Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.56
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
15.01.2009
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
15.01.2009
Дата вступления в силу
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60509035

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 20-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «ե» ենթակետերում «2009» թվերը փոխարինել «2015» թվերով:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ

Մ. Բադալյան