Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 349-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.06/5(323) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.12.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.12.2008
Дата вступления в силу
17.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2008 թ.

թիվ 349-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 55 արձանագրություն) և քննարկելով «ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2008 թվականի նոյեմբերի 21-ի և 2008 թվականի դեկտեմբերի 5-ի հայտերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Կոմիտասի պող. թիվ 59 շենքի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. դեկտեմբերի 19

Երևան