Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (01.01.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.11.1998
Дата подписания
24.11.1998
Дата вступления в силу
01.01.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, հավաստելով երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և Հայաստանի Հանրապետության ու Լեհաստանի Հանրապետության միջև հետագա համագործակցությունն ամրապնդելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր ժամկետով` առանց որևէ մուտքի արտոնագրի:

2. Լեհաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր ժամկետով` առանց որևէ մուտքի արտոնագրի:

 

Հոդված 2

 

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Լեհաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ և քանի դեռ կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի` իրենց ծառայության ողջ ընթացքում:

2. Լեհաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Հայաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Լեհաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ և քանի դեռ կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի` իրենց ծառայության ընթացքում:

3. Սույն երկկողմանի համաձայնությունը տարածվում է 1-ին և 2-րդ կետերում հիշատակված անձանց ընտանիքների անդամների վրա, քանի դեռ նրանք կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր:

 

Հոդված 3

 

1-րդ և 2-րդ հոդվածներում նշված անձինք կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանակետերով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի` այն անձանց մուտքը կամ նրանց մնալը մերժելու իրավունքի վրա, որոնց ներկայությունը այդ Պայմանավորվող կողմի տարածքում անցանկալի է:

 

Հոդված 5

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնել սույն Համաձայնագրի վերոհիշյալ դրույթները լիովին կամ մասամբ` ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից:

2. Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին պետք է անհապաղ ծանուցի նման կասեցման և վերջինիս վերացման մասին:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը պետք է փոխանակեն վավերական դիվանագիտական անձնագրերի նմուշները ոչ ուշ, քան դրանց գործածության մեջ մտնելուց երեսուն (30) օր առաջ:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Պայմանավորվող կողմին դրա մասին ծանուցելուց 3 ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրում Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ կատարված որևէ լրացում ուժի մեջ է մտնում այդ լրացումը հաստատելու մասին Պայմանավորվող կողմերի հայտագրերի փոխանակման օրվանից:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված բոլոր ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից երեսուն (30) օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ից: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան