Գլխավոր տեղեկություն
Номер
N 1791-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2009-02.01.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1247
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2002
Дата вступления в силу
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1791-Ն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Արարատի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Վեդու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Վեդու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Արտաշատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Մասիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։

(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 14
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ: 


II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. N 60:


III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

 25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:


IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:


V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները:

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:


VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային uտորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն

Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Իրավաբանական բաժին

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին

Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին

(3-րդ կետը լրաց. 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն)

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Վեդու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Արտաշատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Մասիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար




Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

N N ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

  1.

Մարզպետարանի վարչ. շենք

1

26275541

  2.

Դահլիճ և բուֆետ

1

18468000

  3.

ՆԳ  բաժնի շենք,  քաղ. Վեդի

1

11559000

  4.

ՆԳ  բաժնի շենք,  քաղ. Մասիս

1

2128207

  5.

ԱԱՎ  շենք,   քաղ. Մասիս

1

177983

  6.

Հաշվ. քննչական շենք,  քաղ. Մասիս

1

248267

  7.

Ավտոտնակներ

13

623077

  8.

Մարզային  ճանապարհներ

306

199453700

  9.

«ԳԱԶ» - 24-10 ավտոմեքենա

1

112458

  10.

«ԳԱԶ» - 24-10 ավտոմեքենա

1

256172

  11.

«ԳԱԶ» - 24-10 ավտոմեքենա

1

115408

  12.

«ԳԱԶ» - 24-10 ավտոմեքենա

1

115408

  13.

«ԳԱԶ» - 24 ավտոմեքենա

1

198475

  14.

«ՎԱԶ» 21-07 ավտոմեքենա

1

751718

  15.

«ԳԱԶ» - 31-02 ավտոմեքենա

1

906247

  16.

«ՎԱԶ» 21-07 ավտոմեքենա

1

751718

  17.

Օդափոխիչ BK -1500

26

421122

  18.

Օդափոխիչ BK -2500

17

304589

  19.

Սառնարան «Սնայգե»

4

53442

  20.

Սառնարան  «Զիլ»

1

19232

 

      Ընդամենը

 

798385

21.

Սառնարան  «Աիստ»

1

25460

  22.

Սառնարան  «Ապշերոն»

1

22468

  23.

Սառնարան «Օրսկ»

1

29468

  24.

Սառնարան  «Կոդրի»

1

19232

  25.

Հեռուստացույց «Շիվակի»

1

189000

  26.

Հեռուստացույց «Սամսունգ»

1

376000

  27.

Հեռուստացույց «Գարիզոնտ»

1

63714

  28.

Հեռուստացույց «Սլավուտիչ»

1

5121

  29.

Հեռուստացույց «Էլեկտրոնիկա»

1

24967

 30.

Հեռուստացույց «Փանասոնիկ»

1

189000

  31.

Երաժշտական  կենտրոն

2

62098

  32.

Գրամեքենա «Օպտիմա»

4

198092

  33.

Գրամեքենա «Յատրան»

4

36132

  34.

Գրամեքենա՝  գերմանական

1

9570

  35.

Գրամեքենա՝   մեխանիկական

1

21546

  36.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

8849

  37.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

2

84635

  38.

Գրամեքենա «Լեստվիցա»

1

49523

  39.

Գրամեքենա «Դարո - 208»

1

49523

  40.

Սելեկտոր

5

553397

  41.

Տեսախցիկ «Փանասոնիկ»

1

400000

  42.

Էլեկտրական տաքացուցիչ

1

52000

  43.

Ջերմատաքացուցիչ

47

235940

  44.

Պատճենահանող մեք. 84-230

1

319440

  45.

Համակարգիչ

1

420000

  46.

Համակարգիչ

1

479086

  47.

Տպիչ

2

95202

  48.

Համակարգիչ, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ, մոնիտոր

2

983680

  49.

Տպիչ

1

416050

  50.

ZIP Drive

1

60950

  51.

Կայունացուցիչ  UN-9600

2

96460

  52.

Սառնարան (մարզպետի)

   
 

        Ընդամենը

 

5528373

  53.

Անջատիչ 2 PC 1 prn

1

9540

  54.

Ֆաքս

1

140450

  55.

Ծրագրերի  փաթեթ Win 98

1

60950

  56.

Ծրագրերի  փաթեթ  Office 97

1

214650

  57.

Ֆոտոկոպիա (քսերոքս)

1

424000

  58.

Նախասրահի կահույք՝ 3 կտորից

2

489450

  59.

Գորգ (2x3 )

6

87912

  60.

Գորգ «Էրեբունի»

1

32298

  61.

Ուղեգորգ

15

125280

  62.

Կտավ «Արևածագ»

1

50000

  63.

Կտավ «Կոմիտաս»

1

66464

  64.

Երկաթյա  պահարան

74

626854

  65.

Գծագրական  սեղան

3

75000

  66.

Գրասեղան՝ դիրեկտորական

1

75080

  67.

Գրասեղան՝ դիրեկտորական

20

553851

  68.

Խորհրդակցության  սեղան

7

123143

  69.

Նիստերի  սեղան՝ 4 կտորից

1

11542

  70.

Գրասեղան՝ 1  պահարանիկով

37

122777

  71.

Գրասեղան՝  2 պահարանիկով

59

715198

  72.

Գրասեղան՝  փոքր

12

119496

  73.

Բազմոց

2

20550

  74.

Սեղան՝  բուֆետի

6

36000

  75.

Էկրան

1

50000

  76.

Հանդերձապահարան

4

217672

  77.

Գրապահարան

50

489400

  78.

Նիստերի սեղան

3 (1 լրակազմ)

11542

  79.

Կահույք՝  համալիր

1

184680

  80.

Կահույք՝  համալիր

1

630000

  81.

Գրապահարան՝ համալիր

1

24092

  82.

Պատ լրակազմ

4

648828

  83.

Պահարան՝  շքեղ

3

67350

  84.

Կահույք-հանդերձարան

1

38090

  85.

Օդափոխիչ («Սամսունգ») մարզ.

1

 
  86.

Ռադիոբարձրախոս «Կարպ»

30

155220

  87.

Ռադիոբարձրախոս «Հրազդ»

4

32016

  88.

Աթոռ՝ բուֆետի

12

18000

  89.

Քարտեզ-մակետ

1

22952

  90.

Էլ. տաքացուցիչ «Կամին»

1

500

  91.

Ամբիոն

1

6117

  92.

Վարագույր՝  դահլիճի

4

10000

  93.

Հեռատիպ անօգտ.

1

 
  94.

Վարագույր՝  թավշյա

1

18000

  95.

Բարձրախոս

1

15000

  96.

Միկրոֆոն

2

10000

  97.

Սեղանի  ժամացույց

1

11520

  98.

Պատի ժամացույց

1

1049

  99.

Լուսանկարչական ապարատ

1

6000

  100.

Մագնիտոֆոն «Էլեկտրոնիկ»

1

17695

101.

Փոշեծծիչ

1

60000

  102.

Փայլացուցիչ

1

12000

  103.

Աղբաման

3

30000

  104.

Լոգարանի լրակազմ 4կտ.

2

2050

  105.

Հայելի

1

10000

  106.

Կախիչ

35

70315

  107.

Աթոռ՝  կիսափափուկ, նոր

20

580200

  108.

Աթոռ՝ կիսափափուկ, նոր

20

260000

  109.

Աթոռ

3

157513

  110.

Աթոռ՝ փափուկ

95

35530

  111.

Աթոռ՝  չոր

23

966

  112.

Աթոռ՝ կիսափափուկ

258

297990

  113.

Բազկաթոռ՝  կաշեպատ

2

70000

  114.

Բազկաթոռ՝  կաշեպատ

1

30000

  115.

Բազկաթոռ՝  կաշեպատ

1

35000

  116.

Բազկաթոռ՝  կիսափափուկ

4

24468

  117.

Բազկաթոռ

2

12234

  118.

Բաժնաչափիչ  (անօգտագործ.)

3.22

29624

  119.

Դահլիճի  աթոռ

76

239704

  120.

Էլեկտրական ջահ

13

30589

  121.

Էլեկտրական ջահ

27

30589

  122.

Հեռախոսի ապարատ առանց համարի

27

 
  123.

Հեռախոսի  ապարատ

5

42500

  124.

Հեռախոսի  ապարատ

2

12000

  125.

Հեռախոսի  ապարատ

1

5000

  126.

Հեռախոսի  ապարատ

4

24000

  127.

Հեռախոսի ապարատ

15

75000

  128.

Հեռախոսի ապարատ

6

42000

  129.

Հեռախոսի  ապարատ

2

16800

  130.

Հեռախոսի  ապարատ

42

108780

  131.

Հաշվիչ  մեքենա

3

19100

  132.

Հաշվիչ մեքենա

3

9000

  133.

Երիզ

75

96825

  134.

Երիզ

1

4400

  135.

Երիզ

1

4000

  136.

Երիզ

4

12000

  137.

Երիզ

1

3500

  138.

Վարագույր

10

180000

  139.

Վարագույր

59

359015

  140.

Դույլ

1

13200

  141.

Շամպայնի մեծ բաժակ

1

8200

  142.

Սկուտեղ՝ թխվածքի

2

13200

  143.

Սկուտեղ՝ մրգի

3

63000

  144.

Ափսե՝  միջին  չափի

25

8750

  145.

Դանակ

14

7700

  146.

Պատառաքաղ

14

7700

  147.

Սկուտեղ

2

11800

  148.

Սփռոց

2

6000

  149.

Աղաման

1

1400

  150.

Սկուտեղ՝ օվալաձև

3

9000

  151.

(151-րդ կետը հանվել է 29.06.06 N 928-Ն)

  152.

Վեդու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2139000

  153.

Արտաշատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2232700

  154.

Մասիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

795300

 

                               Ընդամենը

 

291838075

(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան