Գլխավոր տեղեկություն
Номер
N 887
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.02.2009-06.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2000
Дата вступления в силу
01.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 887
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27 հոդվածի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների մասին» N 573 որոշման 2, 3, 4, 5, 8 և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 27-ի N 887 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

1. Սույն կարգը սահմանում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրված (այսուհետև` տարանցվող) ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխելու հետ կապված մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության իրականացման կարգը և տարանցվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Ապրանքները և տրանսպորտային միջոցները «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվում են այն մաքսային կետում, որով այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսվում է մուտքի մաքսային մարմնի կողմից «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով դրանց բացթողման պահից:

(4-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը կատարվում է մաքսային ապահովումների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության կամ սույն կարգով նախատեսված այլ դեպքերում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից տարանցվող ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ավարտված է համարվում` սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են ելքի մաքսային մարմին:

(7-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

8. Մուտքի մաքսային մարմնում ձևակերպող տեսուչի անձնական կնիքով կնքվում են տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերը (այսուհետև` ուղեկցող փաստաթղթեր) (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, մատակարարման պայմանագիր և այլն): Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման ժամանակ մաքսային ձևակերպումների համար հիմք են հանդիսանում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք հաստատված են մուտքի մաքսային մարմնի տեսուչի անձնական կնիքով բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն)

81. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը:

(81 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

9. Տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին և հսկողությանը մասնակցող մաքսային մարմինները կատարում են այդ ապրանքների ու տրանսպորտային միջոցների հաշվառում` դրանց տվյալները գրանցելով համապատասխան գրանցամատյաններում (NN 1, 1ա, 2 , 3, 3ա ձևերը կցվում են):

10. Մուտքի և ելքի մաքսային մարմիններում տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային զննման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(10-րդ կետը լրաց. 25.06.04 N 941-Ն, 04.08.05 N 1168-Ն)

 

II. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման ձեվերը

 

11. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով կարող են տեղափոխվել հետևյալ ձևերով`

ա) պարզ տարանցում,

բ) բարդ տարանցում:

 

III. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Պարզ տարանցում» ձեվը

 

12. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվում են այլ ապրանքներով չբեռնված տրանսպորտային միջոցներով, որոնք տեղափոխման ժամանակ չեն լրաբեռնվում կամ բեռնաթափվում:

13. Մուտքի մաքսային մարմնում լրացվում է մաքսային հայտարարագիր` 3 օրինակից: Լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակն ուղարկվում է վերադաս մաքսային մարմին, որտեղ այն պահվում է հսկողության տակ` մինչև ելքի մաքսային մարմնից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները և հայտարարագրի երրորդ օրինակն ստանալը կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ սկսելը: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վերադաս մաքսային մարմնի հասցեով ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները (բովանդակությունը).

բ) երկրորդ և երրորդ օրինակները տրվում են ապրանքներ տեղափոխող անձին, որը երկրորդ օրինակը պահում է իր մոտ, իսկ երրորդ օրինակը տարանցիկ փոխադրման ավարտի պահին ներկայացնում ելքի մաքսային մարմին: Ելքի մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձից ստացված հայտարարագրի երրորդ օրինակն ուղարկում է վերադաս մաքսային մարմին:

(13-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

14. Մուտքի մաքսային մարմինը որոշում և հայտարարագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն).

բ) տարանցիկ փոխադրման երթուղին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տվյալ տեսակին հարմար, շահագործելի ճանապարհների տեղաբաշխվածությունը` հնարավոր երթուղիներից ընտրելով այն, որը թույլ է տալիս, ըստ հնարավորին շրջանցելով բնակավայրերը, առավելագույն կարճ ժամկետում ելքի մաքսային մարմին հասցնել տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցները.

գ) տարանցիկ փոխադրման ժամկետը` հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

(14-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

141. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը:

(141 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

15. Վերադաս մաքսային մարմինը մուտքի մաքսային մարմնից ռադիոհեռագրով ստացված հայտարարագրի տվյալները տարանցիկ փոխադրումների հսկողական գրանցամատյանում գրանցելուց հետո նույն օրը դրանք ռադիոհեռագրով հաղորդում է ելքի մաքսային մարմնին:

(15-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

16. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև ելքի մաքսային մարմնին հանձնված հայտարարագրի օրինակում նշված տվյալները համեմատվում են սույն կարգի 15-րդ կետի համաձայն ստացված տվյալների հետ, ստուգվում են տարանցվող տրանսպորտային միջոցների վրա մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև, առանց մաքսային ապահովումները վնասելու, տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, և դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը վերադաս մաքսային մարմին են ուղարկվում ռադիոհեռագիր և հայտարարագրի երրորդ օրինակը.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(16-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

17. Տարանցվող ապրանքների տեղափոխումը կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վերադաս մաքսային մարմնում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ:

(17-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

18. Եթե վերադաս մաքսային մարմինը մուտքի մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ելքի մաքսային մարմնից չի ստանում տարանցիկ փոխադրման ավարտի կամ տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր, ապա օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը: Եթե վերադաս մաքսային մարմինը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 4-ամսյա ժամկետում ելքի մաքսային մարմնից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմին չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

(18-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

 

IV. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Բարդ տարանցում» ձեվը

 

19. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցիկ փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցից տարանցիկ փոխադրման ընթացքում պետք է բեռնաթափվեն (կամ լրաբեռնվեն) տարանցիկ փոխադրում կամ այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներ:

(19-րդ կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

20. Մուտքի մաքսային մարմնում բեռան տարանցվող մասի համար լրացվում է մաքսային հայտարարագիր` երեք օրինակից: Բեռան չտարանցվող մասի մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունն իրականացվում են առանձին (սույն կարգից անկախ)` ընտրված մաքսային ռեժիմի համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե բեռան չտարանցվող (այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված) մասը պետք է սահմանված կարգի համաձայն մաքսային ձևակերպում ստանա, կամ տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը նախարարության մաքսատներից կամ մաքսային կետերից (այսուհետև` միջանկյալ մաքսային մարմին) մեկում (մի քանիսում) պետք է լրաբեռնվի այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներում, կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը ապա`

ա) մուտքի մաքսային մարմնում տարանցվող ապրանքների համար լրացված հայտարարագրի համապատասխան սյունակում ըստ հերթականության նշվում են միջանկյալ մաքսատները.

բ) մուտքի մաքսային մարմնից տարանցվող ապրանքները (եթե այդպիսիք կան` նաև այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքները) և տրանսպորտային միջոցը (միջոցները) փոխադրման ամփոփագրով և պարտադիր մաքսային ուղեկցմամբ (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի) ուղարկվում է (են) մուտքի մաքսային մարմնի կողմից որոշված երթուղու վրա գտնվող առաջին միջանկյալ մաքսային մարմին: Ընդ որում, փոխադրման ամփոփագրում կատարվում է նշում տարանցվող ապրանքների և այլ մաքսային ռեժիմներով ներմուծվող ապրանքների մասին: Եթե դրվում են մաքսային ապահովումներ, ապա դրանց տվյալները նշվում են միայն փոխադրման ամփոփագրում:

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառության կարգը նախարարության կողմից սահմանվում է առանձին` սույն կարգից անկախ: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վերադաս մաքսային մարմին ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի և փոխադրման ամփոփագրի տվյալները (բովանդակությունը):

(20-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

21. Մուտքի մաքսային մարմինը որոշում և հայտարարագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն).

բ) տարանցիկ փոխադրման երթուղին հաշվի առնելով միջանկյալ մաքսատների և տրանսպորտային միջոցի տվյալ տեսակին հարմար, շահագործելի ճանապարհների տեղաբաշխվածությունը` հնարավոր երթուղիներից ընտրելով այն երթուղին, որը թույլ է տալիս, ըստ հնարավորին շրջանցելով բնակավայրերը, առավելագույն կարճ ժամկետում ելքի մաքսային մարմին հասցնել տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) տարանցիկ փոխադրման ժամկետը` հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

(21-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

211. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է նաև տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:

(211 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

212. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում:

(212 կետը լրաց. 04.08.05 N 1168-Ն)

22. Վերադաս մաքսային մարմինը մուտքի մաքսային մարմնից ռադիոհեռագրով ստացված հայտարարագրում և փոխադրման ամփոփագրում նշված տվյալները տարանցիկ փոխադրումների հսկողական գրանցամատյանում գրանցելուց հետո նույն օրը դրանք ռադիոհեռագրով հաղորդում է ելքի մաքսային մարմին և միջանկյալ մաքսատներ:

(22-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

23. Բեռն առաջին միջանկյալ մաքսային մարմին հասցնելուց հետո մաքսատանը հանվում են մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումները (եթե այդպիսիք կան), բեռնաթափվում է բեռան այն մասը, որը ենթակա է մաքսային ձևակերպման, տվյալ մաքսային մարմնում կամ (և) լրաբեռնվում են այն ապրանքները, որոնք, մաքսային ձևակերպում ստացած լինելով տվյալ մաքսային մարմնում, պետք է փոխադրվեն տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցով կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա: Այնուհետև, հնարավորության դեպքում, տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա դրվում են մաքսային ապահովումներ, բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը` փոխադրման ամփոփագրի հետ միասին, ուղարկվում է հաջորդ միջանկյալ մաքսային մարմին կամ, դրա բացակայության դեպքում` ելքի մաքսային մարմին: Յուրաքանչյուր հաջորդ միջանկյալ մաքսատանը հանվում են նախորդ միջանկյալ մաքսատան կողմից դրված մաքսային ապահովումները, որից հետո մաքսային ձևակերպումները և հսկողությունն իրականացվում են նույն կարգով, ինչ առաջին միջանկյալ մաքսատանը:

(23-րդ կետը փոփ., լրաց. 04.08.05 N 1168-Ն)

24. Եթե տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա հնարավոր է դնել մաքսային ապահովումներ, ապա բեռը վերջին միջանկյալ մաքսային մարմին հասցվելուց հետո պարտադիր մաքսային ուղեկցումը դադարեցվում է:

(24-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

25. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելուց հետո ելքի մաքսային մարմնում`

ա) ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև ելքի մաքսային մարմնին հանձնված հայտարարագրի օրինակում նշված տվյալները համեմատվում են սույն կարգի 22-րդ կետի համաձայն ստացված տվյալների հետ, ապա ստուգվում է բեռան և տրանսպորտային միջոցների փաստացի համապատասխանությունը հայտարարագրում ու փոխադրման ամփոփագրում նշված տեղեկություններին, այսինքն` ստուգվում են տարանցվող տրանսպորտային միջոցների վրա վերջին միջանկյալ մաքսատան կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը և համապատասխանությունը փոխադրման ամփոփագրում նշված տվյալներին, ինչպես նաև, առանց մաքսային ապահովումները վնասելու, տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին:

(25-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

26. Տարանցվող ապրանքների տեղափոխումը կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վերադաս մաքսային մարմնում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ:

(26-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

27. Եթե վերադաս մաքսային մարմինը մուտքի մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ելքի մաքսային մարմնից չի ստանում տարանցիկ փոխադրման ավարտի կամ տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր, ապա օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը: Եթե վերադաս մաքսային մարմինը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 4-ամսյա ժամկետում ելքի մաքսային մարմնից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմին չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

(27-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

 

V. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը

 

28. Անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով տարանցիկ փոխադրումը սահմանված ժամկետում ավարտել չկարողանալու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ընթացքում` գործող կարգի համաձայն տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող է հանձնել տարանցման երթուղուն մոտ գտնվող ցանկացած մաքսային մարմին (այսուհետև` ընդունող մաքսային մարմին)` պատասխանատու պահպանության:

29. Ընդունող մաքսային մարմինը, ստանալով տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելու մասին դիմումը, դրա մասին նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս մաքսային մարմնին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքի մաքսային մարմնից բացթողման ամիսը, ամսաթիվը և մուտքի մաքսային մարմնում լրացված հայտարարագրի տեսակն ու գրանցման համարը:

(29-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

30. Ստանալով սույն կարգի 29-րդ կետում նշված ռադիոհեռագիրը` վերադաս մաքսային մարմինը նույն օրը`

ա) ընդունող մաքսային մարմնին ռադիոհեռագրով հաղորդում է մուտքի մաքսային մարմնից ստացված տեղեկատվությունը (տես 15-րդ և 22-րդ կետերը).

բ) ելքի մաքսային մարմնին, իսկ բարդ տարանցման դեպքում նաև տարանցման երթուղու հերթական միջանկյալ մաքսատներին ռադիոհեռագրերով տեղեկացնում է տարանցիկ փոխադրման տվյալ դեպքի դադարեցման (չեղյալ համարվելու) մասին, որից հետո ելքի մաքսային մարմնում լրացվող գրանցամատյանի «Այլ նշումներ» սյունակում կատարվում է «Դադարեցված է` հիմք N ____ ռադիոհեռագիրը» գրառումը:

(30-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 04.08.05 N 1168-Ն, 22.01.09 N 78-Ն)

31. Ստանալով սույն կարգի 30-րդ կետում նշված ռադիոհեռագիրը` ընդունող մաքսային մարմնում, կախված տարանցիկ փոխադրման ձևից, կատարվում են սույն կարգի 16-րդ կամ 25-րդ կետերի «ա» ենթակետերով նախատեսված գործողությունները, որից հետո`

ա) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները վերցվում են պատասխանատու պահպանության, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ռադիոհեռագրով տեղեկացվում է վերադաս մաքսային մարմնին.

բ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ռադիոհեռագրով տեղեկացվում է վերադաս մաքսային մարմնին:

(31-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

32. Տարանցվող ապրանքների տեղափոխումը վերսկսվելուց կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վերադաս մաքսային մարմնում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ: Եթե վերադաս մաքսային մարմինը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո` 4-ամսյա ժամկետում ընդունող մաքսային մարմնից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմին չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

(32-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

33. Ստանալով սույն կարգի 31-րդ կետում նշված ռադիոհեռագրերից որևէ մեկը` վերադաս մաքսային մարմնում լրացվող գրանցամատյանի «Այլ նշումներ» սյունակում համապատասխանաբար կատարվում է «Վերցված է պատասխանատու պահպանության, հիմք` N ____ ռադիոհեռագիրը» կամ «Սկսված է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ, հիմք` N ____ ռադիոհեռագիրը» գրառումը:

(33-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

34. Պատասխանատու պահպանության վերցված ապրանքների տարանցիկ փոխադրումը վերսկսելիս` ընդունող մաքսային մարմինը հանդես է գալիս որպես մուտքի մաքսային մարմին` ղեկավարվելով սույն կարգով մուտքի մաքսային մարմնի համար նախատեսված կանոնակարգով:

(34-րդ կետը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

VI. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջեվ) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխմամբ

 

35. (35-րդ կետը փոփ., լրաց. 25.06.04 N 941-Ն, ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն)

(6-րդ բաժինն ուժը կորցրել է 04.08.05 N 1168-Ն)

 

 

Ձև 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Վերնագիրը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

N/N
ը/կ

Ապրանքների և
տրանսպորտային
միջոցների բաց-
թողման ամիսը,
ամսաթիվը
Հայտարա-
րագրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը
Տարանցման
երթուղին
Մաքսային ապահո-
վումները (տեսակը,
համարը)
Տարանցման նպատա-
կով օգտագործվող
տրանսպորտային
միջոցի տեսակը,
մակնիշը, պետհամարանիշը
Մաքսային ուղեկցումն
իրականացնողի
պաշտոնը, անունը
ազգանունը
Ուղեկցող փոստա-
թղթերն ըստ տեսակի,
համարի և լրացման
ամսաթվի
Ելքի մաքսային մարմինը և
ապրանքներն ու տրանս-
պորտային միջոցները ելքի
մաքսային կետ հասցնելու
ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

3.

               

 

Ծանոթագրություն: 3-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

(Ձևը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

Ձև 1ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Վերնագիրը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

N/N
ը/կ

Ապրանքների ևտրանսպորտային
միջոցների բաց-
թողման ամիսը,
ամսաթիվը
Հայտարա-րագրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը Տարանցման
երթուղին
Միջանկյալ
մաքսային
մարմինները և դրանցում կատարվող գործողություններն ըստ մաքսային ռեժիմների
Փոխադրման
ամփոփագրի
համարը, մաքսա-
յին ապահովում-
ները (տեսակը,
համարը) և ապ-
րանքներն ու
տրանսպորտային
միջոցներն առա-
ջին միջանկյալ
մաքսատին
մարմին
հասցնելու ամիսը,
ամսաթիվը
Տարանցման
նպատակով օգ-տագործվող
տրանսպորտա-
յին միջոցի տե-
սակը, մակնիշը, պետհամարա-
նիշը
Տարանցիկ փո-
խադրումը մաք-
սային ուղեկըց-
մամբ իրակա-
նացվելու է
մինչև (վերջին
մաքսային
մարմնի անվանումը)
Մաքսային
ուղեկցումն
իրականաց-
նողի պաշ-
տոնը, անունը
ազգանունը
Ուղեկցող փաստա-
թղթերն ըստ տեսակի,
համարի և լրացման
ամսաթվի
Ելքի մաքսային
մարմինը և ապրանք-
ներն ու տրանս-
պորտային միջոց-
ները ելքի մաքսա-
յին մարմին հասցնելու
ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                   

 

Ծանոթագրություն: 3-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

(Ձևը փոփ., խմբ. 04.08.05 N 1168-Ն)

 

Ձև 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ելքի մաքսային ՄԱՐՄՆում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Վերնագիրը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

N/N
ը/կ

Տարանցվող ապ-
րանքներն ու տրանսպորտային
միջոցները ելքի
մաքսային մարմին
հասցնելու ամիսը,
ամսաթիվը
Մուտքի մաք-
սային մարմինը, հայտարարա-
գրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը
Տարանցման նպա-
տակով օգտագործ-
վող տրանսպորտա-
յին միջոցի տե-
սակը, մակնիշը, պետհամարանիշը
Միջանկյալ մաքսա-
յին մարմիններում լրացված հայտարարագրերը
(ըստ ընդունման համարի, ընդունման ամսաթվի և մաքսային ռեժիմի)
Ուղեկցող փաստա-
թղթերն ըստ տե-
սակի, համարի և
լրացման ամսաթվի
Մաքսային
ուղեկցումն
իրականաց-
նողի պաշ-
տոնը, անունը
ազգանունը
Տարանցվող ապ-
րանքների և տրանս-
պորտային միջոց-
ների արտահանումն
արգելելու ամիսը,
ամսաթիվը և հիմքերը
Տարանցվող
ապրանքների և
տրանսպորտային
միջոցների արտա-
հանումը թույ-
լատրելու ամիսը, ամսաթիվը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                 

 

Ծանոթագրություններ: 

1. 4-րդ սյունակը լրացվում է «Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում:

2. 5-րդ սյունակում նշվում են այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք կնքված են մուտքի մաքսային մարմնում:

3. 6-րդ սյունակը լրացվում է այն դեպքում, երբ մաքսային ուղեկցումն իրականացվում է մինչև ելքի մաքսային մարմին:

(Ձևը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Վերնագիրը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

 

N/N
ը/կ

Մուտքի մաքսային
մարմինը, հայտարա-
րագրի
ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը
և ապրանքների ու
տրանսպորտային
միջոցների բացթող-
ման ամիսը, ամսաթիվը
Կիրառված
մաքսային
ապահովում-
ները (տեսակը,
համարը)
Ուղեկցվող փաս-
տաթղթերն ըստ
տեսակի, հա-
մարի և լրացման ամսաթվի
Մաքսային ուղեկ-
ցումն իրակա-
նացնողի պաշ-
տոնը, անունը, ազգանունը
Տարանցման նպատակով
օգտագործվող տրանս-
պորտային միջոցի տե-
սակը, մակնիշը, պետ-
համարանիշը և տարանց-
ման երթուղին
Տարանցվող
ապրանքների
քանակն ըստ
տեսակների

Ելքի մաքսային մարմինը
և ապրանքներն ու
տրանսպորտային
միջոցներն այնտեղ
հասցնելու համար
սահմանված ժամկետը

Հսկողությունից
հանելու ամիսը,
ամսաթիվը և հիմքը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                 

 

Ծանոթագրություններ: 

1. 5-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

2. 8-րդ սյունակը լրացվում է 16-րդ կետում նշված ռադիոհեռագրերից մեկն ստանալուց հետո որպես հիմք նշելով ելքի մաքսային մարմնից ստացված ռադիոհեռագիրը (համարը, ամիսը, ամսաթիվը):

(Ձևը փոփ. 04.08.05 N 1168-Ն)

 

Ձև 3ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում վերադաս մաքսային մարմնում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

(Վերնագիրը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

 

N/N
ը/կ

Մուտքի մաք-
սային մարմինը և
ապրանքների ու
տրանսպորտա-
յին միջոցների
բացթողման
ամիսը, ամսաթիվը
Մուտքի
մաքսային
մարմնում լրաց-
ված փաս-
տաթղթերն
ըստ տեսակի
և գրանցման համարի
Ուղեկցող
փաստա-
թղթերն ըստ
տեսակի,
համարի և
լրացման ամսաթվի
Մաքսային ուղեկ-
ցումն իրականաց-
նողի պաշտոնը,
անունը, ազգա-
նունը, մաքսային
ուղեկցման վերջ-
նական վայրը
(մաքսային
մարմնի անվանումը)
Տարանցման նը-
պատակով օգտա-
գործվող տրանս-
պորտային միջոցի
տեսակը, մակնիշը,
պետհամարանիշը
և տարանցման երթուղին
Միջանկյալ մաք-
սային մարմինները և դրան-
ցում կատարվող
գործողություն-
ներն ըստ մաք-
սային ռեժիմների
Տարանցվող
ապրանք-
ների քանակն
ըստ տեսակ-
ների
Ելքի մաքսային
մարմինը և ապրանք-
ներն ու տրանս-
պորտային միջոց-
ներն այնտեղ
հասցնելու համար
սահմանված
ժամկետը
Հսկողությունից
հանելու ամիսը,
ամսաթիվը և հիմքը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                   

 

Ծանոթագրություններ: 

1. 6-րդ սյունակում սկզբից նշվում է մաքսատան անվանումը, այնուհետև, եթե կատարվելու է տրանսպորտային միջոցի բեռնաթափում (լրաբեռնում), ապա կատարվում է «Բեռնաթափում» (լրաբեռնում) նշումը, որից հետո նշվում է մաքսային ռեժիմը: Օրինակ, «ԱՏՄ լրաբեռնում «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով»:

2. 9-րդ սյունակը լրացվում է կարգի 16-րդ կետում նշված ռադիոհեռագրերից մեկն ստանալուց հետո որպես հիմք նշելով ելքի մաքսային մարմնից ստացված ռադիոհեռագիրը (համարը, ամիսը, ամսաթիվը):

(Ձևը փոփ. 04.08.05 N 1168-Ն)