Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (17.05.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
26.06.2002
Дата вступления в силу
17.05.2003

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լատվիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

նպատակ ունենալով կանխել մի Կողմի պետության քաղաքացիների անօրինական մուտքը մյուս Կողմի պետության տարածք,

ցանկանալով կանոնակարգել մուտքի և գտնվելու սահմանված կանոնները խախտողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի ներկայացմամբ անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների կընդունի այն անձին, որը չի կատարում մյուս Կողմի պետության տարածքում մուտքի կամ գտնվելու անհրաժեշտ պայմանները, եթե ապացուցվի կամ լուրջ հիմքեր լինեն համարելու, որ այդ անձը հանդիսանում է այն Կողմի պետության քաղաքացի, որին նրան հանձնում են:

2. Հանձնող Կողմը հետ կընդունի այդ անձին նույն պայմաններով, եթե կպարզվի, որ այդ անձը չի ունեցել ընդունող Կողմի պետության քաղաքացիություն, և նրա նկատմամբ չէին կարող կիրառվել սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ից 3-րդ կետերի դրույթները:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթները տարածվում են նաև.

ա) երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք ունեն Կողմերի պետությունների տարածքներում բնակվելու թույլտվություն,

բ) այն անձանց վրա, որոնք մի Կողմի պետության տարածք ժամանելուց հետո կորցրել են մյուս Կողմի պետության քաղաքացիությունը` առանց որևէ պետության քաղաքացիության ձեռք բերելու:

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Կողմ այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված անձանց հանձնելու մտադրություն ունի, որոնք ելնելով առողջական վիճակից կամ այլ լուրջ պատճառների կապակցությամբ, պահանջում են հատուկ խնամք, պարտավոր են այդ մասին տեղեկացնել մյուս Կողմին: Մյուս Կողմի պատասխանն այդ անձանց ընդունման տեղի և ժամանակի վերաբերյալ պետք է տրվի ոչ ուշ, քան յոթ (7) օրվա ընթացքում` հաղորդագրություն ստանալու օրվանից:

 

Հոդված 4

 

1. Կողմերը, մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, դիվանագիտական ուղիներով կփոխանակեն փաստաթղթերի նմուշները, որոնք կարող են Կողմ պետությունների քաղաքացիության ապացույց հանդիսանալ, ինչպես նաև` իրենց տարածքներում երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բնակվելու փաստաթղթերի նմուշները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում փոփոխություն կատարելու կամ շրջանառության մեջ նոր փաստաթղթեր մտցնելու դեպքում Կողմերը ոչ ուշ, քան երեսուն (30) օրվա ընթացքում կտեղեկացնեն միմյանց այդ մասին և կփոխանցեն փոփոխված կամ նոր փաստաթղթերի նմուշները:

 

Հոդված 5

 

1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի երրորդ պետությունների քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, եթե ապացուցվի, որ նշված անձինք անմիջականորեն անօրինական մուտք են գործել մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված` մյուս Կողմի պետության տարածք անձանց անօրինական մուտք գործելու պահից անցել է յոթանասուներկու (72) ժամից ոչ ավելի, ապա ընդունող Կողմը տվյալ անձին կընդունի անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների:

3. Այլ դեպքերում, մյուս Կողմին այդ անձի հանձնման մտադրության մասին դիմումը պետք է ձևակերպվի հանձնող Կողմի կողմից` ոչ ուշ, քան տասնութ (18) ամսվա ընթացքում` հանձնող Կողմի պետության տարածք անօրինական մուտք գործելու պահից, և պարունակի ապացույցներ նման անօրինական մուտք գործելու փաստը հաստատելու մասին: Ընդունող Կողմի պատասխանը պետք է ստացվի նման դիմում ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ (15) օրվա ընթացքում:

4. Այն դեպքերում, եթե հետագայում հաստատվի, որ երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք հանձնվել են, անօրինական են հայտնվել Կողմերից մեկի պետության տարածքում մյուս Կողմի պետության տարածքից, ապա նախկինում նրանց հանձնած Կողմը հետ կընդունի այդ անձանց նրա հանձնման օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն այն դեպքերում, որոնք տեղի են ունենում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 6

 

1. Յուրաքանչյուր Կողմ կապահովի մյուս Կողմի պետության տարածքից վտարված երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համապատասխան ուղեկցումը իր տարածքով, եթե հանձնող Կողմը նման ուղեկցման մասին հարցում կատարի և ապահովի նշանակման կամ տարանցիկ պետության կողմից այդ անձի ընդունումը:

2. Կողմերի պետությունների տարածքով տարանցումը կարող է մերժվել, եթե երրորդ պետության քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նշանակման պետությունում կամ տարանցիկ պետությունում ենթարկվի դաժան վերաբերմունքի, դատապարտվի մահապատժի կամ ենթարկվի հետապնդման` ռասայական, կրոնական, ազգային նկատառումներով, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքների պատճառով, ինչպես նաև` եթե անձը նախապես նշանակման կամ տարանցիկ պետությունից արտաքսվելուց հետո քաղաքական ապաստան պահանջի:

 

Հոդված 7

 

1. ՈՒղեկցման մասին հարցումը տրվում և քննարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

2. ՈՒղեկցման մասին հարցումը պետք է պարունակի`

ա) հանձնվող անձի պարզաբանող տվյալներ,

բ) սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այն հանգամանքների բացակայության մասին հաղորդում, որոնք խոչընդոտում են ուղեկցմանը և տարանցմանը,

գ) նշանակման կամ տարանցիկ պետության կողմից անձի ընդունումն ապահովելու մասին հաղորդում,

դ) անձի հանձնման տեղի, ժամանակի և վայրի մասին տվյալներ:

3. Հանձնվող անձանց ուղեկցման մասին հարցման կատարումը կարող է մերժվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով:

Նման անձանց ուղեկցելու մերժման պատճառի մասին պատասխանը հաղորդվում է այն Կողմին, որը մտադրություն ունի հանձնել այդ անձանց երեք (3) օրվա ընթացքում:

 

Հոդված 8

 

1. Ընդունող Կողմը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց ուղեկցումը իրականացնում է իր պետության օրենսդրության համապատասխան: ՈՒղեկցումը իրականացվում է Կողմերի համապատասխան մարմինների միջև համաձայնեցված ժամկետում:

2. ՈՒղեկցման համար ընդունված անձը անհապաղ վերադարձվում է հանձնող Կողմին, եթե կպարզվի սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված հանգամանքների առկայությունը, որոնք թույլ չեն տալիս իրականացնել նման ուղեկցումը, կամ չի ապահովվում այդ անձի ընդունումը նշանակման կամ տարանցիկ պետությունում:

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագրի 1-ից 3-րդ և 5-րդ հոդվածներում նշված անձանց հանձնման, ուղեկցման և, սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետին և 5-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, նրանց հնարավոր վերադարձման հետ կապված ծախսերը հոգում է այն Կողմը, ում նախաձեռնությամբ իրականացվում է այդ անձանց վերադարձը:

2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված անձանց հանձնման, ուղեկցման և տարանցման ու, սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, նրանց հնարավոր վերադարձման հետ կապված ծախսերը հոգում է այն Կողմը, որը հանձնում է այդ անձանց:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո իննսուն (90) օրվա ընթացքում կկնքեն համապատասխան Արձանագրություն, որում կսահմանեն`

ա) սույն Համաձայնագրի առանձին դրույթների կատարման համար պատասխանատու մարմինները,

բ) անձանց հանձնման և ընդունման անցակետերը,

գ) անձանց հանձնման, ընդունման և ուղեկցման համար անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը, ինչպես նաև անհրաժեշտ ընթացակարգեր կատարելու կարգը,

դ) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի կիրառման հետ կապված ծախսերի փոխհատուցման ձևերն ու կարգը:

 

Հոդված 11

 

1. Կողմերը կփոխանակեն տեղեկատվություն և, անհրաժեշտությունից ելնելով, կանցկացնեն խորհրդակցություններ սույն Համաձայնագրի դրույթների կիրառման հետ կապված հարցերով:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ծագած տարաձայնությունները լուծվում են Կողմերի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ: Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը դառնում է սույն Համաձայնագրի անբաժան մասը և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

 

Հոդված 13

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, բացառությամբ 1-ից 3-րդ հոդվածների, հասարակական կարգի պահպանության, պետական անվտանգության կամ բնակչության առողջության պահպանության հետ կապված պատճառներից ելնելով: Նման որոշման ընդունման կամ չեղյալ համարելու մասին մյուս Կողմը դիվանագիտական ուղիներով կտեղեկացվի անհապաղ:

 

Հոդված 14

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի ծանուցագրերը փոխանակելու ճանապարհով միմյանց տեղեկացնելու երեսուներորդ (30-րդ) օրը:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակումը կիրականացվի 2002 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Քաղաքացիների փոխայցելությունների մասին» Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի ծանուցագրերը փոխանակելու հետ միաժամանակ:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով դրա մասին մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում նման հաղորդումը մյուս Կողմի ստանալուց իննսուն (90) օր հետո Համաձայնագիրը կորցնում է իր ուժը:

 

Կատարված է 2002 թվականի հունիսի 26-ին, Ռիգա քաղաքում, 2 օրինակով` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են և ունեն միևնույն իրավաբանական ուժը: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարընթերցման դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ

 

1. Սույն Արձանագրությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև անձանց հանձնման և ընդունման մասին Համաձայնագրի անբաժան մասը:

2. Լատվիական Կողմը հայկական Կողմի ներկայացմամբ անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների կընդունի անձին, որը չի կատարում Հայաստանի տարածքում մուտքի կամ գտնվելու համար անհրաժեշտ պայմանները, եթե ապացուցվի կամ լուրջ հիմքեր լինեն համարելու, որ տվյալ անձը ունի Լատվիայի ոչ քաղաքացու կարգավիճակ:

3. Սույն Արձանագրության 2-րդ կետի դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնք Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո կորցրել են հիշյալ կարգավիճակը` առանց մյուս պետության քաղաքացիություն ձեռք բերելու:

4. Սույն Արձանագրության 2-րդ կետում հիշատակված անձինք օգտվում են արտասահման մեկնելու համար երկու Կողմերում իսկական ճանաչված հետևյալ փաստաթղթերից`

4.1 Ոչ քաղաքացու անձնագիր.

4.2 Նավաստու գրքույկ.

4.3 Վերադարձի փաստաթուղթ (միայն Լատվիայի Հանրապետություն մուտք գործելու համար):

 

Կատարված է 2002 թվականի հունիսի 26-ին Ռիգա քաղաքում, երկու օրինակով, հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են և ունեն միևնույն իրավաբանական ուժը: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման տարընթերցման դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի մայիսի 17-ից: