադիր հետազոտման և (կամ) բուժման ենթարկելու գործերի վարույթի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

20.

Օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում` ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված օրենքների նախագծերը պարտադիր քրեաբանական փորձաքննության ենթարկելու պրակտիկայի ներդրմանը

հանրապետության քրեածին իրավիճակի վրա տարբեր օրինագծերի ուղղակի կամ անուղղակի ազդեցության գնահատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

21.

Քրեական դատավարության մասնակից անձանց պետական պաշտպանության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում

քրեական դատավարության մասնակից անձանց պետական պաշտպանության ապահովում

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե

2010-
2011 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

բ) կազմակերպչական գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ

1. Սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպչական միջոցառումներ

22.

Առաջարկությունների փաթեթի մշակում` տղամարդ մանկավարժների ներհոսքը դեպի դպրոց խթանելու համար

հանրակրթական դպրոցներում դաստիարակչական աշխատանքների վերակառուցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

23.

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում իրավախախտ անչափահասների վերականգնողական կենտրոնների ստեղծում

անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2008-2010 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

24.

Տեղերում սերտ համագործակցության ապահովում` Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում գործող երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների միջև

անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելում

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

25.

Արտադպրոցական նոր հաստատություններ, սպորտային և այլ ուղղվածության խմբակներ ստեղծելու, դրանցում պետպատվերի ավելացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների զբաղվածության և դաստիարակության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

26.

Հանրակրթական և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հոգեբանի հաստիքներ ստեղծելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

սովորողներին հոգեբանական օգնության ցուցաբերում, դաստիարակության բարելավում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

27.

Տեղերում գործող երիտասարդական միջոցառումների կենտրոնների, ուսանողական խորհուրդների, երիտասարդական ու սպորտային տարբեր հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում

երիտասարդության ակտիվ ներգրավվածության ապահովումը երկրի հասարակական կյանքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետարաններ

տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

2008-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

համայնքային բյուջեներ և
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

28.

Երիտասարդության ժամանցը կազմակերպելու նպատակով սպորտային հրապարակների և խաղատեղերի կառուցման, համերգների և այլ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետարաններ

տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

2008-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

համայնքային բյուջեներ և
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

29.

Ժամկետային զինծառայողների մշակութային և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումների ակտիվացում

զինծառայողների հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

30.

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մշակութային, սպորտային և տեղեկատվության ստացման պահանջմունքները բավարարելու նպատակով խմբակների գործունեության խթանում, համերգների կազմակերպում, ինտերնետային հաղորդակցության, գրադարանային ֆոնդի զարգացում և այլն

քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ազատ ժամանցի կազմակերպման արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

31.

Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց սոցիալական վերականգնման խնդիրներով զբաղվող հանձնաժողովների ստեղծում

քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց հասարակությունում պատշաճ ադապտացման հարցում օժանդակության ցուցաբերում

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

32.

Քրեակատարողական հիմնարկներում արտադրություն ստեղծելու, շուկայում վերջինիս մրցունակությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկում

քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների զբաղվածության ապահովում, վերջիններիս նյութական վիճակի բարելավում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 ՀՀ ֆինանսների նախարարություն

2009-2011 թթ.

ՀՀ արդարադատության նախարարության բյուջե

արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

33.

Քրեակատարողական հիմնարկներում ստեղծվող նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և մեթոդական գրականությամբ ապահովելը

դատապարտյալների կողմից արհեստագործական մասնագիտության ձեռքբերում, քրեակատարողական հիմնարկներում զբաղվածության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2009-2012 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

34.

Քրեակատարողական հիմնարկներում միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող դատապարտյալների համար ինտերնետի միջոցով հեռավար կարգով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովում

քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացում, զբաղվածության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

35.

Թրաֆիքինգի, սեռական շահագործման զոհերի հոգեբանական, ինչպես նաև թմրամոլների բժշկական վերականգնման գործուն համակարգի մշակում և ներդրում

թրաֆիքինգի, պոռնկության, թմրամոլության երևույթների կանխարգելում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

36.

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում անօթևանների ժամանակավոր կացարանների ստեղծում

մշտական բնակության վայր չունեցող անձանց օթևանով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե

ՀՀ քաղաքաշինության նախարարության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

37.

Հանրապետության մարզերում գործող հոգեբուժական հաստատություններում հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հարկադիր հետազոտության և բուժման համար նախատեսված մասնագիտացված բժշկական բաժինների ստեղծում

հանրության համար վտանգ ներկայացնող` հոգեկան խանգարում ունեցող անձանց, թմրամոլների, հարբեցողների և այլ հիվանդների մեկուսացում և բուժում

ՀՀ առողջապահության նախարարություն

2010-2012 թթ.

ՀՀ առողջապահության նախարարության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

2. Հանցագործություններ ծնող պատճառների և պայմանների ազդեցության չեզոքացմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ

38.

Դատահոգեբուժական փորձաքննության ներկայացված, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ենթակա անձանց պահպանության ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

դատահոգեբուժական փորձաքննության ներկայացված, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ենթակա անձանց փախուստի դեպքերի կանխում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2008-2009 թթ.

ՀՀ առողջապահության նախարարության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

39.

Երևանում, Գյումրիում և Վանաձորում վճարովի ավտոկայանատեղերի թվի ավելացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

տրանսպորտային միջոցների և դրանցից կատարվող հափշտակության դեպքերի կանխարգելում

Երևանի քաղաքապետարան

Գյումրու և Վանաձորի քաղաքապետարաններ (համաձայնությամբ)

2008-2009 թթ.

արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

40.

Պետության պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների հաշվառում (ռեեստրի ստեղծում)

մշակութային արժեքների հափշտակության կանխարգելում

ՀՀ մշակույթի նախարարություն

2008-2010 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

41.

Պայմանագրային հիմունքներով բանկերի, գրավատների, տարադրամի փոխանակման կետերի և ֆինանսական ծառայություններ մատուցող ավտոմատ ինքնասպասարկման սարքերի պահպանության կազմակերպում, այդ թվում` ազդանշանային համակարգերի և տեսախցիկների տեղադրում

բանկերի, գրավատների, տարադրամի փոխանակման կետերի
և ֆինանսական ծառայություններ մատուցող ավտոմատ ինքնասպասարկման սարքերի վրա հնարավոր հարձակումների նախականխում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

2008-2012 թթ.

համապատասխան լիցենզավորված անձանց միջոցներ

42.

Ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ֆիզիկական պաշտպանվածության մակարդակը բարելավելու, վերջիններիս պահպանության ինժեներատեխնիկական համակարգերը վերազինելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

ահաբեկչության հնարավոր դեպքերի կանխարգելում, հակաահաբեկչական միջոցառումների պլանավորում և իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2008-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

43.

Քրեակատարողական հիմնարկներում դատա-պարտյալների շրջանում հետևողական աշխատանքների իրականացում` քրեական բարքերի տարածումը կանխելու ուղղությամբ

քրեակատարողական հիմնարկներում և դրանցից դուրս քրեական ավանդույթ-ների ու սովորույթների տարածման կանխում

ՀՀ արդարադատության նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

44.

Ժամկետային զինծառայողների շրջանում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների ձևավորմանը նպաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

45.

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռներին կոդային փականների տեղադրման ապահովում

բնակարանային գողությունների և հնարավոր ահաբեկչության դեպքերի նախականխում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

Գյումրու և Վանաձորի քաղաքապետարաններ (համաձայնությամբ)

բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններ
(համաձայնությամբ)

2010-2012 թթ.

քաղաքային համայնքների բյուջեներ

համատիրությունների միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

46.

Քաղաքային համայնքներում մութ ժամերին փողոցների պատշաճ լուսավորման ապահովում

կողոպուտների, ավազակային հարձակումների և հասարակական վայրերում կատարվող այլ հանցագոր-ծությունների նախականխում

Երևանի քաղաքապետարան

քաղաքապետարաններ (համաձայնությամբ)

2010-2012 թթ.

քաղաքային համայնքների բյուջեներ

արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

47.

Քրեաբանության (կրիմինալոգիայի) կիրառական հիմնախնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոն ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկում

հանցավորություն
ծնող պատճառների
ու պայմանների ուսումնասիրմանը և հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և ներդրում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված օրինագծերի քրեաբանական փորձաքննությունների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

2008-2010 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

3. Իրավապահ մարմինների գործունեության բարելավմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներ

48.

Ոստիկանության տարածքային մարմինների և տվյալ համայնքի բնակչության միջև կապի ու համագործակցության նոր մոդել մշակելու և ներդնելու նկատառումներով Արաբկիրի ոստիկանության տարածքային բաժնում փորձնական կարգով ստորաբաժանման ստեղծում

ոստիկանության և բնակչության միջև փոխվստահության ու հարգանքի մթնոլորտի ստեղծում, իրավակարգի ամրապնդման գործում արդյունավետ փոխհամագործակցության ծավալում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2008-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

49.

Օտարերկրյա պետություններում հափշտակված և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների հոսքը դադարեցնելու նկատառումներով մաքսային և ոստիկանության մարմինների փոխհամագործակցության մեխանիզմների կատարելագործում

օտարերկրյա պետություններում հափշտակված տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման կանխում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2008-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

50.

Մաքսային մարմիններում ներդրված TWM մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգի կատարելագործված հնարավորությունների հիման վրա մաքսային հսկողության մեխանիզմ-ների ընդլայնում

մաքսային վարչարարության պարզեցում, հսկողության և վերահսկողության մեխանիզմների կատարելագործում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտե

2008-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

51.

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում` իրավապահ մարմինների և շահագրգիռ այլ գերատեսչությունների տվյալների բազաները մեկ միջավայրում ինտեգրելու, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներն իրականացնելու համար

իրավապահ մարմինների գործունեության տեղեկատվական ապահովում, աշխատանքի կատարելագործում, օրինականության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

հանձնաժողովի ստեղծում`
2008 թ., աշխատանք-
ների ավարտ` 2012 թ.

Հանձնաժողովի ստեղծում` լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջում աշխատանքների համար պատասխանատու ճանաչված հանրապետական գործադիր մարմնի բյուջե:

52.

Հանրակրթական և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների հետ իրականացվող դաստիարակչական աշխատանքներում նոր և առավել առաջադիմական մեթոդների, ծրագրերի ներդրում` այդ աշխատանքներում ներգրավելով տարբեր հասարակական կազմակերպությունների ներուժը

սովորողների իրավագիտակցության բարձրացում, քաղաքացիական պոզիտիվ դիրքորոշման ձևավորում, օրինապահ քաղաքացու կերպարի ձևավորում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետարաններ

2008-2010 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

53.

Հանրակրթական և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում տարբեր իրավական թեմաների (այդ թվում` «Պետությունը, Հայ առաքելական եկեղեցին և անչափահասները» թեմայի) շուրջ զրույց-զեկուցումների անցկացում

անչափահասների շրջանում ազգի կենսունակության հարցում պետության դերի, ինչպես նաև ազգային կրոնի ու հավատքի նկատմամբ ճիշտ դիրքորոշման ձևավորում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

զրույց-զեկուցումների անցկացում`
2008 թ-ից

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

54.

Հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրներով սեմինար-խորհրդակցությունների, գիտագործնական համաժողովների և այլ միջոցառումների պարբերաբար անցկացում, օտարերկրյա պետություններում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին մասնակցություն

հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրների վերաբերյալ համակարգված և գիտականորեն հիմնավորված առաջարկությունների մշակում, միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում և ներդրում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարան (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

55.

Օտարերկրյա պետություններում ՀՀ իրավապահ մարմինների ծառայողների ուսուցման, վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովում

միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում և աշխատանքային գործունեության մեջ ներդրում

իրավապահ մարմիններ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

56.

Ապօրինի որսի, անտառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման միջոցառումների համատեղ մշակում և իրականացում

բնապահպանության ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

57.

Քրեակատարողական հիմնարկների և ոստիկանության տարածքային մարմինների միջև հանցագործությունների կանխման ու բացահայտման մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակման գործընթացի ակտիվացում

կատարվող հանցագործությունների կանխում, կատարված հանցագործությունների բացահայտում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

58.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարբեր ծառայությունների կողմից շահագործվող տվյալների բազաների ինտեգրման և մեկ միասնական ցանցային միջավայրում շահագործման ապահովում

անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջև

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2009 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

59.

Արտաքսման նպատակով ձերբակալված օտարերկրացիներին պահելու հատուկ կացարանի ստեղծում

արտաքսման ենթակա օտարերկրյա քաղաքացիների կողմից իրավախախտումների կանխարգելում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2009 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

60.

Փողերի «լվացման» գործերով
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և իրավապահ մարմինների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման գործող
մեխանիզմի կատարելագործում

հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի և դրամական միջոցների օրինականացման փաստերի հայտնաբերում և արագ արձագանքում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

61.

Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդրում

հանցագործությունների մասին հաղորդումների պատշաճ գրանցման և անհապաղ արձագանքման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2009-2010 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

62.

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում ոստիկանության հատուկ ընդունիչ կացարանների ստեղծում

հարբած, ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կորցրած, բնակության վայր չունեցող կամ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց ժամանակավոր տեղավորում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2009-2012 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

63.

Երևան քաղաքի հասարակական վայրերում, մետրոպոլիտենում տեսախցիկների տեղադրման աշխատանքների իրականացման ապահովում

փողոցային հանցավորության նախականխում, հասարակական կարգի և անվտանգության ապահովում

Երևանի քաղաքապետարան

2009-2012 թթ.

Երևանի քաղաքապետարանի բյուջե

արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

64.

Երևանի տասը դպրոցում ոստիկանության դպրոցական տեսուչների ինստիտուտի` փորձնական կարգով ներդրում, դրական արդյունքի դեպքում հանրապետության մյուս դպրոցներում փորձի տարածում

անչափահասների կողմից թույլ տրվող իրավախախտումների կանխարգելման աշխատանքի նոր ձևերի ու մեթոդների ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

փորձնական ներդրում`
2009-2010 թթ.,
դրական արդյունքի դեպքում ներդրում`
2011-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

65.

Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների ավարտում

սահմանային անցման կետերով քաղաքացիների և բեռների տեղափոխման
մասին իրավապահ մարմինների` անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

66.

Մաքսատան ծառայողներին թմրամիջոցներ, դրանց պրեկուրսորներ, հրազեն, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող տեխնիկական միջոցներով զինելը

ազատ շրջանառությունն արգելված առարկաների և նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բյուջե

67.

Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտ

օպերատիվ-տեղեկատու քարտադարանից տեղեկատվություն ստանալու ժամկետի կրճատում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

68.

Ինկասատորների պատրաստման (վերապատրաստման) ուսումնական կենտրոնի ստեղծում

ինկասատորների տեսագործնական գիտելիքների և հմտությունների կատարելագործում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010 թ.

ՀՀ կենտրոնական բանկի բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

69.

ՀՀ մարզերում ալկոհոլային հետազոտությունների կաբինետների ստեղծում, դրանց` անհրաժեշտ տեխնիկական միջոցներով զինում, բացի դրանից, ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում նաև նարկոլոգիական հետազոտությունների կաբինետների ստեղծում` դրանք զինելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով

տեղերում նարկոլոգիական և ալկոհոլային հետազոտությունների անցկացման հնարավորության ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2010-2012 թթ.

համապատասխան հանրապետական գործադիր մարմինների բյուջեներ

արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

70.

Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդրում

անհրաժեշտ տեղեկատվության արագ և անկորուստ փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2010-2012 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

71.

Ոստիկանության օպերատիվ ծառայությունների, արտաքին ծառայությունների վերակարգերի ավտոտրանսպորտային միջոցների` դյուրակիր համակարգիչներով համալրում

 տեղում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ տեղեկատվության արագ ստացում և հաղորդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2011-2012 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

72.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում` հասարակական կարգի և անվտանգության ոլորտում ընդգրկված ուժերի ու միջոցների օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում

մայրաքաղաքում հասարակական կարգի և անվտանգության ոլորտում ընդգրկված ուժերի ու միջոցների արդյունավետ կառավարում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2011-2012 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

73.

Ոստիկանության համակարգում ավիացիոն ջոկատի ստեղծում և այն փոքր, թեթև ու արագընթաց ուղղաթիռներով համալրում

հանցագործների հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

գ) հասարակության իրավագիտակցության բարձրացմանը և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ

74.

Օտարերկրացիների մուտքի արտոնագրերի և կացության կարգավիճակների տրամադրման մասին տեղեկատվության ու ընթացակարգերի հստակ և համառոտ նկարագրությունների մատչելիության, պաշտոնական էլեկտրոնային կայքերում դրանց տեղակայման ապահովում

օտարերկրացիների իրազեկվածության ապահովում` նշված ոլորտում իրականացվող պետական վարչարարության վերաբերյալ, պաշտոնական դիրքի չարաշահումների կանխարգելում (կոռուպցիոն ռիսկերի նվազեցում)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

75.

Օրինապահ քաղաքացու կերպարի, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողների աշխատանքն օբյեկտիվ ներկայացնող հաղորդաշարերի, ֆիլմերի ու գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման և տարածման աշխատանքների խթանում

իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ վստահության ամրապնդում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ)

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

76.

ՀՀ-ում հեռարձակվող հեռուստաընկերությունների կողմից դաժանության ու բռնության պաշտամունք, ինչպես նաև պոռնկություն քարոզող գեղարվեստական կինոնկարների և հաղորդումների հեռարձակումն արգելելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում

բնակչության շրջանում արժեքային կողմնորոշման անհրաժեշտ համակարգի ձևավորում

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ)

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

77.

Զանգվածային լրատվամիջոցների օգտագործում` լուսաբանելու համար թրաֆիքինգի, պոռնկության, թմրամոլության և այլ վտանգավոր երևույթների բացասական հետևանքները

թրաֆիքինգի, պոռնկության, թմրամոլության
և այլ վտանգավոր երևույթների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում, բացասական հասարակական վերաբերմունքի արմատավորում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

78.

Հայրենասիրության, հայրենիքի պաշտպանի վսեմ գաղափարի քարոզման աշխատանքների ակտիվացում` հաղորդաշարերի, ֆիլմերի և գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով

ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նախականխում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

79.

Ժամկետային զինծառայողների հասարակական-պետական պատրաստականության շրջանակներում իրավագիտության դասաժամերի ավելացում

զինծառայողների իրավագիտակցության բարձրացում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

80.

Հանրակրթական և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում օրի-նապահ և ազգասեր քաղաքացու կերպարի դաստիարակության աշխատանքներում իրավապահ մարմինների փորձառու ծառայողների ու վետերանների ներգրավում

հարգանքի ձևավորում իրավապահ մարմինների ծառայողների գործունեության նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

81.

Գործարարությանն առնչվող վարչարարական ընթացակարգերի հստակ նկարագրմամբ` պաշտոնական տեղեկատվության պարբերաբար տեղակայման ապահովում պաշտոնական էլեկտրոնային կայքերում

հանրության իրազեկվածության ապահովում գործարարության ոլորտում պետական վարչարարության վերաբերյալ, պաշտոնական դիրքի չարաշահումների կանխարգելում (կոռուպցիոն ռիսկերի նվազեցում)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

82.

Մամլո ասուլիսների, ինտերնետային պաշտոնական կայքերի միջոցով իրավապահ մարմինների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հիմնախնդիրների, դրանց լուծման համար իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության մշտական իրազեկում

հանրության իրազեկվածության ապահովում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ, վստահության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2008-2012 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

83.

«Պետական ծառայողի գրադարան» մատենաշարի (իրավական ակտերի ժողովածուներ, մասնագիտական գրականություն) ստեղծում

պետական ծառայողների շրջանում օրինականության ամրապնդում, հասարակության իրազեկում

պետական ծառայություն իրականացնող մարմիններ

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

84.

Իրավապահ մարմինների բոլոր տարածքային ստորաբաժանումների` իրավական ակտերի պարբերաբար թարմացվող էլեկտրոնային բազաներով ապահովում

իրավապահ մարմինների ծառայողների կողմից իրավական ակտերի հստակ իմացություն և ճիշտ կիրառում, օրինականության ամրապնդում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2009 թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 27-ի N 1039-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (համաձայնությամբ) ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (համաձայնությամբ) ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան